15.8 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Մեր խոսքի շեշտը գրա­կան լեզուն է, բայց գրա­կան լեզվի կենսունա­կության միակ հիմքն էլ հենց այն է, որ չի կարե­լի նույնացնել հայե­րենն ընդհանրա­պես գրա­կան հայե­րե­նի հետ միայն: Հայե­րե­նը մի մեծ ամբողջություն է, որի մասերն են հին գրա­կան լեզուն՝ գրա­բա­րը, երկու նոր գրա­կան լեզունե­րը՝ արեւե­լա­հա­յե­րենն ու արեւմտա­հա­յե­րե­նը եւ հայե­րեն բարբառնե­րի ու նրանց խոսվաքծնե­րի բազմա­զա­նությունը:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Գրա­կան հայե­րեն՝ պատմություն, այլընտրանքներ, ապա­գա (Մաս Ա) 

Ֆեյսբուքյան օգտա­տե­րե­րից մեկը վերջերս գրել էր, թե բա, եթե առանձին Հայ եկե­ղե­ցու պատմություն ենք դասա­վանդում դպրո­ցում, եկեք Հայոց լեզվի պատմություն էլ դասա­վանդենք, դա էլ է մեծ դեր խաղա­ցել մեր ինքնության կայացման մեջ եւ այլն: Այդքան էլ լավ չհասկա­ցա այդ գրառման իմաստը. ոչ այն է՝ հեգնա­կան էր, ոչ այն է՝ կեսլուրջ: Բայց խնդիրն այն է, որ հայոց լեզվի պատմության իմա­ցության տարրա­կան մակարդակն իրոք անհրա­ժեշտություն է եւ ոչ թե զուտ նրա համար, որ իմա­նանք դրա դերը մեր ինքնության կայացման պատմության մեջ եւ այլն, այլ՝ գործնա­կան: Եվ եթե մենք չենք հասկա­նում, որ դա այդպես է, խնդիրն էլ գալիս է հենց… լեզվի պատմության մեր չիմա­ցությունից: Հենց չիմա­ցությունից է բխում այն, որ չենք պատկե­րացնում՝ գրա­կան լեզուն հենց այնպես, ինքնուրույն պահպանվող, ինքնա­կարգա­վորվող ու մշտա­պես կայուն երեւույթ չէ, այլ մտածված քաղա­քա­կա­նություն պահանջող երեւույթ: Որ գրա­կան լեզուն ոչ թե ինքնուրույն է ստեղծվել, այլ կոնկրետ մարդկանց լուրջ ու մտածված ջանքե­րի շնորհիվ, եւ եթե ուզում ենք մեր հաջորդնե­րին էլ փոխանցել իրա­պես կենսունակ գրա­կան հայե­րեն, մենք էլ պետք է մտածված ջանքեր գործադրենք, պատկե­րա­ցում, տեսություն եւ ծրագրա­յին մոտե­ցում ցուցա­բե­րենք: Մինչդեռ այս, ինչպես եւ մյուս նման հարցե­րում, մենք, ցավոք, կրա­վո­րա­կան սպա­ռո­ղի դերում ենք՝ վայե­լում ենք նախորդ սերունդնե­րի ստեղծա­ծը, բայց չենք մտա­ծում, որ ջանքեր են պահաջվում, որպեսզի դա շարունա­կի մնալ մրցունակ ու կենսունակ: 

Խոսքը, շեշտեմ, հե՛նց գրա­կան հայե­րե­նի մասին է: Հայե­րե­նը՝ որպես խոսակցա­կան լեզու, այո´, կպահպանվի այնքան ժամա­նակ, քանի դեռ կա հայկա­կան միջա­վայրը, քանի դեռ Հայաստա­նում ապրում են հայեր: Խոսակցա­կան լեզուն կինքնա­կարգա­վորվի առանց միջամտության, այնպես, ինչպես հազա­րամյակներ շարունակ ինքնա­կարգա­վորվել է՝ սկսած հնդեվրո­պա­կան նախա­լեզվի մեջ ձեւա­վորված նախա­հայկա­կան բարբա­ռից մինչեւ մեր օրե­րը: Բայց գրա­կան լեզուն այլ է՝ դա արդեն քաղա­քա­կան եւ մշա­կութա­յին ինքնուրույնության բարձր հայտ ներկա­յացրած հանրության գործիքնե­րից է, որը պահանջում է անգամ քաղա­քա­կան մոտե­ցում: Քաղա­քա­կան, իհարկե, այստեղ լայն իմաստը նկա­տի ունենք, ոչ թե, ասենք, կուսակցա­կան գործունեությունը, այլ որո­շումնե­րի ընդունումը, ծրագրա­յին մոտե­ցումը եւ այլն: 

Հայե­րե­նի մրցունա­կության խնդի­րը պարապ հարց չէ: Այն չի եղել այդպի­սին նախկի­նում, երբ հայե­րե­նը դարե­րի ընթացքում որպես գրա­կան լեզու մրցել է իրե­նից շատ ավե­լի ուժեղնե­րի հետ՝ հին հունա­րե­նից ու լատի­նե­րե­նից սկսած մինչեւ ռուսե­րեն: Առա­վել եւս դա պարապ հարց չէ այսօր՝ մի աշխարհի պայմաննե­րում, ուր խնդի­րը ոչ միայն հաղորդակցության տեխնո­լո­գիա­նե­րի գերա­րագ զարգա­ցումն է, գիտե­լի­քի եւ տեղե­կատվության անընդատ կտրուկ աճը, որին լեզունե­րը պետք է նույնքան արագ հարմարվեն, այլեւ այն, որ ուժեղնե­րը դառնում են ավե­լի ուժեղ, իսկ թույլե­րը՝ հաճախ ավե­լի թույլ: Լեզունե­րի ոլորտում դա նշա­նա­կում է, որ համաշխարհա­յին լեզվի՝ անգլե­րե­նի դերը, նշա­նա­կությունը, տարածվա­ծությունը, ներգրավվա­ծությունն աննա­խա­դեպ ավե­լա­նում է, բայց սրան գումա­րած՝ նաեւ ռեգիո­նալ մեծ լեզունե­րի խնդիր կա՝ իսպա­նե­րեն, չինա­րեն, մեր դեպքում՝ ռուսե­րեն: Վերջիննե­րի դիրքե­րին անգլե­րե­նը շատ չի սպառնում, բայց կա հայե­րե­նի նման ավե­լի փոքր եւ միայն տեղա­կան-ազգա­յին տարա­ծում ունե­ցող լեզունե­րի հանդեպ հավելյալ ճնշման գործոն ոչ միայն համաշխարհա­յին, այլեւ ռեգիո­նալ մեծ լեզունե­րի կողմից: 

Մեզ հիմա շատ բնա­կան է թվում այն վիճա­կը, որ հայե­րե­նը՝ որպես գրա­կան լեզու, սպա­սարկում է մարդկա­յին մտքի եւ գործունեության բոլոր ոլորտնե­րը: Մեզ համար զարմա­նա­լի չէ, որ հայե­րեն ունենք, ասենք, ֆիզի­կա­յի դասա­գիրք կամ երկրա­բա­նության վերա­բերյալ գիտա­կան հոդված եւ այլն: Այնպես չէ, որ աշխարհի բոլոր մեր չափի ազգերն ունեն նման կարո­ղություն, եւ նույնիսկ մեզնից քանա­կով ավե­լի մեծ ազգե­րը Ասիա­յում կամ Աֆրի­կա­յում այս ավանդույթը չունեն: Իհարկե, մենք սիրում ենք մեզ համե­մա­տել միայն Եվրո­պա­յի մեծ ազգե­րի հետ, դա ինքնին լավ է, որովհե­տեւ նաեւ ստի­պում է մեզ հաճախ մեր գլխից էլ վեր թռչել, բայց նաեւ լավ կլի­նի ժամա­նակ առ ժամա­նակ հիշել, որ աշխարհը մեծ է: 

Սակայն չի բացառվում, որ արդեն մեկ-երկու սերունդ անց այնպի­սի իրա­վի­ճակ ստեղծվի, որ հայե­րե­նի մրցակցա­յին կարո­ղություննե­րը նվա­զեն, եւ ավե­լի ու ավե­լի բարդա­նա հայե­րե­նով ծածկել բոլոր ոլորտնե­րը, հայե­րե­նի կարգա­վի­ճա­կը որպես լիարժեք ինքնիշխան լեզու նվա­զի: Որպեսզի դա չլի­նի, պետք է նախ հասկա­նանք մեր լեզվի պատմությունը, երկրորդ՝ նաեւ այդ հասկա­ցության հիմամբ այսօրվա­նից մտա­ծենք մեծ քաղա­քա­կա­նությունը, որը հաջորդ սերունդնե­րին պետք է փոխանցի նույնքան մրցունակ հայե­րեն, որքան ստա­ցել ենք որպես ժառանգություն նախորդնե­րից: 

Ի՞նչ պետք է եւ կարող է մեզ սովո­րեցնել լեզվի պատմությունը: 

Նախ՝ որ հայե­րե­նը մեծ, բազմա­շերտ համա­կարգ է, երկրորդ՝ որ գրա­կան լեզուն ինքնա­կարգա­վորվող համա­կարգ չէ, այլ քաղա­քա­կա­նության արդյունք: 

Սկսենք առա­ջի­նից. ի՞նչ է նշա­նա­կում մեծ եւ բազմա­շերտ համա­կարգ:

Մեր խոսքի շեշտը գրա­կան լեզուն է, բայց գրա­կան լեզվի կենսունա­կության միակ հիմքն էլ հենց այն է, որ չի կարե­լի նույնացնել հայե­րենն ընդհանրա­պես գրա­կան հայե­րե­նի հետ միայն: Հայե­րե­նը մի մեծ ամբողջություն է, որի մասերն են հին գրա­կան լեզուն՝ գրա­բա­րը, երկու նոր գրա­կան լեզունե­րը՝ արեւե­լա­հա­յե­րենն ու արեւմտա­հա­յե­րե­նը եւ հայե­րեն բարբառնե­րի ու նրանց խոսվաքծնե­րի բազմա­զա­նությունը: Չնա­յած այսօր հայե­րե­նի բարբառնե­րի զգա­լի մասը դուրս է եկել գործա­ծությունից՝ հիմնա­կա­նում Մեծ եղեռնից հետո ու դրա հետեւանքով, բայց մյուսներն էլ շարունա­կում են իրենց գոյությունը, ինչպես օրի­նակ՝ Էրզրումի բարբա­ռը՝ Շիրա­կում ու Ջավախքում, Ղարա­բա­ղի բարբա­ռը՝ Արցա­խում ու Գորիս-Կապա­նում, Տավուշում, Խոյի բարբա­ռը՝ Արա­րատյան դաշտի մեծ մասում ու շրջա­կայքում, Մշո բարբա­ռը՝ Ապա­րա­նում ու Սեւա­նի ավա­զա­նում եւ այլուր, Արա­րատյան բարբա­ռը՝ Լոռիում, Աշտա­րա­կում եւ այլուր: Եվ նույնիսկ վերա­ցած կամ թուլա­ցած բարբառնե­րի զգա­լի մասով գրանցված է մեծ բանահյուսա­կան նյութ, օրի­նակ՝ հեքիաթներ, երգեր եւ այլն: Այսինքն՝ դրանք էլ, չնա­յած չեն գործածվում կամ քիչ են գործածվում, բայց հայե­րե­նի համա­կարգի մեջ կան: Հայե­րե­նի բարբա­ռա­յին հարստությունը հատկա­պես տպա­վո­րիչ է. աշխարհի ոչ բոլոր լեզուներն ունեն նման բազմա­զա­նություն ու տարբե­րա­կում: Օրի­նակ՝ գերմա­նե­րե­նը մեզ նման հարուստ է բարբառնե­րով, իսկ ռուսե­րե­նը եւ վրա­ցե­րե­նը՝ ոչ: Մի այլընտրանքա­յին իրա­կա­նության մեջ հայե­րե­նի այս հարստության հիմամբ հանգիստ կարող էր ձեւա­վորվել մի քանի առանձին գրա­կան լեզու եւ մի քանի առանձին ազգա­յին ինքնություն: Ընդ որում՝ այդ լեզունե­րի կրողնե­րը միմյանց բարդությամբ կհասկա­նա­յին: Օրի­նակ՝ եթե պատկե­րացնենք մեկ առանձին գրա­կան լեզու Զեյթունի բարբա­ռի հիմամբ, մեկն էլ՝ Ղարա­բա­ղի, ապա դրանք իրա­րից թերեւս մոտա­վո­րա­պես նույնքան տարբեր կլի­նեին, որքան, ասենք, ռուսե­րենն ու հայե­րե­նը: Եթե կարծում եք, որ չափա­զանցնում եմ, կարող եք փորձել «զեյունե­նե­րից» գրա­կան հայե­րեն թարգմա­նել «ճոյ պեյ» շատ պարզ բառա­կա­պակցությունը, որի երկու բառն էլ մաքուր հայե­րեն են, մեզ բոլո­րիս մանկուց հայտնի են եւ նշա­նա­կում են շատ սովո­րա­կան, առօրյա մի երեւույթ: Ընդա­մե­նը բառերն այստեղ հնչյունա­փոխված են այնքան, որ առա­ջին հայացքից անճա­նա­չե­լի են, բայց եթե իմա­նաս այս բարբա­ռի հնչյունա­փո­խության օրենքնե­րը՝ կռա­հե­լը բարդ չէ: «Ճոյ պեյ»-ը նշա­նա­կում է «ջուր բեր»՝ ջ‑ն դառնում է ճ, ու‑ն՝ ո, ր‑յ եւ այլն: Միայն «պեյ»-«բեր» զույգի ե‑ն փոխված չէ: 

Բարբառնե­րից պետք է տարբե­րել այն խոսակցա­կան հայե­րե­նը, որով խոսում ենք Երեւա­նում: Դա բարբառ չէ, այլ գրա­կան լեզվի խոսակցա­կան տարբե­րակ՝ բարբա­ռա­յին որոշ տարրե­րով: Արա­րատյան բարբա­ռի երեւանյան խոսվածքը, որով նախկի­նում խոսում էին Երեւա­նում, փաստա­ցի գոյություն չունի, ձուլվել է խոսակցա­կա­նի մեջ: Իր նախնա­կան վիճա­կում այդ բարբա­ռը ավե­լի մոտ էր, ասենք, Լոռու խոսվածքին, քան նրան, որով մենք այսօր խոսում ենք: Սա իմի­ջիայլոց: 

Մեզա­նում դեռ առկա է բարբառնե­րին մի տեսակ վերեւից նայե­լու, բարբա­ռա­յին ձեւերն արհա­մարհե­լու, դրանք գրա­կա­նով շտկե­լու ավանդույթը: Նույնիսկ միտում կա հայե­րենն ընդհանրա­պես նույնացնել միայն գրա­կան, ավե­լի նեղ՝ գրա­կան արեւե­լա­հա­յե­րե­նի հետ: Մինչդեռ շատ կարեւոր է հասկա­նալ, որ հայե­րե­նը հայե­րե­նի դրսեւո­րումնե­րի ամբողջությունն է՝ հին եւ նոր գրա­կան լեզունե­րով՝ գրա­բար, արեւե­լա­հա­յե­րեն, արեւմտա­հա­յե­րեն եւ բարբառնե­րի բազմա­զա­նությամբ՝ գործածվող եւ գործա­ծությունից դուրս եկած, բայց գրանցված: Սա հիմնա­րար այն ընկա­լումն է, որի օգնությամբ միայն կարող ենք հուսալ, որ գրա­կան հայե­րե­նի մրցունա­կությունն ու կենսունա­կությունը կկա­րո­ղա­նանք փոխանցել ապա­գա սերունդնե­րին: Որովհե­տեւ գրա­կան լեզվի հետա­գա զարգացման, հարստացման, ընդլայնման, ճկունության անսպառ աղբյուրը հենց այդտեղ է՝ մի կողմից իբր մեռած համարվող գրա­բա­րում, մյուս կողմից՝ իբր ցածր համարվող բարբառնե­րում: Գրա­կան հայե­րե­նը զարգացնել կկա­րո­ղա­նանք միայն, այսպես ասած, հենվե­լով սեփա­կան ուժե­րի վրա: Իսկ եթե շարունա­կենք կրել հայե­րե­նի՝ որպես միայն արդի գրա­կան արեւե­լա­հա­յե­րե­նի ընկա­լումը, ապա կշա­րունա­կենք կանգնել մի նեղ հենքի վրա, որը լեզվի զարգա­ցումը փակուղի կտա­նի, եւ այն կդարձնի անմրցունակ: Սրա մասին մի փոքր ավե­լի ուշ նորից կխո­սենք: Հիմա մի կարճ անդրա­դարձ անենք գրա­կան հայե­րե­նի պատմությա­նը, ինչն ավե­լի կհեշտացնի արդի խնդիրնե­րի ընկա­լումը:


Գրա­կան հայե­րե­նը, ինչպես գիտենք, ստեղծվել է 5‑րդ դարում, եւ այդ գործը շարունակվել է հետա­գա մեկ-երկու դարե­րում եւս՝ թարգմա­նա­կան եւ օրի­գի­նալ գրա­կա­նությամբ: Պատմությունն այստեղ չենք պատմե­լու, մեզ համար կարեւոր է այստեղ հասա­նե­լի դարձնել այն միտքը, թե ինչպի­սի ջանքեր է պահանջում գրա­կան լեզվի ստեղծումն ու զարգա­ցումը: Հայե­րե­նը՝ որպես խոսակցա­կան, շատ հին լեզու է, բայց մի՝ թեկուզ շատ հին խոսակցա­կան լեզվի հիմքով գրա­կան լեզու ստեղծե­լը, որը պետք է սպա­սարկի մարդկա­յին գործունեության բոլոր ոլորտնե­րը՝ բարդ խնդիր է: Նույնիսկ 19–20-րդ դարե­րում, երբ բազմա­թիվ ժողո­վուրդներ առա­ջին անգամ ստեղծե­ցին իրենց գրա­կաննե­րը, լուրջ խնդիրնե­րի հանդի­պե­ցին: Որեւէ զուտ խոսակցա­կան, գրա­կան ավանդույթ չունե­ցող լեզվի բառա­պա­շա­րը, որքան էլ հարուստ լինի, քանա­կով մի քանի անգամ զիջում է գրա­կան լեզունե­րին: Մարդիկ օգտա­գործում են այնքան բառ, որքան անհրա­ժեշտ է սովո­րա­կան կենցա­ղում: Գիտա­կան, պետա­կան-կառա­վարչա­կան, բարձր գրա­կա­նության եւ նման բառա­պա­շա­րը պետք է ստեղծվի զրո­յից, եթե չկա սեփա­կան գրա­կան ավանդույթ: Դրա համար կա մի քանի ճանա­պարհ՝ փոխա­ռություննե­րը, պատճե­նումը՝ սեփա­կան բառա­յին հիմքով, բայց փոխառյալ կաղա­պա­րով եւ այլն: Ինքնա­տիպ ճանա­պարհներ էին ընտրել, օրի­նակ, 19-րդ դարում էստո­նա­կան գրա­կան լեզվի հիմնա­դիրնե­րը, որոնք չէին ուզում շատ փոխա­ռություններ անել, ոչ էլ պարզ պատճե­նումներ եւ պարզա­պես ոչնչից բառեր էին ստեղծում՝ բառա­ցիո­րեն հորի­նե­լով դրանք: Բայց հիմնա­կան ճանա­պարհը սկզբում, իհարկե, փոխա­ռությունն է կամ պատճե­նումը, իսկ հետա­գա­յում արդեն եղած կաղա­պարնե­րով լեզուն կարող է ինքն իր համար ստեղծել նոր բառեր: 

Խնդիրն առա­վել բարդ էր հնում, երբ ստեղծվում էր գրա­կան հայե­րե­նը՝ այն, ինչ այսօր կոչում ենք գրա­բար, իսկ գիտա­կան գրա­կա­նության մեջ ավե­լի ընդունված է անվա­նել դասա­կան հայե­րեն: Այդ ժամա­նակ աշխարհում մի քանի գրա­կան լեզու կար միայն՝ հին հունա­րե­նը, լատի­նե­րե­նը, արա­մե­րե­նը, ղպտե­րե­նը, իսկ մեզնից ավե­լի հեռու՝ Հնդկաստա­նի գրա­կան լեզունե­րը՝ սանսկրիտն ու պալին: Իրա­նի պես հին պետությունն ու քաղա­քակրթությունը փաստո­րեն լիարժեք գրա­կան լեզու չուներ: Այս պայմաննե­րում սեփա­կան գրա­կան լեզու ունե­նա­լու հայտ ներկա­յացնելն անգամ մեծ հավակնություննե­րի նշան էր: Վստա­հա­բար կարող ենք ասել, որ այսօրվա հայերս նման հայտ այն ժամա­նակվա պայմաննե­րում չէինք համարձակվի ներկա­յացնել: Ավե­լին՝ շատե­րը դա խելա­գա­րություն կհա­մա­րեին:


Գրա­կան հայե­րե­նը ստեղծվում էր Հայոց թագա­վո­րության անկմա­նը զուգա­հեռ, ի սկզբա­նե թագա­վո­րա­կան պատվե­րով ու հովա­նա­վո­րությամբ, իսկ հետո՝ հայկա­կան իշխա­նա­կան տնե­րի: Սա զուտ մշա­կութա­յին գործընթաց չէր, այն ժամա­նակ չկա­յին էլ մաքուր, անկախ մշա­կութա­յին, գիտա­կան գործընթացներ, այլ քաղա­քա­կա­նություն: Հայոց գրա­կան լեզուն պետք է որոշ չափով հենց հայոց նոր թագա­վո­րություն լիներ, այսինքն՝ ամրապնդեր հայկա­կան ինքնուրույնությունը թագա­վո­րության անկմա­նը զուգա­հեռ, որոշ չափով փոխհա­տուցեր այդ անկումը եւ հետա­գա­յում դրա վերա­կանգնման հիմքե­րից մեկը դառնար: Դա մեկուսի գործընթաց չէր, այլ մասն էր մի մեծ քաղա­քա­կա­նության, որի շրջա­նա­կում 5–7‑րդ դարե­րում կայա­ցավ հայկա­կան ինքնուրույն աստվա­ծա­բա­նությունը եւ դավա­նանքը, եկե­ղե­ցա­կան կառույցը, ուրույն ճարտա­րա­պե­տա­կան ոճը եւ այլն: 

Գրա­կան հայե­րե­նը ստեղծվել է հունա­րե­նի, մասամբ էլ արա­մե­րե­նի օրի­նա­կով: Ճիշտ նույն կերպ՝ հունա­րե­նի հիմքով ստեղծվել է նաեւ օրի­նակ գրա­կան լատի­նե­րե­նը, ավե­լի ուշ՝ հին սլա­վո­նե­րե­նը, որն այսօրվա գրա­կան ռուսե­րե­նի աղբյուրնե­րից է: Բառե­րը ոչ թե փոխառվում էին հունա­րե­նից, այլ հունա­րե­նի կաղա­պարնե­րով եւ հաճախ բառա­ցի պատճե­նումնե­րով, բայց հայկա­կան նյութով ստեղծվում էին հայե­րեննե­րը: Կարե­լի է ասել, որ այդ իմաստով գրա­կան հայե­րե­նը հին հունա­րե­նի «թարգմա­նությունն է» կամ հայա­ցումը: Այս կերպով հսկա­յա­կան բառա­պա­շար է ստեղծվել, որից օգտվում ենք ցայսօր: Մեր կենցաղ մտած եւ այնքան սովո­րա­կան թվա­ցող բառե­րը, ինչպի­սիք են օրի­նակ՝ ներկա, ապա­գա, բացարձակ, շրջա­կա, քաղա­քա­կան, մերձա­կա, տեսա­կան, ենթա­կա, բացա­ռություն եւ տասնյակ ու տասնյակ այլ բառեր, հունա­րե­նից արված պատճե­նումներ են: Այսինքն՝ սրանք չեն եղել «բնա­կան», «խոսակցա­կան» հայե­րե­նում, այլ ստեղծվել են հունա­կան ձեւե­րի հայացմամբ 5–7‑րդ դարե­րի թարգմա­նիչնե­րի կողմից: Հետա­գա­յում էլ այս բառե­րը կաղա­պար են դարձել նոր բառե­րի ստեղծման համար, արդեն պատճե­նումից դուրս: Ի դեպ, ինչպես ասե­ցինք, նույն կերպ՝ հունա­րե­նի պատճենմամբ ստեղծվել են եւ այլ գրա­կան լեզուներ: Դրա պատճա­ռով շատ բառեր հայե­րե­նում, լատի­նե­րե­նում, հին սլա­վո­նե­րե­նում ունեն նույնա­տիպ կառուցվածք: Օրի­նակ՝ հայե­րեն ներկա, լատի­նե­րեն՝ praesent ոչ միայն նույն իմաստն ունեն, այլեւ կառուցված են նույնի­մաստ տարրե­րից՝ պատճե­նումը լինե­լով հունա­րեն «էնեստոս» բառի: 

Մի անգամ ստեղծվե­լով՝ գրա­կան հայե­րենն անընդհատ զարգա­ցել է, այն չի մնա­ցել նույնը դարե­րի ընթացքում: Օրի­նակ՝ 5‑րդ դարի գրա­բա­րը տարբեր է 7‑րդ դարի լեզվից, որն ավե­լի խրթին է, իսկ 9‑րդ դարում աշխա­տանք է տարվում՝ վերա­դառնա­լու ավե­լի պարզ ձեւե­րին, միա­ժա­մա­նակ ճոխացնե­լով ոճը: 12–13 դարե­րում, երբ խոսակցա­կան լեզուն արդեն շատ տարբեր էր գրա­կա­նից, նոր կարգա­վո­րումներ են արվում, այդ թվում կանո­նա­կարգվում է ուղղագրությունը եւ այլն: Այսինքն՝ եղել է շարունա­կա­կան գործընթաց, աշխա­տանք՝ գրա­կան լեզուն որպես համա­կարգ «աշխա­տող» վիճա­կում պահե­լու համար: 

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ