24.5 C
Yerevan

Օրուե­լի Կրկնա­միտքն ու Հայաստանյան Նորա­լե­զուն


«Շատ լավ» բառի փոխա­րեն մենք չասենք «գումա­րածլավ», բայց չէ որ մենք հենց այս պահին հրա­շա­լի, շատ լավ, չքնաղ, ընտիր, սքանչե­լի, հոյա­կապ և այդ իմաստնե­րով հոմա­նիշներ այլևս քիչ ենք կիրա­ռում և այդ ամե­նին մի բառով ասում ենք «քյութ»(cute բառից):

Արա­յիկ Մկրտումյան

Թայմս.3.12.83 զեկույց բբ օրվա պատվեր կրկնա­կի­գումա­րածլավ մեջբե­րումներ չմարդիկ վերա­շա­րադրել լրիվ վերիցվար մինչև ներկա­յա­ցումը:

Լրիվ նորմալ է, որ մարդիկ վերևի երկու տողը կարդա­լով ոչինչ չհասկա­նան: Թերևս այս տողե­րը ծանոթ կլի­նեն Օրուե­լի «1984» հակաուտո­պիստա­կան վեպը կարդա­ցած մարդկանց, ովքեր կհի­շեն, թե ինչ սարսա­փե­լի հրա­ման է նշա­նա­կում այդ և թե ինչ խայտա­ռակ դեպքե­րի ֆոնին է այդ ամե­նը տեղի ունե­նում: 

Անգլիա­ցի մեծ գրող, լրագրող Ջորջ Օրուելը(իսկական անուն ազգա­նունը՝ Էրիկ Արթուր Բլեր) 1949թ. հրա­տա­րակված գրքում ներկա­յացնում է ապա­գա­յի մռայլ ու սարսա­փե­լի պատկեր: Ամբողջա­տի­րա­կան պետա­կան համա­կարգ, ուր մարդիկ զրկված են ամեն տեսա­կի իրա­վունքնե­րից, և երկի­րը կառա­վա­րում է կուսակցությունը: Աշխարհ, որտեղ ամեն ինչ կեղծվում է մինչև անհե­թե­թության աստի­ճան, ուր մարդկանց շնչա­ռության տատանման կամ աչքե­րը թարթե­լու արա­գության պատճա­ռով մտքի ոստի­կա­նությունը սպա­նում է: Մի խոսքով «1984»-ը հակաուտո­պիստա­կան գրա­կա­նության լավա­գույն ձեռքբե­րումնե­րից է:

Իսկ ի՞նչ կապ ունի Օրուե­լի «1984» գործը հայկա­կան իրա­կա­նությա­նը: Դժբախտա­բար ունի և այն էլ շատ վատ առումով: Խոսքը բայց չի վերա­բե­րում այն բանին, թե Հայաստա­նում սարսա­փե­լի բռնաճնշումներ են ու մենք հայտնվել ենք Օրուե­լի նկա­րագրած բռնա­պե­տության ճիրաննե­րում: Խոսքը վերա­բե­րում է այդ գրքում նկա­րագրված երկու նողկա­լի երև­ույթի՝ կրկնամտքին ու նորա­լեզվին:

Կրկնա­միտքն այն է, երբ մարդիկ գիտակցա­բար փորձում են խաբել իրենց տեսո­ղությա­նը, լսո­ղությա­նը, հիշողությանը…բանականությանն ընդհանրա­պես: Եթե կուսակցությունն ասում է, որ երկուսին գումա­րած երկու հավա­սար չէ չորսի, ապա մարդը պարտա­վոր է հավա­տալ, ավելի՜ն, պարտա­վոր է չորս մատի փոխա­րեն տեսնել երեք, հինգ, ութ: Այնքան ինչքան կցանկա­նա կուսակցությունը: Մարդը պարտա­վոր է այդ անել: Եվ ողջ սարսափն այն է, որ ոչ թե այդ պահին պիտի առե­րես ընդունի, բայց հոգու խորքում հասկա­նա, որ 2+2=4, այլ գիտակցա­բար ինքն իրեն այնպես մոլո­րեցնի, որ հավա­տա, որ 2+2= այն թվին, ինչը կուզի կուսակցությունը: Մարդկանց հենց այդպես էլ կառա­վա­րում է այդ սարսա­փե­լի կուսակցությունը: Մեկ ժամ առաջվա տեղի ունե­ցա­ծը մոռա­նում են, հավա­տում են ամե­նաանհե­թեթ ստե­րին և նույնիսկ արդեն կարև­որ էլ չէ, թե մածունը սպի­տակ է, թե ոչ: Եթե կուսակցությունը հանկարծ ասում է, որ ինքն է հնա­րել ինքնա­թի­ռը, ապա պիտի հավա­տաս: Ուրիշ ճար չկա: Եվ հավա­տաս գիտակցա­բար, ողջ հոգով: Ոչ միայն կեղծես, այլև դառնաս այդ կեղծի­քը:

Գրքում եղած հաջորդ սարսա­փը նորա­լե­զուն է: Այսինքն այն անհասկա­նա­լի նախա­դա­սությունը, որը տեսաք գրառման սկզբում: Նորից կարդա­ցեք այն: Նորա­լեզվով գրվա­ծի թարգմա­նությունը հնա­լեզվով նշա­նա­կում է. «1983 թվա­կա­նի դեկտեմբե­րիերե­քի «Թայմսի» համա­րում տպագրված Մեծեղբոր հրա­մա­նը գոհացնող էվկա­յա­կոչվածեն գոյություն չունե­ցող մարդիկ։Ամբողջությամբ վերա­շա­րադրեք և մինչպահոց ուղարկե­լը ձեր տարբե­րա­կը հանձնեքղեկա­վա­րությա­նը»: 

Ահա թե ինչ: Բայց ինչի՞ համար է նորա­լե­զուն: Եվ ինչո՞ւ է նման անհե­թեթ շարադրանքով: Գրքում բացատրվում է, որ նորա­լե­զուն կուսակցության կողմից հնարված խոսե­լու և գրե­լու նոր ոճն ու ձևն է: Նորա­լե­զուն աղճա­տում ու ոչնչացնում է բառե­րը: Ոչնչացնում է ածա­կաննե­րը, հոմա­նիշնե­րը, հակա­նիշնե­րը: Իսկ ինչո՞ւ: Որպեսզի ապա­գա­յում, երբ նորա­լե­զուն արդեն հաստատված լինի, մարդիկ խոսե­լու և մտա­ծե­լու համար ունե­նան շատ փոքր, սահմա­նա­փակ քանա­կով բառեր: Եվ նույնիսկ այդ բառե­րը կունե­նան լրիվ ուրիշ նշա­նա­կություն: «Ազատ» բառը չի նշա­նա­կի այն «ազատ»-ը, որ հասկա­նում ենք այսօր, այլ կարե­լի կլի­նի ասել, որ ասենք. «Դաշտն ազատ է քարե­րից»: Ահա և վերջ: Կվե­րա­նան հակա­նիշնե­րը: «Վատ» բառը կվե­րա­նա և այդ իմաստը կարտա­հայտվի «լավ» բառին ավե­լացնե­լով «չ» նախա­ծանցը, այսինքն երբ ուզենք ասել «վատ», ասե­լու ենք «չլավ»: 

Ծիծա­ղե­լի՞ է: Ոչ, բայց չշտա­պենք: Եվ մի օրի­նակ: Այլևս չի լինի հիա­շա­լի, շատ լավ, չքնաղ, ընտիր, սքանչե­լի, հոյա­կապ և այդ իմաստնե­րով հոմա­նիշներ: Կլի­նի միայն «լավ» բառը: Եթե ցանկա­նանք ասել շատ լավ, ապա կասենք «գումա­րածլավ», իսկ եթե ուզենք ասել լավա­գույն, ապա կասենք «կրկնա­կի­գումա­րածլավ»: 

Մի խոսքով նորա­լե­զուն ոչնչացնում է բառերն ու միտքը: Ոչնչացնում այնպես, որ մարդը նույնիսկ չկա­րո­ղա­նա որևէ արգելված բան մտա­ծել, որովհետև վերը հիշա­տակված կրկնա­միտքն արդեն իսկ նրան թույլ չի տա, իսկ նորա­լեզվում էլ պարզա­պես չեն լինի բառեր, մտա­ծածն արտա­հայտե­լու համար: Ահա այսպի­սի դժո­խա­յին ապա­գա է պատկե­րում Ջորջ Օրուելն իր գրքում:

Շատե­րը կարող են ասել, որ այդ ամե­նը հեքիաթ է ու որ աշխարհը երբեք չի կարող նման բան անել: Դե գուցե և «շատ լավ» բառի փոխա­րեն մենք չասենք «գումա­րածլավ», բայց չէ որ մենք հենց այս պահին հրա­շա­լի, շատ լավ, չքնաղ, ընտիր, սքանչե­լի, հոյա­կապ և այդ իմաստնե­րով հոմա­նիշներ այլևս քիչ ենք կիրա­ռում և այդ ամե­նին մի բառով ասում ենք «քյութ»(cute բառից): Ոչ հայե­րեն է, ոչ հայա­շունչ, ոչ էլ ունի տասյնակ հոմա­նիշնե­րից որևէ մեկը: 

Ահա և նորա­լե­զու, որ մենք օգտա­գործում ենք առանց հասկա­նա­լու: Եվ նման բազմա­թիվ բառեր, որ մենք նրանց հայե­րեն տարբե­րակնե­րը թողած կիրա­ռում ենք քյութ, քուլ և այլ անհասկա­նա­լի ու օտա­րա­ծին երև­ույթներ: Ու մեր երի­տա­սարդնե­րից շատ շատե­րը ոչ միայն չեն կիրա­ռում մեր լեզվի շքե­ղությունը, այլև արդեն չգի­տեն էլ դրա մասին: Մենք հենց հիմա նեղացնում ենք մեր լեզվամտա­ծո­ղությունը, փոքրացնում ենք մեր մտա­ծե­լու կարո­ղությունը, մենք ոչնչացնում ենք հայե­րեն բառե­րը, մենք մեզ վերա­ծում ենք մոդա­յիկ ռոբո­տի, որը հպարտո­րեն խոսում է նորա­լեզվով, առանց տեղյակ լինե­լու, որ դրա հետև­ում կա աշխարհի ամե­նաշքեղ լեզունե­րից մեկը: Նայեք շուրջներդ և կտեսնեք ամեն տեղ լատին և սլա­վոն այբուբեններ: 10 վաճա­ռասրա­հի և սրճա­րա­նի անունից 7‑ը այլա­լե­զու է, իսկ որը հայա­տառ է, ապա հայա­շունչ չէ, օրի­նակ երբ հայա­տառ գրում են «բեյբի» կամ նման այլ այլա­դա­կություններ անում, որը քարոզվում է իբրև զարգացվա­ծություն:

Կռահո՞ւմ ենք արդյոք, որ մեզ մոտ սարսա­փե­լի արա­գությամբ զարգա­նում է այդ նորա­լե­զուն, որը ոչ միայն հայոց լեզվին է հարվա­ծում, այլև հայոց մտա­ծո­ղությա­նը:

Այստեղ նորա­լեզվին օգնության է հասնում կրկնա­միտքը: Ասա­ցեք խնդրեմ, դուք ամեն օր քանի՞ մարդու եք հանդի­պում կամ ինչ որ բան եք կարդում ու զայրա­նում, որ այդ մարդը բացա­ռիկ բութ է, կամ չի հասկա­նում ամե­նա­պարզ կեղծի­քը, կամ չի հիշում ընդա­մե­նը չորս հինգ տարի առաջ ինչ էր կատարվում և միանգա­մից հավա­տում է այն ամե­նին, ինչ իրեն կասեն այդ պահին: Դա էլ հո հասկա­նում եք: Զարմանո՞ւմ եք, որ մարդիկ կարող են հավա­տալ ամե­նա­հի­մար բանե­րին, կամ չհի­շել որ հենց երեկ ով ինչ ասեց: Այդ հենց ԿՐԿՆԱՄԻՏՔՆ է: Մարդիկ, ովքեր հավա­տում են ամե­նա­հի­մար բանե­րին, ովքեր չեն ուզում հիշել այն ինչ պետք է, եղել է, չեն ուզում հասկա­նալ, չեն ուզում ընդունել, նրանք հիմար չեն, պարզա­պես ենթա­գի­տակցո­րեն կիրա­ռում են կրկնա­միտք: 

Հաճախ մենք մեր կյանքում, մանա­վանդ մեր քաղա­քա­կա­նա­պես գերհա­գե­ցած առօրյա­յում հանդի­պում ենք բազմա­թիվ դեպքե­րի, երբ նույն բանը մեկը անում է, ուրեմն լավ և հայրե­նա­սի­րա­կան քայլ է, իսկ եթե մյուսն է անում, ապա՝ դավա­ճա­նա­կան: Այդ երև­ույթը գրքում կոչվում է «բադի կռկռոց»: Նորա­լեզվի ու կրկնամտքի իմաստը նաև այն է, որ եթե բարե­կա­միդ ես ասում՝ գովեստ է, եթե թշնա­մուդ՝ ապա վիրա­վո­րանք:

Երբ սկսեց խոսք գնալ հայ-թուրքա­կան սահմա­նի բացման կամ առևտրի մասին, հայ քաղա­քա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը սկսե­ցին «բադի կռկռոցն» օգտա­գործել: Այդ ամե­նը հետևյալ կերպ էր հնչում. «Այսինքն դուք որ գնում Թուրքիա առևտուր եք անում, վատ չի, բայց եթե մենք ենք անում, ապա վատ է հա՞»: Կամ «դուք գնում Թուրքիա հանգստա­նում եք, այդ լավ է, իսկ մենք ենք գնում ապա վատ է հա՞»: Ու այդ ընթացքում մենք կորցնում ենք երև­ույթը հասկա­նա­լու հնա­րա­վո­րությունը: Կամ էլ ավե­լի մեծ մի բան: Նախկին-ներկա այս զզվե­լի կռվում նախկիններն ու ներկա­նե­րը միմյանց մեղադրում են դավա­ճա­նա­կան գործե­լաո­ճում Արցա­խի հարցով ու զավեշտն այն է, որ նախկիններն էլ ներկա­ներն էլ բանակցա­յին գործընթա­ցում ոչ մի հրաշքներ չեն գործել, ավե­լին՝ ըստ էությամբ բոլորն էլ ընդունել են, որ յոթ շրջաննե­րը այս կամ այն տարբե­րա­կով հանձնվե­լու է ադրբե­ջանցի­նե­րին, իսկ Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցն էլ միշտ նույն ձևով է քննարկվել, բայց այդ ամե­նը ներկա­յացվել է հանրությա­նը որպես վիթխա­րի մեծություն: Ու հիմա երբ մենք աղե­տը ապրե­ցինք ամե­նա­մեծ խորությամբ, մեր նախկին-ներկա ուժե­րը հենց կրկնամտքով են զբաղված: Երկուսն էլ նույն բանն են արել, բայց չէ որ կա «բադի կռկռո­ցը», այսինքն եթե դու ես անում, ապա լավ բան ես անում, իսկ եթե դու չէ, ապա դա վատ բան է:

Դարձավ մոլլա Նասրե­դի­նի առա­կը, երբ վերջինս կնո­ջը պատվի­րում է մածուն բերել, քանի որ մածունն օգտա­կար է, բայց երբ կինն ասում է, որ մածուն չկա, նա պատասխա­նում է, որ շատ լավ է, որ չկա, քանի որ մածունը վնա­սա­կար է: Այնուհետև բացատրում է, ասե­լով, որ եթե կա, ուրեմն լավ բան է, իսկ եթե ոչ՝ ապա վատ:

Եվ իհարկե Օրուե­լի գրքում կան նաև պրոլներ, այսինքն պրո­լե­տա­րիատներ՝ հասա­րակ բնակչությունը, նրանք քաղա­քա­կա­նությամբ չեն զբաղվում և կուսակցա­կաններ չեն: Նրանք կազմում են Օվկիա­նիա հսկա­յա­կան պետության ազգաբնակչության մոտ 80 տոկո­սը և ցանկա­ցած պահի կարող են վերացնել այդ ողջ աղե­տը, բայց չեն անում, որովհետև զբաղված են ֆուտբո­լով, գարեջրով, թղթա­խա­ղով, մանր-մունր վեճե­րով ու վերջ: Նրանք գաղա­փա­րա­պես սնանկ են և երբեք ոչ մի կարև­որ բանի համար չեն գոռում, բայց պատրաստ են իրար սպա­նել մի ժանգոտ կաթսա­յի կամ երկու դոլա­րի համար:

Ոչինչ չի՞ հիշեցնում: Իրո՞ք ոչինչ չի հիշեցնում:

Ինչքան էլ որ դառն է վիճա­կը, պետք է խոստո­վա­նել, որ Օրուե­լի գաղա­փա­րա­զուրկ պրոլնե­րը, միտքն ու հոգին սպա­նող նորա­լե­զուն և բանա­կա­նությունը շղթա­յող կրկնա­միտքը Հայաստա­նում ողջ շքե­ղությամբ արտա­հայտված է: Եվ մենք գուցե չենք էլ պայքա­րում արդեն այդ ամե­նի դեմ, որովհետև մոռա­ցել ենք այդ ամե­նը բնո­րոշ բառե­րը, որովհետև մերը «բադի կռկռոցն է», տիկ-տոկի կիսաէ­րո­տի­կան, ֆուտբո­լը, խաղա­մո­լությունը, երկու կոպե­կով ծախվե­լը, բայց մենք դա չենք էլ կարող համե­մա­տել ու լավ-վատ անել, քանի որ արդեն չենք հասկա­նում լավի ու վատի տարբե­րություններն ամե­նա­կարև­որ հարցե­րում, քանի որ դժբախտա­բար մենք խոսում ենք նորա­լեզվով, ունենք կրկնա­միտք ու արդեն սիրում ենք «Մեծ Եղբո­րը»: Եվ ամեն ինչ արդեն «գումա­րածլավ է» մեր տեղա­կան հակաուտո­պիա­յում:

Առնչվող Հոդվածներ