14.6 C
Yerevan

Վերջին Ասուլի­սը

Ռուսաստա­նը ստի­պում է, որ իրե­նից պարտք վերցնենք ու այդ գումա­րով իրե­նից զենք գնենք: Անկրկնե­լի է ուղղա­կի:

Մեր Ուղին

Այսօր ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը մամլո ասուլի­սով հանդես եկավ: Հիմնա­կան ասե­լիքն այն էր, ինչ սովո­րա­բար ասում են բոլոր քաղա­քա­կան գործիչնե­րը՝ արդա­րացնել սեփա­կան անձն ու գործունեությունը և մեղադրել մյուսնե­րին: Ցավոք ՀՀ քաղա­քա­կան գործիչներն այդպես էլ չհասկա­ցան, որ սեփա­կան սխալնե­րի ընդունումը ոչ թե թուլության նշան է, այլ պրոֆե­սիո­նա­լիզմի: Ինչևէ: Չխո­րա­նանք այդ ամե­նի մեջ: Ռոբերտ Քոչարյանն ի թիվս այլ բանե­րի ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալ պետք չէ, ՀԱՊԿ‑ը մեռյալ կառույց չէ, այն աշխա­տում է և բերել էր Ղազախստա­նի օրի­նա­կը: Նաև այն, որ ՀԱՊԿ-ում պետք է մնալ, պետք է շարունա­կել աշխա­տել, բայց հույս չդնել անվտանգա­յին հարցե­րով: Այսինքն ՀԱՊԿ-ում մնալն իչմաստ չունի, բայց եկեք մնանք:

Ռոբերտ Քոչարյա­նը նաև ավե­լացրել է, որ Ռուսաստա­նը շատ հարցե­րում չի կարող ավե­լին անել, քան մենք սպա­սում ենք, քանի որ տարա­ծաշրջա­նում ուժե­ղա­ցել է Թուրքիան և հնա­րա­վոր չէ հաշվի չառնել այդ ամե­նը: Խեղճ Ռուսաստան:

Տպա­վո­րությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյա­նը փորձում է մեղմացնել ու նվա­զեցնել Ռուսաստա­նի անգործության ու արհա­մարհա­կան վերա­բերմունքի հարցե­րը: Տպա­վո­րությունն այն է, որ ավե­լի շատ խոսքը գնում էր ոչ թե Հայաստա­նի, այլ Ռուսաստա­նի մասին և մենք էլ պարտա­վոր ենք հասկա­նալ, որ Ռուսաստա­նը խնդիրներ ունի: Ու տպա­վո­րությունն այն էր, որ խոսո­ղը ոչ թե ՀՀ նախա­գահն է եղել, այլ ռուսա­կան ռազմա­կան հրա­հանգի­չը: 

Այո՛, Ռուսաստա­նը շատ մեծ խնդիրներ ունի: Հետո՞ ինչ: Ռուսաստանն ինքն է իր գլխին հավա­քել այդ խնդիրնե­րը: Ստացվում է, որ եթե ռուս-թուրքա­կան համա­գործակցության արդյունքում հայե­րը ոտքի տակ են ընկնում, ապա մենք պիտի հասկա­նանք ու ընդունենք, որ դե Ռուսաստա­նը ևս խնդիրներ ունի: Կամ առնվազն անհասկա­նա­լի էր ՀԱՊԿ-ում մնալ, բայց անվտանգա­յին առումով հույս չդնե­լու պահը: Ինչի՞ համար մնալ մի կառույցում, որը ենթադրում է ռազմա­կան համա­գործակցություն, բայց չունե­նալ այդ ռազմա­կան աջակցությունը: ՀԱՊԿ‑ը ոչ միայն մեռյալ, այլև անի­մաստ կառույց է, որում Ռուսաստա­նը իր կեղտոտ սպի­տա­կե­ղե­նը պարզաջրում է, ողջ կեղտը վայե­լում են «դաշնա­կիցնե­րը», իսկ որ ավե­լի վատ է՝ Հայաստա­նը մասնա­վո­րա­պես: Մենք արդեն երկար տարի­ներ է ինչ ինչ վայե­լում ենք ՀԱՊԿ‑ի լռությունը և արդեն բավա­կան է: Իհարկե հասկա­նա­լի է, որ Հայաստա­նի համար չափա­զանց բարդ կլի­նի ՀԱՊԿ-ից դուրս գալ, որ Ռուսաստա­նը երբեք Հայաստա­նին ազատ չի թողնի, որ մենք պարտադրված ենք ռուսնե­րի հետ բարե­կա­մություն անե­լու, բայց ի՞նչ անհրա­ժեշտություն կա արդա­րացնե­լու Ռուսաստա­նին ամե­նուր և անընդհատ: Ո՞ր մի դաշնա­կիցն է այդպես վարվում, ինչպես նրանք: Պարոն Քոչարյանն ասում է, որ ռուսնե­րը կօգնեն մեր բանա­կը վերա­կանգնել:

Ո՛չ: Ռուսներն առա­ջինն են, որ ամեն կերպ կխանգա­րեն հայոց բանա­կի հզո­րացմա­նը:  Եվ պետք չէ խոսել, թե Ռուսաստա­նը Հայա­տա­նին էժան գնով զենք է վաճա­ռում: Ռուսաստա­նը ստի­պում է, որ իրե­նից պարտք վերցնենք ու այդ գումա­րով իրե­նից զենք գնենք: Անկրկնե­լի է ուղղա­կի: 

Ռուսաստա­նին ուժեղ Հայաստան պետք չէ, ե՞րբ ենք այդ ամե­նը հասկա­նա­լու: Եվ ինչո՞ւ է այս ամե­նից հետո Քոչարյա­նը կրկին ամեն կերպ փորձում արդա­րացնել Ռուսաստա­նին: Կամ եթե մեղա­վոր չէ, ապա ինչո՞ւ են աընդհատ փորձում սրբագրել ռուսա­կան ներկա­յությունը հայոց կյանքում:

Ապա փորձեք հիշել, թե քանի՞ անգամ է օգնել Ռուսաստա­նը Հայաստա­նին: Սկսած Իսրա­յել Օրուց՝ Ռուսաստա­նը միայն խորհուրդներ է տալիս, խոստումներ, խոստումներ: Եվ մենք արդեն քանի հարյուր տարի է զբաղված ենք ռուսա­կան շահե­րը պաշտպա­նե­լով այստեղ: Առա­ջին հանրա­պե­տությունն ապրում էր, քանի դեռ Ռուսաստանն այստեղ չէր: Հենց վիճա­կը կայունա­ցավ, նորից եկավ Անդրկովկաս ու ՀՀ‑ն կործանվեց: Զարմա­նա­լի օգնություններ են:

Ու այդպես միշտ: Եվ ամեն անգամ մեղա­վոր են «երախտա­մոռ հայե­րը», մեղա­վոր է ցարը, մեղա­վոր է վատ փոխարքան, մեղա­վոր է բոլշև­ի­կը, կոմունիստը: Մեղա­վոր են բոլո­րը՝ բացի ռուսա­կան պետությունից: 

Ու հիմա Քոչարյանն ասում է, որ Ռուսաստա­նը կօգնի վերա­զինվել: Ոչ , ևս մեկ անգամ ոչ: Ասում է, որ պետք է մնալ ՀԱՊԿ-ում: Ինչի՞ համար: Որպեսզի երբ Ռուսաստա­նը նորից միջազգա­յին մակարդա­կով կեղտոտ հարց սկսի, հայե­րը որպես պետություն կանգնեն նրանց կողքին, այո՞:

Մի՞թե պարզ չէ, որ քանի հայերն ու ռուսնե­րը բարե­կամներ են, սեղա­նի հաշի­վը փակե­լու է Հայաստա­նը: Մի՞թե պարզ չէ, որ քանի դեռ ռուսնե­րը «մեծ եղբայր» են, ապա մենք միշտ ստիպված ենք լինե­լու հնա­զանդ այո ասել ռուսա­կան ավանտյուրա­յին:

Ի վերջո մի՞թե պարզ չէ, որ Հայաստա­նը բարե­կամներ չունի, իսկ Ռուսաստա­նը որպես դաշնա­կից էլ բանի պետք չէ: Ռուսաստա­նը միայնակ է մնա­ցել: Նրա հետ քիչ թե շատ լուրջ շփումներ ունեն Չինաստանն ու Իրա­նը, այն էլ միայն ամե­րիկյան ու եվրո­պա­կան վախից: Ի՞նչ գործ ունի այս ամե­նում Հայաստա­նը, եթե ղեկա­վա­րը ռուսն է:

Արցա­խի պատե­րազմի ժամա­նակ ռուսա­կան խորհուրդնե­րը գործ չդարձան, իսկ զինա­դա­դա­րից հետո մի քանի ժամ պետք եկավ, որ ռուսա­կան զորքե­րը մտնեն Արցախ: 

Ու ամե­նից տխուրն այն էր, որ Քոչարյա­նը ոչ միայն ռուսնե­րին նորից սրբացրեց, այլև ոչ մի խոսք չեղավ սեփա­կան սխալնե­րի մասին: Ոչ մի տառ, ոչ մի ակնարկ: Մեղա­վոր են բոլո­րը՝ բացի իրե­նից ու ռուսնե­րից:

Դե իսկ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու ներկա­յա­ցուցչին ՀՀ նախա­գահ նշա­նա­կելն էլ արդեն ծաղր է: Ծաղր է հենց պետություն ինստի­տուտի նկատմամբ: 

Ողջ ելույթը լի էր հակա­սություննե­րով ու իրա­րա­մերժ խոսքե­րով: Ու այդպես էլ պարզ չէր, թե ինչ է ուզում ասել: Հերթա­պահ նախա­դա­սություններ, որոնք չասե­լու դեպքում ավե­լի լավ կլի­ներ:

Քոչարյա­նի ելույթը պարզա­պես սպի­տակ աղմուկ էր, իսկ բառե­րը գործիք, որով սրբե­ցին լռությունը, ոչինչ ավե­լին:

Առնչվող Հոդվածներ