14.6 C
Yerevan

Ահա Թե Ինչ Տեղի ՈՒնե­ցավ. Մաս Ա

Թեո­րիա­պես ենթադրենք մենք տիրա­պե­տում ենք ամե­նա­նո­րա­գույն մոդեռնի­զա­ցիա­յի ՏՈՐ և ՊԱՆՑԻՐ հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րին:

Վան Ահա­րոնյան

Վան Ահա­րոնյա­նը՝ Նախկին ՀՅԴ-ՆԱՈՒՄ-ական, Մարտա­կան Եղբայրություն Միա­բա­նության համա­հիմնա­դիր, 44-օրյա պատե­րազմի կամա­վոր-մասնա­կից եւ ծանր վիրա­վո­րումներ ստա­ցած ազա­տա­մարտիկն է, որի հոդվա­ծա­շա­րի
գրա­ռումն է՝

2020թ. Սեպտեմբե­րի 27-ից սկսած 44 օրյա­պա­տե­րազմը ճակա­տագրա­կան և գերծանր հետև­անքներ ունե­ցավ Հայաստա­նի և հայ ազգի վրա: Սակայն, արդեն իսկ տարի­ներ անց, դեռ չեն արվում անհրա­ժեշտ հետև­ություններ և դրան հաջորդող քայլեր: Ավե­լին, գոյա­նում են միֆեր՝ պարտության իրա­կան պատճառնե­րը վերհա­նե­լու փոխա­րեն: Նմա­նա­տիպ միֆե­րից է օրի­նակ այն, որ Հայաստա­նը պարտվեց, որովհետև չուներ անհրա­ժեշտ քանա­կի և մոդեռնի­զա­ցիա­յի հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգեր, որոնք պետք է «փակեին օդը»: Եվ ցավոք սրտի, այդ միֆին միգուցե և հավա­տում են պետա­կան մակարդա­կով, որովհետև հակա­ռա­կը եզրա­կացնե­լու միտումներ առայժմ չկան:  Եկեք հատիկ-հատիկ հասկա­նանք:

Իրոք, մոդեռնի­զա­ցիա­յի առումով որո­շա­կի ճշմարտություն կա: Հայաստանյան հակաօ­դա­յին մոտա­կա տրա­մագծի պաշտպա­նության կմախքում էին կանգնած ՕՍԱ – ԱԿ համա­կարգե­րը: Սակայն Արցախյան պատե­րազմը ցույց տվեց դրանց ժամա­նա­կավրեպ և անարդյունա­վետ լինե­լը: Առա­ջին փաստը, որը մենք պետք է իմա­նանք ՕՍԱ-ԱԿ համա­կարգի մասին այն է, որ նրա թիրա­խա­յին խոցման առա­վե­լա­գույն բարձրությունը կազմում է 5 կմ: Հիմա նայում ենք թրքա­կան արտադրության ԲԱՅՐԱՔԹԱՐ ՏԲ‑2 անօ­դա­չու թռչող սարքի տվյալնե­րը՝ 8.2 կմ առա­վե­լա­գույն բարձրություն, որից6.8 կմ միջին աշխա­տանքա­յին: Սա էր հիմնա­կան պատճառնե­րից մեկը, որ ԱԹՍ-ները այդքան հեշտությամբ կարող էին խոցել ՕՍԱ-ԱԿ համա­կարգե­րը, չնա­յած կայն նաև այլ օբյեկտիվ պատճառներ: Պետք է ընդունենք, որ ՕՍԱ-ԱԿ ստեղծվել է դեռ խորհրդա­յին տարի­նե­րին՝ ավե­լի կոնկրետ անցյալ դարի 70-ականնե­րին, և առհա­սա­րակ նույնիսկ ակնարկով նախա­տեսված չի եղել ԱԹՍ-ների համար: Հաշվի առնե­լով Հայա­տա­նի զորա­վարժություննե­րից ակտիվ տարածվող նյութե­րը՝ ռազմա­կան ծառա­յության մեջ ՕՍԱ-ԱԿ համա­կարգե­րը դեռ կիրառվում են:

Ուրիշ խոսք օրի­նակ նույն էլի ռուսա­կան, բայց ավե­լի թարմ արտադրության ՏՈՐ-ՄԿ2Մ հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րը, որոնց խոցման առա­վե­լա­գույն բարձրությունն է 10կմ, և ունի ռադիո­թի­րա­խա­վորման ավե­լի բարդ և կատա­րե­լա­գործված համա­կարգ՝ համե­մա­տած ՕՍԱ-ԱԿ համա­կարգին, կամ էլի նույնպի­սի օրի­նակ ՊԱՆՑԻՐ համա­կարգը՝ 15կմ բարձրության խոցե­լիությամբ: Ընթա­ցիկ նշենք, որ ՏՈՐ-Մ2 տարբեր մոդիֆի­կա­ցիա­ներ ունեն միջի­նում մոտա­վոր 20 մլն դոլար արժո­ղություն, իսկ ՊԱՆՑԻՐ‑ը 15մլն՝ չհաշված լրա­ցուցիչ ծախսեր՝ հրթիռներ, անձնա­կազմ, սպա­սարկում և այլն: Այսինքն նույնիսկ եթե Հայաստա­նը որո­շի մեկին մեկ փոխա­րի­նել հնա­ցած և իրենց դարն ապրած համա­կարգե­րը նորով, Հայաստա­նին՝ իր համեստ ռազմա­կան բյուջեով պետք կլի­նի առնվազն մի քանի տասնամյակ, էլ չենք ասում այն բանի մասին, որ մի քանի տասնամյա­կում ՀՕՊ համա­կարգե­րը առհա­սա­րակ վտանգ ունեն ժամա­նա­կավրեպ համարվե­լու: Բայց գնանք ըստ հերթա­կա­նության:

Հարց կհնչի՝ համա­ձայն պաշտո­նա­կան աղբյուրնե­րի Արցա­խում կիրառվել են նաև ավե­լի թարմ՝ օրի­նակ ՏՈՐ-ՄԿՄ և Ս‑300ՊՍ տեսա­կի հակաօ­դա­յին տեսա­կի համա­կարգե­րը, այդ դեպքում, ինչո՞ւ ճեղքվեց հակաօ­դա­յին  պաշտպա­նությունը: Դրան կա օբյեկտիվ բացատրություն: Հիմա եկեք հաշվի առնենք մի փաստ, որը հանգիստ չի տա կարդա­ցո­ղին. զրա­հա­տեխնի­կա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի, կուտակված կենդա­նի ուժի, հատուկ կարև­ո­րության օբյեկտնե­րի հակաօ­դա­յին պաշտպա­նությա­նը ՀՕՊ համա­կարգե­րը չեն երաշխա­վո­րել և չեն էլ կարող երաշխա­վո­րել: Ես դեռ նույնիսկ հաշվի չեմ էլ առնում տեղա­փոխվող ԻԳԼԱ տեսա­կի կամ նման այլ ՀՕՊ համա­կարգե­րը, քանի որ մխո­ցա­յին կամ էլեկտրա­կան շարժիչնե­րով աշխա­տող ԱԹՍ-ների պարա­գա­յում դրանք չեն էլ թիրա­խա­վորվում, կամ նույնիսկ եթե թիրա­խա­վորվեին էլ ԲԱՅՐԱՔԹԱՐ ՏԲ‑2 տեսա­կի ԱԹՍ-երը 3կմ-ից սկսած բարձրության վրա ոչ լսվում են, ոչ էլ երև­ում: Բայց վերա­դառնանք ՏՈՐ և ՊԱՆՑԻՐ համա­կարգե­րին: 

Թեո­րիա­պես ենթադրենք մենք տիրա­պե­տում ենք ամե­նա­նո­րա­գույն մոդեռնի­զա­ցիա­յի ՏՈՐ և ՊԱՆՑԻՐ հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րին: Հիմա ուշա­դիր. հենց դրանք հենց օդից խոցե­լու կա առնվազն գոնե երկու մեթոդ.

Ա. Խոցել անպատրաստ վիճա­կում: 

Եթե հաշվի առնենք Արցա­խին կից գրանցված ինչպես նաև սիրիա­կան և լիբիա­կան փորձը՝ ՊԱՆՑԻՐ Ս‑1 համա­կարգը խոցվել է առնվազն 12 հրա­պա­րակված անգամ, որից 11 ոչ մարտա­կան վիճա­կի բերված ժամա­նակ և միայն մեկ անգամ՝ գործե­լիս: Կթվա, թե այդքան էլ հեշտ չի մարտա­կան վիճա­կում ՊԱՆՑԻՐ համա­կարգը խոցե­լը: Ուրեմն յուրա­քանչյուր ՀՕՊ համա­կարգում գոյություն ունի«անդադար գործարկման մինչարգե­լա­կա­յին ժամա­նակ» ինչը նշա­նա­կում է, թե համա­կարգը 24/7 ֆորմա­տում օգտա­գործե­լիս ինչքան ժամա­նակ կարիք չի ունե­նա տեխնի­կա­կան սպա­սարկման կամ կարճ ասած՝ ինչքան կաշխա­տի անդա­դար՝ մինչև շունչը փչե­լը: Տեխնի­կա­կան բնութագրմամբ ՊԱՆՑԻՐ Ս‑1 համա­կարգի այդ գործա­կի­ցը կազմում է 800-ից 2000 ժամ առա­վե­լա­գույնը: Այսինքն նույնիսկ լավա­գույն սցե­նա­րով այն անընդմեջ կաշխա­տի մինչև 3 ամիս, հետո կունե­նա վերա­նո­րոգման կարիք, դե դա էլ արդեն հասկա­նում ենք, որ հերիք չի հեշտ գործ չի, մի հատ էլ ծախսա­տար ու ժամա­նա­կա­տար: Եվ այս պատճա­ռով այդ համա­կարգը հաճա­խա­կիո­րեն բերվում էր ոչ մարտա­կան վիճա­կի, որպեսզի երկա­րացվեր իր շահա­գործման ժամա­նա­կա­հատվա­ծը: Այս էր գլխա­վոր պատճա­ռը, թե ինչու համար էին այն համա­կարգե­րը խոցվում ոչ մարտա­կան վիճա­կում թաքստոցնե­րում, անգարնե­րում և այլն: Եկեք չշրջանցենք նաև մարդկա­յին գործո­նը, որ անձնա­կազմը կարող է ուղղա­կի չհասցնել համա­կարգը մարտա­կան վիճա­կի բերել: Կամ էլ, ինչպես Արցախյան պատե­րազմի ժամա­նակ հակա­ռա­կորդի կողմից տարա­ծած տեսանյութե­րից մեկում է երև­ում, համա­կարգը կարող է մտնել թաքստոց՝ ուղղա­կի նոր հրթիռներ լիցքա­վո­րե­լու համար կրա­կած հրթիռնե­րի փոխա­րեն:

Բ. Խոցել Զոմբի մեթո­դով

Սա նշա­նա­կում է հակաօ­դա­յին համա­կարգը գերլա­րել կեղծ և/կամ ոչ կեղծ թիրախնե­րով, մինչև համա­կարգը էլ  կամ չհասցնի այլևս խոցել, կամ վերջա­նան հրթիռնե­րը և խոցվի հերթա­կան ինքնաոչնչա­ցող ԱԹՍ-ից:

Կթվա թե լուծում կարող է լինել էլ ավե­լի շատքա­նա­կով ՀՕՊ համա­կարգե­րի տեղա­կա­յումը: Եկեք մի պահ նայենք հարցը ֆինանսա­կան տեսանկյունից, նաև քանի որ պատե­րազմը առա­ջին հերթին դա ֆինանս է: Այսպի­սով՝ ադրբե­ջա­նի կողմից կիրառված ՀԱՌՈԲ տեսա­կի ինքնաոչնչա­ցող ԱԹՍ-ների շուկա­յա­կան արժեքն է 100.000$, համե­մա­տենք 15.000.000$ արժո­ղությամբ ՊԱՆՑԻՐ Ս‑1 համա­կարգի հետ: Եթե մոռա­նանք մի պահ վրի­պե­լու և անսարքության հանգա­մանքնե­րը, ՊԱՆՑԻՐ‑ը օգտա­գործե­լով իր ողջ զենի­թահրթի­ռա­յին համա­կարգե­րը կարող է խոցել առա­վե­լա­գույնը 19 թիրախ, որից 12‑ը հատը 40–50.000$ արժո­ղությամբ հրթիռնե­րով և 6–7‑ը՝ չորս հատկրկնա­կի տեղա­կայմամբ հրա­նոթնե­րով, այն էլ մինչ լիցքա­թափվե­լը խիտ կրա­կա­հերթին (14վայրկյան)  խոցե­լու պարա­գա­յում: ՏՈՐ-ՄԿՄ էլ ավե­լի ստա­բիլ կխո­ցի 16 թիրախ՝ յուրա­քանչյուրը 100.000$ արժո­ղությամբ հրթիռնե­րով: Եվ սա հաշվարկվում է նաև առանց հաշվի առնե­լու հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգի աշխա­տանքա­յին առանձնա­հատկություննե­րը՝ օրի­նակ, որ համա­կարգե­րը պետք է տեղա­կայվեն կամ բաց դիրքում, կամ բարձունքնե­րի վրա, որպեսզի բարձունքնե­րը և շենքնե­րը չխանգա­րեն հրթիռնե­րի մանևրմա­նը: Սա ևս խնդիր է ստեղծում, որովհետև այսպի­սով դրանք նույնպես դառնում են տեսա­նե­լի և էլ ավե­լի խոցե­լի: Իսկ եթե հաշվի առնենք, որ բոլոր տեսա­կի MALE համա­կարգի ԱԹՍ-ները (ինչպի­սին ԲԱՅՐԱՔԹԱՐՆ է) ունեն գիշե­րա­յին և ջերմա­տե­սահսկման համա­կարգեր, ինչպես նաև կարող են օդում կախված դիտարկել 1–2 օր, էլ ավե­լի անի­մաստ է դարձնում ՀՕՊ համա­կարգե­րը թաքցնե­լու անբո­վանդակ ճիգե­րը: Սա էր նաև պատճա­ռը, որ լեռնա­յին առանձնա­հատկություննե­րից ելնե­լով մենք չկա­րո­ղա­ցանք Հայաստա­նից ծածկել հակաօ­դա­յին պաշտպա­նությամբ Արցախյան տարածքը:

Արցախյան պատե­րազմի օրե­րին տարբեր վերլուծա­բաննե­րի տարբեր հաշվարկնե­րով կարող ենք ստա­նալ հետևյալ մոտա­վոր, բայց համե­նայն դեպս իրո­ղությունը որո­շա­կիո­րեն նկա­րագրող պատկե­րը: Հայաստա­նը ուներ.• 2 դիվի­զիոն ԲՈւԿ Մ2 համա­կարգ – 96 հրթիռ• 2 դիվի­զիոն Ս‑300 ՊՍ համա­կարգ – 128 հրթիռ• 8 զորա­միա­վոր ՏՈՐ-ՄԿՄ համա­կարգ – 192 հրթիռ

և ընդհա­նուր 416 հրթիռ ընդդեմ ադրբե­ջա­նա­կան 1800 ինքնաոչնչա­ցող ԱԹՍ-ների և ԲԱՅՐԱՔԹԱՐ ՏԲ‑2 ինքնա­կա­ռա­վարվող հրթիռնե­րի: Շատ ասի­մետրիկ պատկեր է: Կարող է ձևա­վորվել կարծիք, որ եթե հրթիռնե­րի քանա­կը լիներ հավա­սար, ադրբե­ջա­նա­կան ուժե­րը չէին կարող նման հաջո­ղություն ունե­նալ: Լավ, եկեք դիտարկենք մի իրա­վի­ճակ՝ օրի­նա­կով՝ դիցուք. պայմա­նա­կա­նո­րեն ինչ-որ երկրում, որը պատկե­րե­ցինք նկա­րում, կա պայմա­նա­կան 10 հատուկ պահպա­նության օբյեկտներ՝ օդա­նա­վա­կայն, ատո­մա­կա­յան, զինա­պա­հեստներ, ռազմա­բա­զա­ներ և այլն, դրանք կներկենք կարմիր եռանկյուննե­րով, և այդ օբյեկտնե­րի ոչնչացման համար պայմա­նա­կա­նո­րեն վերցնենք, որ 

ԻՆՉ-ՈՐ ԵՐԿԻՐ 

անհրա­ժեշտ է 10 միա­վոր ՀԱՐՈԲ տեսա­կի կամի­կա­ձե-ԱԹՍ: Յուրա­քանչյուր օբյեկտի մոտ տեղա­կա­յում ենք մեկա­կան օրի­նակ ՏՈՐ ՄԿՄ, որը կարող է խոցել 16 թիրախ՝ պայմա­նով, որ յուրա­քանչյուր համա­կարգը մյուսինց դրված է չշփման տրա­մագծում (դեղին գույնի շրջաններ նկա­րում): Այսինքն եթե ենթադրենք հավա­սար ուժեր,կստացվի 160 հրթիռ ընդդեմ 160 ԱԹՍ‑ի: Դնենք մի կողմ վրի­պե­լու կամ անսարք լինե­լու կամ աշխարհագրա­կան կամ մարդկա­յին կամ տեխնի­կա­կան բոլոր հանգա­մանքնե­րը և ենթադրենք, որ մեկից մեկ հրթի­ռը խոցե­լու է թիրա­խը: Այսինքն կարո՞ղ ենք ենթադրել, որ նման հավա­սար պարա­գա­յում օբյեկտնե­րը կլի­նեն ապա­հովված:

Պատասխա­նը վստա­հո­րեն ոչ է:

Բանն այն է, որ հակա­ռա­կորդը կկենտրոնցնի յուրա­քանչյուր օբյեկտի վրա ոչ թե 16, այլ 26 ԱԹՍ, և 156 ԱԹՍ կորցնե­լով կխո­ցի 6 օբյեկտ, կամ ողջ պահպանման օբյեկտնե­րի 60%-ը: Եթե սա լիներ պատե­րազմի ընթացքում, ապա հենց օպե­րա­ցիա­յի օրվա­նից արդեն պարզ կլի­ներ պաշտպանվող կողմի անխուսա­փե­լի պարտության փաստը: Ոչի՞նչ չի հիշեցնում:

Ֆինանսա­կան ծախսե­րի տեսանկյունից իրա­վի­ճակն էլ ավե­լի լացե­լու է թվում: 

Մեկ ՀԱՌՈՊ տեսա­կի ԱԹՍ արժե 100.000$, այսինքն ընդհա­նուր 16.000.000$:Յուրա­քանչյուր ՏՈՐ-ՄԿՄ արժի 20.000.000$Այսինքն ընդհա­նուր՝ 2միլիարդ $Գումա­րած յուրա­քանչյուր արձակված հրթի­ռը 100.000$, այնսինքն ընդհա­նուր 2.010.000.000$:Եւ սա դեռ հաշվի չի առնվում համա­կարգի սպասրկման, անձնա­կազմի, հրթիռնե­րի պահուստա­վորման հետ կապված ծախսե­րը:

Այստեղ ՀՕՊ համա­կարգե­րի ավագ պաշտպաննե­րը կարող են տարա­ձայնել, թե բա ո՞ւր են ՀՕՊ համա­կարգի հեռա­հար էշե­լոննե­րը՝ օբյեկտնե­րի էշե­լո­նա­յին պաշտպա­նության համար: Լավ, իրա­վի­ճա­կը ավե­լի բարդացնեմ՝ իրենց սրտով:

Ենթադրենք՝  նույն վերո­հիշյալ սկզբունքով և համա­մասնությամբ ավե­լացնում ենք Ս‑300-ները(մուգ կապույտ շրջաններ նկա­րում) այնպես, որ թիրա­խա­վորման տարածքնե­րը իրար չշո­շա­փեն, ենթադրենք 4–5 միա­վոր: Ս‑300 արձա­կում է 8 հրթիռ, այսինքն ևս 40 հրթիռ: Կրկին նույն ուժե­րով հակա­ռա­կորդը կիրա­ռե­լով այս անգամ հարձա­կումը 34 ԱԹՍ կարո­ղա­ցավ ոչնչացնել 4 օբյեկտ, կամ պահպանվող օբյեկտնե­րի 40%ը: Եթե չուզե­նա­լով ավե­լացնենք, որ յուրա­քանչյուր Ս‑300 համա­կարգը արժե 200.000.000$, իսկ յուրա­քանչյուր հրթի­ռը 500.000$, այսինքն բոլո­րը ընդհա­նուր 10 միլիարդ 25միլիոն ԱՄՆ դոլար, ապա թեման էլ ավե­լի է գնում միաբև­եռ եզրա­կա­ցության: 

Լավ, ամե­նադժվար իրա­վի­ճա­կը. ենթադրենք ինչ-որ մի հրաշքով այդ ինչ-որ մի երկի­րը այդքան աստղա­բաշխա­կան փողե­րը գտնում է, հերիք չի, լցնում է տարածքը բոլոր տեսա­կի ԲՈՒԿ, ՊԱՆՑԻՐ, Ս‑300, ՏՈՐ-Մ2 տեսա­կի համա­կարգե­րով: Հավա­սա­րեցնե­լու համար շանսե­րը, հարձակվող կողմը նույնպես կվե­րա­զինվի ԱԹՍ-ներով՝ պայմա­նով, որ ավել չի գերա­զանցի ծախսե­րը: Այսպես հարձակվող կողմը կվե­րա­զինվի էլ ավե­լի շատ ինքնաոչնչա­ցող ԱԹՍ-ներով, ավե­լացնե­լով նաև MALE տեսա­կի թիրա­խա­վո­րող և ինքնա­կա­ռա­վարվող հրթիռնով զինված հարվա­ծա­յին ԱԹՍ-ներ, ինչպես նաև ավե­լացնում է մխո­ցա­յին շարժի­չով աշխա­տող ԱՆ‑2 հնա­ցած և հազիվ թե 1500–2000$ արժո­ղություն ունե­ցող ինքնա­թիռնե­րը: Ինչի՞ն են պետք վերջիննե­րը: Շատ պարզ. Նա բաց կթողնի դրանք պաշտպանվող երկրի օդա­յին տարածք, իսկ հակա­ռա­կորդը ընդունե­լով դրանք թշնա­մա­կան ԱԹՍ‑ի տեղ կսկսի խոցել, այնքան ժամա­նակ, մինչև չվերջացնի այդքան թանկարժեք հրթիռնե­րը և անպաշտպան դառնա ԱԹՍ-ների համար: Եվ ինչքան ուզում է ծախսեր և հնարքներ անի պաշտպանվող կողմը, միևնույն է, առա­վե­լությունը մնա­լու է հարձակվող կողմին՝ թե ֆինանսա­պես, թե խոցման արդյունա­վե­տությամբ:

Հենց այսպես գործեց ադրբե­ջա­նը Արցախյան Երկրորդ պատե­րազմում: Սա պետք է առա­ջի­նը հասկա­նա Հայաստա­նը, որ աշխարհը էլ վաղուց առաջվա­նը չէ, պատե­րազմնե­րը տեղա­փոխվել են նոր սերունդ, որին կամ պետք է ադապտացվել, կամ կուլ գնալ դժնդակ պարտությա­նը:

Եզրա­կացնե­լով վերոգրյալ վերլուծություննե­րից.• ՀՕՊ համա­կարգե­րը չեն կարող պատե­րազմա­կան առա­վե­լություն և նախա­ձեռնություն վերցնել, որովհետև գտնվում են հակա­ռա­կորդի քայլե­րից սպա­սո­ղա­կան և կախյալ վիճա­կում• ՀՕՊ համա­կարգե­րը չեն կարող ավե­լի էժան կամ գոնե ֆինանսա­պես համարժեք լինել ԱԹՍ հարձակվո­ղա­կան ծախսե­րին• ՀՕՊ համա­կարգե­րը չեն կարող անթե­րի խոցե­լություն ունե­նալ• ՀՕՊ համա­կարգե­րը չեն կարող պատե­րազմում առա­ջա­ցած խնդի­րը վերացնել, ընդա­մե­նը կարող են ժամա­նա­կա­վոր լուծում տալ

Այս պատճա­ռով, այն երկի­րը, որը իր ռազմա­վա­րությունը կկա­ռուցի միայն պաշտպա­նության և ՀՕՊ համա­կարգե­րի շուրջ, դատա­պարտված է դեգրա­դացման և անբե­կա­նե­լի պարտության:

Առնչվող Հոդվածներ