Դաշնակցութիւնը պարտքը ունի եւ պէտքը՝ կանոնագրի ու կառոյցի վերանայման:
Միհրան Քյուրտօղլյան
ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովին ընդառաջ ներկայացնում ենք ՀՅԴ անդամ Միհրան Քյուրտօղլյանի գրառումը:
Գրառման մեջ հեղինակն իր մտահոգություններն է ներկայացրել ընդհանուր իրավիճակի վրա, մի շարք հարցեր ուղղելով և խնդիրներ առաջադրելով: Հեղինակը կարծես փորձում է վերաժեվորման և հասկացողության քայլ կատարել: Հասկանալու համար, թե ինչ է եղել այսքան տարի, ինչպես է ընթացել ու ի վերջո ինչ է լինելու: Ինչ սպասել և ինչպես:
Արդյոք այս ընդհանուր ժողովը ի վիճակի է լինելու բեկում մտցնել առանց այն էլ արդեն իսկ խաթարված ու անկայուն վիճակում հայտնված գործելաոճը:
Հեղինակը բավական մեղմ բայց և բավական կարևոր ասելիք է բարձրացնում և անշուշտ ամենակարևոր հարցերից մեկը՝ կանոնագրի ու կառույցի վերանայում: Ինչպես որ ինքն է նշում՝ առանց աճապարանքի և ավելացնում է, որ այս օրերին ՀՅԴ‑ն իրավունք չունի հապճեպ ու չկշռադատված որոշումներ կայացնելու։ ՀՅԴ‑ն, որ ստեղծված էր հայության շահերի պաշտպանության համար, իրավունք չունի ցածրացնել իր մակարդակն ու ընկնել առօրեական խնդիրների հետևից: ՀՅԴ‑ն պիտի շատ բարձր լինի ու մնա, այնքան բարձր ու լրջախոս, որքան որ պահանջում է ազգային շահը և այնքան ինչքան որ ստիպում են ազգային հարցերը: Այդ գրառման մեջ ընդգծվում են ապագայի խորը անհանգստությունը, կառույցի թարմացումը։ Բյուրոյի ապակենտրոնացումը, ընդհանուր ղեկավարության փոփոխությունները։ Փոփոխություններ, ոչ թե սոսկ անձերի, այլ սկզբունքային ու գաղափարական մակարդակով:
Գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ում ընդհանուր առմամբ մեծ պառակտումներ եղան հատկապես վերջին մի քանի տարում: Վերջին ակտը եղավ բախումն Ամերիկյան թևի հետ՝ այդ ամենին հաջորդող բոլոր իրադարձություններով:
Հեղինակի գրառմանն ամբողջապես ծանոթացեք՝ asbarez.am հղմամբ։
