ՄԵՐ ՈՒՂԻՆ

Չարտասվել, Չլացել, Չհայհոյել

Ռուսները նույնիսկ իրենք իրենց պետությանը համարում են երրորդ հռովմեական կայսրություն՝ ընդ որում կրկնելով նրանց ամենակոպիտ սխալները:

Հակոբ Մովսես

1inAM-ը զրուցել է թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմը, բայց ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական առումով: Զրուցակիցները այս պատերազմը փորձ են արել քննարկելու քաղաքակրթական մակարդակում և հասկանալ դրանից բխող հետևանքներն ընդհանուր առմամբ:

Հակոբ Մովսեսը շեշտել է, որ այս պատերազմն իհարկե ունի իր քաղաքական, տնտեսական և անվտանգային խնդիրները, բայց դրանք ոչ թե հիմնական ու հիմնարար են, այլ հանդիսանում են շատ ավելի խորն ու թաքնված խնդրի արտացոլանքներ: Խնդիրն ավելի շատ գոյաբանական և քաղաքակրթական մակարդակում է թաքնված՝ մի բան, որին շատ քչերն են ուշադրություն դարձնում և այդ իսկ պատճառով էլ անհասկանելի է դառնում և՛ պատերազմի ընթացքը, և՛ պատերազմն ամբողջությամբ:

Հակոբ Մովսեսը անալիզի ենթարկեց ռուսական պետությունը և ռուս ժողովրդին մասնավորապես՝ այդ հարցին անդրադառնալով ընդհուպ մինչև էթնոգենետկ մակարդակ: Անալիզն իրենից ենթադրեց կարճ պատմամշակութային անդրադարձ, թե ինչպես, ինչ հիմքերով, ինչ սկզբուքներով է կառուցվել ռուսական պետությունն ընդհանրապես և որն է եղել ռուս ժողովրդի դերը այդ պետության կայացման գործում, նրա ընթացքն ու գործողությունները կանոնավորելու և կարգավորելու առումով:

Հակոբ Մովսեսն ընդգծեց մի շատ կարևոր խնդիր՝ ռուս ուղղափառությունը: Հասկանալի է, որ խոսքը գնում է ոչ թե եկեղեցու մասին, այլ ռուսական պետական տրամաբանության: Ռուսական ուղղափառությունը ռուսական պետությանը ներկայացնում է որպես իր տեսակի փրկիչ և մարգարե, ով պիտի փրկի աշխարհը: Ռուսները նույնիսկ իրենք իրենց պետությանը համարում են երրորդ հռովմեական կայսրություն՝ ընդ որում կրկնելով նրանց ամենակոպիտ սխալները, բայց միաժամանակ չկարողանալավ հասնել հռոմեական կայսրությունների մշակութային ստեղծարար բարձրությանը:

«Ռուսական պետության նախագահը կոռուպցիան է»,- ասաց Հակոբ Մովսեսը՝ բացատրելով, որ այդ կոռուպցիան, ոչ թե ժամանակավոր արատ է, այլ ռուսական պետությանը բնորոշ երևույթ: Թյուրիմացություններից խուսափելու համար նշենք, որ Հակոբ Մովսեսը հստակ նշեց, որ ռուս ժողովուրդը լավ և բարի ժողովուրդ է, բայց սոցիալակն խիղճ չունի: Նրա պատկերացումները սոցիալական թեմաներով սկսվում և ավարտվում են օղու գնի շուրջ, այդ իսկ պատճառով էլ ռուսները այսքան դարերի ընթացքում այդպես էլ չեն կարողացել դառնալ քրիստոնեական աշխարհակարգի ու քաղաքակրթության հիմնարար բաղկացուցիչ մաս: Դրանում շատ մեծ դեր է խաղացել ռուսական ճակատագիրը, երբ ռուսները մի քանի հարյուրամյակ շարունակ ենթարկվել են պետական խալիֆայական տրամաբանությանը, այսինքն մոնղոլական Ոսկե հորդային, ինչը մեծապես ազդեցություն է թողել ռուսական պետության կայացման և սկզբունքների ձևավորման վրա:

Ինչ վերաբերում է այն բանին, որ ռուսական պետությունը չի կարողանում կայանալ, բայց և ներքին շերտերն էլ չեն կարողանում ստիպել վերևներին, որ կարողանան պետություն կառուցել, Հակոբ Մովսեսը նշեց, որ գոյություն ունի մշակութային խիստ կարևոր մի պահ: Օրինակ ողջ 19-րդ դարում արտահայտված ռուսական հիասքանչ գրականությունը, երաժշտությունը, արվեստն ու մշակույթը կրել են եվրոպական ուղիղ ազդեցություն: Ռուսական պետությունն ինքը ապացուցել է այդ, երբ 1917թ. հեղափոխությունից հետո համակարգային ջարդի է ենթարկել իր իսկ մտավորականությանը: Ռուսները չեն կարողանում իրենց մտավորականությանն ու պետությանը հաշտեցնել իրար հետ: Դրա օրինակները բազմաթիվ են՝ Պաստեռնակ, Մանդելշտամ: Ռուսաստանում ամենից կայունը օլիգարխիկ համակարգն է, բայց այն երբեք դուրս չի գա պետության դեմ, նոր հեղափոխություն չի լինի զուտ այն պատճառով, որ նրանք ստեղծված և ուղղորդված օլիգարխիա են: Հեղափոխություն Ռուսաստանում եղել է միայն այն պատճառով, որ կայսրի մի տիպին փոխարինել է մեկ այլ տիպ: Նորից մեծություն Նիկոլայ երկրորդին փոխարինել է Կենտկոմի առաջին քարտուղար Լենինը: Ու ոչ մի նշանակություն, որ ռուսական կայսրությունը կոչվեց խորհրդային միություն: Տարբերություն չկա ոչ մի բանում: Կայսրությունը մնաց կայսրություն, ջարդեց իր մտավորականությանը, որ հարազատ չէր իր կայսերապետական-մեծապետական էությանը: 

Ինչ վերաբերվում է մեզ հայերիս, ապա Հակոբ Մովսեսը մի հետաքրքիր մեջբերում կատարեց Սպիոնազից. «Չարտասվել, չլացել, չհայհոյել»: Մենք պիտի հասկանանք, թե ինչ ֆիգուր ենք, որն էլ կթելադրի իր տրամաբանությունը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *