16.5 C
Yerevan

Ինչ Սկզբունքով

Ինչպես է մայո­րից միանգա­մից դարձել գենե­րալ-մայոր՝ բաց թողնե­լով փոխգնդա­պե­տի ու գնդա­պե­տի աստի­ճաննե­րը, ինչպես է պատմա­բան-ուսուցիչ լինե­լով միանգա­մից դարձեց արդա­րա­դա­տության նախա­րար, վերահսկիչ պալա­տի նախա­գահ:

Վահրամ Աթա­նեսյան

ՀՅԴ 131-ամյա­կի տոնա­կա­տա­րության մասին հետաքրքիր մեկնա­բա­նություննե­րը շարունակվում են: Իհարկե ոչ թե այն պատճա­ռով, որ ՀՅԴ‑ն Հայաստա­նում ամե­նա­ռեյտինգա­յին երև­ույթն է, իսկ 131 ամյա­կը՝ ազգա­յին տոն, այլ թե այդ տոնա­կա­տա­րությունն ինչի վերածվեց ու ինչքան սրբա­դա­սումներ եղան: Դրա­նից բացի նաև ֆեյսբուքում հայտնվեց մի չափա­զանց հետաքրքիր և որ ավե­լի ուշագրավ է մտա­հո­գիչ գրա­ռում՝ վերա­բերվող 131-ամյա­կի տոնա­կա­տա­րության ժամա­նակ ՀՅԴ Արցա­խի ԿԿ ներկա­յա­ցուցչի  ելույթին:

Պատմա­բան, լրագրող, Արցա­խի ԱԺ երեք գումարման պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի գրառման մեջ բավա­կան հետաքրքիր մեկնա­բա­նություն կա ՀՅԴ Արցա­խի ԿԿ ներկա­յա­ցուցչի խոսքե­րի մասին:

Այնտեղ ներկա­յացվեց, թե ինչ արագ է ԿԿ ներկա­յա­ցուցի­չը պաշտո­նա­կան սանդուղքով վեր բարձրա­ցել, թե ինչպես է մի քանի տարում հասել այն ամե­նի, ինչին շատե­րը ողջ կյանքում չեն հասել: Ինչպես է մայո­րից միանգա­մից դարձել գենե­րալ-մայոր՝ բաց թողնե­լով փոխգնդա­պե­տի ու գնդա­պե­տի աստի­ճաննե­րը, ինչպես է պատմա­բան-ուսուցիչ լինե­լով միանգա­մից դարձեց արդա­րա­դա­տության նախա­րար, վերահսկիչ պալա­տի նախա­գահ:

Ու որ ամե­նատխուրն է, նաև այն, թե ինչպես է ՀՅԴ ԿԿ ներկա­յա­ցուցի­չը հայտա­րա­րել, որ «տարի­ներ շարունակ արտա­սահմա­նից սնվողհա­սա­րա­կա­կան եւ իրա­վա­պաշտպան շատկազմա­կերպություններ եւ ցավա­լիո­րեն նույնդաշտի հասա­րա­կա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը­կայծակնա­յին արա­գությամբ, ցանցա­յինսկզբունքով արմատներ գցե­ցին նաեւԱրցա­խում, այդ թվում՝ իշխա­նությա­նա­մե­նա­բարձր օղակնե­րում»:

Աթա­նեսյա­նը ներկա­յացնում է ու միա­ժա­մա­նակ հարց տալիս, թե ուրիշնե­րին մեղադրող մարդը ի՞նչ սկզբունքով է բոլոր տեսա­կի օրենքնե­րը խախտե­լով դարձել պաշտոնյա, ի՞նչ սկզբունքով է մատնվել անգործության: Մի՞թե այդ ամե­նը պետա­կա­նա­քանդիչ գործունեություն չէր: Մի՞թե նախա­րար ու վերահսկիչ պալա­տի նախա­գահ լինե­լով ոչինչ չանե­լը պետա­կա­նա­քանդիչ գործունեություն չէր:

Գուցե այստեղ առա­վել քան բնո­րոշ է ժողովրդա­կան ասացվածքը, որ «իրենց աչքի գերա­նը թողած, ուզում են ուրի­շի աչքի չոփը հանել»:

Այս գրա­ռումը մեկն է այն տասնյակ բացա­հայտող գրա­ռումնե­րից, որով մերկացվում է մեր ընդհա­նուր ագա­հության, ընչա­քաղցության, ոչ պրոֆե­սիո­նա­լիզմի, անգործության ու անգի­տության 30 տարի­նե­րը:

Վահրամ Աթա­նեսյանի գրա­ռումը՝

Առնչվող Հոդվածներ