14.6 C
Yerevan

Տոն Թե Միտինգ

Առ այսօր ՀՅԴ լիդերնե­րի քաղա­քա­կան վարքագծի դեմ առա­ջի­նը թերեւս պետք է ընդվզեին շարքա­յին դաշնակցա­կաններն ու համա­կիրնե­րը, որովհե­տեւ լիդերնե­րի վարքա­գի­ծը առա­ջի­նը հարվա­ծել է հենց այդ քաղա­քա­կան ուժի հեղի­նա­կությա­նը:

Հակոբ Բադալյան

Օրերս տեղի ունե­ցավ ՀՅԴ 131 ամյա­կի տոնա­կա­տա­րությունը: Բավա­կան ճոխ կազմա­կերպված էր, մեծ թվով հյուրեր, ելույթներ, խոստումներ: 

Բոլորն էլ ուշադրություն դարձրին այն հանգա­մանքին, որ ՀՅԴ 131 ամյա­կի տոնա­կա­տա­րումն իր ողջ էությամբ «նախկիննե­րի» հավաք էր: ՀՅԴ‑ն զոհեց իր տոնա­կա­տա­րությունը, որպեսզի ՀՀ ընդդի­մության որոշ հատվա­ծը ևս մեկ անգամ քաղա­քա­կան ելույթ ունե­նա: Այն ավե­լի շատ ոչ թե 131 ամյա­կի տոնա­կա­տա­րումն էր, այլ ցույցի նման մի բան, որով ընդդի­մությունը փորձեց իր միասնությունն ու վճռա­կա­նությունը ցույց տալ իշխա­նությա­նը:

Այն, որ Հայաստա­նում ընդդի­մությունն ու իշխա­նությունը միայն մի բան են անում՝ իրար հեռա­կա ինչ որ բաներ ապա­ցուցել, մեղադրել ու «հասկացնել», հայտնի երև­ույթ է: Դրա­նից չխուսա­փեց նաև ՀՅԴ 131-ամյա­կի տոնա­կա­տա­րումը:

Մյուս կողմից էլ այդ տոնա­կա­տա­րումը շատե­րին հիշեցրեց, որ շուտով ՀՅԴ Ընդհա­նուր Ժողովն է, որի ժամա­նակ պիտի նոր բյուրո ընտրվի, հաշվետվություն պիտի ներկա­յացվի: Իսկ այս տոնա­կա­տա­րումն ասես դեմարշ լիներ բոլոր նրանց դեմ, ում հետ ներկա­յիս բյուրոն ու ԳՄ‑ն չպարզված ու չվերջա­ցած հաշիվներ ունեն:

Ամե­նից ակնա­ռուն իհարկե տոնա­կա­տա­րության հյուրերն էին: Այնտեղ էր ՀՀ ընդդի­մա­դիր ողջ էլի­տան, իսկ նրանք իրենցով խորհրդանշում են Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րին: Սա ևս մեծ հաշվով ստվեր գցեց այդ տոնա­կա­տա­րության վրա:

Տոնա­կա­տա­րությունը շատ արագ քաղա­քա­կան միտինգի վերածվեց, որտեղ Իշխան Սաղա­թելյա­նը հիմնա­կա­նում խոսում էր իշխա­նություննե­րի սխալնե­րի, վրի­պումնե­րի, ոչ պրոֆե­սիո­նա­լիզմի մասին: Տպա­վո­րությունն այն էր, որ փոխա­նակ վերարժե­վո­րե­լու ՀՅԴ 131 տարի­նե­րը, հասկա­նա­լու, ըմբռնե­լու, ավե­լի շատ զբաղված էին իշխա­նությա­նը քննա­դա­տե­լով: 

Սեփա­կան սխալնե­րի մասին բնա­կա­նա­բար ոչ մի խոսք: Ոչ մի խոսք նաև այն մասին, թե ինչու ՀՅԴ‑ն այս օրը հասավ: Ոչ մի տառ այն մասին, թե ինչու է ՀՅԴ ռեյտինգը ռեկորդա­յին ցածր և իհարկե ոչ մի խոսք այն մասին, որ ներկա­յիս քաղա­քա­կան ընդդի­մության այդ հատվա­ծը դեռևս կենսունակ է միայն ու միայն պատե­րազմում պարտությունից հետո, քանի որ պատե­րազմի պարտության պաշտո­նա­կան պատասխա­նատվությունը կրում է իշխա­նությունը:

Իշխան Սաղա­թելյա­նը ՀՅԴ տոնա­կա­տա­րությունը վերա­ծեց քաղա­քա­կան բեմի ու նորից 30 ամյա ամեն ինչի պատասխա­նատվությունը դրվեց իշխա­նության վրա:

Իշխան Սաղա­թելյա­նի հաղթա­կան և սպառնա­լից տոնը կարող էր սազել հաղթա­կան կայսե­րա­կան առաջնորդի, բայց ոչ պարտված երկրի մի կուսակցության առաջնորդի, մի կուսակցության, որը քիչ պատասխա­նատվություն չունի այդ պարտության մեջ: Որովհետև մեղադրե­լով հանդերձ, Իշխան Սաղա­թելյա­նը հավա­նա­բար մոռա­ցավ նշել, որ 131 ամյա­կը նշող մարդկանցից ու հյուրե­րից շատ շատերն անմի­ջա­կան ղեկա­վարներ ու պատասխա­նա­տուներ են եղել, որ նաև իրենց գործունեության հետև­անքը եղավ թե 2018‑ը, թե 2020‑ը: Իշխան Սաղա­թելյա­նի մտքով չանցավ կիսել պատասխա­նատվությունը: Նա միայն մեղադրեց և հայտա­րա­րեց, որ միևնույն է իշխա­նություննե­րին հեռացնե­լու են:

Ի՞նչ կապ ուներ ՀՅԴ տարե­դարձը քաղա­քա­կան օրա­կարգի հետ ընդհանրա­պես: 

ՀՅԴ 131 ամյա­կը քաղա­քա­կան մոնո­լոգ դարձրած Իշխան Սաղա­թելյա­նը խոսեց , որ Արցա­խը չի թուրքացվե­լու, որ Սյունի­քը չի զիջվե­լու:

Իսկ ինչո՞ւ է Սաղա­թելյա­նը  խոսում Արցա­խի թուրքացման մասին: Կամ ո՞վ է ասել, որ Սյունի­քը զիջվե­լու է: Ի՞նչ հիմքե­րով է նա հայտա­րա­րում, որ Սյունի­քը «հանձնվում է», ի՞նչ հիմքե­րով է պետա­կան ու ազգա­յին մասշտա­բով աղե­տա­լի գուշա­կումներ անում և նորից մեղադրում ու նորից գրգռում մարդկանց:

Այդ առումով բավա­կան հետաքրքիր է քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նը: Մեջբե­րում. «Այդ ամե­նի առնչությամբ խոսե­լու առիթներ լինում են պարբե­րա­բար, բոլո­րիս համար: Օրի­նակ, մի շարք անգամներ կարծիք եմ հայտնել, որ այդ ժամա­նա­կա­հատվա­ծի՝ եւ փաստա­ցի առ այսօր ՀՅԴ լիդերնե­րի քաղա­քա­կան վարքագծի դեմ առա­ջի­նը թերեւս պետք է ընդվզեին շարքա­յին դաշնակցա­կաններն ու համա­կիրնե­րը, որովհե­տեւ լիդերնե­րի վարքա­գի­ծը առա­ջի­նը հարվա­ծել է հենց այդ քաղա­քա­կան ուժի հեղի­նա­կությա­նը:»

Եվ իրոք, զարմա­նա­լին այն էր, որ ներկա­նե­րը ցնծությամբ էին ընդունում այդ ամե­նը: Զարմա­նա­լի այն առումով, որ հենց շարքա­յին դաշնակցա­կաննե­րը պիտի փորձեին հասկա­նալ, թե ինչ է տեղի ունե­նում Հայաստա­նում ու ՀՅԴ-ում: Որովհետև ՀՅԴ ռեյտինգի իջե­ցումը միայն Նիկոլ Փաշինյա­նի օրոք տեղի չունե­ցավ: Դեռ 2017-ին ՀՅԴ‑ն «զոռով» հաղթա­հա­րեց անցո­ղիկ տոկոսնե­րը: Սա բավարարո՞ւմ է շարքա­յին դաշնակցա­կաննե­րին: Նրանք գոհ են ընդհա­նուր արդյունքնե­րից: Նրանք իրո՞ք մտա­ծում են, որ ամեն ինչի մեղա­վո­րը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է:

Պատճառ և հետև­անք սկզբունքնե­րը հասկա­ցողնե­րից շատե­րին հեռացրել են կուսակցությունից, հարցեր տվողնե­րին ու պատասխան պահանջողնե­րից ևս: Փակել են բոլո­րի բերա­նը, ովքեր համա­ձայն չեն իրենց հետ և հիմա Իշխան Սաղա­թելյա­նը որո­շել է կուսակցա­կան տոնա­կա­տա­րությունը դարձնել ևս մեկ գործիք, որով Նիկոլ Փաշինյա­նի ուսե­րին է բարդվում վերջին 30 տարի­նե­րի ամբողջ պատասխա­նատվությունը:

Իշխան Սաղա­թելյա­նը հավա­նա­բար մոռա­ցել է, որ 1998-ից մինչև 2018թ‑ը, այսինքն մոտ 20 տարի ՀՅԴ‑ն եղել է ՀՀ ԱԺ խմբակցություն, եղել է ընդդի­մա­դիր ու կոա­լի­ցիա ու հիմա իր իսկ նախկին ու ներկա գործընկերնե­րով որո­շել են «մոռա­նալ», թե ինչով էին զբաղված այդ 20 տարի­նե­րի ընթացքում: Նաև մոռա­նալ, թե ինչպես ազգա­յին ուժը դարձավ քաղա­քա­կան կուսակցություն: Նաև մոռա­նալ այն, որ ՀՅԴ‑ն խորհրդա­րա­նում դեմ ու կողմ լինե­լով չէր կարո­ղա­նում որևէ հարց բարձրացնել կամ փոխել: Չար լեզուներն ասում են, որ ՀՅԴ‑ն ուղղա­կի լեգի­տի­մացնում էր Սերժ Սարգսյա­նի ու  Ռոբերտ Քոչարյա­նի իշխա­նություննե­րը, երբ մտնում էր կոա­լի­ցիա­յի մեջ:

Շատ շատ վատ է, որ նման տոնա­կա­տա­րությունը չի դառնում վերարժե­վորման երե­կո, այնտեղ չեն փորձում հասկա­նալ անցա­ծը, գտա­ծը, կորցրա­ծը, ձեռքբե­րումնե­րը: Միայն պարծենկո­տություն և մեղադրանք:

Գոնե մեկ բառ չնշվեց սեփա­կան սխա­լի մասին: Ինչ էլ ասվեց, ասվեց արքա­յա­կան ողորմա­ծա­բար բարե­հո­գությամբ: Նման կերպ կայսրերն են բարե­հա­ճում ընդունել, որ երկրա­գունդը կլոր է ու դա համարվում է հանճա­րեղ միտք:

Ամեն դեպքում ՀՅԴ‑ն դարձավ 131 տարե­կան: Եվ ի՞նչ: ՀՅԴ‑ն ի՞նչ նպա­տակ է դրել իր առջև: Հետաքրքիր է, թե արդյո՞ք ՀՅԴ‑ն կդառնար 131 տարե­կան, եթե ապրեր այն գործե­լա­կերպով, ինչ և հիմա:

Ո՞ւր էին համաշխարհա­յին սոցիա­լիզմի  գաղա­փա­րա­կան խոսքե­րը: Ո՞ւր էին խոսքե­րը հենց Դաշնակցության մասին: Ուր էին մտքե­րը անկա­խության ու ինքնիշխա­նության գաղա­փա­րի ու էության մասին:

Գուցե շատ չեն սխալվում այն մարդիկ, ովքեր գտնում են, որ սա ոչ թե տոնա­հանդես էր, այլ քաղա­քա­կան նպա­տա­կով կազմա­կերպված միջո­ցա­ռում: Որ ավե­լի շատ ուղղված էր քաղա­քա­կան հակա­ռա­կորդին, ոչ թե կուսակցա­կան ընկե­րո­ջը, ավե­լի շատ ուղղված էր արդա­րա­նա­լու, քան թե հասկա­նա­լու, ավե­լի շատ մեղադրե­լու, քան ընդունե­լու: 

Սա ոչ թե ՀՅԴ 131 ամյակն էր, այլ հերթա­կան անգամ կուսակցության անունը զոհա­բերվեց հանուն տվյալ պահի քաղա­քա­կան կարճատև շահի: Եվ զավեշտա­լին այն է, որ Սուրեն Պապիկյա­նի հարսա­նի­քի մասին ասա­ցին ինչ ասես, բայց իրենց հավա­քը ևս աչքի ընկավ բազմա­մարդությամբ:

Ու ի վերջո, մի՞թե ՀՅԴ‑ն հանձինս Իշխան Սաղա­թելյա­նի, որո­շել է իր գաղա­փա­րա­կան համոզմունքը ընկերվա­րությունից ու սոցիա­լիզմից փոխել ընդդեմ Փաշինյա­նի:

Առնչվող Հոդվածներ