Հայաստան

Հայաստանը Պիտի Գիտակցի Իր Շահը

Մենք պետք է հասկանանք ու ընդունենք, որ Հայաստանը չունի բարեկամներ ու թշնամիներ, այլ ունի շահեր:

Միքայել Հայրապետյան

FactorTV-ին զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է նախ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի վիրավորական արտահայտությունները ՀՀ հանդեպ: Հաղորդավարի այն հարցին, թե որոնք են այդ արտահայտության հիմնական պատճառները, Միքայել Հայրապետյանը շատ կտրուկ արտահայտվեց՝ Լուկաշենկոյին կոչելով դուրսպրծուկ և վիժվածք, որպես պատասխան Լուկաշենկոյին հեռավար պատասխանեց, որ այդ խոսքերը Բելառուսի նախագահի ցանկաությունը չեն, այլ պուտինյան հրաման: Բելառուսի նախագահի բերանով ռուսները խոստովանեցին, որ Արցախյան պատերազմը իրենց իսկ սարքած փորձանքն է Հայաստանի գլխին:

Լուկաշենկոն ի թիվս այլ արտահայտությունների ասել էր, որ Հայաստանը փախչելու տեղ չունի և արդեն իսկ տեսել է, որ չունի: Միքայել Հայրապետյանն  ասաց, որ նրանց միակ նպատակը Հայաստանին հարվածել է: Գողականի ու քրեականի նման: Քանի որ երկու պետություններն էլ քրեա-օլիգարխիկ բռնատիրական երկրներ են, ապա նրանք չեն կարողանում մարսել Հայաստանի արժեքը: Նրանք ուզում են խփել ու չոքեցնել Հայաստանին, որ դառնա իրենց նման ու ընկնի իրենց թականդը: Լուկաշենկոն իրենից ոչինչ չի ներկայացնում, որ մի բան էլ կարողանա Հայաստանի նկատմամաբ նկատմամաբ նման գնահատումներ անի: Իր երկիրը Ռուսաստանին վաճառած բռնապետը միայն մի ցանկություն ունի՝ պահել իր անձնական իշխանությունը: Լուկաշենկոն, ով դարձել է բռնակալ Պուտինի խոսնակը, նրա հրամաններն է կատարում և վաճառել է իր երկրի ինքնիշխանությունը:

Միքայել Հայրապետյանն ավելացրեց, որ գործ ունենք վիրավոր գազանի հետ: Չափազանց զգույշ է պետք լինել, որպեսզի կարողանանք տարատեսակ ավանտյուրաներից առանց տուժելու դուրս գանք: 

Ռուսաստանն իրեն մեկուսացրել է աշխարհից ու թակարդն ընկած գազանի նման պատեպատ է խփվում: Իսկ Լուկաշենկոն, ում միակ գործը Պուտինին ծառայելն է, լուռ կատարում է նրա հրամանները: Մենք կարող ենք տեսնել, որ Բելառուսն արդեն իսկ դարձել է ռուսական պոլիգոն:

Այստեղ Միքայել Հայրապետյանը շատ ուշագրավ դիտարկում կատարեց առ այն, որ Հայաստանը պիտի կարողանա խուսափել այն  ծուղակից, որում հայտնվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ժամանակ ՀՅԴ-ն կարողացավ սկզբնապես ճիշտ ընտրություն կատարել՝ չեզոք մնալու հետ կապված, բայց հետո սկսեց գործել Ռուսաստանի կողմից: Դրա պատասխանը թուրքերի կողմից նաև ցեղասպանությունն էր: Հայությունը չպիտի օժանդակեր Ռուսաստանին, քանի որ հայտնվեց ռուս-թուրքական բախման արանքում ու տուժեց ռուսներին օգնելու իր իսկ միամտության հետևանքով: Հիմա մենք չպետք է նորից ընկնենք այդ ծուղակը:

Մենք պետք է հասկանանք ու ընդունենք, որ Հայաստանը չունի բարեկամներ ու թշնամիներ, այլ ունի շահեր: Հայրապետյանը շատ հետաքրքիր օրինակ բերեց, ասելով, որ միևնույն շորը մարդը չի կարող տարվա բոլոր եղանակներին հագնել: Այդ մոտեցումը պիտի լինի նաև արտաքին դիվանագիտության ճակատում: Իհարկե պետք չէ պատերազմ հայտարարել, այլ պետք է հստակ հասկանալ սեփական շահն ու դրանից բխող գործունեության իրական հետևանքները:

Ռուսական բարեկամությունը շատ թանկ է նստում Հայաստանի վրա: Մենք դա տեսանք 1915թ., մենք դա տեսանք Կոլցո գործողության ժամանակ: Առաջին համաշխարհայինում հայերն ավելի շատ զոհ տվին, քան հաղթած Ֆրանսիան ու Անգլիան իրար հետ: Մենք պետք է հասկանանք ու դադարեցնենք այդ խելագար պահվածքը՝ զոհվել հանուն օտարի շահերի:

Մեր ու թուրքերի հարաբերությունները էապես սրվեցին ռուսների՝ Անդրկովկաս մուտք գործելուց հետո: Ռուսները հայերին օգտագործեցին իրենց ուզածի նման ու հետո գցեցին թուրքերի ճանկը: Ահա, թե ինչ է ռուսական բարեկամությունը:

Ռուսների հետ պետք չէ թշնամանալ, այլ պետք է զգուշանալ: Մենք չենք կարող հավերժ մնալ այդ կեղծ բարեկամության թակարդում, չենք կարող երազել, թե ռուսական տիրապետությունը մեզ կփրկի: Մենք չենք կարող ազգովի Զորի Բալայան դառնալ:

Միքայել Հայրապետյանը նաև նշեց, որ Բելառուսի նախագահին պետք է պատասխանել շատ քաղաքավարի, բայց և վճռական: Լուկաշենկոն իր մտքերը չի ասում, նա ընդամենը կրկնում է այն, ինչ հրամայում է Պուտինը: Իսկ ռուսները մեզնից շատ ուժեղ են նեղացած: Որովհետև Հայաստանը դիմադրել է, Հայաստանը Նժդեհ է ունեցել, որն ասում էր, թե կարևոր չէ, թե հարձակվողն ով է՝ ռուսը, թե թուրքը: Ռուսներն իրենց պարտությունը Նժդեհից չեն կարողանում մարսել:

Միքայել Հայրապետյանոը նաև մի շատ կարևոր համեմատություն արեց Րաֆֆու ու Ռաֆայել Պատկանյանի և մեր օրերի մեջ: Նույնիսկ նրանց մեծությունը չկարողացավ լրիվ ազատել միակողմանիության փորձանքից, բայց եթե Րաֆֆին ու Պատկանյանը իրոք հիմքեր ունեին, գոնե այդ պահին նման կերպ գործելու, ապա մեր գավառական ու գավառամիտ քաղաքական մակարդակը թույլ չի տալիս էական ու որակական տեսադաշտ ունենալ:

Մենք ունենք ազգային շահ: Մենք ոչ թե պետք է առաջնորդվենք ազատություն կամ մահ կարգախոսով, այլ ընտրենք միայն ազատությունը:

Ամբողջական տեսանյութը՝ YouTube.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *