15.8 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Բանակցություննե­րում թուրքե­րը նախ տեղյակ են պահում, որ պատրաստվում են մասնակցել պատե­րազմին ընդդեմ Ռուսաստա­նի (այդ պահին դա դեռ պաշտո­նա­պես հայտնի չէր, Թուրքիան մտավ պատե­րազմի մեջ միայն 1914‑ի հոկտեմբե­րին, թուրք կառա­վա­րության մեջ կային նաեւ չեզո­քության կողմնա­կիցներ, ինչպես նաեւ անգլիա­կան կողմնո­րո­շում ունե­ցողներ), ապա որ նրանք բանակցել են վրա­ցի­նե­րի եւ Կովկա­սի թուրքե­րի (ներկա­յի ադրբե­ջանցի­նե­րի) հետ եւ ստա­ցել նրանց համա­ձայնությունը պատե­րազմի դեպքում գործել միա­սին ռուսնե­րի դեմ՝ ապստամբեցնե­լով Կովկա­սը:

Հրանտ Տէր Աբրա­համյան

Հայոց պատմությունն առանց Մեծ եղեռնի. Մաս I

Ռուբեն Տեր-Մինասյա­նի «տարօ­րի­նակ» առա­ջարկը

«Այսպես, Ռուբեն Տեր-Մինասյան, Տարո­նի ներկա­յա­ցուցիչ, առա­ջարկեց կամա­վո­րա­կան խումբեր կազմել թուրք բանա­կի կողքին ռուսնե­րի դեմ, բայց միտքը այնքան տարօ­րի­նակ թվաց, որ նույնիսկ քվեարկության չդրվեց»:

Սիմոն Վրացյա­նի «Կյանքի ուղի­նե­րով» հուշե­րի 3 հատո­րում արված այս վկա­յությունը հայոց պատմության ամե­նա­զարմա­նա­լի, եթե չասենք՝ սենսա­ցիոն հնչող դրվագնե­րից է. անհավանակա՜ն, անհա­վա­տա­լի՜ թվա­ցող մի այլընտրանքի հնա­րա­վո­րություն՝ հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատներ, որոնք պետք է կռվեին թուրքե­րի կողմից ռուսնե­րի դեմ:

Երկար տարի­ներ այս վկա­յության մասին մտո­րումնե­րը հանգիստ չեն տվել ինձ: Եթե այն իրա­կա­նություն դառնար, որքանո՞վ կարող էր տարբերվել մեր պատմությունը այն բանից, ինչ եղավ իրա­կա­նում: Կխուսափեի՞նք արդյոք Մեծ եղեռնից: Հնարավո՞ր էր արդյոք այս առա­ջարկի իրա­ցումը: Իհարկե, այս հարցե­րը չեն կարող ունե­նալ 100 տոկոս երաշխա­վորված պատասխան, բայց հակված եմ համա­րե­լու, որ, այո, հնա­րա­վո­րություն կար: Այս հնա­րա­վո­րության շուրջ այլընտրանքա­յին պատմության սցե­նար գրե­լը, թեեւ հասկա­նա­լիո­րեն ցավա­լի, բայց չափա­զանց ուսա­նե­լի է միա­ժա­մա­նակ:

ՆԱԽՔԱՆ ԱՅԴ ՍՑԵՆԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Եվ քանի որ թեման շատ զգա­յուն է, իսկ մեջբերվող փաստե­րից էլ շատերն այսօրվա հային հաճախ ոչ այնքան հայտնի, ստիպված ենք այլընտրանքա­յին պատմության մեր շարքի այս հոդվա­ծի զուտ պատմա­կան-ներա­ծա­կան մասը սպասվա­ծից ավե­լի ծավա­լուն դարձնել:

1914‑Ի ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Ռուբե­նի առա­ջարկը, որի մասին խոսում է Վրացյա­նը, արվել է ՀՅԴ 8‑րդ ընդհա­նուր ժողո­վում, որը տեղի է ունե­ցել Կարի­նում (Էրզրում) 1914‑ի հուլի­սին՝ Առա­ջին համաշխարհա­յի­նի նախօ­րեին: Ընդհա­նուր ժողո­վը փաստո­րեն կիսատ է մնում. հենց այդ օրե­րին ստացվում է պատե­րազմ սկսե­լու մասին լուրը, որից հետո որոշվում է շուտ ավարտել համա­գումա­րը: Ցավոք, այս ժողո­վի նյութե­րից շատ քիչ բան է մնա­ցել: Հատկա­պես չկան քննարկումնե­րի մանրա­մասն արձա­նագրություններն այնպես, ինչպես պահպանվել են նախորդ տարի­նե­րի ժողովնե­րի մեծ մասից: «Նյութեր ՀՅԴ պատմության համար» բազմա­հա­տոր ժողո­վա­ծուի 12-րդ հատո­րի մեջ կարդում ենք, որ այս Ընդհա­նուր ժողո­վի մանրա­մասնություններն «ընդմիշտ կորած են»:

Ընդհա­նուր ժողո­վը ցրվե­լուց առաջ կազմում է մի քանի հոգա­նոց հանձնա­խումբ, որը ժողո­վի ցրվե­լուց հետո հանձնա­ռու էր պատե­րազմի հարցե­րով որո­շումներ ընդունել: Ժողո­վի ավարտից անմի­ջա­պես հետո Կարին է ժամա­նում երիտթուրքե­րի պաշտո­նա­կան պատվի­րա­կությունը, որը բանակցություննե­րի մեջ է մտնում Դաշնակցության այդ հանձնախմբի անդամնե­րի հետ (Ռոստոմ, Վռամյան, Ակնունի) հայե­րի հնա­րա­վոր դիրքի մասին պատե­րազմի դեպքում: Այս բանակցություննե­րի մասին մի քանի վկա­յություն կա, որոնք տարբերվում են մանրա­մասնե­րում, բայց էությունը նույնն է: Մենք կհիմնվենք հիմնա­կա­նում նույն՝ «Նյութեր ՀՅԴ պատմության համար» (հատոր ԺԲ) շարքում ներկա­յացված բանակցություննե­րի մասնա­կից Վռամյա­նի կազմած սղագրի, նաեւ Ռուբեն Տեր-Մինասյա­նի «Հայ հեղա­փո­խա­կա­նի հիշա­տա­կա­րա­նի» 7‑րդ հատո­րի տեղե­կություննե­րի վրա: 

Բանակցություննե­րում թուրքե­րը նախ տեղյակ են պահում, որ պատրաստվում են մասնակցել պատե­րազմին ընդդեմ Ռուսաստա­նի (այդ պահին դա դեռ պաշտո­նա­պես հայտնի չէր, Թուրքիան մտավ պատե­րազմի մեջ միայն 1914‑ի հոկտեմբե­րին, թուրք կառա­վա­րության մեջ կային նաեւ չեզո­քության կողմնա­կիցներ, ինչպես նաեւ անգլիա­կան կողմնո­րո­շում ունե­ցողներ), ապա որ նրանք բանակցել են վրա­ցի­նե­րի եւ Կովկա­սի թուրքե­րի (ներկա­յի ադրբե­ջանցի­նե­րի) հետ եւ ստա­ցել նրանց համա­ձայնությունը պատե­րազմի դեպքում գործել միա­սին ռուսնե­րի դեմ՝ ապստամբեցնե­լով Կովկա­սը: Նույնն այժմ առա­ջարկում էին նաեւ հայե­րին՝ ապստամբեցնել ռուսնե­րի դեմ Արեւելյան Հայաստա­նը եւ թուրքե­րի կողմից մասնակցել պատե­րազմին: Ի հատուցումն այս ամե­նի՝ թուրքե­րը խոստա­նում էին անկախություն/ինքնավարություն Կովկա­սի ազգե­րին (մեր աղբյուրներն այնքան էլ որո­շա­կի չեն՝ անկախ թե ինքնա­վար Հայաստա­նի, նաեւ Կովկա­սի իրա­վա­կան կարգա­վի­ճա­կի եւ սահմաննե­րի հարցում): Համա­ձայն Ռուբե­նի հուշե­րի՝ պետք է ստեղծվեր անկախ Հայաստան, որի կենտրո­նը կլի­ներ Էջմիա­ծի­նը, եւ որին կմիացվեր նաեւ Արեւմտյան, այսինքն՝ թուրքա­կան տիրա­պե­տության տակ եղած Հայաստա­նի մի մասը: 

Իմաստ չկա այստեղ մանրա­մասն քննել թուրքա­կան այս առա­ջարկը: Պարզ է միայն, որ թուրքե­րի հիմնա­կան հույսը կարող էր լինել միայն հայե­րի վրա, քանի որ Կովկա­սի ժողո­վուրդնե­րից հայե՛րն էին առա­վել կազմա­կերպված քաղա­քա­կան ու ռազմա­կան ներուժ ունե­ցո­ղը, եւ հայերն էին միայն, որ 1903-06 թթ ունեին ռուսա­կան պետության դեմ կազմա­կերպված ազգա­յին դիմադրության փորձ: Առանց հայե­րի թուրքա­կան ծրա­գի­րը չէր կարող կայա­նալ, ինչպես եւ եղավ իրա­կա­նում:

Դաշնակցության ներկա­յա­ցուցիչնե­րը մերժում են թուրքա­կան այս առա­ջարկը այլեւայլ պատճա­ռա­բա­նությամբ: Հատկա­պես շեշտում են, որ անհնար է կովկա­սա­հա­յությա­նը պայքա­րի կոչել ընդդեմ ռուսնե­րի թուրքե­րի կողմից, քանի որ կա մեծ հիասթա­փություն թուրքե­րից, որը փոխա­րի­նել է 1908‑ի թուրքա­կան հեղա­փո­խությունից հետո առաջ եկած ոգեւո­րությա­նը հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում: Դաշնակցությունը խոստա­նում է թուրքա­կան կողմին պահպա­նել չեզո­քություն պատե­րազմի դեպքում. Օսմանյան կայսրության հայե­րը կկա­տա­րեն իրենց պարտքը պետության նկատմամբ որպես զինվորներ: Նաեւ խորհուրդ էին տալիս թուրքե­րին ընդհանրա­պես չմի­ջամտել մեծ պատե­րազմին, այլ պահպա­նել չեզոք դիրք:

Կամա­վո­րա­կան շարժում ռուսա­կան անո­րոշ խոստումնե­րի հիմամբ

Աղբյուրնե­րում կարծես չկա որո­շա­կիություն, թե արդյոք ՀՅԴ 8‑րդ ԸԺ‑ն հստակ որո­շում ունե՞ր պատե­րազմի մասին եւ հատկա­պես ռուսնե­րի կողմից հայկա­կան հնա­րա­վոր կամա­վո­րա­կան շարժման վերա­բերյալ: Շատ անգամ կարե­լի է կարդալ, որ ԸԺ‑ի որո­շումն էր չեզոք դիրք պահե­լը, համա­ձայն որի՝ ռուսահպա­տակ եւ թուրքահպա­տակ հայե­րը պետք է իրենց պարտքը կատա­րեին պետություննե­րի հանդեպ: Ժողո­վի նյութե­րում նման բան կարծես չկա: Վրացյա­նի՝ արդեն հիշա­տա­կած հուշե­րում ասվում է, որ ժողո­վը որեւէ որո­շում չի ընդունել, այլ հարցը թողել է հանձնախմբին: Սա էլ իր հերթին չի հասցրել հավաքվել եւ լիարժեք որո­շում ընդունել: Նույն ժողո­վի մյուս մասնա­կիցնե­րը այլ կերպ կարող են ներկա­յացնել խնդի­րը՝ նայած, թե որը ո՛ր որոշման կողմնա­կից էր: Վրացյա­նը, քանի որ դեմ էր կամա­վո­րա­կան շարժմա­նը (այսինքն՝ ռուսնե­րի կողմից թուրքե­րի դեմ հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատնե­րի ստեղծմա­նը) կամ գոնե հետա­դարձ հայացքով ներկա­յացնում է այնպես, որ դեմ է եղել, հարցը թողնում է անո­րոշ: Նրանք, ովքեր, հակա­ռա­կը, կողմ են եղել կամա­վո­րա­կա­նությա­նը, փորձել են ներկա­յացնել այնպես, որ կա դրա վերա­բերյալ ԸԺ դրա­կան որո­շում: Այսօրվա ընդհանրացված տեսա­կետն է, որ նման որո­շում չի եղել: Սակայն իրա­կա­նությունը թերեւս դեռ երկար կմնա հարցա­կա­նի տակ:

Ամեն դեպքում, եթե ընդունենք, որ ԸԺ որո­շումը եւ Դաշնակցության ղեկա­վա­րության ընդհա­նուր դիրքո­րո­շումը չեզո­քություն պահելն էր՝ յուրա­քանչյուր երկրի քաղա­քա­ցի հայե­րի՝ իրենց զինվո­րա­կան պարտա­կա­նությունը կատա­րելն էր իր պետության նկատմամբ, առանց որեւէ մեկի կողմից կամա­վո­րա­կան ջոկատնե­րի ստեղծման, ապա պետք է ասել, որ այդ որո­շումն ի կատար չածվեց եւ բացարձա­կո­րեն խախտվեց:

Պատե­րազմի սկսվե­լուն պես ռուսա­հա­յե­րի մեջ ծավալվեց կամա­վո­րա­կան շարժումը՝ հօգուտ Թուրքիա­յի դեմ պատե­րազմին ռուսնե­րի կողմից մասնակցե­լուն: Այս շարժմանն ի վերջո միա­ցավ նաեւ Դաշնակցությունը, չնա­յած գոնե ֆորմալ իմաստով Դաշնակցությունը չէր դրա նախա­ձեռնո­ղը, եւ այն հակա­սում էր չեզո­քության մասին որոշմա­նը, եթե կար: Զուտ ռազմա­կան տեսա­կե­տից, հենց Դաշնակցությունն էլ կազմեց շարժման կորի­զը, քանի որ այլ՝ ինքնուրույն ռազմա­կան ներուժ ունե­ցող կառույց հայության մեջ եւ ընդհանրա­պես Կովկա­սում չկար էլ:

Կամա­վո­րա­կան շարժմա­նը մասնակցե­ցին դաշնակցա­կան հայտնի գործիչներ, այդ թվում՝ արեւմտա­հա­յեր: Կամա­վո­րա­կան շարժումը ծավալվեց ռուսա­կան անո­րոշ խոստումնե­րի հիմամբ: Հայերն ակնկա­լում էին ինքնա­վար Հայաստան՝ ազա­տագրված Տաճկա­հա­յաստա­նի տարածքում: Ոչ մի փաստաթղթա­յին հիմք այդ հույսը չուներ, սակայն հավա­տում էին, որ ռուսնե­րը խոստա­ցել են բանա­վոր հայ ներկա­յա­ցուցիչնե­րին: Իրա­կա­նում Ռուսաստա­նը որեւէ նման ծրա­գիր չուներ:

Մեծ ոգեւո­րությունից դեպի ավե­լի մեծ հիասթա­փություն

Ռուսա­կան իրա­կան ծրագրե­րում ինքնա­վար Հայաստա­նի հարց չկար: Վաղուց արդեն հրա­պա­րակված փաստաթղթե­րից հայտնի է, որ Ռուսաստա­նի նպա­տակն էր Արեւմտյան Հայաստա­նի պարզ կցումը Ռուսաստա­նին (միայն օրի­նա­կի համար հիշա­տա­կենք դեռեւս 1950-ականնե­րին հայտնի դաշնակցա­կան գործիչ Գաբրիել Լազյա­նի կողմից կազմված «Հայաստան եւ հայ դատը հայ եւ ռուս հարա­բե­րություննե­րի լույսի ներքո» փաստաթղթե­րի հավա­քա­ծոն): Հայտնի են նաեւ Հայաստա­նում կազակնե­րի վերաբնա­կեցման, այսպես կոչված՝ եփրատյան կազա­կության ստեղծման ծրա­գի­րը: Այդուհանդերձ, իհարկե, պետք է նաեւ հասկա­նանք, որ եթե Արեւմտյան Հայաստանն իրոք կցվեր Ռուսաստա­նին, ապա նրանք հազիվ թե ի զորու լինեին արմա­տա­պես փոխել դրա ազգագրա­կան պատկերն ի վնաս հայե­րի:

ՆՎԱՃԵԼՈՎ 1916-ԻՆ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԾ ՄԱՍԸ՝ ՌՈՒՍՆԵՐՆ ԱՅԼԵՒՍ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՑՐՎԵՑԻՆ, ԵՒ ԴՐԱՆՑ ՏԵՂԸ ՍՏԵՂԾՎԵՑԻՆ ԱՆՎԱՆԱՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԶՈՐԱՄԱՍԵՐ: 

Տարբե­րությունն էական էր ու վճռա­կան: Կամա­վո­րա­կան ջոկատնե­րը, ըստ էության, ինքնա­վար հայկա­կան բանակ էին ռուսա­կա­նի կազմում ազա­տագրա­կան պայքա­րով անցած հրա­մա­նա­տարնե­րով եւ զինվորնե­րով: Նոր «հայկա­կան» կանո­նա­վոր զորա­մա­սե­րը ռուսա­կան շարքա­յին միա­վորներն էին, որոնցում ծառա­յում էին սովո­րա­կան՝ ազա­տագրա­կան պայքա­րի հետ կապ չունե­ցող ռուսահպա­տակ հայեր: Սրանք չունեին ոչ կամա­վո­րա­կա­նի ոգին, ոչ գաղա­փա­րա­կա­նությունը, ոչ էլ կռվե­լու փորձը: Սրա մասին մանրա­մասն գրում է Կարո Սասունին իր «Հայ-թուրքա­կան պատե­րազմը» գրքում:  

Կամա­վո­րա­կան ջոկատնե­րի ցրումը 1916-ին մեծա­գույն հիասթա­փության առիթ էր հայկա­կան միջա­վայրում: Եթե 1914‑ը՝ կամա­վո­րա­կան շարժման ստեղծման տարին, ոգեւո­րության շրջան էր, եթե 1915‑ը ծանր էր, բայց դեռ հույսե­րով լի, ապա 1916‑ի ավարտը հոգե­բա­նա­կան անկման տարի էր, չնա­յած Արեւմտյան Հայաստա­նի մեծ մասն արդեն ռուսա­կան տիրա­պե­տության տակ էր: Պարզ դարձավ, որ ինքնա­վա­րության մասին ռուսա­կան խոստումնե­րը գոյություն ունեին միայն հայե­րի վառ երեւա­կա­յության մեջ, իսկ հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատնե­րը պետք էին միայն ռուսնե­րի համար ծանր պահին, երբ դեռ պարզ չէր Կովկասյան ճակա­տում թուրքե­րի դեմ կռվի ելքը: Իսկ վճռա­կան հաղթա­նակնե­րից հետո թուրքե­րի նկատմամբ, հայկա­կան ջոկատներն այլեւս վտանգ էին ռուսնե­րի համար, որի պատճա­ռով էլ ցրվե­ցին:

Հայկա­կան լիբե­րա­լիզմի վարդա­գույն երա­զանքը

Կամա­վո­րա­կան շարժումը ոչ միայն եւ ոչ այնքան Դաշնակցության նախա­ձեռնությունն էր, որքան ընդհանրա­պես արեւե­լա­հայ վերնա­խա­վի: Դա մի մեծ հոսանք էր, որին միա­ցան ու մասնակցե­ցին հայության բոլոր վերնա­խա­վա­յին շերտե­րը՝ եկե­ղե­ցա­կաննե­րից մինչեւ թիֆլի­սա­հայ քաղքե­նիություն: Կամա­վո­րա­կան շարժման ակտիվ քարո­զիչներն էին այդ թվում նաեւ այն հանրա­յին շերտերն ու գաղա­փա­րա­կան հոսանքնե­րը՝ հայկա­կան լիբե­րա­լիզմից («մշա­կա­կաններ») մինչեւ պահպա­նո­ղա­կաններ, որոնք 1880–1910-ականներին եղել են հայկա­կան հեղա­փո­խության՝ ազգա­յին-ազա­տագրա­կան շարժման արմա­տա­կան քննա­դա­տության դիրքե­րում: Սեփա­կան ուժե­րի վրա հենվող հեղա­փո­խա­կան պայքա­րը թե՛ հայ լիբե­րալնե­րը, թե՛ պահպա­նո­ղա­կաննե­րը համա­րել են անխո­հե­մություն, իսկ Հայկա­կան հարցի լուծումը տեսել են հզոր արտա­քին միջամտությամբ՝ եվրո­պա­կան կամ ռուսա­կան: Կարե­լի է ասել, որ Առա­ջին համաշխարհա­յինն ու կամա­վո­րա­կան շարժումը ոչ միայն հայ քաղքե­նիա­կան առա­ջա­դի­մա­կա­նության, հայ լիբե­րա­լիզմի, այլեւ հայ պահպա­նո­ղա­կա­նության վարդա­գույն երա­զանքի իրա­կա­նա­ցումն էր, քանի որ այդ հանրա­յին շերտե­րի՝ տարի­նե­րի քաղա­քա­կան ծրա­գիրն էր՝ սպա­սել «քաղա­քա­կիրթ աշխարհի» պատե­րազմին ընդդեմ Թուրքիա­յի Հայաստա­նի «ազա­տագրման» հույսով: «Միջազգա­յին հանրության» ձեռամբ Հայաստա­նի ազա­տագրումը թուրքե­րից քաղա­քա­կան սուրբ դավա­նանք էր, որը միա­վո­րում էր «հակա­հե­ղա­փո­խա­կաննե­րի» մյուս հարցե­րում իրար հակա­դիր թեւե­րը: 

Դաշնակցությունը, որը, ինչպես տեսանք, սկզբնա­պես փորձում էր չեզոք դիրք գրա­վել, շատ արագ տարվեց 1914‑ի ընդհա­նուր հոսանքով, որովհե­տեւ ինքն էլ ծագմամբ այս նույն քաղքե­նի առա­ջա­դի­մության մի ձախ թեւն էր ի սկզբա­նե: Ճիշտ է, Դաշնակցությունը հռչա­կել էր իրեն հեղա­փո­խա­կան, այսինքն՝ սեփա­կան ուժե­րով ազա­տագրա­կան պայքա­րի կողմնա­կից, եւ մասամբ էլ հաջո­ղության հասել այդ ճանա­պարհին, սակայն այդպես էլ երբեք վերջնա­կա­նա­պես չկա­րո­ղա­ցավ ազատվել գաղութա­հայ գավա­ռա­կան լիբե­րա­լիզմի պորտա­լա­րից՝ «քաղա­քա­կիրթ աշխարհին» հավա­տա­լուց, այսինքն՝ չկա­րո­ղա­ցավ լիարժեք հեղա­փո­խա­կան ուժ դառնալ: 

Դաշնակցության գործիչնե­րից մի քանիսն էին միայն, որոնք կամ բացա­հայտ դեմ էին, կամ վերա­պա­հումներ ունեին կամա­վո­րա­կան շարժմա­նը: Դրանց թվում նշենք մեր նյութի հիմնա­կան հերոս Ռուբեն Տեր-Մինասյա­նին, նաեւ Հովհաննես Քաջազնունուն, մասնա­կիո­րեն Արամ Մանուկյա­նին, Սիմոն Վրացյա­նին եւ այլոց: Սակայն նրանց կարծի­քը կաթիլ էր այն ծովում, որն ալե­կո­ծել էր հայությունը Մեծ եղեռնի նախօ­րեին:

Հնարավո՞ր էր արդյոք բացա­ռել Մեծ եղեռնը

Թուրքե­րը սիրում են հղում անել կամա­վո­րա­կան շարժմա­նը որպես «մեղմա­ցուցիչ հանգա­մանք» իրենց հանցանքի: Պետք է ասել, որ հայկա­կան միջա­վայրում էլ 1920–30-ականներին տարածված էր այն տեսա­կե­տը, որ Մեծ եղեռնի առի­թը եղել է կամա­վո­րա­կան շարժումը: Կարե­լի է ասել, որ այս կամ այն կերպով, թեկուզ ոչ ուղղա­կի ձեւա­կերպումնե­րով, բայց այդպես էր արտա­հայտվում հենց Դաշնակցության 1920–30-ականների ղեկա­վա­րության զգա­լի մասը՝ արդեն հիշա­տակված Ռուբեն Տեր-Մինասյա­նը, Ռուբեն Դարբինյա­նը, Սիմոն Վրացյա­նը եւ այլք՝ բոլորն էլ Բյուրո­յի անդամներ եւ բոլորն էլ ժամա­նա­կին կամա­վո­րա­կան շարժմանն ընդդի­մա­ցող: Նման տեսա­կետն ամե­նեւին էլ չի կարող արդա­րացնել թուրքե­րի կողմից իրա­կա­նացված Ցեղասպա­նությունը: Պարզ ճշմարտություն է, որ ցանկա­ցած ժողովրդի բնաջնջումը չի կարող ունե­նալ որեւէ հիմնա­վո­րում: Առա­վել եւս նման հիմնա­վո­րում չի կարող լինել կամա­վո­րա­կան շարժումը, որին ի վերջո մասնակցել է հազիվ մի քանի հազար մարդ (ինչպես լինում է նման դեպքե­րում, աղմուկն ու ոգեւո­րությունն ավե­լի շատ էին, քան իրա­կան մասնակցությունը), եւ որի դիմաց, ստացվում է, որ ոչնչացվել է միլիո­նից ավե­լի մարդ, որը ոչ մի կապ չի ունե­ցել այդ շարժման հետ, ոչ էլ գոնե պոտենցիալ զինված դիմադրող է եղել (երե­խա­ներ, կանայք, ծերեր): Սա հարցի մի կողմն է: 

Հարցի մյուս կողմն այն է, որ, այո՛, Մեծ եղեռնը կարող էր եւ չլի­նել, եթե հայկա­կան վերնա­խավն ինքնա­մո­ռաց չնետվեր Համաշխարհա­յին պատե­րազմի հորձա­նուտը, եթե անքննե­լի հավա­տը քաղա­քա­կիրթ աշխարհին եւ միջազգա­յին հանրությա­նը, մարդկության առա­ջա­դի­մությա­նը չլի­ներ հայկա­կան վերնա­խա­վի բոլոր հոսանքնե­րի՝ պահպա­նո­ղա­կան, լիբե­րալ, սոցիա­լիստ, միակ եւ միասնա­կան դավա­նանքը: 

Թուրքա­կան պետությունն իր էությամբ ջարդա­րար է եղել: Ոչ միայն հայե­րին եւ ոչ միայն նոր՝ հեղա­փո­խա­կան ժամա­նակնե­րում, այլեւ բազմա­թիվ այլ ազգե­րի, միջնա­դա­րից սկսած այդ պետությունը կոտո­րել է: Օրի­նակ՝ 16–18-րդ դդ. բնաջնջման քաղա­քա­կա­նության զոհ են եղել թրքա­լե­զու շիա­նե­րը, որոնք զգա­լի թիվ էին կազմում Օսմանյան կայսրության արեւելքում, եւ որոնք ընկալվում էին օսմանցի­նե­րի կողմից որպես շիա­կան Իրա­նի դաշնա­կից: Չնա­յած նրանք թրքա­լե­զու էին եւ մուսուլման, բայց ենթա­կա էին ջարդա­րար քաղա­քա­կա­նությա­նը: Սրանք, ի դեպ, այսօրվա ադրբե­ջանցի­նե­րի նախնի­ներն են, քանի որ այսօրվա ադրբե­ջանցի­նե­րը ծագում են հենց շիա թուրքե­րից՝ ի տարբե­րություն սունի թուրք օսմանցի­նե­րի: Այնպես որ, ճակա­տագրի հեգնանքով առա­ջին ցեղասպա­նությունն Օսմանյան կայսրությունում իրա­կա­նացվել է … ադրբե­ջանցի­նե­րի նախնի­նե­րի նկատմամբ: Նոր դարաշրջա­նում նույն քաղա­քա­կա­նությունը, բացի հայե­րից, կիրառվել է հույնե­րի, ասո­րի­նե­րի, եզդի­նե­րի, վերջա­պես քրդե­րի նկատմամբ: 

Բայց դա չի նշա­նա­կում, որ Օսմանյան կայսրությունն ամեն օր ու ամեն առի­թով ոչնչացնում էր բոլո­րին: Պարզ է, որ ցանկա­ցած պետություն, նույնիսկ վատա­գույնը, չի կարող ամե­նօրյա ջարդա­րա­րության ռեժի­մով ապրել, ոչ էլ երա­զում է ամեն օր մի ազգի ոչնչա­ցել: 

Չնա­յած մեր այսօրվա պատմա­գի­տությունը, հատկա­պես ազդված Հոլո­քոստի պատմագրությունից եւ ընդհանրա­պես այսօրվա մոդա­յից «ցեղասպա­նա­գի­տության» եւ ցեղասպա­նություննե­րի, նաեւ պատմա­գի­տության մեջ քաղա­քա­կան վերլուծության փոխա­րեն այլեւայլ «մշա­կութա­բա­նա­կան», «մարդա­բա­նա­կան», «հոգե­բա­նա­կան» եւ այլ՝ պատմա­գի­տության իմաստը որպես գիտություն աղա­վա­ղող միտումնե­րի գերա­կա­յությունից, փորձում է բացատրել հայե­րի Ցեղասպա­նությունը գաղա­փա­րա­խո­սա­կան՝ ռասիզմ, պանթուրքիզմ կամ ինչ-որ իռա­ցիո­նալ հոգե­բա­նա­կան «ատե­լություն» եւ այլ «թրիլլեր» գործոննե­րով, սակայն ավե­լի դասա­կան պատմա­քա­ղա­քա­կան վերլուծությունը պետք է հանգեր այն եզրա­կա­ցության, որ հակված է կարծե­լու, թե երիտթուրքե­րը չեն ունե­ցել հայե­րի բնաջնջման հստակ որո­շում (հենց որո­շում, ոչ թե, ասենք, մտադրություն կամ «պլան Բ»), ընդհուպ մինչեւ 1914–15 թթ., եւ որ բնաջնջման որո­շումը չի ընդունվել՝ ելնե­լով գաղա­փա­րա­խո­սա­կան, հոգե­բա­նա­կան կամ մշա­կութա­բա­նա­կան եւ այլ «հեքիա­թա­բա­նա­կան» հիմնա­վո­րումե­րով, այլ ելնե­լով կոնկրետ քաղա­քա­կան իրա­վի­ճա­կից, որոնց թվում կարեւոր տեղ ուներ նաեւ կամա­վո­րա­կան շարժումը: 

Այնպես չէ, որ ամեն պետության կառա­վա­րություն նման իրա­վի­ճա­կում կորո­շեր նույնը: Բայց արդեն տեսանք, որ Օսմանյան կայսրության զինա­նո­ցում ջարդի, բնաջնջման քաղա­քա­կա­նությունը կար ի սկզբա­նե: Թուրքիա­յի արդիա­կա­նա­ցումը, «քաղա­քակրթումը» միայն պետք է նպաստեր այդ միջնա­դարյան ջարդա­րա­րության ավե­լի կայացմա­նը, կատա­րե­լա­գործմա­նը (թե ինչու քաղա­քակրթումը պետք է ոչ թե մեղմեր, այլ միայն բյուրե­ղացներ այդ քաղա­քա­կա­նությունը, առանձին թեմա է): Այնպես որ, բավա­կա­նին կանխա­տե­սե­լի պետք է լիներ, եւ շատե­րի համար էլ ժամա­նա­կին էր, որ ի պատասխան արեւմտա­հա­յե­րի մասնակցության Թուրքիա­յի դեմ պատե­րազմին, ի պատասխան ռուսա­մետ կամա­վո­րա­կան շարժման՝ թուրքե­րը կարող են կիրա­ռել իրենց ավանդա­կան քաղա­քա­կա­նությունը:

Ուժը՝ շարժիչ պատմության

Մեծ եղեռնը, իհարկե, հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մասն է: Բայց մեծ եղեռնը բացատրե­լի չէ միայն հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րից. սա՛ է կարեւոր հասկա­նալ:

Հայե­րի եւ թուրքե­րի հարա­բե­րություննե­րը երբեք հովվերգա­կան չեն եղել: Ընդհանրա­պես ցանկա­ցած երկու հարեւան ժողովրդի հարա­բե­րություններ այդպի­սին չեն լինում: Միշտ կա երկկողմ հարա­բե­րություննե­րի, այսպես ասած, դիա­լեկտի­կա՝ պատե­րազմից, մրցակցությունից, հակադրությունից մինչեւ համա­տեղ առեւտուր, մշա­կութա­յին կապեր, փոխա­ռություններ, ազդե­ցություններ եւ այլն: Ժողո­վուրդնե­րի հավետ եղբայրություն կամ հավետ ատե­լություն լինում է միայն վերա­ցա­կան, կյանքից կտրված պատկե­րա­ցումնե­րում: 

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը 20-րդ դարի սկզբին ունեին ներուժ զարգա­նա­լու այս կամ այն կողմ: 1908–14 թթ. նույն Դաշնակցությունն ազատ գործում էր Թուրքիա­յում, ներկա­յացված էր խորհրդա­րա­նում եւ նույնիսկ իր համա­գումա­րը բաց եւ պաշտո­նա­պես անց էր կացնում Արեւմտյան Հայաստա­նի սրտում եւ Թուրքիա­յի արեւելքի կարեւո­րա­գույն ռազմա­վա­րա­կան կենտրոն Կարի­նում, չնա­յած այդ ժամա­նակ երիտթուրքե­րի եւ Դաշնակցության համա­գործակցությունը պաշտո­նա­պես խզված էր: Նույն ժամա­նակ Ռուսաստա­նում Դաշնակցությունն օրենքից դուրս էր, բազմա­թիվ գործիչներ նստած էին բանտե­րում կամ աքսորված էին, իսկ բաց, ոչ ընդհա­տակյա պաշտո­նա­կան համա­ժո­ղով Դաշնակցությունը Ռուսաստա­նում երբեք հնա­րա­վո­րություն չի ունե­ցել անե­լու, ոչ էլ երբեւէ ռուս որեւէ պաշտոնյա բանակցել է հայ որեւէ քաղա­քա­կան ուժի ներկա­յա­ցուցչի հետ: 

Ոչ թե որովհե­տեւ ռուսներն ավե­լի վատն էին, քան թուրքե­րը, այլ որովհե­տեւ նրանք ավե­լի ուժեղ էին, քան թուրքե­րը: Թուրքե­րի համե­մա­տա­կան թուլության տեսա­կե­տից հայերն ավե­լի կարեւոր գործոն էին, քան ռուսնե­րի համե­մա­տա­կան ուժի տեսա­կե­տից: Դրա համար թուրքա­կան իշխող ուժը հնա­րա­վոր էր համա­րում անմի­ջա­կան բանակցություններ վարել հայկա­կան քաղա­քա­կան ուժե­րի հետ պատե­րազմի մասին եւ անել բավա­կա­նին կոնկրետ առա­ջարկներ: 

Եվ կրկին՝ սա չի նշա­նա­կում, որ թուրքե­րը լավն էին, իսկ ռուսնե­րը՝ վատը: Ռուսնե­րը նույնիսկ հայ-ռուսա­կան դիմա­կա­յության գագա­թին չեն ծրագրա­վո­րել հայե­րի բնաջնջումը: Ճիշտ է, Կովկա­սի թուրքե­րի միջո­ցով հայկա­կան ջարդեր կազմա­կերպել են, բայց հայե­րի իսպառ ոչնչացման ծրա­գիր ունե­նա­լը ռուսա­կան քաղա­քա­կան ավանդույթից դուրս էր: Եղել է հայե­րի տեղա­հանման առա­ջարկ, բայց դա նույնիսկ մոլի ռուս շովի­նիստնե­րի համար հնչել է որպես չափա­զանցված ծայրա­հե­ղություն: Հենց այնպես խնդի­րը չի կարող լինել լավը կամ վատը. պատմության շարժիչ ուժը միշտ էլ ուժա­յին փոխհա­րա­բե­րությունն է: 

1915–1920-ից հետո հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը կարգա­վորվե­լու շանս գրե­թե չունեին: Ոչ թե անմո­ռա­նա­լի ողբերգության պատճա­ռով, այլ որովհե­տեւ այսօրվա Հայաստանն այնքան փոքր ու աննշան է Թուրքիա­յի համե­մատ, եւ որեւէ տարբե­րակ չկա նվա­զա­գույն իսկ հավա­սա­րը-հավա­սա­րի հետ փոխգործակցության: Դարասկզբին իրա­վի­ճակն այլ էր, եւ հայ-թուրքա­կան փոխշա­հա­վետ ժամա­նա­կա­վոր դաշինքնե­րը հնա­րա­վոր էին: Ոչ թե հանուն ժողո­վուրդնե­րի բարե­կա­մության եւ նման վերա­ցա­կա­նություննե­րի, այլ որովհե­տեւ կարող էին գտնվել երկուստեք շահեր՝ երկուստեք, այլ ոչ թե միա­կողմա­նի կախվա­ծության, պետքա­կա­նության տարբե­րակներ:

Դարե­րի նզովքը

Հայկա­կան Ցեղասպա­նությունը հետեւանք է ոչ թե հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի, այլ միջազգա­յին հարա­բե­րություննե­րի: Հետեւանք է մեծ պետություննե­րի միջամտության հայ-թուրքա­կան «դիա­լեկտի­կա­յի» մեջ եւ հայկա­կան վերնա­խա­վի կույր հավատքի քաղա­քա­կիրթ աշխարհի, մարդկության անշրջե­լի առա­ջընթա­ցի, միջազգա­յին հանրության եւ նման այլ «աստվա­ծություննե­րի» նկատմամբ:

ԱՅԴ ՀԱՎԱՏՔՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԻ ԿՈՐԵԼ, ԱՅԼ ՀԻՄՔՆ Է, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ…

Կարո՞ղ էր արդյոք լինել այլ կերպ: Այս նյութի շարունա­կության մեջ կփորձենք ցույց տալ, որ, այո՛, հնա­րա­վոր էր:

Մեր այլընտրանքա­յին պատմությունը կառուցե­լու ենք այն տարբե­րա­կի շուրջ, որ 1914-ին Ռուբեն Տեր-Մինասյա­նի առա­ջարկը՝ թուրքե­րի կողմից ռուսնե­րի դեմ կամա­վո­րա­կան ջոկատներ ստեղծե­լու մասին, գտնե­լու է իր կողմնա­կիցնե­րին ու իրացնողնե­րին: Ինքնին այդ տարբե­րա­կը գուցե այնքան էլ հավա­նա­կան չէ, բայց հարմար է այլընտրանքա­յին պատմություն կառուցե­լու համար: Մյուս կողմից, սակայն, նախորդ ամբողջ շարադրանքը պետք է գոնե որոշ չափով ցույց տա, որ հնա­րա­վոր էր եթե ոչ այդ կոնկրետ առա­ջարկի իրա­ցումը, ապա գոնե հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի այլ կերպ դասա­վորվելն ընդհանրա­պես: 

Ամե­նա­կա­րեւո­րը պետք է փորձենք ցույց տալ, որ Տեր-Մինասյա­նի «տարօ­րի­նակ» առա­ջարկի իրացման դեպքում հնա­րա­վոր էր խուսա­փել Մեծ եղեռնից՝ այս կետից բխող բոլոր հետեւանքնե­րով: Ինչպես որ Երկրորդ համաշխարհա­յի­նում, նախորդ դառը փորձից որոշ չափով սովո­րած հայ գործիչնե­րը, ի հակակշիռ սովե­տա­կան բանա­կում հայե­րի ակտիվ մասնակցության, ստեղծե­ցին նաեւ գերմա­նա­ցի­նե­րի կողմից կռվող, թեկուզ փոքր եւ կիսա­ձեւա­կան միա­վորներ, որոնց շնորհիվ Եվրո­պա­յի հայերն ազատվե­ցին բազմա­թիվ փորձանքնե­րից: Դրա մասին չեն իմա­նում կամ մոռա­նում են այսօրվա «մաքրա­մոլնե­րը», որոնք դատա­պարտում են այն հայ գործիչնե­րին՝ Նժդե­հին, Դրո­յին, որոնք գերմա­նա­ցի­նե­րի հետ համա­գործակցության եզրեր գտան: 

Ռուբեն Տեր-Մինասյա­նի անունը թերեւս նզովվեր դարե­րի մեջ որպես դավա­ճա­նի: Բայց նա կկա­տա­րեր իր պատմա­կան առա­քե­լությունը՝ բնաջնջումից փրկե­լով տաճկա­հա­յությա­նը: Դրա մասին ոչ ոք կարող էր չիմա­նալ՝ Մեծ եղեռնը կմնար այլընտրանքա­յին պատմության մղձա­վանջա­յին տարբե­րակ:


Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը ՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ