14.8 C
Yerevan

Մեծ Փոփո­խություննե­րի Շեմին

Ադրբե­ջա­նի ռեժի­մը քանդե­լը պիտի լինի Հայաստա­նի գլխա­վոր խնդիրնե­րից մեկը

Հովսեփ Խուրշուդյան

1in.am‑ի հետ զրույցում «Ազատ քաղա­քա­ցի» հկ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյանն անդրա­դարձել է Ղազախստա­նի դեպքե­րին, խոսել Ալիևի «միջանցքա­յին» տրա­մա­բա­նությունից և խոսել նաև համաշխարհա­յին իրա­դարձություննե­րի այս կամ այն ընթացքի հնա­րա­վո­րության ու Հայաստա­նի՝ այդ ամե­նում ունե­ցած դերի մասին:

Նախ և առաջ խոսե­լով Ղազախստա­նի դեպքե­րի մասին՝ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ այդ քայլով ՀԱՊԿ‑ն ապա­ցուցեց, որ ստեղծված է, ոչ թե անդամ երկրնե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը պաշտպա­նե­լու և անվտանգությունն ապա­հո­վե­լու նպա­տա­կով, ինչպես հայտա­րարվել է, այլ նախա­տեսված է անդամ երկրնե­րի ռեժիմնե­րը պահպա­նե­լու համար, ինչը և տեսանք այս օրե­րին:

Հիմնա­կան մտա­հո­գությունն այն է, որ ՀԱՊԿ-ում, ըստ Խուրշուդյա­նի, միակ ոչ ավտո­րի­տար երկի­րը Հայաստանն է և խնդիր կարող է առա­ջա­նալ այն առումով, որ ժողովրդա­վար Հայաստա­նը մասնակցում է մի հարցի, որը ըստ էության միայն ռուսա­կան շահե­րին էր առնչվում: Խոսե­լով Տոկաևի մասին՝ Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց, որ չի հավա­տում տասնյակ հազա­րա­վոր ահա­բե­կիչնե­րի մասին հայտա­րա­րություննե­րին և հեքիաթ է համա­րում այդ ամե­նը: Տոկաևը զորք խնդրե­լով ոչ թե զբաղված էր երկրի ների­քին անվտանգության հարցե­րով, այլ ընդա­մե­նը իր ռեժիմն էր պաշտպա­նում: Տոկաևն ինքը մեծ փորձա­ռուություն ունե­ցող մարդ է, դիվա­նա­գի­տա­կան գործունեությամբ զբաղվել է դեռևս ԽՍՀՄ տարի­նե­րին, եղել է բարձրաստի­ճան պաշտոնյա նաև ՄԱԿ-ում: Ահա թե ինչու արևմուտքն այդքան էլ լարված չէր լուսա­բա­նում այդ ամե­նը և այնքան խիստ հուզվա­ծություն չցուցա­բե­րեց ինչպես ՀԱՊԿ երկրնե­րը և Ռուսաստա­նը մասնա­վո­րա­պես: Ով շահեց այդ ամե­նից, Խուրշուդյա­նը վստահ է, որ շահե­ցին արևմուտքն ու Չինաստա­նը, իսկ ռուսնե­րը փորձե­ցին ինչ որ բաներ անել, բայց դա եղավ շատ կարճա­ժամկետ: 

Արդյո՞ք նման բան հնա­րա­վոր է կրկնվի Ադրբե­ջա­նում, Խուրշուդյա­նը չբա­ցա­ռեց, նշեց, որ Ադրբե­ջա­նի ռեժի­մը քանդե­լը պիտի լինի Հայաստա­նի գլխա­վոր խնդիրնե­րից մեկը: Իհարկե Հայաստա­նը չէ, որ պիտի պատե­րազմ հայտա­րա­րի ավտոկրա­տիա­յին, բայց Բաքվում ռեժի­մի տապա­լումը Հայաստա­նին միայն օգուտ է բերե­լու: Հովսեփ Խուրշուդյա­նը չբա­ցա­ռեց, որ Ադրբե­ջա­նում կարող է նման դեպք կրկնվել, բայց ավե­լի շատ կարծում է, որ դա ոչ թե Ղազախստա­նի նման կլա­նա­յին բախման և իշխա­նության զավթման հետև­անք կլի­նի, այլ միջէթնիկ պատճառներ կունե­նա: Ադրբե­ջա­նում մշտա­պես էթնիկ հարցե­րը դրևսորվել են բռնաճնշումնե­րով և այսպես, թե այնպես գալու է նաև Ադրբե­ջա­նի, ավե­լի հստակ Ալիևի հերթը:

Խոսե­լով Ալիևի և նրա քաղա­քա­կա­նության մասին՝ Խուրշուդյա­նը նշեց, որ Հայաստա­նի նկատմա­մաբ նրա պահվածքը հիմա ավե­լի շատ միջանցքից հրա­ժարվե­լու տրա­մա­բա­նություն ունի: Ալիևը թեև անընդհատ փորձում է լարվա­ծություննե­րով և սեփա­կան հասա­րա­կությա­նը համո­զե­լով հասնել բացարձակ հաղթա­նա­կի «գիտակցման», բայց հասկա­նա­լի է, որ իր խոսքե­րում հենց Ալիևը, թեև հայտա­րա­րում է «միջանցքի» մասին, բայց խոսում է խիստ անհա­մո­զիչ: Նա իր խոսքե­րում ասում է. «Քանի, որ մեզ երաշխիքներ են տրվել, որ մենք անվտանգ և անարգել կարո­ղա­նա­լու ենք գնալ-գալ, ապա…»: Հովսեփ Խուրշուդյա­նը հենց դրա վրա ուշադրություն հրա­վի­րեց, ակնարկե­լով, որ Ալիևը միջանցքից հրա­ժարվել է, հասկա­նա­լով, որ դրա շանսե­րը չկան, բայց իր հասա­րա­կությա­նը փորձում է համո­զել, որ այն միջանցք է:

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև հետաքրքիր անդրա­դարձ կատա­րեց ՆԱՏՕ-Ռուսաստան հարա­բե­րություննե­րին, նշե­լով, թե ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նությունն ինչ փոփո­խություննե­րով է ընթա­նում և ինչ է սպասվում մոտ ապա­գա­յում Ռուսաստա­նին, Թուրքիա­յին և ընդհանրա­պես ավտո­րի­տար ռեժիմնե­րին: Ի տարբե­րություն ԱՄՆ‑ը մեկուսացնող Թրամփի, Բայդե­նը կոնսո­լի­դացրել է Եվրո­պան և փորձում է կարգ ու կանոն հաստա­տել աշխարհում: Դրա մասին հենց Բայդե­նը հայտա­րա­րեց Մյունխենյան հանդիպման ժամա­նակ, երբ պատե­րազմ հայտա­րա­րեց ավտորկրա­տիա­յին:

Խուրշուդյա­նի կարծի­քով ՆԱՏՕ-Ռուսաստան հարցե­րի թեժա­ցումն ընթա­նա­լու է ուկրաի­նա­կան գծով և համե­մա­տեց Հայաստա­նի հետ, նշե­լով, որ Հայաստա­նը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ միա­ժա­մա­նակ պահպա­նե­լով Ռուսաստա­նի հետ ռազմա­կան ու տնտե­սա­կան կարև­որ պայմա­նագրե­րը:

Ուկրաի­նա­յի վրա արդյո՞ք հարձա­կում կլի­նի, Խուրշուդյա­նը միանշա­նակ այո կամ ոչ չասաց, բայց ավե­լի շատ հակված է այն մտքին, որ հարձա­կում չի լինի, եթե իհարկե Պուտի­նը վերջնա­կա­նա­պես խելքը չի կորցրել: Ուկրաի­նա­յի վրա հարձա­կումը լինե­լու է Ռուսաստնի վերջը:

Ամբողջա­կան տեսանյութը՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ