Հայաստան

Նոր Ռիսկեր Եվ Նոր Իրավիճակ

Ռուսները չեն կարող Արցախի կարգավիճակն այս պահին լուծել Ադրբեջանի օգտին, որովհետև այդ դեպքում ռուսական խաղաղապահների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի փոխարեն միայն Ադրբեջանը կարող է որոշումներ ընդունել, իսկ Ռուսաստանը այդքան ուժեղ վերահսկողություն չունի Ադրբեջանի վրա:

Հակոբ Բադալյան

Factor.TV-ի հյուրն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Ընդհանուր առմամբ անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական պատերազմին և դրանից բխող ամենատարբեր հետևանքներին:

Հակոբ Բադալյանն իր խոսքում նշեց, որ ռուս-ուկարինական պատերազմ ասվածն իրենից իրականում եթնադրում է Ռուսաստան-Արևմուտք պատերազմ, Ուկրաինան այստեղ միայն թատերաբեմ է: Շատ դժվար վիճակ է հիմա տիրում Ռուսաստանում ու մենք այստեղ չենք կարող ասել, թե այս պատերազմն ինչ ելք է ունենալու: Անկախ մեր ցանկությունից ու մտադրություններից, մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի հաղթանակ կամ պարտություն ասվածը ոչ թե պարզապես ռազմական հաղթանակի մասին է, այլ այդ ամենը շատ ավելի բազմաշերտ և բազմապրոֆիլ հետևանքներ է ենթադրում:

Այո՛, Ռուսաստանն այսօր խրվել է, դա ընդունում են ամերիկացիները, բայց մեծ հարց է առաջանում, թե արդյո՞ք Արևմուտքի պլանների մեջ մտնում է լրիվ անելանելի դրության մեջ գտնվող Պուտինը: Իսկ եթե Պուտինը անելանելի վիճակում է, ապա էլ ավելի անկանխատեսելի են նրա գործողությունները:

Բադալյանը մեջբերեց Պուտինի խոսքերը. «Մեզ պետք չէ այն աշխարհը, որտեղ Ռուսաստան չկա» և ավելացրեց, որ այդ խոսքերը կարող են համապատասխանել ճշմարտությանը, այսինքն պարտվող և ոչ մի ելք չտեսնող Պուտինը կարող է անել բաներ, որ հաշվարկված չեն ոչ ոքի կողմից: Ռուս-ուկրաինական կոչվող պատերազմը շատ լուրջ բան է, քան թե լոկալ պատերազմ և այդտեղ աշխարհաքաղաքական հարցեր են լուծվում, շատ ու շատ երկրների ու ժողովուրդների ապագան ու բախտն է վճռվում:

Իսկ եթե Պուտինի խոսքերն այդ առումով բլեֆ են, ապա նույնիսկ այդ պարագայում հնարավոր չէ հասկանալ, թե ինչ աստիճանի և ըստ դրա Պուտինը մինչև ուր է պատրաստ խորանալ: Իսկ դա շատ կարևոր է: Աշխարհաքաղաքական վերադասավորումներ են կատավում, շուկայական նոր ու բազմաշերտ փոփոխություններ են կատարավում և առայժմ դրանք տեղի են ունենում տնտեսական տարբեր մեխանիզմների փլուզումների տեսքով:

Գալով մեր տարածաշրջանին, Հակոբ Բադալյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ միջազգային հանրության կողմից առաջարկվող նշաձողերի իջեցումն էլ լրիվ պարզ ու հասկանալի մի երևույթ չէ: Եթե հիմա իջնեն նշաձողերը, ապա մինչև ո՞ւր են իջնելու: Արդյո՞ք վտանգ չկա, որ այդ իջած նշաձողերը նորից չեն իջեցվի: 

Այդ հարցում շատ խոշոր է նաև Ռուսաստանի դերը: Ռուսաստանը, ի տարբերություն Եվրոպայի, հակված է առայժմ պահպանել ներկայիս անորոշ վիճակը ու դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ վերահսկի իրավիճակը Անդրկովկասում, այլև որ շատ ցանկանալու դեպքում էլ ռուսները չեն կարող միակողմանի կարծիք հայտնել: Ռուսները չեն կարող Արցախի կարգավիճակն այս պահին լուծել Ադրբեջանի օգտին, որովհետև այդ դեպքում ռուսական խաղաղապահների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի փոխարեն միայն Ադրբեջանը կարող է որոշումներ ընդունել, իսկ Ռուսաստանը այդքան ուժեղ վերահսկողություն չունի Ադրբեջանի վրա: Եվրոպայում ծավալվող պատերազմից շատ բան է կախված և շատ բան է դեռևս փոփոխվելու: Այս պահին փաստացի Արցախն ունի միջանկյալ կարգավիճակ: Մեզ համար և՛ արևմտյան, և՛ ռուսական քաղաքականությունն այս հարցում կարող է և՛ նոր հնարավորություններ բացել, և՛ նոր ռիսկեր առաջացնել: Երևանը հիմա պետք է ժամանակ շահի:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *