14.8 C
Yerevan

Օրի­նա­կե­լին

Բայց ոչ մի ծանր պայման, հուսա­հա­տություն, անզո­րություն չնսե­մացրին հայրե­նա­սի­րության զգա­ցումը: Նա ոչ մի ակնթարթ չափսո­սաց իր ընտրած ճանա­պարհի համար: Հայաստա­նը գերա­գույն արժեք էր, որի համար ինքը և իր ընտա­նի­քի անդամնե­րը պարտա­վոր էին ծառա­յել։

Հովհաննես Քաջազնունու մասին շատ է խոսվել ու շատ են ամե­նա­տարբեր կարծիքնե­րը Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տության վարչա­պե­տի մասին: Եվ ամե­նաակնա­ռուն, որ միանգա­մից աչքի է զարնում, այն է, որ Քաջազնունու մասին խոսե­լիս սովո­րա­բար առանձնացնում են նրա ոչ միայն պրոֆե­սիո­նալ, այլև մարդկա­յին հատկություննե­րը: Եվ իրոք, մարդկա­յին որակնե­րը, որ այդքան պետք են ամե­նա­տարբեր պաշտոնյա­նե­րին, Քաջազնունու մոտ առկա էին ամե­նա­մեծ առա­տությամբ:

Բարձրաստի­ճան պետա­կան այրե­րի մոտ մարդկա­յին որակնե­րի առկությունը նրանց ուղղորդող գործողննե­րից է: Առանց բարձր արժեքնե­րի, ցանկա­ցած մարդ, անկախ իր մասնա­գի­տա­կան որակնե­րից, կարող է  սրի­կա­յի  վերածվել: Իսկ Քջազնունին ազնվայր էր՝ բառի բոլոր իմաստնե­րով: Աշխարհում շատ քիչ պետա­կան բարձրաստի­ճան գործիչներ կարող են միա­ժա­մա­նակ մարդ ու պաշտոնյա մնալ:

Ինչպես ասում էր Ֆրիդրիխ Նիցշեն, մարդու ունե­ցած տաղանդը ոչինչ է, եթե այդ ամե­նի հետ նա չունի մաքրակրո­նություն: Քաջազնունին առա­ջին հերթին մարդ էր, հետո նոր պաշտոնյա: Կարող ենք կարդալ Քաջազնունւ մասին, ով իր վերարկուն վաճա­ռեց և գումա­րը տվեց որբա­նոցնե­րին, կարող են նորից ու նորից կարդան նրա նամակներն իր կնո­ջը, որոնցում ՀՀ վարչա­պե­տը ամբողջա­կան ցավով խոսում էր Հայաստա­նի բարդ ճակա­տագրի և իր, որպես մարդու, այդ ամե­նի հսկիչն ու պատասխա­նա­տուն լինե­լու մասին: 

Եվ այսօր մենք, նայե­լով ՀՀ պաշտոնյա­նե­րին ու նրանց պահվածքին, ապշում ենք, թե արդյո՞ք Քաջազնունին իրա­կան էր, այն ինչ նրա մասին պատմում են, իրա­կան էր: Այս ընդհա­նուր փչա­ցա­ծության ֆոնին շատ բարդ է հավա­տալ, որ եղել են մարդիկ, ովքեր ասպետ էին իրենց կյանքով ու սկզբուքնե­րով:

Այդպսին էր Քաջազնունին: Պրոֆե­սիո­նալ ճարտա­պետ, հասա­րա­կա­կան ու քաղա­քա­կան գործիչ, վարչա­պետ և բարի ու ազնիվ հայրե­նա­սեր:

Մենք քանի՞ հոգու կարող են այսօր առանձնացնել և համե­մա­տել Քաջազնունու հետ: Գրե­թե ոչ ոքի:

Քաջազնունին իր դարի ծնունդն էր, երբ հայության գլխին կախված սարսափնե­րի հետ մեկտեղ ճակա­տա­գի­րը նվեր տվեց նաև Քաջազնունու նման մարդկանց, ովքեր իրենց ողջ կյանքը իբրև զոհ մատուցե­ցին հայ ազգին: 

Քաջազնունին ևս կիսեց կուսակցա­կան ու պետա­կան երախտա­մո­ռությունը, հալա­ծանքնե­րը, չարչարվեց ամե­նի համար և որպես վարձ ստա­ցավ հալա­ծանք, մեղադրանք ու տանջանքներ: Նույնիսկ պատմում են, որ իր հարա­զատ որդին է նրա մատնա­գի­րը գրել: Իրա­կան է դա թե ոչ, չենք կարող ասել: Միայն կարող ենք մեծ հայորդու մասին խոսե­լիս հպարտա­նալ, որ նման մարդիկ են եղել մեր ժողովրդի ղեկա­վարնե­րը՝ բարո­յա­կան, ազնիվ ու անկա­շառ: Համեստ, ամաչկոտ, բայց ազնիվ:

Քաջազնունու մասին խոսե­լիս բավա­կան է միայն կարդալ նրան վերա­բերվող համա­ցանցա­յին ու թվա­յին արխիվնե­րը: Կհասկա­նանք ու թե ում մասին է խոսքը: Եվ բացի դրա­նից նաև կարդալ Առա­ջին Հանրա­պե­տության մասին՝ հասկա­նա­լու համար, թե ինչ դժո­խա­յին պայմաննե­րում էր մի ողջ ժողովրդի կյանքի պատասխա­նատվությունը դրվել Քաջազնունու ուսե­րին:

Քաջազնունու մասին կարե­լի է անվերջ խոսել, հատ առ հատ փաստե­րով ներկա­յացնել նրա ողջ գործունեությունը, բայց թերևս սահմա­նա­փակվենք այսքա­նով:

Մեզ մնում է միայն շատ համարձակ ու ազնիվ լինել նրա անունը տալու և նրա հիշա­տա­կը չկեղտո­տե­լու համար: Մենք պիտի կարո­ղա­նանք արժա­նի լինել նրան ու նրա մեծությա­նը:

Ամբողջա­կան հոդվա­ծը lragir.am կայքում։

Առնչվող Հոդվածներ