24.5 C
Yerevan

Հայկա­կան Հրաշք՝ Մայի­սի 28

Մայի­սի 28‑ը սառը հաշիվնե­րի, ռազմա­կան փայլուն գործո­ղություննե­րի, ստրա­տե­գիա­յի հետև­անք էր: Մայի­սի 28‑ը գրա­գետ կազմա­կերպված լոգիստիկ աշխա­տանք էր: Մայի­սի 28‑ը գրա­գետ և փորձա­ռու սպա­յա­կան աշխա­տանք էր, խելա­ցի և կիրթ, հմուտ շտա­բա­յին ղեկա­վա­րում: Մայի­սի 28‑ը քաղա­քա­կան կամք էր, կազմա­կերպչա­կան ծանրա­գույն աշխա­տանք: Մայի­սի 28‑ը անձնա­կան պատասխա­նատվություն էր, նախա­ձեռնո­ղա­կա­նություն, նախանձախնդրություն, ապրե­լու կամք, պարտադրանք: Եվ այդ ամե­նի հետ հաշվի նստե­ցին թուրքե­րը:

Արա­յիկ Մկրտումյան

1918թ. Մայի­սի 28-ին ստեղծվեց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը: Մայի­սի 28‑ը այն օրն էր, որով փշրվեց դարա­վոր շղթան, որով կապկա­պած էր հայոց անկա­խությունը: Մայի­սի 28‑ը հայոց միասնա­կա­նության և պայքա­րի հաղթա­նա­կի օրն էր, հայոց բարդա­գույն ճակա­տագրի հանկարծա­հաս, լուսա­վոր կետը:

Հիա­նա­լով և ոգև­որվե­լով անկա­խության տոնով, մենք պետք է այդ հրաշքին նայենք սթափ աչքե­րով: Այո՛, մայի­սի 28‑ը հրաշք էր, բայց այն երկնքից չընկավ, այն մեզ պարգև չտրվեց, այն մեզ չնվի­րե­ցին: Անկա­խությունը մենք խլե­ցինք, մենք այն հիրա­վի նվա­ճե­ցինք, այն կերտե­ցինք և այդ անկա­խությունը պարզա­պես հաղթա­նակ չէր: Մայի­սի 28‑ը սառը հաշիվնե­րի, ռազմա­կան փայլուն գործո­ղություննե­րի, ստրա­տե­գիա­յի հետև­անք էր: Մայի­սի 28‑ը գրա­գետ կազմա­կերպված լոգիստիկ աշխա­տանք էր: Մայի­սի 28‑ը գրա­գետ և փորձա­ռու սպա­յա­կան աշխա­տանք էր, խելա­ցի և կիրթ, հմուտ շտա­բա­յին ղեկա­վա­րում: Մայի­սի 28‑ը քաղա­քա­կան կամք էր, կազմա­կերպչա­կան ծանրա­գույն աշխա­տանք: Մայի­սի 28‑ը անձնա­կան պատասխա­նատվություն էր, նախա­ձեռնո­ղա­կա­նություն, նախանձախնդրություն, ապրե­լու կամք, պարտադրանք: Եվ այդ ամե­նի հետ հաշվի նստե­ցին թուրքե­րը: Չէին էլ կարող հաշվի չնստել: 

1918թ. մայի­սին դեռևս ընթա­նում էր առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը: Դրա­նից ընդա­մե­նը մեկ տարի առաջ՝ 1917թ. հունվա­րի դրությամբ Անտանտը, այսինքն Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստա­նը հաջող մարտնչում էին կենտրո­նա­կան տերություննե­րի դեմ: Գերմա­նիան ստիպված էր կռվել ոչ միայն իր, այլև իր ապաշնորհ դաշնա­կիցնե­րի փոխա­րեն: Ավստրո-Հունգա­րիան, որին փրկում էր միայն գերմա­նա­կան զենքը ծանր վիճա­կում էր: Հյուսիս-արևմտյան ճակա­տում հաջո­ղության հասնե­լուց հետո ռուսնե­րը խորա­ցան հարա­վա­յին ճակա­տում: Արևմտյան Հայաստա­նի գերակշիռ մասը ռուսնե­րը գրա­վել էին 1916թ, բայց նախորդ տարի էլ տեղի էր ունե­ցել հայոց ցեղասպա­նությունը: 1917թ. ռուսա­կան հեղա­փո­խությունը ստի­պեց ռուսնե­րին վերաառնալ Ռուսաստան և առանց հակա­ռա­կորդ մնա­ցած թուրքե­րը ամե­նա­մեծ ախորժա­կով հարձակվե­ցին հայկա­կան ուժե­րի վրա: Ռուսնե­րի հեռա­նա­լը պատե­րազմից ազա­տում էր նաև գերմա­նա­ցի­նե­րի ձեռքե­րը և կենտրո­նա­կան տերություննե­րը արևմուտքում նորից կարո­ղա­ցան առա­ջա­նալ: Քայքայված ու ջլատված Անդրկովկասն ի զորու չէր դիմադրել այդ ամե­նին: Ռուսա­կան նահանջից հետո հայկա­կան ուժե­րը ստիպված էին ծանր մարտե­րով նահանջել: Ասել թե ուժերն անհա­վա­սար էին, նույնն է, թե քար լռություն պահպա­նել: Թուրքա­կան գերակշիռ զորքե­րի դեմ կանգնած էին հայկա­կան վտիտ վաշտեր, սակա­վա­մարդ ջոկատներ: 

Այդ բարդա­գույն իրա­վի­ճա­կում փլուզվեց Անդրկովկասյան Սեյմը: Վրա­ցի­նե­րը պաշտպա­նություն գտան գերմա­նա­կան հովա­նու ներքո, իսկ կովկասյան թաթարները(որոնք հետո հայտնի դարձան Ադրբե­ջան անունով)՝ թուրքե­րի: Հայե­րը դաշնա­կից, օգնա­կան չունեին: Միակ պետությունը, որ բարյացկամ էր տրա­մադրված հայե­րի հանդեպ, Պարսկաստանն էր, որը ոչ մի ուժ չուներ: Թուրքա­կան դիվի­զիա­նե­րը արա­գո­րեն գրա­վում էին գավա­ռը գավա­ռի հետև­ից: Մայի­սի երկրորդ կեսին նրանք պատրաստվում էին մտնել Երև­ան՝ հայության վերջին հույսը: Այն ինչ չէին հասցրել 1915թ. ցանկա­նում էին ավարտել 1918-ին: Հայ ժողովրդի վերջնա­կան բնաջնջումն առա­վել քան իրա­կան էր: 

Նրանք, ովքեր խոսում են մայիսյան եռա­տո­նե­րի մասին և մայի­սի 28‑ը ներկա­յացնում են միջնա­դարյան ասպե­տա­կան ռոմանսի ֆոնով, ոչ մի պատկե­րա­ցում չունեն, թե ինչ իրա­կան դժոխք էր այդ ժամա­նակ և թե ինչ ֆանտաստիկ հաջո­ղություններ նվա­ճե­ցին հայե­րը: 

Հաց չկար, համա­ճա­րակ, ամեն օր հարյուրա­վոր մարդիկ էին մահա­նում Երև­ա­նում ու գավառնե­րում, զենքի պակաս կար, տասնյակ հազա­րա­վոր գաղթա­կաններ, ովքեր կորցրած ամեն տեսակ հույս՝ մեռնում էին ամե­նա­սուր կարի­քից: Հանցա­վո­րությունը հսկա­յա­կան չափե­րի էր հասնում, հուսա­հա­տությունը՝ ևս: Այդ պայմաննե­րում եղած ուժե­րով դուրս գալ թուրքա­կան կորպուսի դեմ՝ խելա­գա­րություն էր: Ժամա­նա­կա­կից լեզվով ասած հանձնվելն ավե­լի խելա­միտ էր թվում: Ուստի պատա­հա­կան չէ, որ Երև­ա­նում նաև պատրաստվում էին թուրքե­րին աղ ու հացով դիմա­վո­րել, այն հույսով, որ գոնե բնակչությունը մասսսա­յա­կան կոտո­րա­ծի չի ենթարկվի: 

Եվ այդ քաո­սի ու հուսա­հա­տության, այդ ինքնասպան մթնո­լորտի ու սեփա­կան վախից տասնա­պատկված վտանգի ձայնե­րում հայկա­կան ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունն իրա­կա­նացրեց այն, ինչը վավե­րացվեց մայի­սի 28-ին:  Մայիսյան եռա­տո­նե­րը պարզա­պես մարտեր չէին գերա­կա­յության համար, այլ փրկա­րար օպե­րա­ցիա­ներ: Փրկա­կար մի ողջ ժողովրդի, իսկ մայի­սի 28‑ը պարզա­պես պետա­կան տոն չէր, այլ փրկության օր: 

Հիմա, երբ 2022թ. դրությամբ շատե­րը հուսա­հատված են 2020թ, արհա­վի­քից հետո, երբ ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունը երկի­րը տանում էր ապա­կա­յունացման ուղով, երբ գլո­բա­լիզմով վարակված շատ հայեր թքած ունեն, թե ինչ է կատարվում, դժվար է իրա­պես ըմբռնել մայիս 28 ասվածն իր ողջ էությամբ:

Մայի­սի 28‑ի մասին մեկ արտա­հայտությամբ կարե­լի է ասել. «հայ ժողո­վուրդն ապրեց»:

Այո՛, հայ ժողո­վուրդն ապրեց և այդ ապրե­լու կամքը պարտադրեց նաև թշնա­մուն:

Մայիսյան հերո­սա­մարտե­րը ոչ միայն փրկե­ցին հայ ժողովրդին, այլև նվեր եղան Անտանտի տերություննե­րի համար: Հայերն իրենց վրա վերցե­րին առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ամե­նից ցավոտ հարվածնե­րը: Մայի­սի 28-ին նախորդող և հաջորդող դեպքե­րի ժամա­նակ շատերն են ապշած մնա­ցել, թե ինչպես են հայե­րը կարո­ղա­նում այդ պայմաննե­րում մարտ վարել: Թերևս տեղին կլի­ներ հիշել, թե ինչպես փախուստի դիմե­ցին անգլիացնե­րը 1918թ. Բաքվում, թե ինչպես բրի­տա­նա­կան բանա­կը շրջա­պատվեց թուրքե­րի կողմից Սիրիա­յում և հանձնվեց, թե ինչպես մի քանի օր սնունդ չունե­նա­լու դեպքում կրկին նույն բրի­տա­նա­ցի­նե­րը թողե­ցին դիրքե­րը:

Ինչո՞ւ: Շատ պարզ: Առա­ջին համաշխարհա­յի­նում գրե­թե բոլո­րը ագրե­սորներ էին: Անտանտից սկսած, Կենտրո­նա­կան տերություննե­րով վերջացրած: Մի քանիսն էին կռվում միայն հանուն սեփա­կան անկա­խության, ինչպես օրի­նակ սերբե­րը և նրանցից հայերն էին կռվում հանուն ապրե­լու:

Մայի­սի 28‑ը ապրե­լու օրն էր և այդ օրը ծնվեց հայոց անդրա­նիկ հանրա­պե­տությունը:

Հայոց Հանրա­պե­տության ծնունդը դարձավ այն հիմնա­քա­րը, որի վրա կառուցվե­ցին նոր ու անկախ Հայաստա­նի գաղա­փարնե­րը խորհրդա­յին օկուպա­ցիա­յի տարի­նե­րին և որը վերածնվեց 1991թ. սեպտեմբե­րի 21-ին:

Այս օրվա մասին կարե­լի է հատորներ գրել և չվերջացնել, թե ինչ նշա­նա­կություն ունե­ցավ և ունի, բայց թերևս սահմա­նա­փակվեմ այս հպարտ ու երջա­նիկ նախա­դա­սությամբ՝

ԱՅՍՕՐ ՄԱՅԻՍԻ 28‑Ն Է, ՀԱՅՈՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ:

Առնչվող Հոդվածներ