20 C
Yerevan

Գիտնա­կան-Մանկա­վարժ-Բանաստեղծ Հերո­սը

Այսօր քանի՞սը կարող են մի կողմ դնել իրենց անձնա­կան նեղ շահե­րը, լինել ավե­լի բարձր քան նեղ խմբա­կա­յին «թայֆա­յա­կան» հայրե­նա­սի­րությունը և լինել միա­ժա­մա­նակ լավ մասնա­գետ, մշա­կութա­յին գործունեություն ծավա­լել, լինել զինվոր… ու ամեն տեղ լինել լավա­գույննե­րից մեկը:


Արա­յիկ Մկրտումյան

Այսօր Թաթուլ Կրպե­յա­նի ծննդյան օրն է: Երևի կարիք չկա բոլո­րին հայտնի փաստե­րը նորից կրկնե­լու: Կրկնե­լու, որ Թաթուլը հերոս էր: Հավա­նա­բար այն պատճա­ռով, որ Թաթուլն ինքը չափից ավե­լի համեստ էր, իր արա­ծը հերո­սություն համա­րե­լու համար և համա­րում էր իր պարտքը: Այսօր շատերն են իրենց հերոս համա­րում ու իրենց «հերո­սությունը» շատ թանկ գնով վերա­վա­ճա­ռում սեփա­կան ժողովրդի վրա: Բայց միայն ոչ Թաթուլը: Պատմա­բան-ազա­տա­մարտի­կը, ով ոչ միայն զենքով էր պայքա­րում, այլ նաև գրչով ու գիտությամբ: Ով ոչ միայն զինվոր էր, այլև ուսուցիչ:
Թաթուլը մի անգամ Երև­ա­նում գտնվե­լիս ասաց, որ ինքն այլևս Երև­ան չի գա, որ իրեն կբերեն…բերեցին: Բերե­ցին, քանի որ իր խոստմա­նը համա­ձայն Թաթուլը պահեց Գետա­շե­նը: Նա ասում էր, որ չի կարող գալ օդա­նա­վա­կա­յա­նում իջնել ու ասել, որ Գետա­շե­նը տվինք: Արդյո՞ք մենք հիմա հասկա­նում ենք բառե­րի ուժն ու իմաստն այնպես, ինչպես որ 90-ականնե­րի երդվյալնե­րը, որ գնա­ցին պայքա­րե­լու իրենց ողջ էությամբ ու հոգու ուժով: Որ գնա­ցին ոչ միայն կրա­կե­լու, այլև լուսա­վո­րե­լու, պաշտպա­նե­լու, հասկա­նա­լու և հասկացնե­լու:

Դժվար թե: 

Նայե­լով այսօրվա ճղճղա­ցողնե­րին, դժվար է հավա­տալ, որ նրանք էին վերցրել Թաթուլի գործը շարունա­կե­լու պատիվն ու պարտա­վորվա­ծությունը:

Դեռ մինչև ճակատ մեկնե­լը, Թաթուլը ակտիվ ու եռանդուն քարոզչա­կան աշխա­տանք էր ծավա­լում: ԵՊՀ-ում սովո­րե­լու տարի­նե­րին երգում էր «Մարա­թուկ» ազգագրա­կան երգի-պարի խմբում: Մոռա­ցումից փրկել ու մարդկանց է վերա­դարձրել ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի մասին երգեր, հիմնադրել է ազգագրա­կան երգի-պարի խմբակ Կարսը: 

Թաթուլը մեր օրե­րի նման թքած չուներ սեփա­կան ժողովրդի մշա­կութա­յին գանձե­րի վրա: Թաթուլն ինքը պատմա­բան էր, ով հայրե­նի­քը սիրում էր ոչ միայն որպես մարդ ու հայ, այլ նաև մասնա­գի­տո­րեն էր հասկա­նում ու գնա­հա­տում:

Այսօր քանի՞սը կարող են մի կողմ դնել իրենց անձնա­կան նեղ շահե­րը, լինել ավե­լի բարձր քան նեղ խմբա­կա­յին «թայֆա­յա­կան» հայրե­նա­սի­րությունը և լինել միա­ժա­մա­նակ լավ մասնա­գետ, մշա­կութա­յին գործունեություն ծավա­լել, լինել զինվոր… ու ամեն տեղ լինել լավա­գույննե­րից մեկը:

Ժողովրդա­կան առակնե­րում մի միտք է արծածվում, որ Աստված լավե­րին շուտ է տանում, որովհետև չի ուզում, որ նրանք երկար տանջվեն մեր մեջ: Շուտ է տանում. Քանի որ նրանք այս աշխարհ են գալիս հստակ առա­քե­լությամբ ու առանց վարա­նե­լու գնում են այդ առա­քե­լության կատարման հետև­ից ու երբ կատա­րում են իրենց գործը, նրանք այլևս չեն վերա­դառնում, այլ պարզա­պես հետ են գնում դեպի այն լույսը, որտե­ղից եկել էին:

Իհարկե ցինիկնե­րը կասեն, որ էմո­ցիո­նալ խանգա­րում է այս ամե­նը, երբ մահկա­նա­ցու մարդուն դարձնում ես երև­ույթ ու տարի­նե­րի հետ միա­սին նրան վերագրում էլ ավե­լի մեծ առա­քի­նություններ ու դարձնում մի կիսաստված:

Բայց ցինիկնե­րը հենց նրա­նով են ցինիկ, որ կարող են քննարկել ու քննա­դա­տել և՛ Աստծուն, և՛ զոհին, կարծե­լով, որ իրենց «գոլ ու պղտոր» ձեռնպա­հությունը իմաստության և հասունության նշան է:

Այսօր հայկա­կան ֆեյսբուքը լի էր ամեն տեսակ աղտե­ղությամբ ու փոխա­դարձ վիրա­վո­րանքնե­րով: Տասնյակ հազա­րա­վոր օգտա­տե­րեր հայհո­յում ու պղտո­րում էին միմյանց արյունը և շատ շատ քչե­րը հիշե­ցին, որ այսօր անմա­հա­ցել է Թաթուլ Կրպե­յա­նը: 

Իսկ չհի­շե­ցին, որովհետև մենք ինքներս մեր ձեռքով կարո­ղա­ցել ենք այնպես արժեզրկել բոլոր բառերն ու գաղա­փարնե­րը, որ Թաթուլի ու իր գաղա­փա­րա­կից-զինա­կիցնե­րի արա­ծը թվում է ինչ որ առասպե­լա­կան բան: Ու հատկա­պես այն բանից հետո, երբ 2020թ. ահեղ պատե­րազմը մեզ զրկեց խոսե­լու կարո­ղությունից:

Ի՞նչ կասեր այսօր Թաթուլը մեզ: Ես նույնիսկ չեմ ուզում պատկե­րացնեմ, թե ինչ կասեր նա, ինչ կասեին նրա զինա­կից ընկերնե­րը, երբ մենք այսօր ինչ որ միջազգա­յին իրա­վունքներ ենք մեջբե­րում՝ փորձե­լով տրա­մա­բա­նո­րեն հիմնա­վո­րել այն, որ Արցա­խը կարող է նաև Ադրբե­ջա­նի կազմում լինել և ունե­նալ ինչ որ իրա­վուքներ:

Թաթուլը հավա­նա­բար կաթված կստա­նար այդ ամե­նին նայե­լով ու գուցե վշտից մահա­նար տեսնե­լով, որ իրենց պաշտպա­նած ու ազա­տագրած Արցա­խը մենք տասնամյակնե­րով վերա­ծե­ցինք բիզնես-ծրագրի, որ իր պաշտած հայոց պատմությունը դարձրինք օժի­տա­յին դիպլո­մի ստա­տուս, որ իր հավա­քագրած ու փայփա­յած ազգա­յին մշա­կույթի կտորնե­րը դեն նետե­ցինք ու զբաղված ենք լատի­նա­տառ ու ռուսա­տառ գրե­լով, կարդա­լով իրար վրա թքած ունե­նա­լու արվեստի մասին: 

Թաթուլը շա՞տ կզարմա­նար այս ամե­նից:

Իսկ ինչ կասեր Թաթուլը հայկա­կան կուսակցություննե­րին, որ լեշի վրա հավաքված ագռա­վի պես իրար են կտցա­հա­րում ևս մեկ կտոր փախցնե­լու համար:

Թաթուլը, ով զոհվեց «Օղակ» գործո­ղության ժամա­նակ, երբ խորհրդա­յին ջոկա­տը ադրբե­ջանցի­նե­րի հետ համե­րաշխո­րեն հայե­րին էին հալա­ծում, կդառնա­նար, տեսնե­լով, որ մենք այսօր էլ ավե­լի նեղ օղա­կի մեջ ենք հայտնվել՝ սեփա­կան մտքի անգործության ու հոգու պարա­պության մեջ:

Ես չգի­տեմ, թե ինչ կասեր Թաթուլը՝ տեսնե­լով, թե ինչպես են ԱԺ-ում «ազգի ընտրյալնե­րը» շշե­րով իրար ծեծում ու մեկը մյուսի կողմնա­կիցնե­րին զոմբի է համա­րում, իսկ մյուսը նրան՝ «պիցցա­յա­կեր»: Հենց իր ժողովրդին, որի կյանքը փրկե­լու համար գնաց դեպի անմա­հություն: Ի՞նչ կարող էր ասել բանաստեղծը այս գռեհկության մթնո­լորտին:

Բայց կա մի հարց, որ ավե­լի է տանջում:

Իսկ մենք այսօր կլսեի՞նք Թաթուլին, թե նրան ևս հայհո­յե­լու էինք ու համա­րեինք ծախված դավա­ճան:

Մենք Թաթուլին կորցնե­լով միայն ազա­տա­մարտիկ չենք կորցրել, մենք կորցրել ենք սկզբունք, մենք կորցրել ենք հոգե­բա­նություն և դրվածք:

Այն ինչ թողե­ցին մեզ Թաթուլն ու իր ընկերնե­րը, մենք ինքներս մեր ձեռքով այնպես այլանդա­կե­ցինք, որ դրա համար պատասխան տվին մեր հազա­րա­վոր եղբայրնե­րը 2020թ. ու դրա­նից առաջ և հետո:

Առնչվող Հոդվածներ