ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մեծ Փոփոխությունների Շեմին

Ադրբեջանի ռեժիմը քանդելը պիտի լինի Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը

Հովսեփ Խուրշուդյան

1in.am-ի հետ զրույցում «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձել է Ղազախստանի դեպքերին, խոսել Ալիևի «միջանցքային» տրամաբանությունից և խոսել նաև համաշխարհային իրադարձությունների այս կամ այն ընթացքի հնարավորության ու Հայաստանի՝ այդ ամենում ունեցած դերի մասին:

Նախ և առաջ խոսելով Ղազախստանի դեպքերի մասին՝ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այդ քայլով ՀԱՊԿ-ն ապացուցեց, որ ստեղծված է, ոչ թե անդամ երկրների տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես հայտարարվել է, այլ նախատեսված է անդամ երկրների ռեժիմները պահպանելու համար, ինչը և տեսանք այս օրերին:

Հիմնական մտահոգությունն այն է, որ ՀԱՊԿ-ում, ըստ Խուրշուդյանի, միակ ոչ ավտորիտար երկիրը Հայաստանն է և խնդիր կարող է առաջանալ այն առումով, որ ժողովրդավար Հայաստանը մասնակցում է մի հարցի, որը ըստ էության միայն ռուսական շահերին էր առնչվում: Խոսելով Տոկաևի մասին՝ Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց, որ չի հավատում տասնյակ հազարավոր ահաբեկիչների մասին հայտարարություններին և հեքիաթ է համարում այդ ամենը: Տոկաևը զորք խնդրելով ոչ թե զբաղված էր երկրի ներիքին անվտանգության հարցերով, այլ ընդամենը իր ռեժիմն էր պաշտպանում: Տոկաևն ինքը մեծ փորձառուություն ունեցող մարդ է, դիվանագիտական գործունեությամբ զբաղվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին, եղել է բարձրաստիճան պաշտոնյա նաև ՄԱԿ-ում: Ահա թե ինչու արևմուտքն այդքան էլ լարված չէր լուսաբանում այդ ամենը և այնքան խիստ հուզվածություն չցուցաբերեց ինչպես ՀԱՊԿ երկրները և Ռուսաստանը մասնավորապես: Ով շահեց այդ ամենից, Խուրշուդյանը վստահ է, որ շահեցին արևմուտքն ու Չինաստանը, իսկ ռուսները փորձեցին ինչ որ բաներ անել, բայց դա եղավ շատ կարճաժամկետ: 

Արդյո՞ք նման բան հնարավոր է կրկնվի Ադրբեջանում, Խուրշուդյանը չբացառեց, նշեց, որ Ադրբեջանի ռեժիմը քանդելը պիտի լինի Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը: Իհարկե Հայաստանը չէ, որ պիտի պատերազմ հայտարարի ավտոկրատիային, բայց Բաքվում ռեժիմի տապալումը Հայաստանին միայն օգուտ է բերելու: Հովսեփ Խուրշուդյանը չբացառեց, որ Ադրբեջանում կարող է նման դեպք կրկնվել, բայց ավելի շատ կարծում է, որ դա ոչ թե Ղազախստանի նման կլանային բախման և իշխանության զավթման հետևանք կլինի, այլ միջէթնիկ պատճառներ կունենա: Ադրբեջանում մշտապես էթնիկ հարցերը դրևսորվել են բռնաճնշումներով և այսպես, թե այնպես գալու է նաև Ադրբեջանի, ավելի հստակ Ալիևի հերթը:

Խոսելով Ալիևի և նրա քաղաքականության մասին՝ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանի նկատմամաբ նրա պահվածքը հիմա ավելի շատ միջանցքից հրաժարվելու տրամաբանություն ունի: Ալիևը թեև անընդհատ փորձում է լարվածություններով և սեփական հասարակությանը համոզելով հասնել բացարձակ հաղթանակի «գիտակցման», բայց հասկանալի է, որ իր խոսքերում հենց Ալիևը, թեև հայտարարում է «միջանցքի» մասին, բայց խոսում է խիստ անհամոզիչ: Նա իր խոսքերում ասում է. «Քանի, որ մեզ երաշխիքներ են տրվել, որ մենք անվտանգ և անարգել կարողանալու ենք գնալ-գալ, ապա…»: Հովսեփ Խուրշուդյանը հենց դրա վրա ուշադրություն հրավիրեց, ակնարկելով, որ Ալիևը միջանցքից հրաժարվել է, հասկանալով, որ դրա շանսերը չկան, բայց իր հասարակությանը փորձում է համոզել, որ այն միջանցք է:

Հովսեփ Խուրշուդյանը նաև հետաքրքիր անդրադարձ կատարեց ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին, նշելով, թե ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ինչ փոփոխություններով է ընթանում և ինչ է սպասվում մոտ ապագայում Ռուսաստանին, Թուրքիային և ընդհանրապես ավտորիտար ռեժիմներին: Ի տարբերություն ԱՄՆ-ը մեկուսացնող Թրամփի, Բայդենը կոնսոլիդացրել է Եվրոպան և փորձում է կարգ ու կանոն հաստատել աշխարհում: Դրա մասին հենց Բայդենը հայտարարեց Մյունխենյան հանդիպման ժամանակ, երբ պատերազմ հայտարարեց ավտորկրատիային:

Խուրշուդյանի կարծիքով ՆԱՏՕ-Ռուսաստան հարցերի թեժացումն ընթանալու է ուկրաինական գծով և համեմատեց Հայաստանի հետ, նշելով, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ ռազմական ու տնտեսական կարևոր պայմանագրերը:

Ուկրաինայի վրա արդյո՞ք հարձակում կլինի, Խուրշուդյանը միանշանակ այո կամ ոչ չասաց, բայց ավելի շատ հակված է այն մտքին, որ հարձակում չի լինի, եթե իհարկե Պուտինը վերջնականապես խելքը չի կորցրել: Ուկրաինայի վրա հարձակումը լինելու է Ռուսաստնի վերջը:

Ամբողջական տեսանյութը՝ YouTube.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *