27.2 C
Yerevan

Նոր Զարգա­ցումներ Եվ Հնա­րա­վո­րություններ

Նախքան պատե­րազմը Մինսկի խումբն Արցա­խի վրա իբրև վահան էր կախված, պաշտպա­նում էր Արցա­խը։ Հիմա, երբ Մինսկի խմբի էությունը շատ կամ բոլո­րո­վին տկա­րա­ցած է, ուրեմն Արցա­խը մեջտե­ղում է, և դժվար է Արցա­խի համար։

Կայծ Մինասյան

Lragir.am‑ի զրուցա­կիցն է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը

Պարոն Մինասյան, Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րեց, թե միջազգա­յին հանրությունը պահանջում է, որպեսզի հայկա­կան կողմն Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցում իջեցնի նշա­ձո­ղը։ Դուք միջազգա­յին հանրության մոտ նման պահանջ տեսնո՞ւմ եք, մասնա­վո­րա­պես, Մինսկի խմբի անդամ ԱՄՆ ու Ֆրանսիա­յի քաղա­քա­կա­նությունը ո՞րն է այս հարցում։

Շատ դժվար է պատասխա­նել այդ հարցին, որովհետև երկու հանգա­մանք կա։ Առա­ջի­նը՝ ո՞ւմ մասին է խոսում վարչա­պե­տը, երբ ասում է «միջազգա­յին համայնք»։ Նկա­տի ունի մեկ պետություն, ՄԱԿ‑ի անվտանգության խորհրդի անդամնե­րին, մնա­յուն անդամնե­րին, թե՞ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րին։ Երկրորդ՝ եթե նկա­տի ունի Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րին, ուզում ենք իմա­նալ, թե ինչպես կարող են ԱՄՆ-ու Ֆրանսիան ճնշում գործադրել Հայաստա­նի վրա, երբ ֆրանսիա­ցի­ներն ու ամե­րի­կա­ցի­ներն արդեն նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթով ապտակ են ստա­ցել։ Եվ դժվար է պատկե­րացնել, որ այդ երկու երկրնե­րը ճնշում կգործադրեն Հայաստա­նի վրա, քանի որ ուզում են անպայման վերա­կանգնել Մինսկի խմբի էությունն ու ֆորմա­տը։ Ուրեմն, դժվար է հասկա­նալ այս հայտա­րա­րությունը։ Ինչ վերա­բե­րում է Մոսկվա­յին, գիտենք, որ Ռուսաստա­նը չի ուզում լուծել Արցա­խի հարցը, ուզում է միայն զբաղվել այդ հարցով, որպեսզի այն միշտ մնա օրա­կարգում և դիվա­նա­գի­տության մեջ՝ իբրև խնդիր։ Գիտենք, որ Ռուսաստա­նը երբեք հարցե­րը չի լուծում, միայն ստեղծում է խնդիրներ։ Ամփո­փե­լով՝ ուզում եմ ասել, որ այդ հարցը պետք է ուղղել վարչա­պե­տին՝ ո՞ւմ մասին է իր խոսքը։

Բայց դուք նկա­տում եք, որ ԱՄՆ ու Ֆրանսիա­յի կողմից նման պահանջ չկա՞։

Ոչ, չկա։ Բայց դա չի նշա­նա­կում, որ Փարի­զը, Վաշինգտոնն ու Մոսկվան դեմ են վարչա­պե­տի հայտա­րա­րությա­նը։ Բայց մեկ բան է ճնշում գործադրե­լը, ուրիշ բան է լուծել հարցը։ Եվ ինքը՝ վարչա­պե­տը պետք է առա­ջին հերթին ճշտի, թե ում մասին է խոսքը։ Եվ Հայաստա­նի լրագրողնե­րը պետք է հարցումներ անեն ԱՄՆ-ին, Ֆրանսիա­յին ու Ռուսաստա­նին, թե արդյոք իրենք պահանջո՞ւմ են, որ Հայաստա­նը զիջումնե­րի գնա Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցով, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ միջազգա­յին համայնքը կբա­վա­րարվի որևէ կարգա­վի­ճա­կով, միայն թե խաղա­ղություն և կայունություն պահպանվի տարա­ծաշրջա­նում։ Թերևս դրա համար է, որ ամե­րի­կա­ցի­նե­րը, ֆրանսիա­ցի­նե­րը, ռուսնե­րը և այլոք դժգոհ չեն, երբ վարչա­պետն այդպես է ասում։ Ավե­լի շատ ընդդի­մա­դիր ուժե­րը, հայ ժողո­վուրդն են ընդդի­մա­նում։ Պետք է այս հարցում վերլուծել հայ ժողովրդի կեցվածքը, ես այդ առա­ջարկն եմ անում, որպեսզի իմա­նանք, թե ժողո­վուրդն ինչ է մտա­ծում։

Արցա­խի հարցի լուծման ի՞նչ տարբե­րակներ են այսօր տեսա­նե­լի ձեզ։

Այսօր իրա­վի­ճա­կը հետևյալն է։ Առա­ջին տարբե­րա­կը ինքնո­րոշման տարբե­րակն է, այն, ինչ ունե­ցանք 1994 թվա­կա­նից։ Դա հետևյալն էր՝ Ղարա­բա­ղը ռազմա­կան ոլորտով միա­նում է Հայաստա­նի հետ, այնուհետև Մինսկի խմբի ձևա­չա­փի շրջա­նակնե­րում պետք է գնանք դեպի ինքնո­րոշման իրա­վունքի գործա­ծում։ Եվ Ղարա­բա­ղը ինքնո­րոշվե­լուց հետո կամաց-կամաց կգնա Հայաստա­նի հետ միացման ճանա­պարհով։ Բայց այդ տարբե­րա­կը վերջա­ցավ պատե­րազմով, ես չեմ ասում, որ այս տարբե­րա­կը պետք է ամբողջո­վին մոռա­նալ, բայց այս փուլում շատ դժվար է իրա­կա­նացնել այդ ձևա­չա­փը։ Երկրորդ տարբե­րա­կը Ռուսաստա­նի և Զորի Բալա­յա­նի, Աբխա­զիա­յի մոդելն է։ Այն է՝ Արցախն ուղղա­կի կապի մեջ է մտնում Ռուսաստա­նի հետ, այնուհետև Ռուսաստանն Արցա­խի հարցն իբրև ճնշում կգործադրի թե Հայաստա­նի, թե Ադրբե­ջա­նի վրա։ Աբխա­զիա­յի տարբե­րակ ասե­լով՝ նկա­տի ունեմ, եթե Ադրբե­ջա­նը դժգո­հի Մոսկվա­յից, Ռուսաստա­նը կարող է արթնացնել Արցա­խի ինքնո­րոշման իրա­վունքը։ Այս երկրորդ տարբե­րա­կը, ըստ Մոսկվա­յի, ես դա շեշտում եմ, ըստ Մոսկվա­յի, առա­վե­լություն ունի, որովհետև Արցա­խի ու Հայաստա­նի հարցը կլուծի ըստ Ադրբե­ջա­նի։ Ուրեմն, Ադրբե­ջա­նի համար դա շատ լավ է, որովհետև կարող է անցնել Հայաստա­նի հետ դելի­մի­տա­ցիա-դեմարկա­ցիա­յի հարցին։ Հայաստանն էլ դրա­նով «կփրկի» Հայաստան պետությունը, բայց անկա­խությունը՝ այլ հարց է։ Միջազգա­յին համայնքը դեմ չէ, որովհետև ասում են, որ կարև­որ է կայունություն և խաղա­ղություն։ Թուրքիան էլ դեմ չէ, որովհետև Ադրբե­ջա­նը կգո­հա­նա, և այդ հարցը կմնա Ռուսաստա­նի ձեռքի մեջ։ Դա Ռուսաստա­նի հետխորհրդա­յին դիվա­նա­գի­տության սովո­րությունն է՝ ունե­նալ ուղիղ կապ տարա­ծաշրջա­նում բոլոր գործողնե­րի հետ։ Ըստ իս՝ սա է այսօրվա մարտահրա­վե­րը, այդ խաղն է այսօր խաղացվում։ Կամաց-կամաց անցում ենք կատա­րում մեկ տարբե­րա­կից մյուսին։ Եվ, իմ կարծի­քով, այդ պատճա­ռով է, որ Հայաստա­նի և Ռուսաստա­նի միջև ստո­րագրված 30 կետա­նոց պայմա­նագրում ոչ «անկա­խություն», ոչ «պետություն», ոչ էլ «Ղարա­բա­ղի կարգա­վի­ճակ» բառե­րը չկան։ Եվ երբ վարչա­պետն ասում է՝ ղարա­բաղցի­նե­րը պետք է մնան իրենց հողի վրա, սա նկա­տի ունի։

ԱՄՆ, Ֆրանսիա­յի հետ աշխա­տե­լով՝ այլ լուծումնե­րի հնարավո՞ր է հասնել։

Դա դժվար է, որովհետև Ռուսաստա­նի տարբե­րա­կը չեզո­քացնում է Մինսկի խմբի էությունը։ Բայց թե ինչպես կարող է Հայաստա­նը դրա­նից դուրս գալ, կախված է նաև ԱՄՆ և Ֆրանսիա­յի կամքից։ Եվ քանի որ Արևմուտքը Ուկրաի­նա­յի պատե­րազմի պատճա­ռով լարված հարա­բե­րություննե­րի մեջ է Ռուսաստա­նի հետ, և քանի որ Արևմուտքի համար Ռուսաստանն արդեն իրոք խանգա­րող պետություն է, ուրեմն Մինսկի խմբի կյանքը շատ վատ ու խառնված վիճա­կում է։ Եվ չգի­տենք, թե Մինսկի խմբի հարցում դեպի ուր ենք գնում։ Նախքան պատե­րազմը Մինսկի խումբն Արցա­խի վրա իբրև վահան էր կախված, պաշտպա­նում էր Արցա­խը։ Հիմա, երբ Մինսկի խմբի էությունը շատ կամ բոլո­րո­վին տկա­րա­ցած է, ուրեմն Արցա­խը մեջտե­ղում է, և դժվար է Արցա­խի համար։ 1994 թվա­կա­նից՝ այսինքն՝ առա­ջին զինա­դա­դա­րից ի վեր ռուսներն ուզե­ցել են անպայման զինվո­րա­կան ներկա­յություն ունե­նալ Արցա­խում։ Եվ բոլոր բանակցություննե­րում, որոնք կայա­ցել են նախքան այս պատե­րազմը, Ռուսաստա­նի համար առաջնա­հերթությունը սա էր, թե ինչպես զինվո­րա­կան ներկա­յություն ու զորքեր ունե­նալ Արցա­խում։ Հիմա, երբ կարո­ղա­ցան դա անել, պաշտպա­նե­լով Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հարձա­կումն Արցա­խի վրա և չակերտա­վոր «փրկե­լով» Հայաստա­նը՝ իբրև պետություն, ուրեմն կարո­ղա­ցան հասնել իրենց նպա­տա­կին, որ միայն ՌԴ զորքերն են այսօր ներկա Արցա­խում։ Բայց նպա­տակն ի՞նչ է․ ըստ Ռուսաստա­նի՝ Ադրբե­ջա­նի ու Հայաստա­նի միջև կարող են հարա­բե­րություններ հաստատվել, Հայաստանն ու Թուրքիան կարող են հարա­բե­րություննե­րի մեջ մտնել, Մինսկի խմբի ձևա­չափն ամբողջությամբ կքանդվի, և Ռուսաստա­նը կուրա­խա­նա, որովհետև թե զորքեր ունի տարա­ծաշրջա­նում, թե իրենց ուզած տարբե­րա­կով կբա­նակցեն։

Բայց արդյոք խաղա­ղություն կլի­նի՞ տարա­ծաշրջա­նում։

Ոչ, ինչպես ասա­ցի, Ռուսաստա­նը չի լուծում խնդիրնե­րը։ Վստահ եղեք՝ մինչև 2025 թվա­կա­նը ռուսա­կան զորքն այնտեղ պետք է մնա, քանի որ 5 տարվա պայմա­նա­գիր կա։ Եթե Ադրբե­ջանն ու Ռուսաստա­նը լավ հարա­բե­րություննե­րի մեջ լինեն, այս հարցը կշա­րունակվի, եթե Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նի համար խելոք չմնա, Ռուսաստա­նը կարող է Արցա­խի անկա­խությունը ճանա­չել կամ քայլ անել դեպի անկա­խության ճանա­չում։ Բայց հարցը հետևյալն է՝ Ադրբե­ջանն էլ չի ուզում Ղարա­բա­ղի հարցը լուծել, որովհետև Ադրբե­ջա­նի համար կարև­որ է, այսպես կոչված, «Զանգե­զուրի միջանցքը» բացել։ Բայց դա շատ դժվար է Ադրբե­ջա­նի համար, Ադրբե­ջանն  առա­ջին հերթին ուզում է իր քաղա­քա­կան հաղթա­նա­կը, որը չկա։

Հայաստա­նը՝ որպես պետություն, ի՞նչ անե­լիք ունի այս իրա­վի­ճա­կում։

Ժողո­վուրդը պետք է արթնա­նա, միասնա­կան լինի և որո­շի՝ ի՞նչ է ուզում։ Վերջի­վերջո կառա­վա­րությունն էլ պետք է խորհրդակցի ժողովրդի հետ, եթե ժողո­վուրդը պատրաստ է տապա­լել 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի պրո­ցե­սը, և դա կնշա­նա­կի, ինչու ոչ, գնալ դեպի պատե­րազմ․․․ Հայաստա­նի ու Արցա­խի ժողո­վուրդը պետք է որո­շեն։ Եթե Հայաստա­նի ու Արցա­խի ժողո­վուրդը պատրաստ չեն այդ ճանա­պարհով գնալ, ուրեմն, պետք է որո­շեն, թե ինչ է իրենց ուզա­ծը։ Կարև­որ է նաև այն, թե ինչ պետք է չանել, որպեսզի Արցա­խի ու Հայաստա­նի ճակա­տա­գի­րը չսև­ա­նա։ Եթե դա իմա­նանք, նաև կկա­րո­ղա­նանք կողմնո­րոշվել, թե ինչ պետք է անել։

Հարցազրույցը ՝ Lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ