Հայաստան

Փոթորիկ Մի Բաժակ Ջրում

Թադևոսյանը ցավով նշեց, որ իր և իրենից ավելի ավագ սերունդն իր անպատասխանատվության հետևանքով այս կործանարար պատերազմը ջարդեց 18 տարեկանների ուսերին:

Աղասի Թադևոսյան

1inAm-ի հյուրն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին: Քննարկվել է ընդահանուր վիճակը և համեմատական եզրահանգումներ կատարվել:

Աղասի Թադևոսյանը նախ և առաջ նշվեց, որ այն, ինչ հիմա կատարվում է փողոցներում ոչ թե ինքն իրենով ինչ որ առաձին կամ նոր երևույթ է, այլ Նիկոլ Փաշինյանի հիբրիդներն են: Այսինքն նրանք փորձում են կիրառել նույն տեխնոլոգիան, ինչ և Նիկոլ Փաշինյանը, բայց իրենք մոռանում են, որ 2018թ-ը եղավ հենց իրենցից ազատվելու համար: Նրանք չեն հասկանում, թե ինչու մարդիկ իրենց հետևից չեն գալիս, մինչդեռ պատճառը հենց իրենք են:

Զրույցի ընթացքում շոշափվեց նաև Անտարեսի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին ծեծելու փաստը, որը Աղասի Թադևոսյանը բնորոշեց, որպես խուլիգանություն: Փողոցում ոչ թե հեղափոխականներ են, այլ խուլիգաններ: Մարդ ծեծելով նրանք ցույց են տալիս, թե ինչ է կատարվելու իրենց վերադարձի դեպքում, թե ինչպես են նրանք իրենց գործերն անելու: Նրանք այդպես արել են տարիներ շարունակ և հիմա նորից փորձում են նույնը կրկնել:

Այդ ամենը կատարվում է հայրենասիրության, հանուն Արցախի կոչերով, բայց  չկա ոչ մի ծրագիր, չկա ոչ մի այլընտրանք, որ առաջարկվում է իրենց կողմից: 

Իսն վերաբերվում է Ամեն Աշոտյանի բազմանշանակ հայհոյական ժեստին, որը նա ցույց է տալիս և  կոչ անում կրկնել այդ ամենը, Աղասի Թադևոսյանը խուլիգանություն որակեց և նշեց, որ ողբերգություն է, որ նման մարդը կրթության և գիտության նախարար է եղել: Իրականում նա խուլիգան է:

Բացի դրանից Թադևոսյանը ցավով նշեց, որ իր և իրենից ավելի ավագ սերունդն իր անպատասխանատվության հետևանքով այս կործանարար պատերազմը ջարդեց 18 տարեկանների ուսերին: Փոխանակ պատրաստվելու, փոխանակ ապահովագրելու, նրանք թույլ տվեցին, որ այսքան ժամանակն անիմաստ կորի և վատնվի, հենց այնպես, իսկ այն ինչ այսօր կատարվում է փողոցներում ոչ թե հեղափոխություն է, այլ փոթորիկ մի բաժակ ջրում:

Թադևոսյանը նշեց, որ շատ կցանկանար, որ երկրում իրական ընդդիմություն լիներ ու քաղաքական ծրագրով պայքարեր, իշխանափոխություն իրականացներ, քանի որ իրականում կա իշխանափոխության պահանջ:

Ամբողջական տեսանյութը՝ 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *