Հայաստան

Հանձնաժողովն Ամեն Ինչ Ցույց Կտա

Եղել են մարդիկ ովքեր արել են բաներ, որոնց իրավունքը չեն ունեցել և չեն գիտակցել դրա կարևորությունը:

Սամվել Բաբայան

Ա1+ ի եթերում Սամվել Բաբայանը անդրադարձել էր նաև պատերազմի ժամանակ անպատասխանատվության, հանցավոր անփութության և այլ դեպքերի ու հայտարարեց, որ ինքը անձամբ գիտե շատ և շատ մեղավորների, բայց հիմա անձամբ անուններ չի տա, որովհետև հետաքննությունը չի ավարտվել: Սամվել Բաբայանը ասաց, որ կան և կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք և նրանց ուղղորդող մարդիկ, եղել են սխալներ, եղել են մարդիկ ովքեր արել են բաներ, որոնց իրավունքը չեն ունեցել և չեն գիտակցել դրա կարևորությունը:

Սամվել Բաբայանը հայտարարեց, որ հետաքննությունը ավարտելուց հետո բազմաթիվ մեղավորների անուններ հայտնի կդառնան բոլորին: Ամեն ինչ իր ժամանակին, հստակ և փաստաթղթավորված վիճակում:

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է լայնամաստաբ պատերազմի հավանականությունը, Սամվել Բաբայանը պատասխանեց, որ այս պահին դրա հավանականությունը չի տեսնում ու շատ քիչ շանս կա, որ մեծամասշտաբ պատերազմ կսկսվի: Իսկ այն, հարցին, թե արդյո՞ք առանց Արցախի կարգավիճակը ճշտելու ՀՀ իշխանությունները խաղաղության օրակարգ չեն ստորագրի, քանի որ Ադրբեջանը հայտարարում է, որ խաղաղության օրակարգը հնարավոր է այն դեպքում, երբ ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, Սամվել Բաբայանը բարկացած նկատեց, որ այդպիսի բան հնարավոր չէ, և չկա այդպիսի մարդ, որ ուզենա Արցախն Ադրբեջանի կազմում տեսնել:

Տեսանյութը՝ Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *