Թատրոնը պարզապես ժամանցի վայր չէ, այն պարզապես չեն այցելու, որ զվարճանանան:
Ռուբեն Բաբայան
Արմենպրեսի հետ հարցազրույցում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեարվեստական ռեժիսոր Ռուբեն Բաբայանն անդրադարձել է թատրոնի և հանդիսատեսի թեմային, խոսել ընկալման ու գնահատման կարևորությունից, էությունից:
Իր խոսքում Ռուբեն Բաբայանն խոսեց այն մասին, որ թատրոնը պարզապես ժամանցի վայր չէ, այն պարզապես չեն այցելու, որ զվարճանանան:
Թատրոնը սկսվում է մուտքից, ինչպես Ստանիսլավսկին էր ասել՝ կախիչից:
Հանդիսատեսը հենց մուտքից պիտի հասկանա, որ եկել է մի ուրիշ աշխարհ: Մարդը չի գալիս թատրոն, որ տեսնի այն, ինչ կա իր շրջապատում, նա գալիս է ուրիշ բան տեսնելու, մեկնաբանություն լսելու: Նա գալիս է որ իր հետ զրուցեն:
Ռուբեն Բաբայանը հատկապես կարևորեց այն, որ հանդիսատեսի համար թատրոնը ոչ թե պիտի սկսվի բեմի վրա խաղացող դերասանից, այլ՝ մուտքից, մաքուր միջանցքից, մաքուր նստարաններից, ժպտացող հյուրընկալից: Որովհետև ժպտացող մարդն արդեն գեղեցիկ է: Թե չէ մարդկանց տրամադրությունը հենց մուտքի մոտից կարելի է այնպես փչացնել, որ նա այլևս չուզի առաջանալ, իսկ եթե ուզի էլ նստարանին կհասնի վատ տրամադրությամբ: Թատրոնը երևույթ է, մի ուրրշ աշխարհ, որտեղ կարևոր է ամեն մանրուք:
Միայն դերասանը կարևոր չէ, կարևոր է նաև հենց ինքը հանդիսատեսը: Նա պիտի զգա, որ թատրոնում ինքը ևս լույս է:
Թատրոնն ինքն էլ իր հերթին լուսավորում է հանդիսատեսին: Բացահայտում է մարդուն:
Տեսանյութն ամբողջությամբ՝YouTube.com