13.4 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ Մաս 1

Ռուսներն առա­ջինն էին, որ հայե­րին մեղադրե­ցին «անգլիա­կան լրտեսներ» լինե­լու մեջ, ռուսներն առա­ջինն էին, որ հայե­րի նկատմամբ զարգացրին արմե­նաֆո­բիան՝ հայատյա­ցությունը:

Հրանտ Տէր-Աբրա­համյան

Մենք նախորդ անգամ ներկա­յացրինք պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի տեսանյութի մեկնա­բա­նությունը ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի վերա­բերյալ: Նախորդ հատվա­ծում խոսքն ընդհա­նուր առմամբ ընթա­ցել էր պատմության հասկացման ու տրա­մա­բա­նա­կան վերլուծման մասին: 

Այս հատվա­ծում Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հստակ նշել է ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րին վերա­բերվող կոնկրետ օրի­նակներ, դեպքեր և փորձել վերլուծա­կան մակարդա­կով հասկա­նալ այդ հարա­բե­րություննե­րից բխող «հայկա­կան հետև­անքնե­րը»:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նախ նշեց, որ ուսումնա­սիրման ենթա­կա է ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի այն հատվա­ծը, որը կոնկրետ առնչություն ունի Հայաստա­նի, հայ ժողովրդի հետ, անմի­ջա­կա­նո­րեն ազդել է մեր տարա­ծաշրջա­նի վրա: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի խոսքե­րով ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը ավե­լի երկար ու ձիգ են, ավե­լի խորն են, քան մեզ թվում է: Մենք շատ միա­կողմա­նիո­րեն ենք վերա­բերվում այդ հարա­բե­րություննե­րին և չենք տեսնում ու նկա­տում շատ և շատ ակնհայտ բաներ, որոնք իրա­կա­նում շատ և շատ մեծ ազդե­ցություն ունեն հայ ժողովրդի ճակա­տագրի վրա:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը դեպքե­րի սկիզբ վերցրեց ռուս-թուրքա­կան պատե­րազմնե­րը, որով և անմի­ջա­պես այդ հարա­բե­րություններն ազդե­ցին հայե­րի վրա և հայկա­կան լայն զանգվածներն իրենց անմի­ջա­կան մասնակցությունն ունե­ցան  այդ պատե­րազմում:

Ինչպես հայտնի է ռուս-թուրքա­կան առա­ջին պատե­րազմնե­րում թուրքե­րը բավա­կան ծանր պարտություն կրե­ցին ռուսնե­րից, ռուսնե­րը շատ մեծ տարածքներ գրա­վե­ցին Արևմտյան Հայաստա­նում, որի մեծ մասը սակայն հետ վերա­դարձվեց ըստ պայմա­նագրե­րի:

Մեր պատմագրությունը լռում է սակայն այդ պատե­րազմնե­րին զուգա­հեռ կամ դրանցից անմի­ջա­կա­նո­րեն բխող  հետև­անքնե­րի մասին: 1820-ականնե­րի ռուս-թուրքա­կան պատե­րազմից հետո նրանց հարա­բե­րություննե­րը շարունակվե­ցին և ընդ որում բավա­կան հետաքրքիր ձևով:

Միմյանց թշնա­մի համարվող ռուսներն ու թուրքե­րը այդ պատե­րազմից ընդա­մե­նը մի քանի տարի հետո միմյանց հետ համա­գործակցե­ցին, երբ 1830-ականնե­րի սկզբին Եգիպտո­սում բավա­կան մեծ հակա­թուրքա­կան, հակա­սուլթա­նա­կան ապստամբություն բռնկվեց: Մուհա­մեդ Ալիի գլխա­վո­րությամբ սկսված եգիպտա­կան-արա­բա­կան արշա­վանքը, որ հովա­նա­վորվում էր Ֆրանսիա­յի կողմից, հասավ աննա­խա­դեպ հաջո­ղություննե­րի և գրե­թե մազ էր մնա­ցել, որ եգիպտա­ցի­նե­րը գրա­վեին նաև Կոստանդնուպո­լի­սը և դրա­նով իսկ վերջ տային սուլթա­նա­կան գահին, այսինքն Օսմանյան Կայսրությունը կանգնած էր կործանման ռեալ վտանգի առաջ: Բայց գործին խառնվե­ցին ռուսնե­րը և նրանց ռազմա­կան միջամտությունն օգնեց սուլթա­նին պահպա­նե­լու սեփա­կան իշխա­նությունն ու պետությունը: Սա կարող է զարմանք առա­ջացնել հատկա­պես հայե­րի շրջա­նում, մանա­վանդ, որ մեզ մշտա­պես հրամցվում է ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի թշնա­մա­կան մակարդակ և մեզ փորձ է արվում համո­զել, որ ռուսներն ու թուրքե­րը միշտ ատել են միմյանց և մեզ միշտ փրկել են:

Այս դեպքում զարմանք է առա­ջացնում դեպքե­րի նման ընթացքը, երբ ընդա­մե­նը մեկ-երկու տարի առաջ իրար դեմ ռազմա­կան պայքար մղած երկրներն իրար հետ այնպի­սի ջերմ հարա­բե­րություններ են հաստա­տում, որ անգամ եղբայրա­կան ժողո­վուրդնե­րը նման բան չեն անում:

Գնանք առաջ: Հրանտ Տեր-Աբրա­համյանն անդրա­դարձավ նաև 1953թ. Ղրի­մի պատե­րազմին, անդրա­դարձավ 1870թ. համաշխարհա­յին դեպքե­րին, Եվրո­պա­յում Ֆրանսիա­յի հեգե­մո­նության կորստի, 1877–78թ. ռուս-թուրքա­կան պատե­րազմնե­րին:

Դրանցում հստա­կո­րեն կարմիր թելի պես անցնում է մի բան՝ ռուսնե­րի օգնությունն ու բարե­հաճ վերա­բերմունքը Թուրքիա­յի նկատմամբ: 

Հրանտ-Տէր Աբրա­համյա­նը հստա­կո­րեն նշում է, որ ռուսներն առա­ջինն էին, որ հայե­րին մեղադրե­ցին «անգլիա­կան լրտեսներ» լինե­լու մեջ, ռուսներն առա­ջինն էին, որ հայե­րի նկատմամբ զարգացրին արմե­նաֆո­բիան՝ հայատյա­ցությունը: Աշխարհում շատ քիչ ժողո­վուրդներ կան, որոնց նկատմա­մաբ համա­կարգա­յին, տարածված ատե­լություն կա: Իհարկե բոլոր ժողո­վուրդնե­րի մեջ էլ կարե­լի է գտնել դրա­կան և բացա­սա­կան գծեր, կամ ավե­լի ճիշտ՝ տալ նման որա­կումներ, բայց հայե­րի նկատմամբ այդ վերա­բերմունքը ձևա­վո­րել են ռուսնե­րը: Բավա­կան է հիշել Կովկա­սի փոխարքա­նե­րի պահվածքն ու վերա­բերմունքը հայե­րի նկատմամբ: Գոլի­ցինն օրի­նակ իր հակա­հայկա­կա­նությունը համա­կարգում էր Թիֆլի­սից:

Ռուսնե­րը նաև իրենք էին ոչ պաշտո­նա­պես դեմ հայկա­կան բարե­նո­րո­գումնե­րին: Թուրքիա­յի դեմ ուղղված հայկա­կան ազա­տագրա­կան ելույթնե­րը ճնշվում էին նաև Հայաստա­նում;

Հրանտ Տէր-Աբրա­համյանն իր խոսքում նաև նշեց մի շատ տարածված արտա­հայտություն. «Անգլիա­կան նավե­րը չեն կարող բարձրա­նալ հայկա­կան լեռնե­րը»: Նա այդ արտա­հայտությունը համա­րեց ոչ թե ցինիկ նկա­րագրություն անգլիա­կան դիվա­նա­գի­տության՝ ուղղված հայե­րին, այլ նուրբ ակնարկ ռուսնե­րին, որ Ռուսաստա­նը տարա­ծաշրջա­նի ցամա­քա­յին պետությունն է, և որ անգլիա­կան նավե­րը չեն կարող ու չպի­տի մագլցեն, այլ այդ պիտի անի ռուսա­կան ցամա­քա­յին զորքը:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը խոսեց ևս մի քանի կարև­որ դեպքե­րի ու դեմքե­րի մասին և տարբեր օրի­նակներ բերեց, որոնցով նա ցույց տվեց, որ ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը բազմա­կողմա­նի ու ոչ միանշա­նակ են, և մենք առա­ջին հերթին պիտի կարո­ղա­նանք տեսնել մեդա­լի երկու կողմն էլ:

Արցախյան պատե­րազմը ևս ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի արտա­հայտություննե­րից էր:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը, բերե­լով այդ բոլոր օրի­նակներն ու ներկա­յացնե­լով պատմա­կան մի քանի հետաքրքիր և զարմա­նա­լի, թաքնված փաստեր, ցույց է տալիս, թե ինչքան կարև­որ է հասկա­նալ իրա­կա­նության և իրա­դարձության անքակտե­լի կապն ու ինչ ծանր հետև­անք է ունե­նում, երբ մենք կորցնում ենք այդ ամե­նի նշա­նա­կության գիտակցումն ու հասկա­ցումը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ