16.8 C
Yerevan

ԱՄՆ‑ն Դնում Է Մատը Հայաստա­նի «Ցավոտ» Կետին

Նահանգնե­րը անշուշտ փորձե­լու է իր համար առա­վել հանգա­մա­նա­լից դիտարկել տնտե­սա­կան իրո­ղություննե­րը Հայաստա­նում և Կովկա­սում, ըստ այդմ առա­վել արդյունա­վետ դարձնել իր քաղա­քա­կա­նությունը:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նում Միացյալ Նահանգնե­րի նոր դեսպա­նի թեկնա­ծուի ընտրության հարցում ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նը նախա­պատվությունը տվել է մի թեկնա­ծուի, որն իր դիվա­նա­գի­տա­կան կարիե­րա­յի ընթացքում գերա­զանցա­պես զբաղվել է տնտե­սա­կան ուղղությամբ: Նահանգնե­րի նախա­գա­հի այդ քայլն ու դրա հնա­րա­վոր քաղա­քա­կան համա­տեքստը դիտարկել եմ ավե­լի վաղ: Գործնա­կա­նում, Միացյալ Նահանգնե­րը ուղղա­կի, թե անուղղա­կի մատը դնում է Հայաստա­նի «ցավոտ» կետին՝ տնտե­սությա­նը: Մեծ հաշվով, տնտե­սությունն է պետա­կան քաղա­քա­կա­նության կայուն հիմքը և դա հատուկ է ոչ միայն Հայաստա­նին: Որևէ երկրի քաղա­քա­կան կշիռ ձևա­վո­րող առանցքա­յին գործոննե­րից մեկը դրա տնտե­սության վիճակն է, տնտե­սության տարբե­րակվա­ծության աստի­ճա­նը, տնտե­սա­կան անվտանգության ինստի­տի­տուցիո­նալ աստի­ճա­նը: Հայաստանն այդ իմաստով ունի լուրջ խնդիրներ, որովհետև հայաստանյան տնտե­սության բնույթը, ծավա­լը թույլ չեն տալիս դնել քաղա­քա­կան լուրջ նպա­տակներ և առաջ քաշել ծանրակշիռ օրա­կարգեր, որոնք ապա­հովված են կայուն բազա­յով և այդ կերպ նաև հուսա­լի, համո­զիչ են հնա­րա­վոր գործընկերնե­րի համար: Հետև­ա­բար, Հայաստա­նի պետա­կան քաղա­քա­կա­նության որա­կա­կան և բովանդա­կա­յին վերա­փո­խումը կարող է գործուն և կայուն ընթացք ստա­նալ միայն տնտե­սա­կան բազա­յի վերա­փոխման կայուն և գործնա­կան ընթացքի պարա­գա­յում: 

Ինչ կփո­խի այդ առումով հանգա­մանքը, որ Միացյալ Նահանգներն օրի­նակ Հայաստա­նում մտա­դիր է նշա­նա­կել դեսպան, որը «մասնա­գի­տա­ցած» է տնտե­սության հարցե­րում: Այստեղ հարկ է միանգա­մից հստա­կեցնել, որ՝ ինչպես պետք չեն պատրանքներ անմի­ջա­կան անվտանգության ոլորտի առումով, այդ կերպ նաև պետք չէ պատրանք, թե Նահանգնե­րը փորձում է տնտե­սությամբ «փրկել Հայաստա­նը»: Ընդհանրա­պես, որևէ գործընկե­րա­յին հեռանկար ու շահընկե­րության հնա­րա­վո­րություն դիտարկել «փրկչի» պրիզմա­յով՝ որևէ արտա­քին ուժի առնչությամբ, պարզա­պես ծիծա­ղե­լի է՝ տխուր հետև­անքով: 

Նահանգնե­րը անշուշտ փորձե­լու է իր համար առա­վել հանգա­մա­նա­լից դիտարկել տնտե­սա­կան իրո­ղություննե­րը Հայաստա­նում և Կովկա­սում, ըստ այդմ առա­վել արդյունա­վետ դարձնել իր քաղա­քա­կա­նությունը: Այս դեպքում հարցն այն է, որ այդ իրո­ղությունը Հայաստա­նի համար կարող է բացել նոր հնա­րա­վո­րություն և պատրաստ լինե­լով այդ հնա­րա­վո­րության ուղղությամբ կոնկրետ, մշակված, նախա­պես հղկված աշխա­տանքի, կարող է առա­ջա­նալ որո­շա­կի տնտե­սա­կան էֆեկտ ստա­նա­լու, հետև­ա­բար նաև քաղա­քա­կան ներուժի որո­շա­կի լիցք կուտա­կե­լու հնա­րա­վո­րություն: Երբ խոսվում է Հայաստա­նի ինքնիշխան քաղա­քա­կա­նության անհրա­ժեշտության մասին, այդ ինքնիշխա­նությունը ձևա­վորվում է ոչ թե այդ խոսքե­րի բարե­հունչ, ականջա­հա­ճո, նաև ոգե­ղեն բնույթով, այլ պետության և հանրության կենսա­գործունեության համա­կարգի և դրա ողնա­շա­րի՝ տնտե­սության առողջությամբ և տարբե­րակվա­ծությամբ: 

Ինքնիշխա­նության աստի­ճա­նը գործնա­կա­նում ուղիղ համե­մա­տա­կան է տնտե­սության ցուցա­նիշնե­րի և տարբե­րակվա­ծության աստի­ճա­նին: Անկասկած է, որ դրա հետ կապված խնդիրնե­րը լուծե­լու համար Հայաստա­նին անհրա­ժեշտ է շատ ավե­լի մեծ ընդգրկում, քան միայն պետա­կան կառա­վարման համա­կարգը: 

Իհարկե լոկո­մո­տիվն այստեղ պետք է լինի այդ համա­կարգը, սակայն մի շարք իրո­ղություններ, բարդություններ ու մարտահրա­վերներ անհրա­ժեշտ են դարձնում ավե­լի մեծ ընդգրկումը՝ ռեսուրսա­յին սղություն թույլ չտա­լու համար: Ի վերջո հենց դրա համար է, որ կարև­որ է հանրա­յին համե­րաշխության և ներքին կայունության գաղա­փա­րը, որպեսզի հնա­րա­վոր լինի տնտե­սա­կան էֆեկտի որևէ հեռանկա­րի շուրջ առա­վե­լա­գույն ռեսուրսի կենտրո­նա­ցում: Հայաստա­նում ԱՄՆ նոր դեսպա­նի թեկնա­ծուի ընտրությունը թերևս որո­շա­կիո­րեն անուղղա­կիո­րեն ենթադրում է «տնա­յին առա­ջադրանք» Հայաստա­նի համար, որն արդյունա­վետ կատա­րե­լու պարա­գա­յում հնա­րա­վոր է ստա­նալ բազա­յին էֆեկտ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ