25 C
Yerevan

Հանձնա­ժո­ղովն Ամեն Ինչ Ցույց Կտա

Եղել են մարդիկ ովքեր արել են բաներ, որոնց իրա­վունքը չեն ունե­ցել և չեն գիտակցել դրա կարև­ո­րությունը:

Սամվել Բաբա­յան

Ա1+ ի եթե­րում Սամվել Բաբա­յա­նը անդրա­դարձել էր նաև պատե­րազմի ժամա­նակ անպա­տասխա­նատվության, հանցա­վոր անփութության և այլ դեպքե­րի ու հայտա­րա­րեց, որ ինքը անձամբ գիտե շատ և շատ մեղա­վորնե­րի, բայց հիմա անձամբ անուններ չի տա, որովհետև հետաքննությունը չի ավարտվել: Սամվել Բաբա­յա­նը ասաց, որ կան և կարև­որ պաշտոններ զբա­ղեցնող անձինք և նրանց ուղղորդող մարդիկ, եղել են սխալներ, եղել են մարդիկ ովքեր արել են բաներ, որոնց իրա­վունքը չեն ունե­ցել և չեն գիտակցել դրա կարև­ո­րությունը:

Սամվել Բաբա­յա­նը հայտա­րա­րեց, որ հետաքննությունը ավարտե­լուց հետո բազմա­թիվ մեղա­վորնե­րի անուններ հայտնի կդառնան բոլո­րին: Ամեն ինչ իր ժամա­նա­կին, հստակ և փաստաթղթա­վորված վիճա­կում:

Այն հարցին, թե արդյո՞ք հնա­րա­վոր է լայնա­մաստաբ պատե­րազմի հավա­նա­կա­նությունը, Սամվել Բաբա­յա­նը պատասխա­նեց, որ այս պահին դրա հավա­նա­կա­նությունը չի տեսնում ու շատ քիչ շանս կա, որ մեծա­մասշտաբ պատե­րազմ կսկսվի: Իսկ այն, հարցին, թե արդյո՞ք առանց Արցա­խի կարգա­վի­ճա­կը ճշտե­լու ՀՀ իշխա­նություննե­րը խաղա­ղության օրա­կարգ չեն ստո­րագրի, քանի որ Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում է, որ խաղա­ղության օրա­կարգը հնա­րա­վոր է այն դեպքում, երբ ՀՀ‑ն ճանա­չի Արցա­խը Ադրբե­ջա­նի կազմում, Սամվել Բաբա­յա­նը բարկա­ցած նկա­տեց, որ այդպի­սի բան հնա­րա­վոր չէ, և չկա այդպի­սի մարդ, որ ուզե­նա Արցախն Ադրբե­ջա­նի կազմում տեսնել:

Տեսանյութը՝ Facebook.com

Առնչվող Հոդվածներ