14.8 C
Yerevan

Ինչո՞ւ Հրա­ժա­րա­կան Տվեց Նախա­գա­հը

Արդյո՞ք այս անգամ էլ նրա հրա­ժա­րա­կա­նի պատճառն առողջությունն է, ինչպես մոտ երկու տասնամյակ առաջ:

Հակոբ Բադալյան

Հունվա­րի 23-ին անսպա­սե­լի հրա­ժա­րա­կան է տվել Հանրա­պե­տության նախա­գահ Արմեն Սարգսյա­նը: Անսպա­սե­լի, առնվազն օրի­նակ այն իմաստով, որ ընդա­մե­նը օրեր առաջ Արմեն Սարգսյա­նը հերթա­կան աշխա­տանքա­յին այցով գտնվում էր Միացյալ Արա­բա­կան Էմի­րություննե­րում, հանդի­պումներ ունե­նում Էմի­րություննե­րի թե ղեկա­վար, թե բիզնես շրջա­նակնե­րի հետ, քննարկում Հայաստա­նում ներդրումա­յին նոր հեռանկարներ: Իհարկե այդ այցից հետո նաև եղավ հաղորդագրություն այն մասին, որ Արմեն Սարգսյա­նը կարճատև արձա­կուրդ է վերցրել՝ առողջա­կան զննության անցնե­լու համար: Եվ ահա, փաստո­րեն այդ արձա­կուրդի ընթացքում էլ նա ներկա­յացնում է հրա­ժա­րա­կան, ավե­լի շուտ՝ հայտա­րա­րում հրա­ժա­րա­կա­նի մասին, գտնվե­լով Հայաստա­նից դուրս:

Առա­ջին հարցը, որ առա­ջա­նում է, թե արդյո՞ք այս անգամ էլ նրա հրա­ժա­րա­կա­նի պատճառն առողջությունն է, ինչպես մոտ երկու տասնամյակ առաջ, երբ Լևոն Տեր-Պետրոսյա­նը 1996-ից հետո նրան նշա­նա­կեց վարչա­պետ ու Արմեն Սարգսյա­նը պաշտո­նա­վա­րեց ընդա­մե­նը 5–6 ամիս: Իհարկե այն ժամա­նակ խոսակցություններ շրջա­նառվե­ցին, որ նրա հրա­ժա­րա­կա­նը պայմա­նա­վորված էր Վազգեն Սարգսյա­նի հետ կոնֆլիկտով: Դրա մասին խոսակցություննե­րը թարմա­ցան, երբ Սերժ Սարգսյա­նի առա­ջարկով Արմեն Սարգսյա­նը 2018 թվա­կա­նի մարտին Հայաստա­նի խորհրդա­րա­նում ընտրվեց հանրա­պե­տության չորորդ նախա­գահ, իհարկե արդեն խորհրդա­րա­նա­կան կառա­վարման մոդե­լի պայմաննե­րում, ասել կուզի՝ խորհրդանշա­կան իշխա­նությամբ:

Արմեն Սարգսյա­նը մի շարք անգամներ հերքեց նախկի­նի մասին խոսակցություննե­րը, ասե­լով, որ Վազգեն Սարգսյա­նի և նրա ընտա­նի­քի հետ ունե­ցել է ամե­նա­ջերմ հարա­բե­րությունը և պաշտո­նը թողնե­լու պատճա­ռը ծանր հիվանդության դեմ պայքա­րե­լու համար բուժման վրա կենտրո­նա­նալն էր: Ինչ խոսակցություններ կշրջա­նառվեն այս անգամ: Դարձյա՞լ պատճառն առողջությունն էր, թե՞ ոչ: Արմեն Սարգսյա­նը գոնե առայժմ չի ներկա­յացրել իր հրա­ժա­րա­կա­նի կոնկրետ պատճառ կամ պատճառներ: Նրա հրա­ժա­րա­կա­նի հայտա­րա­րությունը կարող է տալ կռա­հումնե­րի առիթ: Ընդ որում, այդ թվում և առողջության առումով, քանի որ Սարգսյա­նը խոսում է նաև այն մասին, որ չունե­նա­լով իր կարգա­վի­ճա­կին համարժեք գործե­լու լիա­զո­րություն, գործի­քա­կազմ, նախա­գա­հը և իր ընտա­նի­քը դառնում էին ընդհուպ անձնա­կան թիրա­խա­վո­րումնե­րի «հասցեա­տեր», ինչն ըստ Արմեն Սարգսյա­նի նաև հարվա­ծում էր առողջությա­նը: Իհարկե կարե­լի է հասկա­նալ արդեն նախկին նախա­գա­հին, այն իմաստով, որ իսկա­պես անա­սե­լի ծանր է գտնվել այնպի­սի հայհո­յանքնե­րի տարա­փի տակ, որով ողողված է հայկա­կան սոցցանցա­յին տիրույթն ու մեդիա­դաշտի մի ստվար մաս: Անշուշտ ամեն ոք չէ, որ կարող է դիմա­կա­յուն լինել այդ հարցում:

Այդուա­մե­նայնիվ, ի՞նչն է նախա­գա­հի հրա­ժա­րա­կա­նի կոնկրետ պատճա­ռը: Նա թերևս բաց է թողել ինտրիգնե­րի մեծ տեղ՝ չնշե­լով այն: Կասկած չկա, որ այդ շարքում բազմա­թիվ խոսակցություններ կլի­նեն այն մասին, որ Արմեն Սարգսյա­նը հակա­սություն ուներ Նիկոլ Փաշինյա­նի հետ: Միա­ժա­մա­նակ, կասկա­ծից վեր է, որ մի շարք հարցե­րում նրանք ունեին տարբեր պատկե­րա­ցումներ, ընդ որում թերևս մինչև անգամ անձնա­կան տեսա­կից և կենսագրա­կան հետագծից բխող տարա­կարծություններ, և այստեղ թերևս որևէ աննորմալ բան չկա, քանի որ նրանք ամենև­ին քաղա­քա­կան թիմա­կիցներ չեն: Սակայն, այդ տարա­կարծություննե­րը գործնա­կա­նում չէին հասել մի աստի­ճա­նի, երբ ակնա­ռու էր դառնում մոտա­լուտ հրա­ժա­րա­կա­նը: Միա­ժա­մա­նակ, նախա­գահ Սարգսյա­նը հրա­ժա­րա­կա­նի մասին հայտա­րա­րության մեջ խոսում է Սահմա­նադրության փոփո­խության և կիսա­նա­խա­գա­հա­կան անցման անհրա­ժեշտության մասին: Ի դեպ, այդ մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյա­նը իր վերջին ասուլիսնե­րից մեկում, նշե­լով նաև, որ այստեղ կա պատկե­րա­ցումնե­րի տարբե­րություն իր և նախա­գահ Սարգսյա­նի միջև: Փաշինյանն իհարկե հայտնեց, որ ինքը խորհրդա­րա­նա­կան մոդե­լի պահպանման կողմնա­կից է, իսկ Արմեն Սարգսյա­նը՝ կիսա­նա­խա­գա­հա­կան մոդե­լի վերա­կանգնման:

Արդեն իսկ հնչում են գնա­հա­տա­կաններ, թե Արմեն Սարգսյա­նը հրա­ժա­րա­կան է տալիս, որպեսզի Սահմա­նադրության փոփո­խությունից հետո պայքա­րի նախա­գա­հի պաշտո­նի համար՝ իր քաղա­քա­կան թիմով: Տեսա­կա­նում թերևս պետք չէ բացա­ռել ոչինչ, սակայն ինքը Սարգսյա­նը դեռևս չի անում դրա հնա­րա­վո­րության մասին որևէ ակնարկ: Գուցե այդ մասին նա կխո­սի առա­ջի­կա­յում: Իհարկե հետաքրքիր է, թե նախա­գա­հի հրա­ժա­րա­կա­նի մասին ինչ արձա­գանք կհնչի քաղա­քա­կան ղեկա­վա­րության, մասնա­վո­րա­պես վարչա­պետ Փաշինյա­նի մակարդա­կով, որն ի դեպ հունվա­րի 24‑ի երե­կո­յան ծրագրել է իր սոցցանցա­յին հերթա­կան ասուլի­սը: Թերևս կասկա­ծից վեր է մի բան, որ Հայաստա­նը մոտե­նում է քաղա­քա­կան վերա­դա­սա­վո­րումնե­րի մի շրջա­փուլի, որի դրվագ էր նախա­գահ Սարգսյա­նի հրա­ժա­րա­կա­նը: Հարցն այն է թերևս, թե հատկա­պես ինչ մոտիվնե­րով է ձևա­վորվում այդ շրջա­փուլը՝ ներքին իրո­ղություննե­րի բերումով, թե՞ արտա­քին մարտահրա­վերնե­րի:

Աղբյուրը՝ 1in.am

https://www.1in.am/3058046.html?fbclid=IwAR0JTKQUhdTGVwIp8qQZ3fHPMShS_oQHVPucmz3OmmuThu8kYrRPcxq19t4

Առնչվող Հոդվածներ