14.6 C
Yerevan

Սթափվել Պատրանքնե­րից

Մենք մշտա­պես փակել ենք մեր աչքե­րը, ձևացրել ենք, թե ամեն ինչ լավ է, հրա­շա­լի է, մինչդեռ ամեն ինչ շատ վատ էր: Աղետ էր հասունա­նում, իսկ այստեղ զբաղված էին ինչ որ չնչին շահե­րով ու հետապնդումնե­րով: Անընդհատ զոհեր սահմա­նին ու այդ ամե­նը չէր կարև­որվում, պաատշաճ չէր գնա­հատվում: 


1inAM‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ:

Հաղորդման սկզբում անդրա­դարձ է արվել ադրբե­ջա­նա­կան վանդա­լիզմին: Ինչպես հայտնի է ադրբե­ջանցի­նե­րը իրենց կողմից օկուպացված հայկա­կան տարածքնե­րում ամեն ինչ անում են, որպեսզի հայկա­կան հետքե­րը ջնջեն, իրա­կանցնում են մշա­կութա­յին վանդա­լիզմ, դրսև­ո­րում ամե­նա­ծայրա­հեղ ռասիզմ և անհանդուրժո­ղա­կա­նություն: Հայաստանն ինչպե՞ս է կարո­ղա­նա­լու դիմա­կա­յել այդ ամե­նին, ի՞նչ միջոցնե­րով պիտի իրա­կա­նացվի պայքա­րը դրա դեմ: 

Կայծ Մինասյա­նը անդրա­դարձ անե­լով այդ թեմա­յին, պատասխա­նել է, որ դա լիո­վին սպա­սե­լի էր: Մենք գիտենք, թե ադրբե­ջանցի­ներն ովքեր են ու ինչպես են վերա­բերվույմ հայե­րին ու հայկա­կա­նին: Ադրբե­ջանցի­նե­րի վերա­բերմունքը տեսել ենք շատ վաղուց և այն չի ընդհատվել երբեք: Դեռևս Սումգա­յի­թից կարե­լի է տասնյակ օրի­նակներ բերել ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի վերա­բերյալ: Ադրբե­ջանցի­նե­րի ցանկությունն է մեզ ոչնչացնել ու նաև մշա­կութո­րեն և նա ամեն ին չանում է դրա համար: Մինչ մենք 30 տարի է մատնված ենք անգործության, ադրբե­ջանցի­նե­րը ակտի­վո­րեն աշխա­տում են:

Այդ առումով, ինչպես նշեց Կայծ Մինասյա­նը, միջազգա­յին հանրությունը շատ մեծ գործ ունի անե­լու և բնա­կա­նա­բար անհրա­ժեշտ է նաև մեր միջամտությունն ու ջանքե­րը: Միջազգա­յին հանրությունը պիտի հասկա­նա, պիտի տեսնի, թե ինչով են զբաղված ադրբե­ջանցի­նե­րը: Մենք պիտի ցույց տանք ու հասկանցնենք, որ բանակցություններն անհնար են մի երկրի հետ, որը բռնա­պե­տա­կան է, ռասիստ ու ծայրա­հե­ղա­կան: Ցավոք մեր անգործությունը մեզ զրկում է մշա­կութա­յին գործիքնե­րից, մենք հիմնա­կա­նում պարապ խոսում ենք օդի մեջ:

Կայծ Մինասյա­նը հստակ ասաց, որ մենք պիտի հասկա­կանք, որ Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Արցախ, Սփյուռք, այդ ամե­նի միակ պատասխա­նա­տուն մենք ենք ու մենք պիտի զբաղվենք այդ հարցե­րով: Մենք պիտի  հասկա­նանք, որ այդ ամե­նը մեր ու միայն մեր պատասխա­նատվության տակ է դրված: Եթե դա չհասկա­ցանք, ապա մենք նորից ու նորից ենք տապալվե­լու և այնքան շարունա­կա­կան, որ ի վերջո հասցնի վերջնա­կան կործանման:  

Ու այստեղ շատ էական հարց է առա­ջա­նում: Ասենք թե ադրբե­ջանցի­նե­րը իրենց այդպես են պահում, թշնա­մա­կան են, իսկ ի՞նչ ենք անում մենք: Ի՞նչ ենք անում ու ինչ ենք արել այսքան ժամա­նակ: Կայծ Մինասյա­նը ցավով արձա­նագրեց, որ ոչինչ չենք արել, միայն նստել ենք և սպա­սել, խոսել: 

ՀՀ-ից ոչ ոք և երբեք չի խոսել, որ ադրբե­ջանցի­նե­րը ահակբեկչա­կան պահվածք ունեն: Միայն ինչ որ անո­րոշ բառեր հակա­ռա­կորդ եզրույթի մասին: Երբեք և ոչ ոք պետա­կա­նո­րեն չի շոշա­փել ադրբե­ջանցի­նե­րի այդ ծայրա­հե­ղա­կան պահվածքը, չի բարձրացրել միջազգա­յին հարթակնե­րում:

Ինչո՞ւ չեն ասվել, ինչու երբեք չի շոշափվել, ոչ մի ղեկա­վար չի նշել, որ ադրբե­ջա­նա­կան հանրությա­նը ներկա­յացվում է հայե­րի սարսա­փե­լի բացա­սա­կան կերպար՝ մարդկա­յին արժեքնե­րից զուրկ և անմարդկա­յին գծե­րով:

Կայծ Մինասյա­նը նշեց, որ իր ձեռքում է հայտնվել ադրբե­ջա­նա­կան պատմության դասա­գիրք, որտեղ հայե­րի մասին պարզա­պես սարսա­փե­լի տեղե­կություններ ու նկա­րագրություններ կան: Քաղա­քա­գե­տը վրդո­ված էր, թե ինչու երբեք դրանք հայե­րի կողմից չեն թարգմանվել ու մեկնա­բա­նություննե­րով չեն տարածվել՝ Նաև միջազգա­յին հանրությա­նը տեղյակ պահե­լու, թե ինչ սկզբունքնե­րով են ապրում ադրբե­ջանցի­նե­րը: 

Մինչդեռ վաղուց էր պետք հասկացնել, որ հնա­րա­վոր չէ այդ մարդկանց հետ հարև­ա­նություն անել, հնա­րա­վոր չէ պայմա­նա­վորվել ու բանակցել:

Մի ժամա­նակ կային որոշ ՊՈԱԿ-ներ, որոնք փորձել են ինչ որ գործեր անել, բայց դրանք այժմ չկան և վիճակն այդ առումով էլ ավե­լի ահա­վոր է և սարսա­փե­լի:

Եվ աստեղ խոսք գնաց նաև Սփյուռքի  ու Հայաստա­նի մասին: Կայծ Մինասյա­նը կտրուկ արտա­հայտվեց, որ ողջ հայությունը պիտի համախմբվի միայն ու միայն ՀՀ շուրջ: Մեր բոլո­րի նպա­տակն ու կենտրո­նը պիտի լինի միայն Հայաստա­նի Հանրա­պե­տությունը: Սփյուռքը չի կարող ապրել առանց ՀՀ: Անհրա­ժեշտ է հստա­կո­րեն ամրագրել, որ հայության նպա­տա­կը պիտի ամրագրված լինի հանուն Հայաստա­նի Հնա­րա­պե­տության շահե­րի: Մենք չպետք է Սփյուռքը դիտարկենք, որպես առանձին մեկ միա­վոր, այն չպետք է լինի մեկ այլ հայա­կենտրոն, այն պիտի լինի Հայաստա­նա­կենտրոն: Սփյուռքը պետություն չէ, չի կարող լինել, Սփյուռքը չպի­տի վերածվի պետության, այն պիտի դառնա ու լինի միայն ու միայն ՀՀ մի մասը: Իսկ մենք 30 տարի է ի վեր խոսքե­րից այն կողմ չգնա­ցինք:

Կայծ Մինասյա­նը նշեց, որ այդ ամե­նի հետև­անքնե­րից է նաև այն, որ պետության հանդեպ պատասխա­նատվության զգա­ցում է պետք ունե­նալ: Պետությունը ոչ ոքի չի պատկա­նում, պետությունն ընդհա­նուր, չեզոք արժեք է, այն պատկա­նում է բոլո­րին ու մենք պիտի կարո­ղա­նանք դուրս գալ այդ կլա­նա­յին ու թայֆա­յա­կան հայրե­նա­սի­րությունից, հասկա­նալ ընդհա­նուր արժե­քը: Մենք կարո՞ղ ենք ազատվել այդ կեղտոտ հոգե­բա­նությունից, վեր կանգնել խմբա­յին շահե­րից ու ընդունել ու հասկա­նալ ընդհա­նուր արժե­քի գաղա­փա­րը:

Անկա­խության ու պետության ավանդույթներ չունենք, անգետ ենք այդ առումով, իրա­կա­նությունը մերժում ենք, խոսում ենք, բայց դրա անե­լու ձևը չգի­տենք, չենք կարո­ղա­նում, չենք պլա­նա­վո­րում: Այդ իրա­վի­ճա­կը բերում է իրա­կա­նաությունից կտրման: Ապրում ենք հոգե­բա­նո­րեն ու աշխարհա­հա­յացքով մեկուսացված:

Կայծ Մինասյա­նը շարունա­կեց թվարկել ընդհա­նուր թերություններն ու հետև­անքնե­րը, առանձնա­պես դառնո­րեն շեշտեց, որ քաղա­քա­կան վերնա­խա­վը զրո է, իրե­նից ոչինչ չի ներկա­յացնում: Մենք երբեք չենք կարո­ղա­ցել ազգա­յին ու պետա­կան գործիչներ ունե­նալ, դրա փոխա­րեն եղել են միայն քաղա­քա­կան գործիչներ: Լևոն Տեր-Պետրոսյա­նից մինչև Նիկոլ Փաշինյան, բոլո­րը պիտի պատասխան տան: Ոչ մի քաղա­քա­կան գործիչ չի ընդունում, որ որևէ սխալ կամ թերա­ցում է ունե­ցել: Բոլո­րը գերա­զանց են գնա­հա­տում իրենց աշխա­տանքը, մինչևդեռ հենց այդ սխալնե­րի ու թերություննե­րի հետև­անքով էլ մենք ունենք սարսա­փե­լի ծանր վիճակ: Հայկա­կան քաղա­քա­կան էլի­տան կտրված է իրա­կա­նությունից, չի կարո­ղա­նում գնա­հա­տել ու հասկա­նալ որևէ բան: Դա էլ հենց անվերջ շրջապտույտ է, որից չենք կարո­ղա­նում ազգո­վի դուրս գալ: 

Քաղա­քա­կան ղեկա­վա­րություննե­րը կործա­նել են Հայաստա­նը: Ազգա­յին պետությունը վերա­ծել են թատրո­նի ու բեմի, կառուցել են ֆեյք պետություն ու ֆեյք պահվածքով աղետ են հասունացրել: Բացարձա­կա­պես ոչ մի առումով պետա­կան մակարդա­կի որևէ գործունեություն չի իրա­կա­նացվել:

Խոսե­լով 2018թ. հեղա­փո­խության մասին, Կայծ Մինասյանն ասաց, որ դա շատ լավ շանս ու միջոց էր, որ քաղա­քա­ցին, ժողո­վուրդը պատասխա­նատվությունը վերցնի իր վրա, հասկա­նա, որ ինքը ի վիճա­կի է ինչ որ բան անել, կարող է և պետք է ինքը որո­շի իր ճակա­տա­գի­րը:

Հայաստա­նը դարձրել են համայնքա­յին ու կլա­նա­յին նեղ շահե­րի բախման օջախ, որտեղ այլևս չկա որևէ ընդհա­նուր երև­ույթի գիտակցում ու հասկա­ցում, արժե­վո­րում:

Կայծ Մինասյա­նը նաև մանրա­մասն արձա­գանք արեց այն դիտարկումնե­րին, թե արդյոք Հայստա­նը պիտի ռուսա­կան պետության մաս կազմի: Այդ ոճը պարտվո­ղա­կան է: Այնքան պարտվո­ղա­կան, որ մենք նույնիսկ վախե­նում ենք խոսել մեր մշա­կույթի ու պատմության մասին: Պետք չէ վախե­նալ, պետք չէ մոռա­նալ: Մեր պատմությունն այնքան հին ու շքեղ է, մեր այբուբենն իսկ ռուսա­կան ներկա­յությունից հին է: Մենք պիտի հիշենք, մենք պիտի գնա­հա­տենք ու հասկա­նանք դա: Մենք պիտի հիշենք, որ երբ Հայաստանն առա­ջինն էր աշխարհում, որ քրիստո­նեության պահպա­նումն իր վրա վերցրեց, սրբա­զան պատե­րազմով պաշտպա­նեց քրիստոե­նությունը, չկար Ռուսաստան, չկար Եվրո­պա: Կար Հայաստան որն այնքան հիմնա­կան էր ու կարև­որ, որ համաշխարհա­յին նշա­նա­կություն ուներ: Մենք պետք է դա կարև­ո­րենք: Դրա մասին խոսե­լը չի նշա­նա­կում թշնա­մա­նալ ուրի­շի հետ, սեփա­կան պատմության ու արժեքնե­րի պահպա­նումը չպի­տի համարվի թշնա­մանք ուրի­շի դեմ:

Հայաստա­նը պիտի ու կարող է հասկա­նալ, որ Հայաստա­նը կարող է ապրել միայն եթե ինքն իր տերը լինի: Այսօր մենք մեծա­պես կախված ենք, ինքնուրույն չենք, այս իրա­վի­ճա­կում հնա­րա­վոր չէ սեփա­կան կամքն ու նպա­տակն ունե­նալ:

Պետք է հասկա­նանք, որ հայությունը անձնա­կան արժեք չէ, այն չի պատկա­նում Նիկոլ Փաշին յանին կամ Ռոբեր Քոչարյա­նին: Հայությունն անանձնա­կան արժեք է, նեղ շահից դուրս և համընդա­նուր երև­ույթ: Իսկ դա հասկա­նալն ու գնա­հա­տե­լը նշա­նա­կում է նաև մեծ պատասխա­նատվություն վերցնել իր վրա: Մենք կարո՞ղ ենք դա անել: Կարո՞ղ ենք հասկա­նալ ու ընդունել այդ ծանր պատասխա­նատվությունը:

Պատասխա­նատվությունը նաև սեփա­կան կամքը գործո­ղություն դարձնելն է:

Քաղա­քա­գետ Մինասյա­նը խոսեց նաև, որ այս ամե­նը ուղիղ հետև­անք է բոլոր ղեկա­վարննե­րի անգործության: Մենք մշտա­պես փակել ենք մեր աչքե­րը, ձևացրել ենք, թե ամեն ինչ լավ է, հրա­շա­լի է, մինչդեռ ամեն ինչ շատ վատ էր: Աղետ էր հասունա­նում, իսկ այստեղ զբաղված էին ինչ որ չնչին շահե­րով ու հետապնդումնե­րով: Անընդհատ զոհեր սահմա­նին ու այդ ամե­նը չէր կարև­որվում, պաատշաճ չէր գնա­հատվում: Այսպի­սի ծանր պատե­րազմ, հազա­րա­վոր զոհեր, այդ ամենն ինչի՞ հետև­անքն էր, եթե ոչ այդ անգործության ու պարա­պության: Եվ այս ամե­նի համար հենց պատասխան պիտի տան բոլոր ղեկա­վարնե­րը: Ազգա­յին գործիչնե­րը գնա­հա­տում են իրենք իրենց, իսկ մեր ղեկա­վարնե­րը անհասկա­նա­լի գոհ են իրենք իրենցից, կատարյալ են գնա­հա­տում իրենց գործունեությունը:  Այս պահվածքը ոճրա­գործություն էր Հայաստա­նի ու հայ ժողովրդի հանդեպ: Սա պետք է հստա­կեցնել ու հասկա­նալ: Ու նաև պետք է պատասխան պահանջել: Չի կարե­լի թույլ տալ, որ այդ ամենն անցի անհետև­անք, որովհետև դրա պատճա­ռով էլ ասյօր մենք ազգա­յին մակարդա­կով աղե­տի առաջ ենք կանգնած:

Կայծ Մինասյանն ըստ էության հակիրճ անա­լիզ արեց մեր վերջին տասնամյակնե­րի բարդույթնե­րի ու սխալնե­րի պատճա­ռա­հետև­անքա­յին էությունը, խորա­մուխ եղավ խնդիրնե­րի ու դրանց աղե­տա­լի հետև­անքնե­րի մեջ:

Մենք այլևս ժամա­նակ ու հնա­րա­վո­րություն չունենք մեր աչքե­րը փակե­լու ու ձևացնե­լու, թե ամեն ինչ կարգին է: Մենք հիմա պարզա­պես չենք կարող այլ կերպ պահել մեզ, քան սթա­փո­րեն ու գիտակցված պետա­կա­նո­րեն: Հակա­ռակ դեպքում վիճա­կը լինե­լու է ողբերգա­կան: Մենք արդեն տեսանք դրա հետև­անքը:

Ամբողջա­կան տեսանյութը՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ