ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ինչ Սկզբունքով

Ինչպես է մայորից միանգամից դարձել գեներալ-մայոր՝ բաց թողնելով փոխգնդապետի ու գնդապետի աստիճանները, ինչպես է պատմաբան-ուսուցիչ լինելով միանգամից դարձեց արդարադատության նախարար, վերահսկիչ պալատի նախագահ:

Վահրամ Աթանեսյան

ՀՅԴ 131-ամյակի տոնակատարության մասին հետաքրքիր մեկնաբանությունները շարունակվում են: Իհարկե ոչ թե այն պատճառով, որ ՀՅԴ-ն Հայաստանում ամենառեյտինգային երևույթն է, իսկ 131 ամյակը՝ ազգային տոն, այլ թե այդ տոնակատարությունն ինչի վերածվեց ու ինչքան սրբադասումներ եղան: Դրանից բացի նաև ֆեյսբուքում հայտնվեց մի չափազանց հետաքրքիր և որ ավելի ուշագրավ է մտահոգիչ գրառում՝ վերաբերվող 131-ամյակի տոնակատարության ժամանակ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի  ելույթին:

Պատմաբան, լրագրող, Արցախի ԱԺ երեք գումարման պատգամավոր Վահրամ Աթանեսյանի գրառման մեջ բավական հետաքրքիր մեկնաբանություն կա ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի խոսքերի մասին:

Այնտեղ ներկայացվեց, թե ինչ արագ է ԿԿ ներկայացուցիչը պաշտոնական սանդուղքով վեր բարձրացել, թե ինչպես է մի քանի տարում հասել այն ամենի, ինչին շատերը ողջ կյանքում չեն հասել: Ինչպես է մայորից միանգամից դարձել գեներալ-մայոր՝ բաց թողնելով փոխգնդապետի ու գնդապետի աստիճանները, ինչպես է պատմաբան-ուսուցիչ լինելով միանգամից դարձեց արդարադատության նախարար, վերահսկիչ պալատի նախագահ:

Ու որ ամենատխուրն է, նաև այն, թե ինչպես է ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչը հայտարարել, որ «տարիներ շարունակ արտասահմանից սնվողհասարակական եւ իրավապաշտպան շատկազմակերպություններ եւ ցավալիորեն նույնդաշտի հասարակական ներկայացուցիչներըկայծակնային արագությամբ, ցանցայինսկզբունքով արմատներ գցեցին նաեւԱրցախում, այդ թվում՝ իշխանությանամենաբարձր օղակներում»:

Աթանեսյանը ներկայացնում է ու միաժամանակ հարց տալիս, թե ուրիշներին մեղադրող մարդը ի՞նչ սկզբունքով է բոլոր տեսակի օրենքները խախտելով դարձել պաշտոնյա, ի՞նչ սկզբունքով է մատնվել անգործության: Մի՞թե այդ ամենը պետականաքանդիչ գործունեություն չէր: Մի՞թե նախարար ու վերահսկիչ պալատի նախագահ լինելով ոչինչ չանելը պետականաքանդիչ գործունեություն չէր:

Գուցե այստեղ առավել քան բնորոշ է ժողովրդական ասացվածքը, որ «իրենց աչքի գերանը թողած, ուզում են ուրիշի աչքի չոփը հանել»:

Այս գրառումը մեկն է այն տասնյակ բացահայտող գրառումներից, որով մերկացվում է մեր ընդհանուր ագահության, ընչաքաղցության, ոչ պրոֆեսիոնալիզմի, անգործության ու անգիտության 30 տարիները:

Վահրամ Աթանեսյանի գրառումը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *