14.6 C
Yerevan

15 Տարի Անց

Խմբագրա­կան

Հրանտ Դինքը հայոց ջահն էր վառ պահում Թուրքիա­յում և ձգտում էր լուսա­վո­րել նաև թուրքա­կան խավա­րը:

Այսօր լրա­նում է Հրանտ Դինքի սպա­նության 15-րդ տարե­լի­ցը: Այն որ Հրանտ Դինքին սպա­նել են հատուկ կազմա­կերպված ու կառա­վա­րա­կան մակարդա­կով, վստահ են շատ շատե­րը:

Հրանտ Դինքին հատուկ ներկա­յացնե­լու կարիք չկա: Նրան գիտեն բոլո­րը, նրան ճանա­չում են հատկա­պես թուրքե­րը: Նրանք գիտեին ով է Հրանտը, և գիտեին, թե ինչ հզոր դիա­լեկտի­կա­կան ուժ է: Հրանտի խոսքն ու գործը ավե­լին էր, քան հնա­րա­վոր է բառե­րով ասել կամ բացատրել: Հրանտ Դինքը մեր նորօրյա Գրի­գոր Զոհրապն էր և որին նույնպես սպա­նե­ցին՝ ճշմարտության ձայնը լռեցնե­լու համար: Հրանտ Դինքի սպա­նությունը կրա­կոց էր ազա­տությա­նը, արդա­րությա­նը ու ճշմարտությա­նը:

Նման գործիչներ շատ քիչ են: Հրանտ Դինքը ոչ միայն պայքա­րում էր թուրք հանցա­գործ ռեժի­մի դեմ, այլև պայքա­րում էր ժողո­վուրդնե­րի բարե­կա­մության ու հաշտեցման համար: Նա գիտեր, որ 1915թ.-ը մեծ բիծ է ոչ միայն թուրք ժողովրդի, այլև թուրքա­կան պետության վրա: Նա գիտեր, որ հենց այնպես նման բծե­րը չեն վերա­նում: Նա գիտեր, որ հայն ու թուրքը կսկսեն միա­սին խոսել, երբ թուրքն ընդունի իր արած հրե­շա­յին անմարդկայնությունը, երբ թուրքը փորձի աշխարհին նայել ոչ թե ամե­նա­կուլ ազգայնա­մո­լության աչքե­րով, այլ մարդու: Պայքա­րե­լով հայ ժողովրդի համար, Դինքը նաև պայքա­րում էր թուրքե­րի համար: Նա ցանկա­նում էր թուրքե­րին ևս ուղղվե­լու հնա­րա­վո­րություն տալ: Նա թուրքե­րին հնա­րա­վո­րություն էր տալիս հասկա­նա­լու, գիտակցե­լու, ըմբռնելու…մաքրվելու: Նա հնա­րա­վո­րություն էր ընձեռնում, որ թուրքե­րը գաղա­փա­րա­պես վերա­փոխվեն, որ ձերբա­զատվեն իրենց դարա­վոր ագրե­սիա­յից: 

Հրանտ Դինքը հայոց ջահն էր վառ պահում Թուրքիա­յում և ձգտում էր լուսա­վո­րել նաև թուրքա­կան խավա­րը: Հրանտ Դինքը մեր ժամա­նակնե­րի այան համարձակնե­րից էր, ով իր ուսե­րին էր վերցրել մի ծանրա­գույն բեռ՝ գաղա­փա­րա­պես աճ տալ բոլոր բոլո­րին:

Հրանտ Դինքը մեր ժամա­նակնե­րի մարդկա­յին ոգու սրբե­րից է:

Նա իր մարդկայնության դիմաց ատե­լություն ստա­ցավ, իր խաղա­ղա­սի­րության դիմաց՝ թշնա­մություն, իր երկա­րած բարե­կա­մա­կան ձեռքին խփե­ցին և անսահման ներո­ղամտությունը վարձատրվեց թիկունքին ստա­ցած կրա­կո­ցով:

Հրանտի սպա­նությունը հակա­ռակ ազդե­ցություն ունե­ցավ: Այնպես ինչպես փորձում էին ջրով հանգցնել հրա­բուխը, բայց ջուրը գոլորշիա­ցավ ու ավե­լի ուժեղ պայթեց: Ալե­կոծվեց Թուրքիան: Թուրքե­րի մեջ ևս եղան շատե­րը, որ ի վերջո հասկա­ցան, որ սա կրա­կոց է նաև իրենց վրա: 

Հրանտ Դինքը թուրքե­րի շանսն էր մարդա­նա­լու, մարդկանց մոտ մարդա­վա­րի ապրե­լու, կացի­նը մի կողմ դնե­լու և արյունը բերա­նից սրբե­լու համար:

Թուրքե­րը ուրիշ այլընտրանք չունեն: Եթե ուզում են ապրել այս աշխարհում որպես մարդ, ապա նրանք ստիպված են ընդունե­լու իրենց չարա­գործությունը աշխարհի ու հայե­րի առաջ: Ու երբ նրանք ճանա­չեն հայոց ցեղասպա­նությունը և փորձեն աշխարհին նայել մարդու աչքե­րով, Հրանտ Դինքը պետք է դառնա հայոց ցեղասպա­նության վերջին զոհն ու թուրքե­րի մարդացման առա­ջին քայլը:

Հրանտ Դինքը մեր ժամա­նակնե­րի մարդկա­յին սրբե­րից է:

Նյութը վերցված է m.bianet.com կայքից։

Առնչվող Հոդվածներ