20 C
Yerevan

Նահանջ Առանց Երգի


Ինչպես կարող է պատե­րազմով հարցը լուծող ժողո­վուրդը հանկարծ հույսը դնի բանակցության վրա ու զարմա­նա, որ թշնա­մին պատե­րազմով ուզում է ռևանշ վերցնի: Ի՞նչ պատա­հեց մեզ, որ սեփա­կան արյունով ազա­տագրե­լուց հետո սպա­սե­ցինք, որ ռուսը, ամե­րի­կա­ցին, ֆրանսիա­ցին նստեն Մինսկում ու սկսեն չափել մեր իրա­վունքնե­րը, գծել մեր սահմաննե­րը:

Արա­յիկ Մկրտումյան

Մի քանի օր առաջ մայի­սի 9‑ը մենք դիմա­վո­րե­ցինք հապճեպ շնորհա­վո­րանքնե­րով ու մխի­թա­րանքնե­րով, որ այսպես չի մնա ու որ մենք էլի նշե­լու ենք մայի­սի 9‑ը որպես հաղթա­նա­կի ու ոգև­ո­րության օր:

Ամե­նից շատ տառա­պում էին իհարկե 44-օրյա պատե­րազմի զոհե­րի ընտա­նիքնե­րը, ովքեր 2020-ից առաջ ունեին Շուշի, ունեին որդի, ընկեր, բարե­կամ, ամուսին, ունեին հաղթա­կան մայի­սի 9‑ը: 2022-ին, չկար ո՛չ որդին ու ամուսի­նը, ոչ էլ հաղթա­կան օրվա տրա­մադրություն: Չկար նաև Շուշին:

Հասկա­նա­լի է, որ ուրա­խա­նա­լու շատ քիչ բան կա, տխրե­լու՝ շատ, իսկ հասկա­նա­լու՝ էլ ավե­լի շատ: Նախ մի փոքր պատմա­կան ակնարկ:

Արցա­խը մշտա­պես քաղցր պատառ է եղել Հայաստա­նի հաշվով պլաններ ունե­ցող բոլո­րի համար: Արցա­խը մշտա­պես եղել է անհնա­զանդ ու ամեն կերպ փորձել է պահել ինքնուրույնությունը, թեկուզ և նահանգի տարածքով: Հայոց պետա­կա­նության դարաշրջա­նի ավարտից հետո Արցա­խը քաջա­բար է դիմադրել բոլոր զավթիչնե­րին:

Բանն այն է, որ Արցա­խին տիրե­լու հիմնա­կան բարդությունը Արցա­խի հայ բնակչությունն էր, որը բացարձակ մեծա­մասնություն էր կազմում: Արցա­խի հայե­րի հետ գլուխ դնե­լը հեշտ բան չէր: Իրենց սարե­րի նման անհնա­զանդ լեռնցի­նե­րը երբեք մինչև վերջ չէին ենթարկվում ոչ ոքի և այդ է պատճա­ռը, որ Արցախն իր կայսրության մեջ մտցրած Նադիր Շահը հասկա­ցավ Արցա­խի տնտե­սա­կան, ռազմա­կան կարև­ո­րությունը և Արցա­խի ազանվա­կաննե­րին արտոնյալ դիրք տվեց: Ստեղծվեց Խամսա­յի մելի­քություննե­րը, որոնք կիսաանկախ վիճա­կում էին: Կիսաանկախ լինել Նադիր շահի նման անո­ղոք կայսեր պետությունում, մի տեղ, ուր անզգույշ բառի համար գլուխ էին կտրում և թեթև անհնա­զանդության համար ողջ ցեղեր շղթայվում, նշա­նա­կում է իրոք լինել ուժեղ և անկոտրում: Արցա­խը անկոտրում էր, քանի դեռ այնտեղ ապրում էր հայ բնակչություն:

Արցա­խի ողբերգության սկիզբը 

Վարանդա­յի մելիք Հովսե­փը սպանվեց իր եղբոր՝ Շահնա­զա­րի կողմից, ով դրա­նից հետո տիրա­ցավ Վարանդա­յի մելի­քա­կան գահին։ Հայ մելիքնե­րը փորձե­ցին նրան պատժել նման ստոր արարքի համար, իսկ մելիք Շահնա­զա­րը 1753թ. ռազմա­կան օգնություն խնդրեց թուրքա­կան սարը­ջալլու աննշան ցեղա­պետ Փանա­հից ու նրան նվի­րեց Բերդաքար֊Շոշ ամրոցը(Շուշի)։ Առա­ջին անգամ այդ ժամա­նակ էր, որ թուրքը բնա­կություն հաստա­տեց Շուշիում։ Պարսից շահը Փանա­հին խանի կոչում տվեց։ 

Հայոց Արցա­խի սրտում օձի պես ծնունդ առավ, ստեղծվեց Ղարա­բա­ղի խանությունը, որը և հետա­գա­յում դարձավ Արցա­խի հայե­րի դահի­ճը։

Հետոն էլ արդեն բոլորս գրե­թե անգիր գիտենք: Ղարա­բա­ղի խանություն կոչված թուրքա­կան թշնա­մին ծաղկեց հայոց Արցա­խում և դարձավ այնտե­ղի հայ բնակչության ամե­նավտանգա­վոր թշնա­մին: Այդ թշնա­մին չնա­հանջեց նույնիսկ այն ժամա­նակ, երբ ռուսնե­րը մտան տարա­ծաշրջան: Ղարա­բա­ղի Խանությունը վերացվեց, բայց եկվոր թուրքե­րը մնա­ցին և բազմա­ցան ահռե­լի արա­գությամբ:

1918թ. արդեն Արցա­խում հսկա­յա­կան քանա­կությամբ թուրքեր կային, իսկ 1921թ. այդ նույն թուրքե­րին նվիրված Արցա­խի ծվատված մասը, որ դեռ հայա­խոս էր, գերի դարձավ իր իսկ հայրե­նի­քում:

Խորհրդա­յին տարի­նե­րին Արցա­խը ենթարկվեց ամե­նա­վատ ճնշումնե­րի, մինչև որ 1988թ. պայթած շարժումն ու հայ ժողովրդի ցասումը պատե­րազմում հաղթեց՝ ազա­տագրե­լով ոչ միայն ԼՂԻՄ‑ը, այլև յոթ գավառներ:

Իսկ հետո…հետո 2020թ. 44 օրյա պատե­րազմում մենք պարտվե­ցինք, յոթ շրջաննե­րի հետ Հադրութն ու Շուշին էլ կորցրինք: Ահա ողբերգությունը կարճ նկա­րագրությամբ:

Շուշին, որ մեր հաղթա­նա­կի խորհրդա­նիշն էր, դարձավ մեր պարտության խորհրդա­նի­շը: Ու մենք արդեն իսկ հասցրել ենք մի քանի անո­րակ գրքեր ու բանաստեղծություններ գրել Շուշիին նվիրված: Իհարկե հարցը միայն Շուշին չէ: Հայոց ամեն բուռ հողն է կարև­որ, պարզա­պես երբ Շուշի ասե­լով հասկա­նում էինք հաղթա­նակ, Շուշի ասե­լով հիմա հասկա­նում ենք պարտություն:

Ու լռում ենք, որովհետև հաղթա­նա­կը տեր ունի, իսկ պարտությունը՝ որբ է: Ցինիկներն ասում են, որ երջանկությունից ծնված արցունքնե­րը ևս աղի են:

Բանակցություններ, որ պատե­րազմ չլի­նի: Ահա այսպես էինք մտա­ծում և ինքներս մեզ հարց տալիս. «Ի՞նչը կարող է պատե­րազմից վատ լինել»: 

2020-ին հասկա­ցանք, որ պատե­րազմից վատ միայն մի բան կա՝ պարտվել այդ պատե­րազմը:

Ու հիմա ողջ թշվա­ռությամբ մենք լալիս ենք Շուշիի համար՝ մեղադրե­լով իրար, որ գոնե մեկի գլխին թափված բարկությամբ հովացնենք զայրույթից ճաքած ու տարի­նե­րի անբա­նությունից նեխած, թթված մեր սրտե­րը:

Ու հիմա, երբ Շուշին մերը չէ, մենք երա­զանքով ասում ենք. «հայոց բերդա­քա­ղա­քը..» ու լռում ենք: Լռում ենք, որ չամա­չենք: Իսկ ամա­չում ենք, ոչ  այն պատճա­ռով, որ կորցրել ենք Շուշին: Շուշին կարե­լի է ետ բերել: 

Աշխարհում գրե­թե ամեն ինչ էլ կարե­լի է ետ բերել, բացի ժամա­նա­կից, ասված խոսքից ու արձակված կրա­կո­ցից:

Իսկ մենք գիտենք, թե որն է մեր մեղքը Շուշիի ու Արցա­խի, ինչու չէ նաև ողջ Հայաստա­նի նկատմամբ: Դա մեր ամբողջա­կան արհա­մարհանքն է, մեր երեսպաշտությունը, պարա­պությունը, կեղծի­քը, ոսկե­սի­րությունը, ագա­հությունն ու երախտա­մո­ռությունը: Մենք որպես ժողո­վուրդ այնքան թույլ եղանք, որ չկա­րո­ղա­ցանք պաշտպա­նել ու հզո­րացնել մեզ ու մեր հայրե­նի­քը: Իհարկե անուններ են տրվում, թե այսինչը այսքան թալա­նեց, իսկ այնինչը՝ այնքան:

Եվ ի՞նչ: Դա՞ է մեր արդա­րա­ցումը: Այսինքն եթե Պողո­սը չթա­լա­ներ, Պետրո­սը թալա­ներ, արդյունքը ուրի՞շ էր լինե­լու, թե մենք գոհ էինք մնա­լու: Սա ի՞նչ խեղված մտա­ծե­լա­կերպ է, ի՞նչ խեղճուկրակ հոգե­բա­նություն:

Եվ ինչպե՞ս մի ողջ ժողո­վուրդ հանդուրժեց, որ մի քանի հոգի թալա­նեն: Ինչպե՞ս մի ողջ ժողո­վուրդ, ով մեծա­գույն զոհո­ղությամբ հաղթեց թշնա­մուն ռազմա­ճա­կա­տում, պարտվեց մի քանի հոգու՝ թիկունքում: Եվ եթե այդ մի քանի հոգին կարո­ղա­ցան այնքան ուժեղ լինել, որ հաղթե­ցին հայ ժողովրդին, ապա մի՞թե այդ ցուցիչ է այն բանի, որ մենք այլևս չենք հասկա­նում, թե ինչ ենք անում:

Ինչո՞ւ մենք ազա­տագրե­ցինք Արցա­խը, եթե այն անտեր էինք թողնե­լու: Ինչո՞ւ էինք բանակցում, եթե գիտեինք, որ պատե­րազմով է հարցը լուծվե­լու: Ախր հենց ինքներս էինք պատե­րազմով լուծել Արցա­խի հարցը: Ինչպես կարող է պատե­րազմով հարցը լուծող ժողո­վուրդը հանկարծ հույսը դնի բանակցության վրա ու զարմա­նա, որ թշնա­մին պատե­րազմով ուզում է ռևանշ վերցնի: Ի՞նչ պատա­հեց մեզ, որ սեփա­կան արյունով ազա­տագրե­լուց հետո սպա­սե­ցինք, որ ռուսը, ամե­րի­կա­ցին, ֆրանսիա­ցին նստեն Մինսկում ու սկսեն չափել մեր իրա­վունքնե­րը, գծել մեր սահմաննե­րը: 

Այսինչը թալա­նեց: Իսկ ինչո՞ւ թողե­ցինք, որ թալա­նի: Ինչո՞ւ: Ինչպե՞ս պատա­հեց, որ տականքը հաղթեց մի ողջ ժողովրդի, այն էլ ուժե­րի ծաղկման շրջա­նում:

Ու անհո­գության, կարճամտության ու սեփա­կան գոռո­զության մշուշից կուրա­ցած, մենք թուլա­ցանք, թույլ տվինք, որ թշնա­մին ուժե­ղա­նա ու պատե­րազմը ջարդե­ցինք նոր-նոր կյանք մտնել փորձող պատա­նի­նե­րի ուսե­րին: Ու հիմա պատրաստվում ենք մի նոր պատե­րազմ ջարդել էլ ավե­լի երի­տա­սարդ պատա­նի­նե­րի ուսե­րին, որովհետև թալա­նո­ղը չի կռվել ու չի կռվի, որովհետև ջահելներն են միշտ պատասխան տալիս ավագնե­րի մեղքե­րի համար: Որովհետև 2000թ. ծնված 22-ամյա ամե­րի­կա­ցի կամ շվեդ երի­տա­սարդը ինքը չի վաստա­կել իր հարուստ և հզոր պետությունը: Նրան այդ թողել են իր ավագնե­րը և նրա համար հիմա շատ հեշտ է կողմնո­րոշվել, թե ինչը ինչպես անել: Իսկ 2000թ. ծնված հայ երի­տա­սարդը որպես ժառանգություն ստա­ցավ թալանված ու կոռուպցիա­յի մեջ թաղված մի երկիր և գլխա­վոր մրցա­նա­կը՝ պատե­րազմ: 

Ու հիմա երբ մենք վախե­նա­լով նոր պատե­րազմից ասում ենք, որ պատե­րազմը վատ բան է, մենք պիտի հասկա­նանք, որ ավե­լի վատ է պարտությունը պատե­րազմում:

Ու հիմա մենք չենք կարող ասել, որ սա այն բազմա­թիվ պարտություննե­րից է, որ հայ ժողո­վուրդն ունե­ցել է հազա­րա­վոր տարի­նե­րի ընթացքում, բայց կարո­ղա­ցել է ոտքի կանգնել:

Ամեն հարվա­ծը կարող է վերջի­նը լինել: Մեր հավա­քա­կան սիրտն այնքան շատ ցավ է տեսել, որ վշտից կարող է պարզա­պես կանգ առնել: Մենք այդ հասկանո՞ւմ ենք:

Մենք անվե­րա­դարձ կորցրել ենք հազա­րա­վոր եղբայրնե­րին, մեր հայրե­նի­քի մի մասը, վատնել ենք տասնյակ տարի­ներ: 

Այսօր մենք միայն մի ձևով կարող ենք հարգել հայրե­նիքն ու նրա համար զոհված մեր եղբայրնե­րին: Այդ միջո­ցը հզո­րա­նալն է, ուժե­ղա­նա­լը, հետ բերել կորցրա­ծը ու նոր սերունդնե­րին ազա­տել հիմա­րության հետև­անքով կոտորվե­լու ու կորցնե­լու վտանգից:

Մենք նահանջե­ցինք առանց երգի, արցունքով: Մենք դեռ կվե­րա­դառնանք Շուշի՝ երգով:

Մնա­ցած ամեն ինչը պարապ խոսքեր են:

Առնչվող Հոդվածներ