ՄԵՐ ՈՒՂԻՆ

Օրինակելին

Բայց ոչ մի ծանր պայման, հուսահատություն, անզորություն չնսեմացրին հայրենասիրության զգացումը: Նա ոչ մի ակնթարթ չափսոսաց իր ընտրած ճանապարհի համար: Հայաստանը գերագույն արժեք էր, որի համար ինքը և իր ընտանիքի անդամները պարտավոր էին ծառայել։

Հովհաննես Քաջազնունու մասին շատ է խոսվել ու շատ են ամենատարբեր կարծիքները Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետի մասին: Եվ ամենաակնառուն, որ միանգամից աչքի է զարնում, այն է, որ Քաջազնունու մասին խոսելիս սովորաբար առանձնացնում են նրա ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև մարդկային հատկությունները: Եվ իրոք, մարդկային որակները, որ այդքան պետք են ամենատարբեր պաշտոնյաներին, Քաջազնունու մոտ առկա էին ամենամեծ առատությամբ:

Բարձրաստիճան պետական այրերի մոտ մարդկային որակների առկությունը նրանց ուղղորդող գործողններից է: Առանց բարձր արժեքների, ցանկացած մարդ, անկախ իր մասնագիտական որակներից, կարող է  սրիկայի  վերածվել: Իսկ Քջազնունին ազնվայր էր՝ բառի բոլոր իմաստներով: Աշխարհում շատ քիչ պետական բարձրաստիճան գործիչներ կարող են միաժամանակ մարդ ու պաշտոնյա մնալ:

Ինչպես ասում էր Ֆրիդրիխ Նիցշեն, մարդու ունեցած տաղանդը ոչինչ է, եթե այդ ամենի հետ նա չունի մաքրակրոնություն: Քաջազնունին առաջին հերթին մարդ էր, հետո նոր պաշտոնյա: Կարող ենք կարդալ Քաջազնունւ մասին, ով իր վերարկուն վաճառեց և գումարը տվեց որբանոցներին, կարող են նորից ու նորից կարդան նրա նամակներն իր կնոջը, որոնցում ՀՀ վարչապետը ամբողջական ցավով խոսում էր Հայաստանի բարդ ճակատագրի և իր, որպես մարդու, այդ ամենի հսկիչն ու պատասխանատուն լինելու մասին: 

Եվ այսօր մենք, նայելով ՀՀ պաշտոնյաներին ու նրանց պահվածքին, ապշում ենք, թե արդյո՞ք Քաջազնունին իրական էր, այն ինչ նրա մասին պատմում են, իրական էր: Այս ընդհանուր փչացածության ֆոնին շատ բարդ է հավատալ, որ եղել են մարդիկ, ովքեր ասպետ էին իրենց կյանքով ու սկզբուքներով:

Այդպսին էր Քաջազնունին: Պրոֆեսիոնալ ճարտապետ, հասարակական ու քաղաքական գործիչ, վարչապետ և բարի ու ազնիվ հայրենասեր:

Մենք քանի՞ հոգու կարող են այսօր առանձնացնել և համեմատել Քաջազնունու հետ: Գրեթե ոչ ոքի:

Քաջազնունին իր դարի ծնունդն էր, երբ հայության գլխին կախված սարսափների հետ մեկտեղ ճակատագիրը նվեր տվեց նաև Քաջազնունու նման մարդկանց, ովքեր իրենց ողջ կյանքը իբրև զոհ մատուցեցին հայ ազգին: 

Քաջազնունին ևս կիսեց կուսակցական ու պետական երախտամոռությունը, հալածանքները, չարչարվեց ամենի համար և որպես վարձ ստացավ հալածանք, մեղադրանք ու տանջանքներ: Նույնիսկ պատմում են, որ իր հարազատ որդին է նրա մատնագիրը գրել: Իրական է դա թե ոչ, չենք կարող ասել: Միայն կարող ենք մեծ հայորդու մասին խոսելիս հպարտանալ, որ նման մարդիկ են եղել մեր ժողովրդի ղեկավարները՝ բարոյական, ազնիվ ու անկաշառ: Համեստ, ամաչկոտ, բայց ազնիվ:

Քաջազնունու մասին խոսելիս բավական է միայն կարդալ նրան վերաբերվող համացանցային ու թվային արխիվները: Կհասկանանք ու թե ում մասին է խոսքը: Եվ բացի դրանից նաև կարդալ Առաջին Հանրապետության մասին՝ հասկանալու համար, թե ինչ դժոխային պայմաններում էր մի ողջ ժողովրդի կյանքի պատասխանատվությունը դրվել Քաջազնունու ուսերին:

Քաջազնունու մասին կարելի է անվերջ խոսել, հատ առ հատ փաստերով ներկայացնել նրա ողջ գործունեությունը, բայց թերևս սահմանափակվենք այսքանով:

Մեզ մնում է միայն շատ համարձակ ու ազնիվ լինել նրա անունը տալու և նրա հիշատակը չկեղտոտելու համար: Մենք պիտի կարողանանք արժանի լինել նրան ու նրա մեծությանը:

Ամբողջական հոդվածը lragir.am կայքում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *