Հայաստան

Անզորության Պայմանագիր

ՀՀ վարչապետին դիմավորելու այդ ողջ շքեղությունն ընդամենը թատրոն էր:

Արմեն Չիբուխչյան

ARTN TV-ի եթերում վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը քննարկել է օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի հանդիպումն ու նրանց միջև կնքված համձայնագիրը:

Արմեն Չիբուխչյանն ասաց, որ կնքումից առաջ խիստ մտահոգված էր, որ ՀՀ վարչապետին կարող է շատ ծանր պայմաններ պարտադրվեն, բայց հիմա շատ ավելի հանգիստ է խոսում, երբ արդեն հրապարակվել է այդ փաստաթուղթը: Նախ և առաջ Արմեն Չիբուխչյանը հայտարարեց, որ այդ ողջ վերամբարձ տոնը, ՀՀ վարչապետին դիմավորելու այդ ողջ շքեղությունն ընդամենը թատրոն էր: Ռուսաստանը գիտակցում է, որ միայնակ է մնացել: Ռուս-ուկրաինական պատերազմը, պատժամիջոցները շատ ծանր են նստում Ռուսաստանի վրա, անչափ ծանր: Ինչ վերաբերվում է կնքված պայմանագրին, Արմեն Չիբուխչյանն ասաց, որ այդ 30 կետերն էլ ոչ թե պայմանագրի կետեր են, այլ հայտարարություններ, որոնց մասին կարելի է մոռանալ Երևան վերադառնալուց հետո: Նա հույս հանյտնեց, որ ՀՀ վարչապետն այդպես էլ կվարվի:

Արմեն Չիբուխչյանն ասաց, որ այդ կետերն իրենք իրենցով խայտառակություն են, այդ ամենը ոչ թե հայ-ռուսական դարավոր հարաբերություններն ամրապնդելու համար են, այլ Ռուսաստանը ցանկանում է այսպես պարզապես խուսափել պատժամիջոցներից և իր մեռնող տնտեսության ապահովումը փաթաթում է Հայաստանի վզին: Սա կարող է հանգեցնել մի բանի, որ Հայաստանը ևս ենթարկվի պատժամիջոցների: Հենց դրա մասին էր խոսում նաև Շառլ Միշելը: Նրա խոսքերը անուղղակիորեն նշանակում են, որ Երևանի պահվածքից է կախված, թե ինչպիսին կլինի Հայաստանի հետագա ճակատագիրը: ՄԵր վիճակը բարդանում է նրանոով, որ մենք հիմա հարաբերվում ենք մի երկրի հետ, ում ողջ աշխարհը ճանաչել է նացիստական: Եվ այդ երկիրը մեզ իր հետ մեկտեղ անդունդն է քարշ տալու: Եթե հրաժարվենք Ռուսաստանից, ապա շանս կունենանք հարաբերվելու Եվրոպայի հետ:

Արմեն Չիբուխչյանը քննարկեց այդ պայմանագրի որոշ կետեր, օրինակ բիոլաբորատորիաներին վերաբերվող հատվածը, նշելով, որ հետաքրքիր է, թե ինչ է կատարվելու Հայաստանում գտնվող «երրորդ կողմի»՝ այսինքն ամերիկյան լաբորատորինաները ու տեխնոլոգիական կենտրոնները:

Ռուսները միայնակ են մնացել ու ստիպված են ջերմ ու ժպիտով վերաբերվել նրանց, ովքեր դեռևս մնացել են, որովհետև հիմա բոլոր խնդիրներից բացի կա նաև Կովկասը կորցնելու վտանգ:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *