14.6 C
Yerevan

«Իշխա­նություն» Կուսակցության Ավարտը

Պետությունը սեփա­կա­նացվել էր ու դարձել մի խումբ մարդկանց սեփա­կա­նությունը: Կառա­վա­րումն արվում էր խորհրդա­յին նոմենկլատուրայի(անվանացանկ, հաշվե­ցանկ) ոգով՝ զուրկ պետա­կան տրա­մա­բա­նությունից ու սկզբուքնե­րից:

Մեր Ուղին

ՀՀ ԱԺ ամբիո­նից ՔՊ պատգա­մա­վոր Վիգեն Խաչատրյա­նը նախ խոսեց ճիշտ ընտրություն կատա­րե­լու, այդ ընտրությունը սկզբունքո­րեն հասկա­նա­լու կարև­ո­րության մասին: Նա համոզմունք հայտնեց, որ այո՛, իրենք ճիշտ ընտրություն են կատա­րել՝ առա­ջադրե­լով Վահագն Խաչա­տուրյա­նին որպես ՀՀ նախա­գա­հի թեկնա­ծու, ափսո­սանք հայտնե­լով միայն, որ ժամա­նա­կին, այսքան տարի­նե­րի ընթացքում Վահագն Խաչա­տուրյա­նի նման հարյուրա­վոր գրա­գետ, բանի­մաց ու կիրթ մարդիկ դուրս են մղվել պետա­կան կառա­վարման ինստի­տուտից: 

Վիգեն Խաչատրյա­նը խոսեց պետություն երև­ույթի և դրան օգնող ու վնա­սող երև­ույթնե­րի մասին, առանձնացրեց հատկա­պես խորհրդա­յին հոգե­բա­նա­կան ժառանգության մեծ ազդե­ցությունը, որը դեռ ակտիվ է, ազդե­ցիկ է: Նա շեշտեց, որ հենց խորհրդա­յին կոմունիստա­կան կարգուկա­նո­նով երկրի կառա­վարման սկզբունքն էլ հասցրեց կործանման ԽՍՀՄ‑ը և մինչև հիմա շարունա­կա­բար կրծում և քայքա­յում է ՀՀ պետա­կան հիմքե­րը:

Պատգա­մա­վորն անդրա­դարձ կատա­րեց 90-ականներ և մասնա­վո­րա­պես 1997թ. ու ասաց, որ Հայաստա­նում տեղի էր ունե­ցել պալա­տա­կան հեղաշրջում: Պետությունը սեփա­կա­նացվել էր ու դարձել մի խումբ մարդկանց սեփա­կա­նությունը: Կառա­վա­րումն արվում էր խորհրդա­յին նոմենկլա­տուրա­յի (անվա­նա­ցանկ, հաշվե­ցանկ) ոգով՝ զուրկ պետա­կան տրա­մա­բա­նությունից ու սկզբուքնե­րից: Իսկ կառա­վա­րել նոմենկլա­տուրա­յով, նշա­նա­կում է կառա­վա­րել հրա­մա­նի ձև ունե­ցող անվա­նա­ցանկով, անկախ նրա­նից, թե այդ անվա­նա­ցանկն ու հրա­մաննե­րը ինչքա­նով են նպա­տա­կա­հարմար: Խայտա­ռա­կություն էր այն, որ մարդիկ մասնակցում էին ոչ թե սեփա­կան խոսքն ասե­լով ու սեփա­կան կամքն արտա­հայտե­լով, այլ փորձե­լով կռա­հել, թե ինչ ասեն, որ չպատժվեն: Ու հենց դա էլ փորում էր Հայաստա­նի հիմքե­րը, խախտում էր պետության լրջությունը: Վիգեն Խաչատրյա­նը ԱԺ ՔՊ խմբակցությա­նը կոչ արեց լավ հասկա­նալ, ըմբռնել ու գնա­հա­տել իրա­վի­ճա­կը, հասկա­նալ, որ ժողո­վուրդը ինչպես որ իրենց ձայն է տվել, բերել է իշխա­նության, այնպես էլ նույն րոպեին կատի կրկնա­կի ատե­լությամբ, երբ տեսնի, որ իշխա­նությունը ժողովրդին չի սպա­սարկում, այլ ինքն իրեն:

Պատգա­մա­վո­րը նշեց, որ իրենք իրա­վունք ու ժամա­նակ չունեն դանդա­ղեցնե­լու: Իրենք հենց այս պահին էլ, երբ պետության գլուխ են ընտրում, էլ ավե­լի պիտի լրջո­րեն մոտե­նան հարցին ու հասկա­նան, որ երկի­րը պիտի կառա­վարվի պետա­կան օրենքնե­րով, ոչ թե կուսակցա­կան կանոննե­րով, ինչպես որ ԽՍՀՄ‑ն էր անում: Չկար ոչ մի ընտրություն, չկար կարծիք, չկար ճիշտ ու սխալ: Կար միայն խորհրդա­յին նոմենկլա­տուրա ու ամեն ինչ կառա­վարվում էր հենց այդ նույն փտած սկզբունքով:

Վիգեն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ իշխա­նությա­նը տիրա­ցած խորհրդա­յին ադրբե­ջա­նա­կան պետա­կան անվտանգության կոմի­տեի վիրտուոզներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը երկի­րը բերին հասցրին այս օրին, երբ Հայաստա­նը շարունա­կում էր կառա­վարվել ոչ թե պետա­կան մոտեցմամբ, այլ «իշխա­նություն իշխա­նության համար» սկզբունքով: Նրանք ձևա­վո­րե­ցին մի կուսակցություն, որը թեև գրանցված չէր որևէ տեղ, բայց իրա­կա­նում կար ու աշխա­տում էր: Այդ կուսակցությունն իշխա­նությունն էր: Նրանք իշխա­նությունը դարձրին կուսակցություն և հիմնա­վորվե­ցին պետության սրտում:

Վիգեն Խաչատրյա­նը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր էլ պատրաստ են ներքին իշխա­նա­փո­խության՝ պալա­տա­յին հեղաշրջման, բայց պատգա­մա­վո­րը հույս հայտնեց, որ ներկա­յիս ԱԺ‑ն կարող է այդ ամե­նից խուսա­փել, կարող է լավ աշխա­տել, որովհետև մեծա­մասնությունը երի­տա­սարդներ են և բարե­բախտա­բար խորհրդա­յին այդ դաստիա­րա­կությունը չեն ստա­ցել: Ինչ վերա­բերվում է ընդդի­մությա­նը, Վիգեն Խաչատրյա­նը շեշտեց, որ նրանք իրենց բացա­կա­յությամբ ապա­ցուցում են, որ այստեղ անե­լիք չունեն: Նրանք իրենց կամքով չեն գալիս ու գնում, այլ կատա­րում են, այն հրա­մաննե­րը, խոսում են այն, ինչ իրենց հրա­մա­յում են:

Վիգեն Խաչատրյա­նը նաև խոսեց 2001թ. իր կողմից հրա­տա­րակված գրքի մասին, որում ներկա­յացված է պետություն և քաղա­քա­ցի հարա­բե­րություններն ու կարգա­վո­րումնե­րը:

Ի դեպ, մի պահ շեղվե­լով Վիգեն Խաչատրյա­նի խոսքե­րից, նշենք, որ նրա բնո­րո­շած իշխա­նություն կուսակցությանն անդա­մակցե­ցին նաև նրանց հետ աշխա­տող, նրանց հետ պաշտոննե­րը կիսող մյուս բոլոր կուսակցություններն ու քաղա­քա­կա­նա գործիչնե­րը: Նրանք դարձան Իշխա­նության մաս և մոռա­ցան սեփա­կան կուսակցա­կան իդեալներն ու գաղա­փարնե­րը, նպա­տակներն ու ծրագրե­րը: Հատկանշա­կան է, որ բացի անհա­տա­կան մարդ-կուսակցություննե­րից, այդ խայտա­ռա­կությա­նը մաս կազմեց նաև հայկա­կան ավա­նա­դա­կան կուսակցություն ՀՅԴ‑ն, որը մեծ հաշվով մի կողմ թողեց իր  ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությունն ու անդա­մակցե­լով Իշխա­նությա­նը, դարձավ նրա կամա­կա­տարն ու վարձու քաղա­քա­կան միա­վո­րը: Մի գուցե հենց այդ պատճա­ռով է պայմա­նա­վորված այդ թվա­կաննե­րից սկսված կուսակցա­կաննե­րի մեկուսա­ցումն ու հեռա­ցումը: 1997թ. սկսած բազմա­թիվ դաշնակցա­կաններ են հեռացվել ու ինքնա­կան հեռա­ցել կուսակցությունից: Հարկ է ենթադրել, որ այդ ամե­նը կատարվել է որպես բողոք՝ տիրող երև­ույթնե­րի ու գործո­ղություննե­րի վերա­բերյալ: Հեռացված դաշնակցա­կաննե­րը հեռա­ցել ու հեռացվել են հիմնա­կա­նում այն պատճա­ռով ու մեկնա­բա­նությամբ, որ իբրև խախտել են կանո­նա­գի­րը, բայց նրանք բոլորն էլ պնդում են, որ իրենց մեկուսացրել են այն պատճա­ռով, որ իրենք հլու հնա­զանդ չեն եղել, ընդվզել են կուսակցության այդ դիրքո­րոշման դեմ, որի համար էլ կուսակցա­կան վերնա­խավն ազատվել է անհնա­զանդ կադրե­րից, որոնք կարող էին խանգա­րել Իշխա­նության մեջ գտնվե­լու համար ստա­ցած վճարներն ու վարձատրություննե­րը: Դատե­լով այն բանից, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր խիստ հակընդդեմ խմբակցություննե­րի իրա­կան ղեկա­վարներ են և նրանցից մեկում գործուն պայքար է մղում նաև ՀՅԴ‑ն, այդ ենթադրություններն այնքան էլ հեռու չեն իրա­կա­նությունից:

Ամբողջա­կան տեսանյութը՝ Civic.am կայքում։

Առնչվող Հոդվածներ