18 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս Ը

«Մշակ»-ը 1917թ. դեկտեմբե­րի 15-ին գրում էր, որ «Թիֆլի­սում լուրեր են ստացված, որ Վանի շրջա­նում քրդա­կան զինա­վորված խմբեր՝ 2000 հոգի՝ Թուրքիա­յից անցել են սահմա­նա­գի­ծը եւ սկսել ավե­րումներ կատա­րել: Այդ շրջաննե­րից օգնություն են հայցում, նկա­տի ունե­նա­լով, որ ռուսա­կան զորքը հեռա­նում է եւ ճակա­տը թողնում մերկա­ցած»:

Հրանտ Տէր Աբրա­համյան

Բրեսկ-Լիտովսկի Բանակցություննե­րի Մեկնարկ

Իշխա­նությունը վերցնե­լուց հետո բոլշեւիկնե­րը հայտա­րա­րում են պատե­րազմը դադա­րեցնե­լու եւ Քառյակ միության հետ միա­կողմա­նի բանակցություններ սկսե­լու որոշման մասին։ 1917թ. նոյեմբե­րի 27-ին Գերմա­նիա­յի կառա­վա­րությունը հայտնում է, որ պատրաստ է բոլշեւիկնե­րի հետ բանակցե­լու։

Բանակցություննե­րի վայր էր ընտրվում Բրեստ-Լիտովսկը, որտեղ գերմա­նա­կան բանա­կի արեւելյան ռազմա­ճա­կա­տի շտաբն էր։ Խորհրդա­յին կառա­վա­րության առա­ջին պատվի­րա­կությունը գլխա­վո­րում էր արտա­քին գործե­րի ժողկո­մա­տի աշխա­տա­կից Ադոլֆ Իոֆֆեն։ Պատվի­րա­կության կազմում էին բոլշեւիկներ Կամե­նեւը, Սոկոլնի­կո­վը, էսէռներ Բիցենկոն, Մասլովսկին, 8 զինվո­րա­կան, երեք թարգմա­նիչ, տեխնի­կա­կան աշխա­տա­կիցնե­րը, 5 շարքա­յին։ Պատվի­րա­կության քարտուղա­րը Լեւոն Կարա­խանյանն էր։

Իոֆֆեն՝ փրփուրը բերա­նին

Բրեստ-Լիտովսկի բանակցություննե­րի մեկնարկից մոտ մեկ տարի անց Բեռլի­նում Ռուսաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Ադոլֆ Իոֆֆեին հանդի­պե­լու առիթ են ունե­նում նաեւ Հայաստա­նի կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչնե­րը:

Պատմա­բան Գեղամ Պետրոսյա­նը «Բանբեր Հայաստա­նի արխիվնե­րի» հանդե­սում տպագրած հոդվա­ծում անդրա­դառնում է Համո Օհանջանյա­նի եւ Գրի­գոր Ձամո­յա­նի հանդիպմա­նը Ադոլֆ Իոֆֆեի հետ, որը կայա­ցել էր 1918թ. հոկտեմբե­րի 1‑ին Բեռլի­նում:

«…Մենք ձեզ՝ հայե­րիդ,- ասում է Իոֆֆեն,- փրկում ենք կոտո­րա­ծից եւ ոչնչա­նա­լուց եւ հիմա սպա­սում ենք, որ դուք խոսք չեք բարձրացնի անկա­խության մասին, ոչ էլ զանա­զան դրամներ կպա­հանջեք մեզնից, իբրեւ մի առանձին մարմին:

«Երբ ես նրան ասա­ցի,- գրում է Համո Օհանջանյա­նը,- որ ստա­ցել եմ առա­ջարկություն արտա­քին գործոց նախա­րա­րությունից բողո­քե­լու այն բանի դեմ, որ Ռուսաստա­նը մեր անկա­խությունը չի ընդունում, ուղղա­կի կատա­ղեց եւ փրփուրը բերա­նին սկսեց ճառա­խո­սել, որ մենք իրենց օգնե­լու փոխա­րեն՝ Հայաստա­նը փրկել տաճիկնե­րի կոտո­րա­ծից, մտա­ծում ենք անկա­խության մասին եւ մտա­ծում ենք մեր դասա­կարգա­յին մանր բուրժուա­կան շահերն ապա­հո­վել հայ բանվո­րության եւ աշխա­տա­վոր գյուղա­ցիության հանդեպ եւ այլն, եւ այլն:  Սկսվեց երկուս եւ կես ժամվա տաք վիճա­բա­նություն, որից կարե­լի է գալ այն եզրա­կա­ցության, որ այդ հաստագլուխնե­րին ոչինչ չի կարե­լի հասկացնել, եւ նրանք անկա­խություն ընդունե­լու մասին, առանց դրսի ազդե­ցության, չեն էլ մտա­ծի երբեք… Դուրս եկանք ոչինչ չստա­ցած եւ նույնիսկ մի բան էլ մենք պարտք մնա­ցինք, որ խանգա­րում ենք իոֆֆե­նե­րին փրկել Հայաստա­նը Տաճկաստա­նի ճանկե­րից»:

Բանակցություննե­րի առա­ջին փուլում բոլշեւիկներն առա­ջարկում էին վեց ամսով զինա­դա­դար հաստա­տել, դադա­րեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը բոլոր ճակատնե­րում, գերմա­նա­ցի­նե­րին արգե­լել զորքեր տեղա­փո­խել արեւմտյան ռազմա­ճա­կատ։ Բոլշեւիկներն ուզում էին նաեւ, որ գերմա­նա­կան զորքերն անհա­պաղ դուրս գան Ռիգա­յից եւ Մոոնզունդի կղզի­նե­րից (արշի­պե­լագ Բալթիկ ծովի արեւելյան հատվա­ծում)։ Գերմա­նա­կան պատվի­րա­կությունը մերժում է բոլոր առա­ջարկնե­րը՝ ասե­լով, որ իրենք լիա­զորված չեն նման հարցեր քննարկե­լու, եւ դա դիվա­նա­գետնե­րի գործն է։

Արդյունքում որոշվում է 10 օրով զինա­դա­դար կնքել։ Զինա­դա­դա­րի երկրորդ փուլում բոլշեւիկնե­րը պատրաստա­կա­մություն են հայտնում դուրս բերել իրենց զորքե­րը Ավստրո-Հունգա­րիա­յի գրավյալ տարածքնե­րից, Թուրքիա­յից եւ Պարսկաստա­նից, եթե Քառյակ միության պետություննե­րը իրենց զորքե­րը հանեն Լեհաստա­նից, Մերձբալթի­կա­յից եւ Ռուսաստա­նից գրա­ված այլ շրջաննե­րից։ Որոշվում է զինա­դա­դա­րը երկա­րացնել մինչեւ 1917թ. դեկտեմբե­րը։ Մի քանի օր անց ՌՍԴ(բ)Կ նիստում քննարկվում է բանակցություննե­րի ընթացքը եւ որոշվում, որ պետք է ժամա­նակ շահել, մինչեւ Եվրո­պա­կան երկրնե­րում բանվորնե­րը հեղա­փո­խություն սկսեն։

Քրդե­րը պարբե­րա­բար հարձա­կումներ էին գործում

Թուրքերն ուշիուշով հետեւում էին Կովկասյան ռազմա­ճա­կա­տում ռուսա­կան բանա­կի քայքայմա­նը, փորձում էին հնա­րա­վո­րինս աննկատ ուժեր կենտրո­նացնել եւ ակտիվ բանակցում էին քրդե­րի հետ, որոնց հրո­սակներն աստի­ճա­նա­բար ավե­լի ու ավե­լի համարձակ էին դառնում։ Տարբեր ճանա­պարհնե­րով ձեռք բերե­լով մեծա­քա­նակ զենք՝ քրդե­րը պարբե­րա­բար հարձա­կումներ էին գործում, որոնց հիմնա­կան նպա­տա­կը ավա­րա­ռությունն էր, սակայն նրանց գործո­ղություննե­րը նաեւ թուլացնում էին ռազմա­ճա­կա­տի՝ առանց այն էլ քայքայված գիծը։

«Մշակ»-ը 1917թ. դեկտեմբե­րի 15-ին գրում էր, որ «Թիֆլի­սում լուրեր են ստացված, որ Վանի շրջա­նում քրդա­կան զինա­վորված խմբեր՝ 2000 հոգի՝ Թուրքիա­յից անցել են սահմա­նա­գի­ծը եւ սկսել ավե­րումներ կատա­րել: Այդ շրջաննե­րից օգնություն են հայցում, նկա­տի ունե­նա­լով, որ ռուսա­կան զորքը հեռա­նում է եւ ճակա­տը թողնում մերկա­ցած»:

Վերջին անգամ լարել ուժե­րը

Թուրքե­րի հետ զինա­դա­դա­րի բանակցություններ սկսե­լը նաեւ քաղա­քա­կան խնդիր էր, որին Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը ևս արձա­գանքում է ։ Նոյեմբե­րի 28-ին դիմե­լով Կովկա­սի քաղա­քա­ցի­նե­րին՝ Կոմի­սա­րիա­տը հայտնում էր, որ թուրքե­րի հետ զինա­դա­դա­րին համա­ձայնե­լուց առաջ հարցը քննարկել են զինվո­րա­կաննե­րի եւ Երկրա­յին խորհրդի կենտրո­նի հետ (բանվո­րա­կան, զինվո­րա­կան եւ գյուղա­ցիա­կան պատգա­մա­վորնե­րի խորհուրդ)։

«Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը իր վրա առավ այս ծանր ու դժվա­րին խնդրի լուծումը, որովհե­տեւ ներկա րոպեին չկա մի կենտրո­նա­կան, ամե­նից ճանաչված կառա­վա­րություն, եւ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի հետեւանքով քայքայված է գերա­գույն հրա­մա­նա­տա­րի կայա­նը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը դարձյալ մեծ հույսեր էր կապում Սահմա­նա­դիր ժողո­վի հետ՝ նշե­լով, որ զինա­դա­դա­րի ընթացքում Ռուսաստա­նում կգումարվի Սահմա­նա­դիր ժողո­վը, որը եւ կսահմա­նի հաշտության վերջնա­կան պայմաննե­րը։ Նրանք դիմում են բնակչությա­նը՝ խնդրե­լով մի վերջին անգամ լարել ուժե­րը, դիմա­նալ դժվա­րություննե­րին եւ ամեն գնով օգնել ռազմա­ճա­կա­տին։ Իսկ զինվորնե­րին ու սպա­նե­րին խնդրում էին չլքել դիրքե­րը եւ զինա­դա­դա­րիի ընթացքում հաստա­տուն պահել ռազմա­ճա­կա­տի գիծը։

Արեւ, 28 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 243  

«Ընկեր զինվորներ ու սպա­ներ: Դարձյալ մի ջանք: Անսա­սան, աչա­լուրջ ու արիա­բար պահպա­նե­ցեք ձեր դիրքե­րը: Ամեն մի փոփո­խություն ռազմա­ճա­կա­տում անհնա­րին կդարձնի բանակցություննե­րը զինա­դա­դա­րի մասին:

Անդրկովկա­սի քաղա­քա­ցի­ներ: Մենք դիմում ենք ձեզ՝ պահանջե­լով լարել բոլոր ուժե­րը, որ զինա­դա­դա­րի ժամա­նակ եւս, ինչպես եւ պատե­րազմի ժամա­նակ, ռազմա­ճա­կա­տը բոլոր անհրա­ժեշտ մթերքնե­րը ստա­նա, հենց թեկուզ ձեր զրկանքի հաշվին:

Ամենքը դեպի աշխա­տանք: Ամենքը դեպի գործ՝ շինե­լու համար նոր խաղաղ կյանք, որի արշա­լույսը վառվում է մեզ վրա»:

Չճա­նա­չել de jure, բայց de facto իրա­գործել նրանց ծրագրե­րը

Զինա­դա­դա­րի առա­ջարկությունը ստա­նա­լուց հետո ստեղծվում է հատուկ հանձնա­խումբ, որը մեկնում է Երզնկա՝ թուրքե­րի հետ նախնա­կան բանակցություններ վարե­լու։

Սիմոն Վրացյա­նը «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» հուշագրությունում գրում է.

«Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը, հեղա­փո­խա­կան կենտրո­նի ու հրա­մա­նա­տա­րության համա­ձայնությամբ, ընդունեց թուրքա­կան առա­ջարկը եւ ռազմա­ճա­կատ ուղարկեց 5 հոգա­նոց մի հանձնա­խումբ՝ 2 ռուսներ հրա­մա­նա­տա­րության կողմից եւ Արշակ Ջամալյա­նը, վրա­ցի Թեւզա­յան եւ ռուս Սմիռնո­վը»։

Զինա­դա­դա­րի բանակցության առի­թով «Մշակ»-ն ուշագրավ դիտարկում էր արել՝ գրե­լով, որ Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը, թեեւ չէր ճանա­չում բոլշեւիկյան իշխա­նությունը, սակայն ընդունում էր նույն բոլշեւիկնե­րի զինա­դա­դա­րի եւ անջատ հաշտության գործե­լա­կերպը։

«Երեւի դա եւս որոշ տակտի­կա է — չճա­նա­չել պաշտո­նա­պես, de jure, բոլշեւիկնե­րի իշխա­նությունը, բայց իրո­ղա­պես, de facto, իրա­գործել նրանց ծրա­գիրնե­րը»,- գրում էր թերթը 1917թ. դեկտեմբե­րի 2‑ին։

Չնա­յած Բրեստ-Լիտովսկի բանակցություննե­րը նոր էին սկսվել, հոդվա­ծի հեղի­նա­կը՝ Համբարձում Առա­քելյա­նը, վստահ էր, որ Գերմա­նիան Ռուսաստա­նի առջեւ խիստ ծանր պայմաններ է դնե­լու, հետեւա­բար Թուրքիան էլ՝ Անդրկովկա­սի առջեւ։

«Ոչ մի տարա­կույս չկա, որ ամե­նից առաջ Թուրքիան պահանջե­լու է ռուսա­կան զորքի ձեռքով նվաճված բոլոր երկրնե­րը, ուրեմն բովանդակ Հայաստա­նը ետ տալ իրեն եւ ստեղծել նախկին դրությունը, status quo‑ն»,- գրում էր նա։ Համա­ձայն բոլշեւիկնե­րի հիմնա­կան լոզունգի՝ տարածքնե­րի բռնա­զավթում չպետք է լիներ, փոխա­րե­նը փոքր ազգե­րը պետք է ունե­նա­յին ինքնո­րոշման իրա­վունք։ «Ընդունե­լով նույնիսկ լավա­գույն դեպքը, որ թույլ տրվի տեղա­կան ազգաբնակչությա­նը արտա­հայտվել, դժվար թե այդ դեպքում մենք՝ հայերս, որեւէ շոշա­փե­լի արդյունք ունե­նանք, որեւէ նպա­տա­կի հասնենք, որովհե­տեւ այսօր Հայաստա­նը ամա­յա­ցած է հայե­րից։ Եթե կա մի որոշ քանա­կություն հայե­րի, դիցուք 150–200 000, դրա դեմ կան նույնչափ մուսուլմաններ՝ քրդեր, թուրքեր, որոնց ձայնը նույնպես նկա­տո­ղության կառնվի»,- գրում էր Համբարձում Առա­քելյա­նը։ Ցավոք, «Մշա­կի» խմբագրի կանխա­տե­սումնե­րի մեծ մասը հետա­գա­յում իրա­կա­նություն դարձավ։

Երզնկա­յի զինա­դա­դա­րի պայմա­նա­գի­րը

Պատվի­րա­կություննե­րի հանդի­պումից երեք օր անց՝ 1917թ. դեկտեմբե­րի 5‑ին, Երզնկա­յում ստո­րագրվում է զինա­դա­դա­րի պայմա­նա­գի­րը, որով դադա­րեցվում էին բոլոր տեսա­կի ռազմա­կան գործո­ղություննե­րը Սեւ ծովից մինչեւ Վանա լճի հարա­վա­յին եզրը։

Երզնկա­յի զինա­դա­դա­րից հետո ռուսա­կան բանա­կի մնա­ցորդնե­րը շարունա­կում են մեծ ու փոքր խմբե­րով լքել ռազմա­ճա­կա­տը։ Նրանց պետք է փոխա­րի­նեին հայկա­կան զորա­մա­սե­րը։ «Զինա­դա­դա­րի կնքման պահին, ռուս-թուրքա­կան ռազմա­ճա­կա­տը տարածվում էր ավե­լի քան 500 կիլո­մետր երկա­րությամբ՝ Սեւ ծով – Քյալքիթ-Երզնկա-Խնուս-Վան ուղղությամբ»,- գրում էր Սիմոն Վրացյա­նը։

Աշխարհագրա­կան բարդ տեղանքով ձգվող ռազմա­ճա­կա­տի այս հսկա­յա­կան գիծը պետք է պահեին հայկա­կան զորա­մա­սե­րը, որոնց ստեղծման հրա­մանն անգամ դեռ չկար։ 

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը‘ Mediamax.am կայքից:

Առնչվող Հոդվածներ