14.8 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Այնպես ինչպես անհատ մարդու կյանքն է 40 տարե­կա­նում ձևա­վորված նրա 20 տարե­կա­նում ունե­ցած կյանքի ազդե­ցության  և հետև­անքով, այնպես էլ ողջ ազգե­րի ու ժողո­վուրդնե­րի պատմությունը ոչ թե ավարտված հեքիաթ է, որն արդեն վերջա­ցել է, այլ անընդհատ շարունակվող ու հստակ տրա­մա­բա­նությամբ ընթա­ցող:

Հրանտ Տէր-Աբրա­համյան

Պատմա­բան. Հրա­պա­րա­կա­խոս, «Մարտա­կան Եղբայրություն» միա­բա­նության հիմնա­դիր անդամ Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը «Կողբ» հիմնադրա­մի կազմա­կերպած «Ռուս-թուրքա­կան վանդակ» հաղորդա­շա­րի շրջա­նակնե­րում անդրա­դարձ է կատա­րում չափա­զանց հետաքրքիր մի երև­ույթի՝ պատմության ընկալմա­նը: Հաղորդա­շա­րը դեռևս երկու մաս ունի, որոնց մենք հերթով անդրա­դարձ կանենք: Այժմ ներկա­յացնում ենք այդ հաղորդա­շա­րի առա­ջին մասի կարճ նկա­րագրություն-մենկա­բա­նությունը:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հաղորդա­շա­րի առա­ջին հատվա­ծում ըստ էության նախա­բան կատա­րեց՝ խոսե­լով պատմության ընկալման ու պատմություն երև­ույթի մասին: Եթե կարճ, ապա նա առա­վել պարզ ու հասկա­նա­լի ներկա­յացրեց այն, ինչ իր մեծա­ծա­վալ «Հասու լինել պատմությա­նը» գրքում բացատրել է անգլիա­ցի հայտնի պատմա­բան Առնոլդ Թոյնբին:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նախ ներկա­յացրեց հետաքրքիր տեսա­կետ այն մասին, որ պատմությունը պարզա­պես պատմություն չէ անցած գնա­ցած օրե­րի կամ տարի­նե­րի մասին և հանդի­սա­նում է անընդհանտ շարունակվող ու չընդհատվող երև­ույթ: Այնպես ինչպես անհատ մարդու կյանքն է 40 տարե­կա­նում ձևա­վորված նրա 20 տարե­կա­նում ունե­ցած կյանքի ազդե­ցության  և հետև­անքով, այնպես էլ ողջ ազգե­րի ու ժողո­վուրդնե­րի պատմությունը ոչ թե ավարտված հեքիաթ է, որն արդեն վերջա­ցել է, այլ անընդհատ շարունակվող ու հստակ տրա­մա­բա­նությամբ ընթա­ցող: Այն ոչ թե պետք է մերժել ու կեղծել, այլ հասկա­նալ: Ճիշտ գործիքնե­րով պատմությունը հասկա­նալ հեշտ է: Իսկ պատմությունը հասկա­նա­լը ոչ թե կարև­որ է, այլ կենսա­կան նշա­նա­կության հրա­տապ հարց: Կենսա­կան է այնքա­նով, որ իր պատմությա­նը հասու չլի­նող և ոչ մի դաս չքա­ղող, հետև­անքներ չարձա­նագրող ժողո­վուրդը կարող է ոչ թե մի քանի հարյուր, այլ նույնիսկ մի քանի հազար տարի էլ ապրել, բայց ոչինչ չհասկա­նալ, չգի­տակցել ու չսո­վո­րել:

Պատմության ընկալման անհրա­ժեշտությունն այսօր պայմա­նա­վորված է այնքա­նով, որ  մենք անընդհատ բախվում ենք մեզ համար «տարօ­րի­նակ» համարվող երև­ույթնե­րի, որոնց տրա­մա­բա­նությունը չենք հասկա­նում: Ու շատ է պատա­հում, որ մեզ համար բավա­կան պարզ ու հասա­րակ դեպքեր ընկալվում են, ոչ թե և հատկա­պես պատմա­կան հասկա­նա­լի տրա­մա­բա­նությամբ, այլ առասպե­լա­բա­նա­կան ինչ որ բան, որը ոչ միայն դժվար է բացատրե­լի, այլև անհնար է և անի­մաստ:

Այս հաղորդա­շա­րը կրում է  «ռուս-թուրքա­կան վանդակ» անունը ոչ պատա­հա­կա­նո­րեն: Ինչպես նշեց Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը, հողարդա­շա­րի շրջա­նակնե­րում շոշափվե­լու է հայ ժողովրդի վերջին երկու հարյուր տարին, իսկ ավե­լի հստակ այն հատվա­ծը, երբ ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը սկսե­ցին ուղղա­կիո­րեն ազդել հայ ժողովրդի ճակա­տագրի վրա և մուտք գործե­ցին հայ ժողովրդի կենսա­տա­րածք:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հստակ նշեց, որ ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը մեզ մշտա­պես հրամցվել են բավա­կան միօ­րի­նակ ու միա­շերտ: Ըստ այդ հարա­բե­րություննե­րի՝ ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը մշտա­պես եղել են թշնա­մա­կան և հայերն այդ հարա­բե­րություննե­րում եղել են ռուսնե­րի «փոքր եղբոր» կարգա­վի­ճա­կում, ում ռուսնե­րը մշտա­պես փրկել են: Մինչդեռ պատմությունը միա­կողմա­նի չի կարող լինել, քանի որ դրա ընթացքի վրա ազդող բազմա­թիվ դեպքեր, դեմքեր և իրա­դարձություններ կան:

Պատմա­բա­նը նշեց, որ պատմության այդ ընկալման գործի­քա­կազմը դեռ ավե­լի շուտ պիտի մշակված լիներ, բայց մենք դեռևս չենք սկսել ու չենք էլ պատրաստվում, մինչդեռ սկսե­լու դեպքում այդ ամե­նը մի քանի տասնամյակ կտևի:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը խորհուրդ տվեց չսպա­սել մինչև պետա­կան կառուցնե­րը կսկսեն որևէ բան անել: Պատկե­րացնենք, որ մենք ինքնա­կա­ռա­վարվող հանրություն ենք և ինքներս պիտի ամեն ինչ անենք:

Հաղորդման հաջորդ հատվա­ծում առա­վել տեսա­նե­լի և կոնկրետ փաստե­րի վերլուծություն կարվի, քանի որ առանց կոնկրետ փաստե­րի հնա­րա­վոր չէ պատմության հստակ ու տրա­մա­բանված բացատրությունը:

Ամբողջա­կան տարբե­րա­կը Հրանտ Տէր-Աբրա­համյանի ֆեյսբուքյան էջում։

Առնչվող Հոդվածներ