14.8 C
Yerevan

Սովե­տա­կան Գոյա­բա­նա­կան Պատե­րազմը

Նացիո­նա­լիզմն իրոք կայսրություննե­րի միակ և իրա­կան հակա­ռա­կորդն է, անհաշտ թշնա­մին:

Հրանտ Տէր- Աբրա­համյան

Ուկրաի­նա­կան պատե­րազմը և նացիո­նա­լիզմը (ազգայնա­կա­նությունը):

Ռուսներն ասում են, որ պայքա­րում են նացիո­նա­լիզմի դեմ: Օրի­նակ, չեն ասում, ուկրաի­նա­կան ԶՈՒ‑ն հարվա­ծես Դոնեցկին, ասում են՝ նացիո­նա­լիստնե­րը խփե­ցին Տոչկա Ու-ով: Նույնիսկ ոչ թե ուկրաի­նա­կան, այլ հենց ուղղա­կի՝ նացիո­նա­լիստնե­րը: Հնչում է շատ ծանրա­մարս, տիպիկ սովե­տա­կան ոճով՝ նացիո­նա­լիստնեի Տոչկա ՈՒ‑ն: Բայց ճշմարտության հատիկ կա այդ՝ սովե­տը ճաշա­կածնե­րի համար սիրտխառնոց առա­ջացնող ոճի մեջ:
Շատ կարև­որ է՝ ոչ թե ուկրաի­նա­կան նացիո­նա­լիստնե­րը, այլ հենց նացիո­նա­լիստնե­րը: Ուզում ես ուկրաի­նա­ցի, ուզում ես՝ պապուաս, եթե դու նացիո­նա­լիստ ես, դու թշնա­մի ես գոյա­բա­նա­կան:

Նացիո­նա­լիզմն իրոք կայսրություննե­րի միակ և իրա­կան հակա­ռա­կորդն է, անհաշտ թշնա­մին: Լիբե­րալ գլո­բա­լիզմի հետ սովե­տա­կա­նությունը միշտ էլ լեզու կգտնի ու միշտ գտել է: Նացիո­նա­լիզմի հետ՝ ոչ:

Այսօր Ուկրաի­նա­յի դիմարդրության կորի­զը հենց իրա­կան նացիո­նա­լիստներն են: Ոչ հորի­նո­վի, իսկա­կան՝ Ազո­վը և մյուսնե­րը:
Դրանք այն տղա­ներն ու նաև աղջիկներն են, որոնք, եթե մի կողմից ատում են Ռուսա­կան կայսրությունը՝ համա­րե­լով դա Մոնղո­լա­կան Հորդա, մյուս կողմից էլ զզվում են արևմտյան գլո­բա­լիզմից ու լիբե­րա­լիզմից:
Հենց նրանք են այսօր պաշտպա­նության առա­ջին գծում, իսկ լիբե­րալներն ու “գրանտա­կերնե­րը” ստիպված են կամ ընդունել նացիո­նա­լիզմի կարգա­խոսնե­րը գոնե ժամա­նա­կա­վո­րա­պես, կամ էլ փախնել Եվրո­պա­ներ՝ շառից հեռու: Որովհետր երբ երկրին վտանգ է սպառնում, ապա մոբի­լի­զացնո­ղը գրանտե­րը չեն, այլ ազգա­յի­նա­կա­նությունը:

Բայց կա հարցի ավե­լի լայն կողմը:
Ռուսաստա­նը նույնպես ստիպված է լինե­լու փոխվել: Ռուսաստա­նը չունի իրա­կան համա­կարգ: Ռուսաստա­նի համա­կարգի սովե­տա­կան իներցիա­յի ու գլո­բալ ինտեգրա­ցիա­յի խառնուրդ է: Ռուսա­կան էլի­տան սովո­րա­կան սպա­ռո­ղա­կան էլի­տա է, նրանք պատրաստ չեն հանուն ինչ որ բարձր գաղա­փարնե­րի դիմա­նալ արդի սպա­ռո­ղա­կան հասա­րա­կությունց անջատվե­լուն: Համե­նայն դեպս՝ երկար:
Եվ անկախ պատե­րազմի արդյունքից, պետք է արմա­տա­պես փոխվեն, որովհետև Ուկրաի­նան գուցե նվա­ճեն մի երկու ամսից, բայց մնա­ցա­ծը հաստատ երկու ամսում լուծե­լու չի: Ռուսնե­րը նույնպես պետք է դառնան նացիո­նա­լիստ, որքա­նով կայսրությունը կարող է մարսել նացիո­նա­լիզմի դոզա:

Եվրո­պան նույնպես պետք է փոխվի, եթե լուրջ ընդունի իր ներկա կոնֆլիկտի աստի­ճա­նը Ռուսաստա­նի հետ: Իսկ ի՞նչ այլ տարբե­րակ ունի, եթե չընդունի: Պաշտպա­նության համա­կարգը դառնում է պրիո­րի­տետ: Իսկ դա նշա­նա­կում է արմա­տա­կան փոփո­խություն արժեքնե­րում, գաղա­փարնե­րում, տնտե­սությունում, քաղա­քա­կա­նությունում: Ու նորից՝ նացիո­նա­լիզմ: Առկա գաղա­փա­րա­խո­սությամբ, որը ավե­լի ու ավե­լի նմանվում է սովե­տա­կան մարազմին, դա չես կառուցի:

Այսօր Եվրո­պա­յի անվտանգությունը ակա­մա­յից պաշտպա­նում են ուկրաի­նա­ցի նացիո­նա­լիստնե­րը: Նրանց, իհարկե, կարող են օգտա­գործել, և հետո նորից արտամղել լուսանցք: Բայց եթե ռուսնե­րի հետ կոնֆլիկտը ձգվի, դա այդքան հեշտ չի լինի: Եվրո­պա­կան երկրնե­րի նացիո­նա­լիստներն այսօր նայում են Ուկրաի­նա­յին: Իսկ այնտեղ տաբուներ են ջարդվում:

Նացիո­նա­լիզմը մնում է միակ էսթե­տի­կը, միակ ռեա­լիստը, միակ առնա­կա­նը: Նրա ֆոնին ռուսա­կան նեո­սո­վե­տա­կա­նությունն ու արևմտյան նեո­լի­բե­րա­լիզմը բացա­հայտում են իրենց կեղծ, անհա­մո­զիչ, հակաէսթե­տիկ, գլուխը կորցրած, անի­րա­տե­սա­կան էությունը:

Գրա­ռումը՝ Հրանտ Տէր-Աբրա­համյանի ֆեյսբուքյան Էջից։

Առնչվող Հոդվածներ