16.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս Ժ

Հայկա­կան զորա­մա­սե­րը համալրե­լու նպա­տա­կով բնակչությա­նը կոչով դիմում են Անդրկովկասյան հայկա­կան տարբեր կազմա­կերպություննե­րը։ 1917թ. դեկտեմբե­րի 15-ին Հայ զինվո­րա­կաննե­րի միությունը հայտա­րա­րում է, որ 1900–1905թթ. ծնված եւ ծառա­յության մեջ գտնվող զինվորնե­րը չեն զորացրվե­լու։ Միա­ժա­մա­նակ կոչ էր անում բնակչությանն ակտի­վո­րեն պայքա­րել դասա­լիքնե­րի դեմ եւ համալրել նոր կազմա­վորվող հայկա­կան զորա­մա­սե­րը։

Հրանտ Տէր-Աբրա­համյան


1917թ. դեկտեմբե­րի կեսե­րին, երբ ռազմա­ճա­կատն արա­գո­րեն քայքայվում էր, Թիֆլի­սում գենե­րալ Նազարբեկյա­նի գլխա­վո­րությամբ կազմա­վորվում էր Հայկա­կան կորպուսը։

Կորպուսի շտա­բը նախա­պես տեղա­կայվում է Թիֆլի­սի Աբա­սա­բադյան հրա­պա­րա­կում գտնվող հայկա­կան բարե­գործա­կան ընկե­րության շենքում, իսկ որոշ ժամա­նակ անց տեղա­փոխվում է Բեյբության փողո­ցի 3‑րդ իգա­կան գիմնա­զիա­յի շենքը։

Շուտով ձեւա­վորվում են հայկա­կան գնդե­րը. 1‑ինը՝ Քանա­քե­ռում, 2‑րդը՝ Խնուսում, 3‑րդը՝ Դիլի­ջա­նում, 4‑րդը՝ Էջմիածնում, 5‑րդը՝ Վանում, մեկա­կան գունդ կազմա­վորվում է Սարի­ղա­մի­շում եւ Ալեքսանդրա­պո­լում։ Զորա­մա­սե­րի հրա­մա­նա­տարներ են նշա­նակվում գնդա­պետներ Ղարա­քե­շիշյա­նը, Հովսեփյա­նը, Պավել Փիրումյա­նը, Մելիք-Մուրադյա­նը, Բեյ Մամի­կոնյա­նը, Արղությա­նը, Ղորղանյա­նը եւ ուրիշներ։ Կորպուսի կոմի­սար է նշա­նակվում Դրոն։

Գենե­րալ Նազարբեկյանն իր հուշե­րում գրում է, որ կորպուսի ղեկա­վա­րությունը հանդի­պում է դաշնա­կից պետություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րին։

«Հարկ եղավ փոխայցե­լություններ անել դաշնա­կից տերություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի՝ անգլիա­կան զորա­վար Շորի, ֆրանսիա­կան գնդա­պետ Շարդի­նիի եւ ամե­րիկյան հյուպա­տոս Ֆ. Սմի­թի հետ։ Գնդա­պետ Շարդի­նիի հետ ես ծանո­թա­ցել էի դեռեւս 1915թ. սկզբին։ Նա ինձ մոտ եկավ, երբ ես Վանա լճի արեւմտյան ափին էի՝ Կարմուջ գյուղում։ Տերություննե­րի այդ բոլոր ներկա­յա­ցուցիչնե­րը շատ էին հետաքրքրվում կորպուսնե­րի եւ հատկա­պես՝ հայկա­կան կորպուսի կազմա­վորման ընթացքով։

Ամե­նից շատ հետաքրքրվում էին ֆրանսիա­ցի­նե­րը։ Գնդա­պետ Շարդի­նին նույնիսկ հայկա­կան կորպուսի սպա­յա­կույտ գործուղեց ֆրանսիա­կան հրե­տա­նա­յին մի գնդա­պե­տի»։

Անդրա­նի­կի մերժումը

Շուտով Թիֆլիս է ժամա­նում Անդրա­նի­կը եւ հանդի­պում Նազարբեկյա­նի հետ։ Վերջինս առա­ջարկում է Անդրա­նի­կին ընդգրկվել կորպուսի կազմում, ինչն Անդրա­նի­կը մերժում է։ «Նա հպարտո­րեն մերժեց իմ առա­ջարկը եւ նույնիսկ դա, ըստ երեւույթին, զարմացրեց ու վիրա­վո­րեց նրան։ Պարզվեց, որ նրան առա­ջարկել էին թուրքա­հա­յե­րից կազմա­վո­րել համա­հա­վաք հայկա­կան ջոկատ։ Ես այդպես էլ չէի կարո­ղա­նում հասկա­նալ՝ նա ինձ ենթարկվում է, թե ոչ»,- գրում է Նազարբեկյա­նը։

1917թ. դեկտեմբե­րի 18-ին կազմա­վորվում է եւս մեկ ստո­րա­բա­ժա­նում Թուրքեստանյան բանա­կա­յին կորպուսի հայե­րից, որոնք, բաշխվե­լով վեց վաշտե­րում, դեկտեմբե­րի 22-ին հասնում են Երզնկա, որտեղ իրադրությունը ծայրա­հեղ ծանր էր. զորա­մա­սե­րի հեռա­նա­լուց հետո չէր գործում Տրապիզոն–Երզնկա ճանա­պարհը, զորքե­րը զանգվա­ծա­բար լքում էին առաջնա­գի­ծը։ Արդեն դեկտեմբե­րի 26-ին Երզնկա­յի ռազմա­ճա­կա­տից հեռա­նում է Թուրքեստանյան վաշտե­րի մեծա­գույն մասը. մնում է հայկա­կան մեկ վաշտ՝ 4 սպա եւ մոտ 200 զինվոր։

«Գենե­րալ Լյա­խո­վի հեռա­նա­լուց հետո Երզնկա­յի ջոկա­տի պետ է նշա­նակվում գնդա­պետ Մորե­լը։ Դեկտեմբե­րի վերջին Երզնկա­յում մնա­ցել էր մոտ 1400 զինվոր, 500 թուրքա­հայ կամա­վոր, 2 դաշտա­յին եւ 2 լեռնա­յին հրա­նոթ։ Թուրքեստանյան վաշտե­րի հրա­մա­նա­տա­րը կապի­տան Հասանփա­շա­յանն էր, իսկ կամա­վո­րա­կաննե­րի հրա­մա­նա­տա­րը՝ Սեբաստա­ցի Մուրա­դը»,- գրում է Նազարբեկյա­նը։

Hannibal ad portas!

Ակնհայտ էր, որ Երզնկա­յում կնքված զինա­դա­դա­րը թուրքե­րի համար ժամա­նակ շահե­լու միջոց էր։ Երկա­րա­տեւ պատե­րազմից թուրքա­կան բանա­կը քայքայվել էր, մատա­կա­րա­րումը գործում էր մեծ խափա­նումնե­րով, զինվորնե­րը հաճախ քաղցած էին մնում։ Սակայն զինա­դա­դա­րից ռուսա­կան բանա­կի նահանջը մեծ հնա­րա­վո­րություններ էր ստեղծում թուրքե­րի համար: Նրանք շատ լավ տեղյակ էին, թե ինչ է կատարվում ռազմա­ճա­կա­տի հակա­ռակ կողմում, եւ փորձում էին վերա­կանգնել իրենց ուժե­րը հետա­գա հնա­րա­վոր հարձակման համար։

Հայկա­կան զորա­մա­սե­րը համալրե­լու նպա­տա­կով բնակչությա­նը կոչով դիմում են Անդրկովկասյան հայկա­կան տարբեր կազմա­կերպություննե­րը։ 1917թ. դեկտեմբե­րի 15-ին Հայ զինվո­րա­կաննե­րի միությունը հայտա­րա­րում է, որ 1900–1905թթ. ծնված եւ ծառա­յության մեջ գտնվող զինվորնե­րը չեն զորացրվե­լու։ Միա­ժա­մա­նակ կոչ էր անում բնակչությանն ակտի­վո­րեն պայքա­րել դասա­լիքնե­րի դեմ եւ համալրել նոր կազմա­վորվող հայկա­կան զորա­մա­սե­րը։

Մշակ, 15 դեկտեմբե­րի, 1917թ., թիվ 262

«Ընկեր ռազմիկներ, դուք ինչպես հայեր, որպես Կովկա­սի զավակներ, պարտա­վոր եք գիտակցել, որ եթե ճակա­տը մինչեւ խաղաղ բանակցություննե­րի վերջա­նա­լը չմնա անմերձե­նա­լի, թշնա­մին որեւէ կերպ օգտվե­լով ներս կխուժի մեր սահմաննե­րից եւ գեղե­ցիկ Կովկա­սը դժոխքի կվե­րա­ծե, ինչպես պատա­հեց Թուրքա­հա­յաստա­նի հետ, որի ակա­նա­տեսնե­րը դուք եք եղել:

Դուք պիտի իմա­նաք, որ մենք ոչ մի քայլ ետ չպի­տի դառնանք ճակա­տի բնակչության վայր գծից, որ ձեռք է բերված հարյուր հազա­րա­վոր զոհե­րի կարմիր արյունով, ուր քարշ են տալիս իրենց գոյությունը մեր չարա­տանջ ժողովրդի մնա­ցորդնե­րը, եւ ուր մենք պետք է վերաստեղծենք ազա­տությունն ու արդա­րությունը:

Վերջա­պես միմիայն այնտեղ՝ առա­ջա­վոր դիրքե­րում ամուր կանգնած մենք կարող ենք ապա­հով լինել մեր ընտա­նիքնե­րի վիճա­կի վերա­բերմամբ, որովհե­տեւ որքան հեռու է թշնա­մին, այնքան դժվար կլի­նի նրա համար ներս խուժել Կովկաս եւ նրան մատնել իր սրին ու հրին»:

Դեկտեմբե­րի 16-ին Թիֆլի­սի հայկա­կան գրե­թե բոլոր թերթե­րը տպագրում են Ավե­տիս Ահա­րոնյա­նի ուղերձը հայ ժողովրդին։ Այն շատ ավե­լի տագնա­պա­լից էր, հուզա­կան եւ սկսվում էր «Hannibal ad portas!» (բառա­ցի՝ թշնա­մին դռնե­րի մոտ է — խմբ.) նախա­դա­սությամբ։ Նա ահա­զանգում էր, որ թիկունքի խաղա­ղությունը ապա­հո­վե­լու համար պետք է զենք վերցնել, համալրել շարքե­րը եւ պաշտպա­նել երկի­րը։

«Հայ ժողո­վուրդ, ես քեզ եմ ասում:

Պատրանք է, պատրանք է այս փխրուն անդորրությունը, թշվա­ռա­կան կյանքի այս ճղճիմ թոհ ու բոհը, այս գռե­հիկ եռ ու զեռը, անձնա­կան հող ու վայելքի, պճնության ու պչրանքի, զեխության ու զազիր տարփանքի այս ախտա­վոր ծովը, որի մեջ օրորվում են բիրտ ու գոսա­ցած հոգի­նե­րը»,- գրում էր Ահա­րոնյա­նը։

Ավե­տիս Ահա­րոնյա­նը նաեւ մտա­հոգվում էր, որ երկրի պաշտպա­նության գործում քիչ մասնակցություն ունեն քաղա­քաբնակնե­րը, որոնք գլխա­վո­րա­պես զբաղված են առեւտրով եւ հարստություն կուտա­կե­լով։

«Նայե­ցեք մեր այս գնդե­րին, որոնցով հպարտ ենք, որոնց վրա է մեր բովանդակ հույսը, որոնք մեր հավա­տի աղբյուրն են, մեր միակ ապա­վե­նը. նայե­ցեք մեկիկ-մեկիկ այս թխա­դեմ, մի փոքր մռայլ, միշտ խոհուն, զգաստ, բրդ-բրդոտ տղա­նե­րին. ողջ գյուղե­րից են, քրտինքի եւ ակո­սի զավակներ, մաճն ու բահը, մուրճն ու սալը թողած հրա­ցան են բռնել հայրե­նի­քի եւ ազա­տության համար: Ղարա­բա­ղի սեգ լեռնե­րի կուրծքե­րը չանգռող կորո­վի ու համառ, երկա­թա­կամ տղա­ներ, Արա­րատյան դաշտի հուռթի կուրծքը պատռող երա­զուն ու խաղ ասող շինա­կաններ, ե´ւ մռայլ Զանգե­զուրը, ե՛ւ պարզա­միտ Ապա­րա­նը, ե´ւ միշտ կարոտ Նոր Բայա­զե­տը, ե՛ւ խղճուկ ու հողա­զուրկ Շիրա­կը, ե՛ւ հեռա­վոր Վարանդան ու Դիզա­կը, ե՛ւ հայկա­կան Տարասկո­նը — Լոռին, ամենքը, ամենքը ղրկել են իրենց զավակնե­րը, որոնք թողած հարկ, տուն, բնա­կություն, սիրե­լի­ներ ու մերձա­վորներ, լքած համա­տա­րած քաղցին, ավա­զակնե­րի կատա­ղությա­նը, եւ հրա­ցանն ուսե­րին կուռ շարքե­րով դիմել են դեպի հայրե­նի երկրի վտանգված սահմաննե­րը:

Ո՞ւր են հայ քաղաքնե­րը, մեր շեն ու ճոխ բազմա­հա­զարյան ոստաննե­րը, ուր հայ միտքն ու գանձն է ապաստա­նել եւ ուր ամե­նից բարձր են հնչում միշտ «հայրե­նի­քի պաշտպա­նության» մարտա­կո­չե­րը:

Ահա­րոնյա­նի գրի­չը

ՀՅԴ պատմության թանգա­րա­նում պահվում է այս գրի­չը, որով Ավե­տիս Ահա­րոնյա­նը 1920թ. օգոստո­սի 10-ին ստո­րագրել է Սեւրի պայմա­նա­գի­րը:

«Չկա՜ն, չկա՜ն, դասա­լիք են հայ քաղաքնե­րը. վատո­րեն, խայտա­ռա­կա­բար լուծվել են, չքա­ցել, հայ հայրե­նի­քի այս ահա­վոր ժամին: Զավակնե­րը դասա­լիք, եւ հայրե­րը պատե­րազմի բացած ավա­րի շուկա­նե­րում կուտել են հարյուր հազարներ ու միլիոններ, թողնե­լով, որ վաստա­կա­վոր ձեռքե­րից որբա­ցած գյուղը թպրտա հողի, թշվա­ռության, անտե­րության ճիրաննե­րում:

Դժվար է երեւա­կա­յել ավե­լի զզվե­լի անի­րա­վություն, ավե­լի աղա­ղա­կող անարդա­րություն. հանցանք է այս՝ որ համբուրվում է ոճի­րի հետ:

Ետ քաշենք այս վատ քողը, որովհե­տեւ ահա­զանգն է հնչում հեռունե­րից, եւ Հաննի­բա­լը մեր դռներն է խորտա­կում  շառաչյունով:

Հատուցման ժամն է հասել:

Դեպի ճակատ, դեպի ճակատ դրա­մի ու ռազմի, մտքի ու զգացմունքի բոլոր դասա­լիքներ»,- գրում էր Ավե­տիս Ահա­րոնյա­նը:

Անդունդի եզրին

Դեկտեմբե­րի 17-ին Թիֆլի­սի Արտիստա­կան ընկե­րության դահլի­ճում տեղի է ունե­նում հանդի­պում Արշակ Ջամալյա­նի հետ, ով նոր էր վերա­դարձել Երզնկա­յից եւ թարմ տեղե­կություններ էր հաղորդում ռազմա­ճա­կա­տում տիրող իրադրության մասին։

Նկա­րագրե­լով տագնա­պա­լի իրադրությունը՝ Ջամալյանն ասում էր, որ հայ ժողո­վուրդը կանգնած է անդունդի եզրին՝ կամ պետք է փրկվի մեկընդմիշտ, կամ կործանվի ընդմիշտ։ «Եվ չի կործանվի, եթե ի հայտ բերի իր բոլոր կարո­ղություննե­րը՝ մտա­վոր, գիտա­կան, դրա­մա­կան եւ այլն, սկսած բանվո­րից մինչեւ կապի­տա­լիստը, ռամի­կից մինչեւ ինտի­լի­գենտը»։

Հորի­զոն, 19 դեկտեմբե­րի, 1917թ., թիվ 266 

«Վերջում ներկա­նե­րից շատ ինտե­լի­գենտ մարդիկ իրենց դրին Ազգա­յին խորհրդի տրա­մադրության տակ։ Մի տիկին — Հռիփսի­մե Մարգարյան — իր ճակա­տից մի մեծ ոսկի պոկե­լով՝ նվեր տվեց, մի ինտի­լի­գենտ կին թեւից ապա­րանջա­նը հանեց ու դրեց նախա­գա­հի սեղա­նի վրա։ Հասա­րա­կա­կան գործիչ Հովհաննես Մալխասյա­նը հայտա­րա­րեց, որ այդ օրվա­նից իրեն դնում է Ազգա­յին խորհրդի տրա­մադրության տակ։ Մի 63 տարե­կան մարդ ցուցա­կագրվեց կամա­վոր, հայտնե­լով, որ ինքը թեեւ զենք չի կարող վերցնել, բայց կարող է «ֆուրգոնչի» լինել»։

Հայ կանանց կոչը

Հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի կազմա­վորման համար Թիֆլի­սում հանգա­նա­կություն է սկսվում, որին ակտի­վո­րեն մասնակցում էին հասա­րակ մարդիկ։ Նրանք իրենց հնա­րա­վո­րության չափով դրամ էին ուղարկում հայկա­կան տարբեր զորա­միա­վո­րումնե­րի կազմա­վորման համար, որոնց վերա­բերյալ հաղորդագրություննե­րը տպագրվում էին թերթե­րում։

«Իմ պաշտե­լի կնոջ՝ անզուգա­կան Վարդա­նուշիս՝ ծաղիկ հասա­կում վաղա­ժամ մահվան առի­թով իմ սուղ ռոճի­կիցս ուղարկում եմ խմբագրությանդ 20 ռուբլի՝ հանձնե­լու 10 ռուբլին ազգա­յին գնդեր կազմա­կերպող մարմնին, 5ռ. աղքատնե­րին առա­ջի­կա տոնե­րին բաժա­նե­լու, 5ռ. հայ որբուկնե­րին։ Ա. Եսա­յան»։

«Ստա­ցանք Հովհաննես ք. Ամիրխանյա­նի միջո­ցով Ալ. Անդրիեւի դուստր Մարգա­րի­տի կնունքին հավաքված 500ռ., որ պիտի հանձնել Հ. Ազգա­յին խորհրդին՝ գործադրե­լու I հայկա­կան հեծե­լա­զո­րի կարիքնե­րին»։

«Գնդա­պետ Սրա­պիոն Ադամյան Դավթյանցը իր կին Եղի­սա­բե­թի եւ որդիք Միքա­յել, Ալեքսանդր եւ Մագթաղ Դավթյաննե­րի հետ միա­սին նվի­րում են 150 ռուբլի հայ կամա­վո­րա­կան զորքի օգտին, իրենց վաղա­մե­ռիկ եւ պատե­րազմում ընկած որդու եւ եղբոր՝ շտաբս-կապի­տան Սարգիս Դավթյա­նի հիշա­տա­կին։ Խնդրեմ հանձնել Հայոց Ազգա­յին խորհրդին»։

Հայրե­նի­քը պաշտպա­նե­լու, զինվո­րագրվե­լու եւ ռազմա­ճա­կա­տում գտնվող տղա­մարդկանց աջակցե­լու կոչով հանդես էին գալիս նաեւ հայ կանայք։ Այդպի­սի կոչե­րից մեկում նշվում էր, որ թիկունքում մնա­ցած կանայք շատ անե­լիքներ ունեն՝ պետք է անդա­մագրվեն գթության քույրե­րի խմբե­րին, օգնեն ռազմա­ճա­կա­տում գտնվող մարդկանց ընտա­նիքնե­րին, ոգեւո­րեն եւ հուսադրեն թույլե­րին։

«Կինը մեծ ուժ է, իսկ սիրող, գաղա­փա­րա­կան կինը մի անխորտա­կե­լի ուժ։ Մենք հանդես կբե­րենք այդ բարո­յա­կան ուժը եւ կստեղծենք մի այնպի­սի տրա­մադրություն, որ ոչ մի հայ անմասն չի մնա այս մեծ շարժմա­նը։ Եթե մենք չկա­րո­ղա­նանք ստեղծել այդ ոգեւո­րությունը, եթե հայրե­նի­քի պաշտպա­նության գործին չզո­հա­բե­րենք ամեն բան, ինչ որ հնա­րա­վոր է, եթե անձնվի­րության սքանչե­լի օրի­նակներ չտանք, մենք արժա­նի չենք կին կոչվե­լու, այդ բառի ամե­նա­բարձր իմաստով։

Կատա­րենք մեր պարտքը մայր երկրի առաջ, մեր եղբայրնե­րը գնում են արյան գնով հայրե­նի­քը պաշտպա­նե­լու, որբա­ցած երկի­րը, նրանց տունն ու տեղը մնում են մեր խնամքին։ Դեպի գործ, հայ քույրեր»։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը‘ Mediamax.am կայքից:

Առնչվող Հոդվածներ