14.6 C
Yerevan

Հայաստան-Թուրքիա Հարա­բե­րություններ

Այսօր կա Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րի ընթացք կամ դրան միտված գործունեություններ, բայց դա պետք չէ շփո­թել հայ թուրքա­կան հաշտեցման հետ:

Նազա­րեթ Բերբերյան

1in.am‑ը զրուցել է Դրօ­շակ թերթի նախկին խմբա­գիր Նազա­րեթ Բերբերյա­նի հետ: Զրույցի ընթացքում Նազա­րեթ Բերբերյա­նը մի շարք ուշագրավ դիտարկումներ է կատա­րել ընդհա­նուր տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին և մասնա­վո­րա­պես Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րին:


Նազա­րեթ Բերբերյան ամե­նից առաջ հստակ ընդգծել է, որ այս պայմաննե­րում Թուրքիան պետք է տեսնի, որ գործ ունի ոչ թե հայաստանցի­նե­րի հետ միայն, կամ ամե­րի­կա­հա­յե­րի, ռուսա­հա­յե­րի, լիբա­նա­նա­նա­հա­յե­րի, այլ հայ ժողովրդի: Թուրքիան պետք է հասկա­նա, որ խոսքը գնում է ողջ հայության մասին, այլ ոչ թե նրա մի փոքրհատվա­ծի: Պատասխա­նատվությունը ոչ թե պետք է դնել հայ ժողովրդի մի փոքր մասի վրա, այլ համընդհա­նուր ջանքե­րով ողջ հայ ժողո­վուրդը պիտի ինքը վերցնի այդ պատասխա­նատվությունը:

Շարունա­կե­լով, Նազա­րեթ Բերբերյա­նը նաև մի կարև­որ դիտարկում արեց Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րը տարանջա­տե­լով հայ-թուրքա­կան հաշտե­ցումից: Այսօր կա Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րի ընթացք կամ դրան միտված գործունեություններ, բայց դա պետք չէ շփո­թել հայ-թուրքա­կան հաշտեցման հետ: Մի բան է ՀՀ-Թուրքիա հարա­բե­րությունը, մեկ այլ բան է հայեր-թուրքեր հաշտե­ցումը։ Պետք չէ դրանք շփո­թել իրար հետ: Ինչպես նաև ՀՀ պաշտո­նա­կան հարա­բե­րություննե­րը պաշտո­նա­կան Թուրքիա­յի հետ, չի նշա­նա­կում հաշտե­ցում թուրք-ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի հետ:

Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություններն ըստ էությամբ չեն էլ ընդհատվել և այսօր արդեն ժամա­նակն է, որ դրանք պաշտո­նա­կան ու կարգա­վորված բնույթ ստա­նան: Ոչ ոքի ձեռնտու չէ, որ հայ ժողո­վուրդն իր ժառանգությունն իրացնի, թարմացնի և հստակ քայլե­րով իրա­կա­նացնի ժամա­նա­կա­կից աշխարհում: Բոլորն էլ փորձում են այդ հարցն այն ընթացքով տանել, որ իրենց շահե­րին օգուտ լինի: Հայ ժողո­վուրդը պիտի կարո­ղա­նա խուսա­փել այդ մանի­պուլյա­ցիա­նե­րից:

Մենք պետք է հասկա­նանք, որ 10 տարի, 20 տարի առաջ այս հարցե­րը եղել են համաշխարհա­յին իրա­դարձության կարև­որ երև­ույթնե­րից մեկը և դրանք դեռևս ավարտված չեն: Հայաստա­նը և՛ պիտիստիպված լինի Ադրբե­ջա­նին ստի­պել որ վերջինս չկորցնի չափի զգա­ցումը, Թուրքիա­յի հետ փորձել հարա­բե­րություն հաստա­տել և միա­ժա­մա­նակ նաև չնա­հանջել պահանջա­տի­րությունից:

Տեսանյութն ամբողջությամբ՝ YouTube.com:

https://www.1in.am/3056719.html

Առնչվող Հոդվածներ