Ընթանում է ոչ թե ու ոչ միայն կովկասյան գերակայության համար մղվող պայքար, այլև նոր, համաշխարհային գերակայության պայքար և Անդրկովկասը այդ ամենի բաղկացուցիչ մասն է: Տարածաշրջանում շահագրգիռ հետաքրքրություններ ունեն նաև Հնդկաստանը, Չինաստանը:
Հակոբ Բադալյան
FreeNews-ի եթերում հյուր է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՌԴ արտգործնախարար Լավրովի այցին և քննարկվել, թե ընդհանուր առմամբ ինչ նշանակություն կամ նպատակ էր հետապնդում այդ ամենը:
Զրույցի ընթացքում հետաքրքիր հարց հնչեց, թե արդյո՞ք Լավրովի այցը Հայաստան նախատեսված էր ինչ-ինչ սակարկումների համար, այսինքն ռուսները փորձում են ինչ որ բան պոկել այստեղից, որպեսզի ուրիշ գործարքներում զիջումներ ստանան թուրքերի կողմից Սիրիայում:
Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ «սակարկում» եզրույթը միշտ չէ, որ կարելի է հաջողված տրամաբանությամբ գործածել, ինչ որ մի պահի կարող է լինել սակարկումներ, ինչ որ մի պահի այդ ամենը կարող է պարզապես դիվանագիտական մանիպուլյացիա լինել: Հարցն ըստ էության ծագել է այն բանից, որ Լավրովը Հայաստան է այցելել Անկարա մեկնելուց հետո, որն էլ հայաստանյան քաղաքական շրջանակներին նման մտածմունքների տեղիք է տալիս:
Ամեն դեպքում Հ. Բադալյանը նկատեց, որ սակարկումների տրամաբանությունն այնքան էլ անհնարին բան չէ և եթե մի կողմ դրվի դիվանագիտական նրբանկատությունը, ապա կարելի է ասել, որ այո, աշխարհում բոլորն էլ ինչ որ բան անում են զիջումներ ստանալու, շահերի բախման ընթացքում սակարկումները ավելի հաջող լուծում ձևավորելու համար: Եվ եթե այստեղ ընթանում է հենց հայաստանյան տիրույթում սակարկումներ անել կամ չանելը, ապա ավելի պարզորոշ պետք է հասկանալ, թե այդ առևտուրը ում հաշվին է իրականացվելու:
Հ. Բադալյանն ասաց, որ հանդիպման ընթացքում շոշափված եռակողմ բանակցությունները հիշատակելու ֆոնին քննարկվել է բաև 3+3 ձևաչափը, ինչը նշանակում է, որ ռուսները փորձում են բոլոր ձևերով իրենց մասնակցությունն ունենալ Կովկասին վերաբերվող հարցերում: Ընդ որում այստեղ ոչ միայն ռուս-թուրքական երկկողմ շահերն են, այլև արևմուտքը ևս մեծ մասշտաբով ներգրաված է այստեղ: Ընթանում է ոչ թե ու ոչ միայն կովկասյան գերակայության համար մղվող պայքար, այլև նոր, համաշխարհային գերակայության պայքար և Անդրկովկասը այդ ամենի բաղկացուցիչ մասն է: Տարածաշրջանում շահագրգիռ հետաքրքրություններ ունեն նաև Հնդկաստանը, Չինաստանը:
Հակոբ Բադալյանը նշեց նաև Իրանի մասին: Իրանն արդեն իսկ ունի միջուկային զենքի մշակման համար, իսկ այդ ամենն արդեն չափից ավելի լուրջ է հնչում:
Կովկասում հիմա պայքար է կառավարման համար, տեղի է ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ ու չափից ավելի ճկուն է պետք լինել այս ամենի ընթացքում ջրից չոր դուրս գալու համար:
Հ. Բադալյանը նշեց, որ Լավրովը կարծես հպանցիկ, ասես շուրթերից թռած նախադասություններով խոսեց հայ-ադրբեջանական դելիմիտացիայի մասին, ընդ որում խոսելով Փարուխի մասին: Ինչպես հայտնի է Փարուխը ՀՀ-Ադրբեջան սահմանի մաս չէ, այլ Արցախ-Արդբեջան շփման գիծ: Եթե մեզ համար Փարուխը հսկայական նշանակություն ունի, ապա ռուսների համար Փարուխը ոչինչ է, ընդամենը ազդեցության համար կիրառվող գործիք: Պետք չէ Լավրովի ասածներում ինչ որ անհասկանալի հայամետ ջերմ շեշտեր գտնել, քանի որ այս ամենն ընդամենը քաղաքականություն է:
Հակոբ Բադալյանն անդրադարձավ նաև Լավրովի այցին ուղղված ընդդիմության պահվածքին: Նա նաև նշեց, որ թեև ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի, բայց իր ակցիաներով հակառակն է ցույց տալիս
Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել՝