15.8 C
Yerevan

Կարև­որ Հանդի­պում

ԱՄՆ‑ը ռուս-ամե­րիկյան հակա­մարտությունում Հայաստա­նին երբեք ընտրության առջև չի կանգնեցնե­լու: Հարգում են Հայաստա­նի ժողովրդի և նրա կողմից ընտրված ղեկա­վա­րության ցանկա­ցած ընտրություն:

Սասուն Քոսյան

Խոսե­լով հայկա­կան լոբբիի մասին սովո­րա­բար այն ներկա­յացվում է որպես Հայ Դատ: Սակայն դա այդպես չէ, ԱՄՆ-ում հայկա­կան լոբբին չի սահմա­նա­փակվում Հայ Դատով: Կարև­որ դերա­կա­տա­րում ունի նաև Ամե­րի­կա­յի Հայկա­կան Համա­գումա­րը (ԱՀՀ), որը հայտնի է իր ավե­լի հավա­սա­րակշռված, անկուսակցա­կան դիրքո­րո­շումով:

ԱՀՀ‑ն այսօր հայ համայնքի համար կազմա­կերպել էր կարև­որ և հետաքրքիր առցանց տեսա­կապ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համա­նա­խա­գահ Էնդրյու Շոֆե­րի և պետքարտուղար Բլինքե­նի տեղա­կա­լի եվրո­պա­կան և եվրա­սիա­կան հարցե­րով օգնա­կան Էրի­կա Օլսո­նի հետ:

Հիմնա­կան թեման էր Հայ-Ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը և Արցա­խի հիմնախնդի­րը: Նման հանդի­պումնե­րը արժե­քա­վոր են նրա­նով, որ լսում ես ԱՄՆ պաշտո­նա­կան տեսա­կե­տը ոչ պաշտո­նա­կան, ոչ ֆորմալ և ավե­լի անկեղծ միջա­վայրում, և հնա­րա­վո­րություն ունես տարբեր հարցեր ուղղե­լու: Ցավոք իմ հարցը ԱՄՆ-Հայաստա­նի ռազմա­կան համա­գործակցության մասին չհնչեցվեց ժամա­նա­կի սղության պատճա­ռով, բայց խոսակցությունից մոտա­վո­րա­պես պարզ էր ինչ կլի­ներ պատասխա­նը:

Շատ բանե­րի մասին խոսվեց, բայց կուզե­նա­յի առանձնացնել մի քանի հիշարժան կետ:

  1. ԱՄՆ‑ը բարձր է գնա­հա­տում Հայաստա­նի ժողովրդա­վա­րությունը և մեծ վստա­հություն ունի Նիկոլ Փաշինյա­նի կառա­վա­րության հանդեպ: Մասնա­վո­րա­պես բարձր են գնա­հա­տում հակա-կոռուպցիոն քաղա­քա­կա­նությունը և հակա-կոռուպցիոն մարմիննե­րի ստեղծումը: Հայաստա­նը առա­ջին անգամ հրա­վիրվել և մասնակցել է ժոլովրդա­վա­րության ԱՄՆ‑ի գագաթնա­ժո­ղո­վին, և հաջորդ անգամ նույնպես կմասնակցի:
  2. ԱՄՆ‑ը բարձր է գնա­հա­տում վերջերս տեղի ունե­ցած Արա­րատ Միրզո­յա­նի և Արմեն Գրի­գորյա­նի այցե­լություննե­րը ԱՄՆ և նրանց հետ հանդի­պումնե­րը
  3. Այդ այցե­լություննե­րի ընթացքում այլ հարցե­րի շարքում քննարկվել է նաև միջուկա­յին էներգիա­յի ոլորտում համա­գործակցության հարցը (սա մամուլում էլ էր ասված): Մասնա­վո­րա­պես, քննարկել են Հայաստա­նում փոքր մոդուլյար ատո­մա­յին ռեակտորնե­րի տեղադրման հնա­րա­վո­րությունը: Զրուցա­կիցնե­րի համոզված էին, որ նման լուծումը Հայաստա­նի համար իդեա­լա­կան կլի­նի: ես առա­ջին անգամ էի լսում այս թեման, և կարծում եմ այսպի­սի փոքրիկ ատո­մա­կա­յաննե­րի առկա­յությունը հիա­նա­լի հնա­րա­վո­րություն է Հայաստա­նի համար էներգե­տիկ անկա­խություն ունե­նա­լու, և ինչու չէ, նաև էներգիա­յի արտա­հանման համար: Սա ի հակադրություն կամ ի լրա­ցում նոր ատո­մա­կա­յան կառուցե­լու ռուսա­կան ծրագրին:
  4. Ալիև­ին մի քանի անգամ դնգե­ցին այն բանի համար, որ նա Եվրո­պա­յում հանդի­պումնե­րի ժամա­նակ մի բան է խոսում, բայց հետո գնում է Ադրբե­ջան և պատմում է բոլո­րո­վին այլ բանե­րի մասին (միջանցք և այլն): Այս հարցը վերջերս Փաշինյանն էր բարձրացրել Բլինքե­նի հետ հեռա­խո­սազրույցի ժամա­նակ: Ուրա­խա­լի է, որ ԱՄՆ‑ը անմի­ջա­պես արձա­գանքել է և լիո­վին աջակցում է Հայաստա­նին այս հարցում: Հստակ և հասցեա­կան հայտնում է իր դիրքո­րո­շում: Ավե­լին, ԱՄՆ‑ը այս հարցը արդեն իսկ բարձրացրել է և կդնի Ալիևի առջև առա­ջի­կա Բաքու այցե­լություննե­րի ընթացքում:
  5. Խոսվեց նաև Արցա­խում ռուս խաղա­ղա­պահնե­րի ներկա­յության մասին: Սակայն, ուշադրություն՝ Շոֆե­րը ոչ թե նրանց անվա­նեց խաղա­ղա­պահներ, այլ «այսպես կոչված խաղա­ղա­պահներ»: Ես շատ զարմա­ցած էի: Նման արտա­հայտություն ռուս խաղա­ղա­պահնե­րի մասին ԱՄՆ պաշտոնյա­յի կողմից ես համե­նայնդեպս առա­ջին անգամ էի լսում: Դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ը գոնե ոչ պաշտո­նա­կան ձևա­չա­փով բայց պաշտոնյա­յի բերա­նով ռուսնե­րի խաղա­ղա­պահ գործունեությունը համա­րում է ոչ լեգի­տիմ և/կամ ոչ անկեղծ:
  6. Չնա­յած, որ Մինսկի խումբը փաստա­ցի չի աշխա­տում, ԱՄՆ‑ը պատրաստ է ԼՂՀ հարցում աջակցել թե Մինսկի խմբի շրջա­նա­կում, և թե խմբից դուրս: ԱՄՆ‑ը տեսնում է այդպի­սի հնա­րա­վո­րություն, և ավե­լին՝ Շոֆե­րի խոսքով «պարտա­վորվա­ծություն է զգում» օգնել կողմե­րին գտնել Արցա­խի հարցում լուծում: Սա ի’նչ է նշա­նա­կում: Դիվա­նա­գի­տա­կան խոսքով ասված սա նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ը եկել է և հստակ ներգրավվե­լու է Արցա­խի հարցում, ոչ ոք չփորձի նրան թույլ չտալ:
  7. Դատա­վորնե­րի վեթինգի թեմա­յի մասին կարծես թե մոռա­ցել էինք, բայց այդ մասին ևս խոսվեց: ԱՄՆ‑ը Հայաստա­նի հետ քննարկել է, թե ինչպես վեթինգ անեն ներկա­յումս գործող դատա­վորնե­րին: Սպա­սենք, մի գուցե այդ հարցը մի օր լուծում գտնի:
  8. ԱՄՆ‑ի մինչ այժմ Ադրբե­ջա­նին տրա­մադրած ռազմա­կան օգնությունը չի ներգրա­վել մահա­ցու զենքեր կամ այնպի­սի միջոցներ, որոնքն կարող էին օգտա­գործվել Արցա­խի կամ Հայաստա­նի դեմ: Դրանք հիմնա­կա­նում ուղղված են եղել Իրա­նի սահմաննե­րին հսկո­ղության և Կասպից ծովում օգտա­գործման համար: Ինչ վերա­բերվում է հաջորդ տարի Ադրբե­ջա­նը ռազմա­կան օգնություն կստա­նա, թե ոչ՝ այդ հարցը դեռևս պետքարտուղար Բլինքե­նը չի որոշվել:
  9. Ինչ վերա­բերվում է ռուս-ուկրա­յի­նա­կան պատե­րազմին և ԱՄՆ-Ռուսաստան հակա­մարտությա­նը, ապա ԱՄՆ‑ը շատ լավ հասկա­ցել է Ադրբե­ջա­նի փորձե­րը Հայաստա­նին ներկա­յացնել, թե իբր աջակցում է Ռուսաստա­նին: Լիո­վին ըմբռնում են, որ նրանց Ադրբե­ջա­նը և Թուրքիան կեղծ լուրեր են մատա­կա­րա­րել, և այդ ինֆորմա­ցիա­նե­րը արհա­մա­րել են ու կշա­րունա­կեն արհա­մա­րել: Նաև բարձր գնա­հա­տե­ցին, որ Հայա­տա­նը չի քվեարկել Ռուսաստա­նի օգտին: Այնպես որ, Հայաստա­նի քվե­րա­կություննե­րին ԱՄՆը և Արևմուտքը ուշա­դիր հետև­ում են, և Հայաստա­նի չեզոք քաղա­քա­կա­նությունը բարձր է գնա­հատվում ԱՄՆ կողմից: Ի պատասխան մի հարցի ԱՄՆ պաշտոնյա­նե­րը նաև հավաստիացրե­ցին, որ ԱՄՆ‑ը ռուս-ամե­րիկյան հակա­մարտությունում Հայաստա­նին երբեք ընտրության առջև չի կանգնեցնե­լու: Հարգում են Հայաստա­նի ժողովրդի և նրա կողմից ընտրված ղեկա­վա­րության ցանկա­ցած ընտրություն:

Միանշա­նակ է, որ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը զարգա­նում են և արդեն իսկ նոր մակարդա­կի վրա են գտնվում: Ակնկալվում է, որ ԱՄՆ‑ը առա­ջի­կա­յում ավե­լի մեծ ներգրավվա­ծություն կունե­նա Արցա­խի հարցում: Եվ ես կարծում եմ, որ դա մեր շահե­րից է բխում:

Առնչվող Հոդվածներ