16.5 C
Yerevan

Ապա­կուսակցա­կան Սփյուռք


Իրար հակընդդեմ գործող լրատվա­կան գործա­կա­լություններն իրոք հասկա­նում են զանգվա­ծա­յին քարոզչության իրա­կան ծավալնե­րը թե ոչ, բայց բամբա­սանքի մակարդա­կում ծվա­րած միա­կողմա­նի լրատվությունը հայության մի հատվա­ծը հանում է մյուսի դեմ: Այդպես է Հայաստա­նում, այդպես է Սփյուռքում։

Արա­յիկ Մկրտումյան


Հայ Սփյուռքի մեծ խնդիրնե­րից է շարունա­կում մնալ ապա­տե­ղե­կացվա­ծության, այսպես ասած՝ տեղե­կատվա­կան միա­կողմա­նիության հարցը: Մեկ այլ խնդիր է, որ Սփյուռքին շատերն են փորձում «սեփա­կա­նաշնորհել» ու հանդես գալ նրանց անունից, կամ հայտա­րա­րություններ անել սփյուռքյան ժառանգության շուրջ:

Թե մեկ, թե մյուս դեպքե­րում իրա­վի­ճա­կի սրա­ցումը տանում է պառակտման: Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություններն ամենև­ին էլ փայլուն վիճա­կում չեն: Հարկա­վոր է մի կողմ դնել հեքիաթներն ու չարդա­րացված վստա­հությունը և իրոք խոստո­վա­նել, որ մենք կորցրել ենք կապն իրա­կա­նության հետ, իսկ հիմա էլ վերջնա­կա­նա­պես ենք մոռա­ցության մատնում առկա խնդիրնե­րը: Դրա հետև­անքն իհարկե մի օր տեսնե­լու ենք և բավա­կան ցավոտ հետև­անքնե­րով, բայց առայժմ, քանի դեռ այդ խնդիրնե­րը խորա­նում են, որպես հետև­անք-բարդություն առաջ են գալիս օրի­նակ ապա­տե­ղե­կատվությունն ու միա­կողմա­նիությունը:

Այսօր Հայաստա­նում մի այնպի­սի իրա­վի­ճակ է, որ քաղա­քա­կան շահե­րով պայմա­նա­վորված, շատերն են փորձում իրա­վի­ճա­կը ներկա­յացնել իրենց ձեռնտու տեսանկյունից: Հայաստա­նում տեղե­կատվության մատուցման ձևը դարձել են մանի­պուլյա­տիվ հնարքներն ու պրո­վո­կա­ցիոն մեկնա­բա­նություննե­րը:

Կարե­լի էր չխո­րա­նալ, եթե բոլոր կարմիր գծե­րը հերթա­կա­նությամբ խախտված չլի­նեին: Այսօր Սփյուռքը, ինչքան էլ որ զարմա­նա­լի է, մեծ հաշվով տեղյակ չէ հայաստանյան իրա­դարձություննե­րին այնպես, որ ի վիճա­կի լինի մանրա­մասն և ռացիո­նալ եզրա­հանգումներ կատա­րե­լու: Ստա­ցած տեղե­կատվության հիմնա­կան մասը ստացվում է քաղա­քա­կան ընդդի­մա­դիրնե­րի կողմից՝ իրենց իսկ մեկնա­բա­նությամբ: Եթե խոսքը գնար միայն քաղա­քա­կան նեղ շրջա­նակնե­րի աշխա­տանքի և մրցակցության մասին, կարե­լի էր ինչ որ օրի­նա­չա­փություններ գտնել և համա­րել, որ իրա­վի­ճակն ընդհա­նուր առմամբ հսկո­ղության տակ է, միայն թե որո­շա­կի սրա­ցումներ կան: Բայց հիմա ոչ թե ինչ որ նման մակարդա­կի բաներ են, այլ պետա­կան դավա­ճա­նության  մեղադրանքներ, պատե­րազմ սանձա­զերծե­լու, դիտա­վորյալ պարտվե­լու, երկի­րը թուրքա­կան գործա­կալնե­րով լցված լինե­լու մասին լուրեր են: Նույնիսկ ավե­լին: Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լիս ընդդի­մությունը բազմանշա­նակ, իսկ ոմանք էլ ուղիղ տեքստով խոսում են, որ հայկա­կան կողմի պատվի­րակ Ռուբեն Ռուբինյա­նը թուրքա­կան գործա­կալ է:

Հարց է առա­ջա­նում: Ի՞նչ անել նման դեպքում, երբ լսում ես նման աղմկոտ մեղադրանքներ: Բնա­կա­նա­բար հավա­տալ ու խուճա­պի մատնվել, եթե չունես տեղե­կատվա­կան այլընտրանքներ: Իսկ Սփյուռքն այնքան էլ մաքուր տեղե­կատվություն չի ստա­նում: Ինքն իր մեջ պառակտված և իրար հետ թշնա­մություն անող խմբե­րի բաժանված Սփյուռքը էլ ավե­լի է պառակտվում ինքն իր մեջ ու մեծացնում թշնա­մանքը միմյանց մեջ ու խորացնում պատկե­րա­ցումնե­րի արհեստա­կա­նությունը Հայաստա­նի նկատմամբ:

Անընդհատ միա­կողմա­նի տեղե­կություն ստա­ցող Սփյուռքը(իսկ որոշ խմբեր այնտեղ հստակ պաշտպա­նում են այստե­ղի քաղա­քա­կան շահեր) սկսում է իրոք հավա­տալ, որ Հայաստանյան իշխա­նություննե­րը իրոք դավա­ճաննե­րի ու գործա­կալնե­րի մի մեծ խումբ է, որի նպա­տակն է վերջ տալ հայ ժողովրդին: Թե ինչու իշխա­նությունն ինքը չի հետև­ում տեղե­կատվա­կան հիգե­նիա­յին, դժվար է ասել: Նրանք կամ լավ չգի­տեն, թե իրենց ինչպես են ներկա­յացնում դրսում, կամ էլ չեն հասկա­նում այդ ամե­նի լրջությունը:

Վերա­դառնանք գործա­կա­լության թեմա­յին: Ես, որպես հասա­րակ քաղա­քա­ցի, ով ոչ մի կուսակցության անդամ չէ, պետա­կան պաշտոն չի զբա­ղեցնում և չի զբա­ղեցրել, մեծա­հա­րուստ չէ, ամեն օր լսում է, որ այսինչ այսինչյա­նը թուրքա­կան լրտես է, դավա­ճան է: Ես, չունե­նա­լով դրա հերքումը, կարող եմ իրոք հավա­տալ, որ այսինչ այսինչյա­նը թուրքի գործա­կալ է: Իսկ, ինչպես ասում են, ապա­ցույցներ պետք չեն հավա­տա­լու համար: Կամ էլ ես սկսում եմ ընդհանրա­պես չհա­վա­տալ, ո՛չ իշխա­նությա­նը, ո՛չ ընդդի­մությա­նը և ինձ համար միևնույն է դառնում, թե ով ում ինչում կմե­ղադրի: Մեծ հաշվով երկուսն էլ: Իշխա­նա­կան ճամբա­րում քիչ չեն պարբե­րա­բար հիմա­րություններ դուրս տվողներն ու կիսալկտի ագրե­սիվնե­րը և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Ես սկսում եմ բոլո­րին դավա­ճան համա­րել: 

Ավե­լի վատ վիճա­կում է Սփյուռքը: Այնպես ինչպես դաշնակցա­կաններն ու հնչակյաններն են շարունա­կում արտա­սահմա­նում ատել միմյանց, այնպես էլ նրանցից ամեն մեկը փորձում է ապա­ցուցել ողջ Սփյուռքի անունից խոսե­լու իր լեգի­տի­մությունը: Տապալվում են երկուսն էլ, բայց այդ ընթացքում ունե­նում ենք բավա­կան հուզված ու տեղե­կատվա­կան աղբով թունա­վորված սփյուռքա­հա­յեր, ովքեր արդա­րա­ցիո­րեն տագնա­պած զանգ են հնչեցնում, որ Հայաստանն «էսօր-էգուց է»: 

Ես չգի­տեմ, թե արդյո՞ք իրար հակընդդեմ գործող լրատվա­կան գործա­կա­լություններն իրոք հասկա­նում են զանգվա­ծա­յին քարոզչության իրա­կան ծավալնե­րը թե ոչ, բայց բամբա­սանքի մակարդա­կում ծվա­րած միա­կողմա­նի լրատվությունը հայության մի հատվա­ծը հանում է մյուսի դեմ: Այդպես  է Հայաստա­նում, այդպես է Սփյուռքում: 

Ընդհանրա­պես ոչ ոք իրա­վունք չունի խոսել հայ ժողովրդի հավա­քա­կան անունից և ասել, որ հայ ժողո­վուրդն այս է ուզում, կամ այն է ուզում: Կարծում եմ, որ ոչ ոք իրա­վունք չունի նաև խոսե­լու ողջ Սփյուռքի անունից և հայտա­րա­րել, որ այսպես է կամ այնպես:

Գատնիք չէ, որ երկար տարի­ներ Սփյուռքում հայա­պահպա­նության դերը տևա­կան ժամա­նակ իրենց ուսե­րին են վերցրել հայկա­կան ավանդա­կան կուսակցություններն ու նրանց դուստր-կազմա­կերպություննե­րը՝ տարբեր հիմնադրամներ, հկ-ներ և այլն: Ողբերգությունն այն է, որ կուսակցա­խեղդ եղած հայ ժողո­վուրդը տառա­պում է և՛ Հայաստա­նում, և՛ Սփյուռքում: Սփյուռքը, որ չունի սեփա­կան պետա­կան կառա­վարման համա­կարգը, երկփեղկված է մի կողմից ազգա­յին շահե­րի մասին խոսող խմբե­րի, մյուս կողմից տվյալ երկրի օրենսդրության և  կանո­նա­կարգի մեջ:

Սփյուռքը պառակտված է և՛ մարդուժով, և՛ ֆինանսատնտե­սա­կան առումով, և՛ գաղա­փա­րա­պես:

Սփյուռքը, որի հավա­քա­կան նպա­տա­կը պիտի լինի Հայաստան երև­ույթը, այսօր ավե­լի շատ զբաղված է մանր մունր կուսակցա­կան ինտրիգնե­րով ու սկանդալնե­րով:

Սփյուռքն այսօր իր էներգիան վատնում է այս կամ այն կուսակցա­կան քաղա­քա­կան շահե­րի պաշտպա­նության գործով, երբեմն ինքն էլ դա չգի­տակցե­լով:

Երբևէ հարց չի՞ առա­ջա­նում, որ օրի­նակ Ռուբեն Ռուբինյա­նը, որին այսօր ոմանք բացեի­բաց մեղադրում են պետա­կան դավա­ճա­նության մեջ, պետք է վաղուց այս հարցը լուծած լիներ: Եթե ընդդի­մա­դիրնե­րը վստահ են, ապա­ցույցներ ունեն, որ Ռուբինյա­նը թուրքա­կան գործա­կալ է, ապա նրան պիտի չեզո­քացրած լինեին վաղուց, թեկուզ և անօ­րի­նա­կա մեթոդնե­րով: Ո՛չ, ես չեմ առա­ջարկում սպա­նել Ռուբինյա­նին կամ որևէ այլ մեկին, այլ ուզում եմ հասկա­նալ քաղա­քա­կան այրե­րի կողմից հնչող քաղա­քա­կան մեղադրանքնե­րի շարունա­կության տրա­մա­բա­նությունը: Եթե մեղադրողնե­րը իրոք փաստա­ցի գիտեն, որ Ռուբինյա­նը դավա­ճան է ու գործա­կալ, այդ դեպքում Ռուբինյա­նը վաղուց պետք է այն աշխարհում լիներ: Մանա­վանդ, որ մեղադրող կողմում է նաև ՀՅԴ‑ն, ով իր թշնա­մի­նե­րի հետ հաշիվ մաքրե­լու բավա­կան մեծ փորձ ունի: Իսկ եթե անընդհատ պնդում են, որ Ռուբինյա­նը դավա­ճան է, բայց միայն անում են հայհո­յանքի ու քաշքշուքի մակարդա­կում, ապա կամ ընդդի­մա­դիրներն էլ թքած ունեն, որ Ռուբինյա­նը դավա­ճան է, կամ էլ թույլ են տալիս, որ նա շարունա­կի իրա­կա­նացնել իր «հակա­հայ դավա­ճա­նա­կան քաղա­քա­կա­նությունը»:

Այսինքն ի՞նչ պիտի մտա­ծեմ ես: Ինձ ասում են, որ այսինչը դավա­ճան է և ոչինչ չի կատարվում: Իսկ միգուցե բոլորն էլ խաբո՞ւմ են: 

Դեռևս անցյալ դարի երկրորդ կեսե­րին ֆրանկֆուրտյան հոգե­բա­նա­կան դպրո­ցի ուսա­նողնե­րը բավա­կան հետաքրքիր տեսա­կետներ առաջ քաշե­ցին տեղե­կատվա­կան ահա­բեկչության մասին, իսկ Ժան Բոդրիարն էլ  ավե­լի խորացրեց թեման՝ խոսե­լով գովազդա­յին տեռո­րի և տեղե­կատվա­կան հիգիենայի(մաքրություն) մասին: Մենք իհարկե դրա մասին ոչինչ չգի­տենք:

Իրա­կա­նում, եթե Սփյուռքն ուզում է գիտե­նալ իր իրա­կան կարև­ո­րության մասին, ապա նա առա­ջին հերթին պիտի ապա­կուսակցա­կա­նացվի: Քանի դեռ Սփյուռքում մասնա­վոր շահեր պաշտպա­նող խմբե­րը տիրա­պե­տող են, ապա այնտեղ երբեք միասնա­կան նպա­տակ չի լինի: Իսկ պառակտված Սփյուռքը ևս մեկ հարված է Հայաստա­նին: Հարված Հայաստա­նին՝ հասցված հայե­րից:

Առնչվող Հոդվածներ