21.3 C
Yerevan

Ընդդի­մա­դիր Հինգե­րորդ Շարասյունը

Ընդդի­մությունը սպառվել է, վերջա­ցել: Այդ իսկ պատճա­ռով էլ գլո­բալ ատե­լության ֆոնին հնա­րա­վոր են նաև ծայրա­հե­ղա­կան գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նություն: Նորիկյա­նը նշեց, որ ընդդի­մա­դիրնե­րի մեջ կան խմբեր ու անհատներ, որոնք չեն հրա­ժարվի ահա­բեկչությամբ իշխա­նության գալու: 

Նորայր Նորիկյան

Factor.TV‑ի հյուրն է «Արդար Հայաստան» կուսաակցության նախա­գահ Նորայր Նորիկյա­նը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րին, առանձնա­հա­տուկ կերպով՝ վերջին մեկուկես ամսվա ընդդի­մա­դիր ցույցե­րին ու ելույթնե­րին: Նորայր Նորիկյանն ասաց, որ առանձնա­հա­տուկ կերպով շնորհա­կա­լություն է ուզում հայտնել ընդդի­մա­դիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքնե­րին, քանի որ վերջիններս իրենց անօ­գուտ ցույցե­րով այնպես սպա­ռե­ցին իրենց, որ հանրության միջից ընդհանրա­պես դուրս եկավ, որ իրենց կարե­լի է վախեցնել Նիկոլ Փաշինյա­նով: Միա­ժա­մա­նակ նաև իրենք իրենց ձևով փշրե­ցին այն առասպելնե­րը, որ նախկին նախա­գահնե­րը տիրա­պե­տում են անսահմա­նա­փակ ռեսուրնե­րի և կարող են միա­վորվե­լով վերջ տալ Նիկոլ Փաշինյա­նի իշխա­նությա­նը: Նրանք չկա­րո­ղա­ցան այդ անել, և նույնիսկ իրենք իրենց մեջ խնդիրներ ունեն:

Նորիկյանն ասաց, որ հայ քաղա­քա­կան միտքն ի վերջո պիտի կարո­ղա­նա ձերբա­զատվել նախկին-ներկա խնդիրնե­րից ու կարո­ղա­նա լեգի­տիմ ընտրություննե­րով հեռացնել և՛ Նիկոլ Փաշինյա­նին և ներկա­յիս ընդդի­մա­դիրնե­րին: Որովհետև եթե հանկարծ Նիկոլ Փաշինյա­նը փորձի Սերժ Սարգսյա­նի նման իշխա­նության մոնո­պո­լիա անել, դրա­նով իսկ կստո­րագրի սեփա­կան ինքնաոչնչացման դատավճռի առաջ, քանի որ իր գլխա­վոր «բրենդը» ժողովրդա­վա­րությունն է: Նա մի հետաքրքիր միտք արտա­հայտեց, ըստ որի 2018թ. ժողո­վուրդը ոչ թե իշխա­նության բերեց Նիկոլ Փաշինյա­նին, այլ «լարեց» Սերժ Սարգսյա­նին, ու եթե հիմա Նիկոլ Փաշինյա­նը որո­շի նման սխալ գործել, ապա ժողո­վուրդը նրան ևս կհե­ռացնի, ընդ որում այդժամ նաև արդա­րացված կլի­նի փողո­ցա­յին պայքա­րը, ոչ թե այս օրե­րի նման: Նիկոլ Փաշինյա­նը ընդդի­մա­դիրնե­րի պահանջով արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ անցկացրեց, ընդդի­մությունը մտավ ԱԺ, բայց սենյակնե­րը փակել գնա­ցել փողո­ցում ցույցեր են անում: Ընդդի­մությունը սպառվել է, վերջա­ցել: Այդ իսկ պատճա­ռով էլ գլո­բալ ատե­լության ֆոնին հնա­րա­վոր են նաև ծայրա­հե­ղա­կան գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նություն: Նորիկյա­նը նշեց, որ ընդդի­մա­դիրնե­րի մեջ կան խմբեր ու անհատներ, որոնք չեն հրա­ժարվի ահա­բեկչությամբ իշխա­նության գալու: Այդ փորձը մենք արդեն մեկ անգամ տեսել ենք: Այս ամե­նը հարված է պետության անվտանգությա­նը: Սա արդեն խաղաղ ցույց չէ: Եվ այս վիճա­կում էլ սպառնում են, սադրանքներ են հրահրում ու սպառնում, որ ով մեզ հետ չէ, ուրեմն մեր դեմ է: Նման մարգի­նա­լացված ուժե­րը տեղ չունեն ու չեն էլ ունե­նա­լու:

Նորիկյանն անդրա­դարձաավ ևս մեկ կարև­որ խնդրի՝ Արցա­խի հարցին: Նա շեշտեց, որ ոչ մի քաղա­քա­կան ուժ չպի­տի Արցա­խի հարցը շահարկի իշխա­նության հասնե­լու համար: Ոչ ոք այդ իրա­վունքը չունի և դա պետք է նույնիսկ քրեա­կա­նացնել: Իսկ հիմա ընդդի­մությունը հենց Արցա­խի հարցն է շահարկում: Վերջին ժամա­նակնե­րում ընդդի­մության իրա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը ոչ մի հանրա­յին ելույթներ չեն ունե­նում: Դրա փոխա­րե­նը նրանք գնում Չեռնո­գո­րիա­յի նախա­գա­հի այցն են խանգա­րում, գոռգո­ռում: Այդքան մտա­հոգ են, թող գնան ՌԴ-ին դիմեն, ՀԱՊԿ-ին դիմեն, այլ ոչ թե անհասկա­նա­լիո­րեն գնան Մոնտե­նեգրո­յի ներկա­յա­ցուցչին խանգա­րեն: Իմաստը ո՞րն է: Գնում ՌԴ ՊետԴումա­յի նախա­գա­հին գաղտնի բողո­քում են իշխա­նությունից: Սեփա­կան իշխա­նությունից բողո­քում են օտար երկրի ներկա­յա­ցուցչին: Սա հենց հինգե­րորդ շարասյան պահվածք է: Այլա­պես թող գնան ու Ռուսաստա­նին էլ բողոք ներկա­յացնեն: Չեն անում, որովհետև հրա­հանգ չունեն:

Նորիկյա­նը նաև շատ բարդ հարց բարձրացրեց մի կարև­որ հարց: Մենք չենք կարող Եվրո­պա-Ռուսաստան հակա­մարտության շրջա­նակնե­րում լինել միա­կողմա­նի: Մենք պիտի այս գլո­բալ խաղում կարո­ղա­նանք գտնել նրբություննե­րը: 

Եվս մի կարև­որ հարց: Եթե նույնիսկ Արցա­խի անկա­խությունը ճանաչվի, հայ-ադրբե­ջա­նա­կան հարցե­րը լուծվելո՞ւ են:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ