ՄԵՐ ՈՒՂԻՆ

Վ. Խաչատուրյանի Պետական Գաղափարախոսությունը

Իշխանությունը չի կարող և չպետք է պատկանի միայն մեկ մարդու, որ պետությունը՝ համընդհանուր սեփականություն է, համընդհանուր երազանք:

Մեր Ուղին

Այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվել Վահագն Խաչատրյանի՝ ՀՀ նախագահ ընտրելու հարցը:

Նախագահի թեկնածուն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի, մտքերի փոխանակման և ելւոյթների ժամանակ հստակ արտահայտեց իր դիրքորոշումը նախագահի պաշտոնի և անելիքների հետ կապված:

Իր ամփոփիչ ելույթում Վահագն Խաչատուրյանը նախ շնորհակալություն հայտնեց իր նկատմամաբ ցուցաբերված բարձր վստահության համար, ապա խոսեց նախ ազատության մասին: Նախագահի թեկնածուն ասաց, որ իր ընտանիքի դաստիարակության շնորհիվ ինքը ստացել է ազատություն և միշտ ապրել է այդ գաղափարն առաջնահերություն համարելով: Խաչատրյանը մանրամասն անդրադարձ կատարեց այն բանին, որ ազատություն ասվածը վերաբերվում է և՛ պետությանը, և՛ անհատ մարդուն, քաղաքացուն, հասարակությանը: Խաչատուրյանն այն համոզմունքն արտահայտեց, որ պետությունը ոչ թե պիտի միջամտի, այլ կարգավորի, պետությունը չպետք է ամեն ինչ հսկի  100 տոկոսով ու ամենուր: Մարդն ու հասարակությունը պիտի ազատություն ունենան ու իրականություն դարձնեն ազատությունից ծնվող երազանքները:

Վահագն Խաչատուրյանը ըստ էության կարևորեց երկու երևույթ՝ ազատությունն ու երազանքը: Նա նաև համաշխարհային պատմությունից օրինակ բերեց, թե ինչպես է ազատությունը, երազանքը օգնել պետություններին ու ժողովուրդներին՝ իրենց երազանքներին հասնելու ճանապարհին:

Խաչատուրյանը նաև հիշեցրեց, թե ինչ ճանապարհով և եղանակով են աշխարհի այլ երկրներն օգտագործել ազատությունն ու երազելու կարողությունը: Հետաքրքիր և կարևոր օրինակ էր այն, որ շոշափվեց նաև եվրոպական արդյունաբերական հեղափոխությունը:  Նախագահի թեկնածուն համոզիչ կերպով խոսեց այն մասին, որ այդ արդյունաբերական հեղափոխությունը դրանից ծնվող ու դրան ծնունդ տվող ազատությունը Անգլիան դարձրեց շատ ավելի ազատ, շատ ավելի հարուստ, քանի որ պետությունը դադարեց լինել միայն թագավորի ու նրա մի քանի մերձավորների սփականությունը:

Վահագն Խաչատուրյանը հավանաբար նաև ԱԺ մեծամասնությանը շատ գեղեցիկ ակնարկով հասկացրեց, որ իշխանությունը չի կարող և չպետք է պատկանի միայն մեկ մարդու, որ պետությունը՝ համընդհանուր սեփականություն է, համընդհանուր երազանք:

Վահագն Խաչատուրյանը նաև կարևորեց երազանքը, հավատը ամեն մեկն իր անձի ու իր պետության հանդեպ: Ինչի՞ հետևանքով գերմանացիներն ու ճապոնացիները կարողացան շատ արագ վերականգնել իրենց ավերված տնտեսությունը, արագ վերակառուցեցին իրենց երկիրը և այսօր համամարդկային նշանակության երկրներ են: Ազատության, երազանքի ու հավատի: Մենք պետք է ամենաթանկը գահատենք այդ ազատությունը որ այսօր ունենք, ձևակերպենք մեր երազանքները և հավատանք ինքներս մեզ:

ՀՀ նախագահի թեկնածուն մտահոգություն հայտնեց, որ վերջին երեսուն տարում և 20 տարում մասնավորապես, պետական կառույցներն ու ինտիտուտները մեծ հաշով ենթարկվել են քանդման, չեն վերակառուցվել, չեն վերաթարմացվել: Երկրում տեղ գտած կոռուպցիան և մնացած այլ ախտերը էապես են վնասել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ հնարավոր չի եղել այդ ամենի մեջ պետություն վերակառուցելու փորձեր անել: Այդ ամենին հասնել հնարավոր է միայն ու միայն կրթության շնորհիվ: Այլ կերպ անհնար է: Կրթությունն է հասարակության դարձնելու կիրթ, գրագետ, գիտական և գիտելիքով զինված հասարակություն կարողանալու է կայացնել ու իրացնել թե՛ իր երազանքները, թե՛ իր ազատությունը:

Ազատությունը ոչ միայն իրավունք է, այլև պատասխանատվություն, ասաց Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ ամեն մեկն իր չափով պետք է գիտակցի իր ազատության կարևորություն ու իր ազատության հետևանքով առաջացող պատասխանատվության զգացումը: ՀՀ նախագահի թեկնածուն հույս հայտնեց, որ ԱԺ-ն կշարունակի աշխատել պատասխանատվության և խղճի լավ գիտակցումով  և ինքը որպես ՀՀ նախագահ, կլինի առաջինը վերը թվարկված արժեքները պահպանելու և հզորացնելու համար:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ նաև Սփյուռքին, գերիներին, ՀՀ սուվերեն տարածքի ամբողջականությանն ու անձեռնամխելիությանը: Նա նշեց, որ այդ հարցերը ոչ միայն հնարավոր են լուծել, այլև կան իրական հնարավորությունները դրանց լուծման համար:

Վահագն Խաչատուրյանը որպես օրինակ տնտեսության համար բերեց տնտեսական հեղափոխական գործողությունները, որ հիմա իրականցնում են, բայց և նշեց, որ մինչև 2026թ. ընտրված առաջնահերթություններին հասնելը դժվար կլինի: ԱԺ-ն այդ պետք է գիտակցի և ըմբռնի այդ ամենի ողջ լրջությունը:

Նախագահի թեկնածուն կարևորեց նաև քաղաքական ու օրենսդիր դաշտում համերաշխության կարևորությունը, դրա բացառիկ ու կարևոր նշանակությունը ՀՀ կյանքում և ասաց, որ իր նախագահական գործողություններից մեկն այդ ամենի երաշխավոր լինելն է, սահմանադրության պաշտպան հանդիսանալը:

Վահագն Խաչատուրյանի ելույթը մեզ հույս է տալիս մտածելու, որ նա կարող է իրապես ռեալիզացնել մեր առաջ գոյություն ունեցող խնդիրները սկզբունքորեն և դրանով իսկ նպաստել ՀՀ էլ ավեի կայացման ու ամրացմանը, որովհետև մեր առջև հսկայական ու բարդ գործեր են դրված անելու:

Հաջողություն ենք մաղթում ՀՀ նորընտիր նախագահին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *