15.8 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Մեր այսօրվա բառա­պա­շա­րի մեծ մասը գրա­բար է, այսինքն՝ բառեր են, որոնք երբեք չեն խոսվել Արա­րատյան բարբա­ռը կրողնե­րի կողմից մինչեւ 19-րդ դարը:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան 

Գրա­կան հայե­րեն՝ պատմություն, այլընտրանքներ, ապա­գա (Մաս Բ) 

Գրա­կան հայե­րենն անկում է ապրում հայոց մութ դարե­րում՝ 15–16 դարե­րում: Բայց նոր վերածնունդ է ստա­նում 17–19 դարե­րում՝ նախեւա­ռաջ Մխի­թարյան միա­բա­նության ջանքե­րի շնորհիվ: Տիտա­նա­կան աշխա­տանք է տարվել գրա­բա­րի՝ որպես գրա­կան լեզվի վերա­կանգնման համար: Առանձնացվել են դրա տարբեր շերտե­րը, այդ թվում՝ առա­վել մաքուր ու դասա­կան համարվող 5‑րդ դարի լեզուն, կազմվել են հսկա­յա­կան բառա­րաններ, ուսումնա­սիրվել է քերա­կա­նությունը, եւ բացի այդ, հայե­րեն (գրա­բար) են թարգմանվել հին ու նոր եվրո­պա­կան գրա­կա­նության դասա­կան նմուշնե­րը՝ Վերգի­լիո­սից մինչեւ Կոռնեյլ եւ Ռասին: Թարգմա­նություննե­րի ցանկն իրոք պատկա­ռե­լի է եւ զարմանքի արժա­նի. պետություն չունե­ցող, ճնշված ժողովրդի ներկա­յա­ցուցիչներն այնպի­սի գործ են արել, որը համե­մա­տե­լի է ժամա­նա­կի քաղա­քա­կա­նա­պես հզոր ազգե­րի գործի հետ: Եվ էլի նշեմ՝ ժամա­նա­կա­կից հայե­րը, նույնիսկ պետություն ունե­նա­լով, նման տիտա­նա­կան աշխա­տանքի ունա­կություն առայժմ չեն ցուցա­բե­րել: Աշխարհա­բար Վերգի­լիո­սը դեռ նոր-նոր է թարգմանվել՝ հրա­պա­րակվե­լով 2018-ին, եւ այն էլ միայն «Էնեա­կա­նը»: Իսկ գրա­բա­րով 19-րդ դարի առա­ջին կեսի դրությամբ ունե­ցել ենք Վերգի­լիո­սի ամբողջա­կա­նը: Սա միայն մեկ օրի­նակ է, իսկ ցանկը, կրկնեմ, շատ ավե­լի մեծ է: 

Մխի­թարյաննե­րը որպես գրա­կան հայե­րեն տեսնում էին գրա­բա­րը, թեեւ այն ժամա­նակ արդեն վաղուց ոչ ոք չէր խոսում գրա­բա­րով: Այսօր դա կարող է թվալ ժամա­նա­կավրեպ մոտե­ցում, Մխի­թարյաննե­րի ջանքերն էլ՝ անարդյունա­վետ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Նախ՝ ժամա­նա­կի առումով: Մխի­թարյաննե­րը եվրո­պա­կան նորդա­սա­կա­նության՝ կլա­սի­ցիզմի շրջա­նում էին սկսել իրենց գործը եւ դրա մտա­ծո­ղության կրողներն էին: Եվրո­պա­կան նորդա­սա­կա­նությունը արվեստում, գիտության մեջ եւ այլն, օրի­նա­կե­լի էր համա­րում հին հունա­կանն ու հռո­մեա­կա­նը: Դասա­կան բառը հենց դրա հոմա­նիշն էր՝ հին հունա­կան, հռո­մեա­կան: Հայկա­կան շրջարկում դասա­կա­նը գրա­բարն էր ու հին հայկա­կա­նը: Այստե­ղից էլ Մխի­թարյաննե­րի ջանքը՝ գրա­բա­րի վերածննդի գործում: Նրանք դասա­կան հայե­րե­նը վերա­կանգնե­ցին մոխիրնե­րից եւ նորից բարձրացրին հին բարձունքնե­րին: Նորից հնա­րա­վոր դարձավ հայե­րեն գրել ոչ միայն բարձր ոճի գրա­կան եւ գիտա­կան տեքստեր, այլեւ թարգմա­նա­բար ներկա­յացնել ոչ հայկա­կա­նը:


Իսկ ինչ վերա­բե­րում է ջանքի արդյունա­վե­տությա­նը… Կարող է թվալ, որ քանի որ այսօրվա գրա­կան լեզուն արդեն գրա­բա­րը չէ, ապա դրա վերա­կանգնմանն ուղղված ջանքե­րի մեծ մասն ապարդյուն է անցել: Իրա­կա­նությունն այն է, որ մեզ որոշ իմաստով թվում է՝ մեր այսօրվա խոսա­ցածն ու առա­վել եւս գրա­ծը գրա­բար չէ: Իրա­կա­նում բառա­պա­շա­րի եւ արտա­սա­նության իմաստով ավե­լի գրա­բար է, քան բարբառ կամ աշխարհա­բար: 
 
Ճիշտ է, ասում ենք, որ արդի գրա­կան արեւե­լա­հա­յե­րե­նի հիմքում Արա­րատյան բարբառն է: Դա ճիշտ է այնքա­նով, որ այսօրվա մեր խոսքի ու գրա­ծի հիմքում Արա­րատյան բարբա­ռի քերա­կա­նությունն է: Այսինքն՝ ինչպես ենք հոլո­վում, խոնարհում բառե­րը, կազմում նախա­դա­սություններ եւ այլն: Սա իհարկե ցանկա­ցած լեզվի ողնա­շարն է, բայց ամբողջ լեզուն չէ: Իրա­կա­նում մեր բառա­պա­շա­րի մեծ մասն այսօր գրա­բար է, այսինքն՝ փոխառված է գրա­բա­րից: Արդեն ասել ենք, որ ցանկա­ցած բարբա­ռի հիմամբ գրա­կան լեզու ստեղծե­լը բարդա­գույն գործ է, որովհե­տեւ ցանկա­ցած բարբառ ունի միայն կենցա­ղա­յին կարիքնե­րը բավա­րա­րե­լու բառա­պա­շար: Արա­րատյան բարբա­ռը բացա­ռություն չէր իհարկե: Դրա համար գրա­կան լեզու ստեղծե­լու համար այն պետք է փոխա­ռեր բառա­պա­շար: Բնա­կան է, որ ամե­նից հեշտը արդեն եղած՝ հին գրա­կան հայե­րե­նից փոխա­ռումն էր: Մեր այսօրվա բառա­պա­շա­րի մեծ մասը գրա­բար է, այսինքն՝ բառեր են, որոնք երբեք չեն խոսվել Արա­րատյան բարբա­ռը կրողնե­րի կողմից մինչեւ 19-րդ դարը: Այդ փոխա­ռություննե­րի մեծ մասը եկել է լրացնե­լու բարբա­ռում բացա­կա­յող հասկա­ցություննե­րի տեղը, մի մասն էլ փոխա­րի­նել են բարբա­ռում եղած ուշ պարսկա­կան, արա­բա­կան եւ թուրքա­կան փոխա­ռություննե­րը: Դրա համար, եթե այսօր փորձեք կարդալ, օրի­նակ, Արա­րատյան բարբա­ռով գրի առնված հեքիաթնե­րը, ապա դրանք իհարկե հասկա­նա­լի կլի­նեն ձեզ, բայց շատ անգամ կարիք կունե­նաք բառա­րա­նում ստուգել բազմա­թիվ բառե­րի իմաստնե­րը, որոնք այսօր չեն գործածվում: Մյուս կողմից, հասկա­նա­լու համար գրա­բարյան փոխա­ռություննե­րի քանա­կը մեր գրա­կան լեզու, վերցնենք մի հատված հենց այս հոդվա­ծից: Օրի­նակ՝ հենց «Մյուս կողմից, հասկա­նա­լու համար գրա­բարյան փոխա­ռություննե­րի քանա­կը մեր գրա­կան լեզու, վերցնենք մի հատված հենց այս հոդվա­ծից» նախա­դա­սության մեջ՝ փոխա­ռություն, քանակ, հատված, հոդված բառե­րը հաստա­տա­պես «գրա­բա­րիզմներ» են, իսկ մյուս, կողմ, համար, այս բառե­րը թեեւ բարբա­ռում էլ օգտա­գործվել են, բայց այլ արտա­սա­նությամբ: Եվ եթե մի կողմ դնենք քերա­կա­նա­կան կառուցվածքը, որը բարբա­ռա­յին է, ապա մեծ հարց է, թե այդ նախա­դա­սությունն ի՞նչ է՝ գրաբա՞ր, թե՞ աշխարհա­բար: Եվ եթե նույնիսկ փորձենք վերա­ծել այդ նույն նախա­դա­սությունն այսօրվա մեր խոսակցա­կա­նի, ապա շատ բան չի փոխվի՝ այս‑ը կդառնա էս, կողմը գուցե դառնա՝ կոմ: 

Ավե­լին՝ մեր արտա­սա­նությունն էլ է զգա­լի չափով գրա­բա­րացված: Օրի­նակ՝ շեշտը: Արա­րատյան բարբա­ռի բնա­կան շեշտը նախա­վերջին վանկի վրա է, ինչպես այսօր խոսում են լոռե­ցի­նե­րը: Բայց մենք այսօր վերջին վանկն ենք շեշտում՝ փոխա­ռե­լով գրա­բա­րից: Բայց ավե­լին կա: Բառե­րի մի մասն ենք միայն արտա­սա­նում Արա­րատյան բարբա­ռին բնո­րոշ հնչյունա­փո­խությամբ: Ասենք՝ աջ բառն արտա­սա­նում ենք՝ աչ: Բայց նույն արմա­տից կազմված հաջո­ղը՝ ջ‑ով՝ հաջող, ոչ թե հաչող: Ու նման բազմա­թիվ օրի­նակներ: Ի դեպ, այդպես էլ կարող եք տարբե­րել՝ որ բառն է բուն բարբա­ռա­յին, իսկ որը՝ գրա­բար, այսինքն՝ գրքե­րից փոխա­ռած: Հենց «աջ» արմա­տով կարող եք ստուգել, եթե դրա միջի ջ‑ն չ է արտա­սանվում, ուրեմն բառը եղել է բարբա­ռում, ասենք՝ առա­ջին՝ առա­չին, իսկ եթե ջ ենք ասում, ուրեմն այդ բառը գրքե­րից ենք վերցրել, բարբա­ռում չի եղել նախա­պես, ինչպես նույն հաջո­ղությունը, աջա­կի­ցը եւ այլն: Արմա­տը նույնն է, արտա­սա­նությունը՝ տարբեր: Եվ բոլոր նման դեպքե­րում, ըստ բարբա­ռի կանոննե­րի, ձայնե­ղը պետք է խլա­նա միջին դիրքե­րում, եթե չի խլա­նում, ուրեմն գրա­բարյան փոխա­ռություն է: Օրի­նակ՝ գաղջը, եթե բարբա­ռում պահպանված լիներ, պիտի ասեինք՝ գախչ, ոնց որ աղջիկն ասում ենք ախչիկ: Եվ այլն, եւ այլն: 

Այնպես որ, գրա­բա­րը չի մահա­ցել, եւ Մխի­թարյաննե­րի ջանքը դրա վերա­կանգնման հարցում զուր չի անցել: Մեր այսօրվա գրա­կան լեզուն փոխզի­ջումն է գրա­բա­րի եւ աշխարհա­բա­րի, պատկե­րա­վոր ասած՝ ողնա­շա­րը բարբառն է, բայց «միսը» գերա­զանցա­պես գրա­բարյան է:


Ի դեպ, հայտնի բանա­սեր Ստե­փա­նոս Մալխասյանցը 1917-ին գրած իր մի հոդվա­ծում համա­րում էր այս վիճա­կը սխալ այն իմաստով, որ ըստ իր կարծի­քի՝ ավե­լի ճիշտ կլի­ներ հակա­ռա­կը՝ գրա­բարյան քերա­կա­նություն եւ աշխարհա­բար բառա­պա­շար, որովհե­տեւ, ասում է, գրա­բարյան քերա­կա­նությունն ավե­լի ճկուն է: Հոդվա­ծը մեծ է, այստեղ դրա փաստարկումն ավե­լորդ կլի­ներ շարադրել, պարզա­պես հիշա­տա­կե­ցի որպես այլընտրանքա­յին կարգի անվա­նի, թեեւ իմ կողմից ոչ այնքան սիրված գիտնա­կա­նից: 

Կարե­լի է, ի դեպ, հանգիստ պատկե­րացնել մի այլընտրանքա­յին տարբե­րակ, որում գրա­բա­րը մնում էր գրա­կան լեզու ցայսօր, եւ նույնիսկ դառնում էր խոսակցա­կան նոր լեզվի հիմք: Դրա­նում ոչ մի անհնա­րին բան չկար: Միակ լուրջ պատճա­ռը, թե ինչու դա չեղավ, 19-րդ դարի երկրորդ կեսի մտա­ծո­ղությունն էր, որի հիմքում ընկած էր ժողովրդա­կա­նության միտումը, ինչպես նաեւ ռեա­լիզմի ոճը: Որեւէ այլ՝ այսպես ասած տեխնի­կա­կան մեծ խնդիր չկար: Այսպես թե այնպես, ինչպես տեսանք, մենք այսօր խոսում ենք կիսագրա­բա­րով: Այսպես թե այնպես, բարբա­ռա­յին միջա­վայրում մեծա­ցած ցանկա­ցած մեկի համար այսօրվա գրա­կան լեզուն գրա­բարն է: Եթե աշխարհա­բա­րի փոխա­րեն գրա­բարն ընտրեինք որպես գրա­կան լեզու եւ այն անցնեինք դպրոցնե­րում որպես այդպի­սին, ապա այն աստի­ճա­նա­բար կվե­րածվեր նաեւ նոր խոսակցա­կա­նի հիմքի, ինչպես որ այսօրվա գրա­կա­նի խոսակցա­կա­նը դուրս է մղել բուն բարբա­ռը Երեւա­նից: Մենք նույնիսկ չէինք մտա­ծի, թե հնա­րա­վոր է ինչ-որ այլ տարբե­րակ գրա­կան հայե­րե­նի, եւ կհպարտա­նա­յինք, որ մեր գրա­կանն անփո­փոխ է 1500 տարի: 

Ճիշտն ասած՝ սա թերեւս կլի­ներ առա­վել ճիշտ ընտրություն, այդ թվում՝ զուտ գործնա­կան իմաստով: Գրա­բար գրված ամբողջ ժառանգությունը՝ 5–19 դար, այդ թվում՝ թարգմա­նա­կան մեծ գործն այսօր էլ կլի­ներ հասա­նե­լի ցանկա­ցած հայի, չէր լինի ժառանգա­կա­նության այն խզումը, որը եղավ նոր գրա­կանն անցնե­լու արդյունքում: Շատ բան պետք չէր լինի սկսել զրո­յից: Իհարկե, ինչպես ասա­ցինք, մեր օգտա­գործվող աշխարհա­բա­րը կիսով չափ, եթե ոչ ավե­լին, գրա­բա­րացված է, բայց փոխանցման արդյունքում շատ բան է կորել: Օրի­նակ՝ բառի­մաստնե­րի ճկունությունն ու հարստությունը: Օրի­նակ՝ եթե նայենք հին բառա­րաննե­րում ազդել, ազդե­ցություն բառե­րի իմաստնե­րը, ապա դրանք, բացի մեր այսօրվա սովո­րա­կան իմաստնե­րից, նշա­նա­կում են նաեւ՝ տեղե­կացնել, տեղե­կություն, լուր, զգացմունք եւ այլն, տեսությունը նշա­նա­կում է՝ տեսո­ղություն, տեսիլք, կանխա­տե­սում, տեսակցություն, այց եւ այլն, իշխա­նությունը՝ համարձա­կություն, կարո­ղություն, ազա­տություն եւ այլն: Մենք փոխա­ռել ենք գրա­բարյան այդ բառե­րը, բայց միայն մեկ-երկու նեղ իմաստով՝ կորցնե­լով դրանց կենդա­նի զգա­ցո­ղությունը, լայնությունը, կապե­րը: Դրա համար այսօրվա հայե­րե­նում միտումը հաճախ այն է, որ մեկ բառը պետք է ունե­նա մեկ իմաստ: Նման միտմամբ մեզ անընդհատ չեն հերի­քում բառե­րը, մանա­վանդ երբ պետք են նոր եզրեր նոր երեւույթնե­րի համար: Մինչդեռ եթե մենք պահպա­նած լինեինք հին բառե­րի լայնքը, ոչ միայն հին իմաստնե­րից կկա­րո­ղա­նա­յինք օգտվել, այլեւ նոր իմաստներն ավե­լի արագ ու ճկուն ձեւա­վո­րել՝ հենվե­լով այդ լայնքի վրա:


Նույնը վերա­բե­րում է բառե­րի երկա­րությա­նը: Ճիշտ է, նույն գրա­բա­րում բազմա­թիվ են երկար բառե­րը, ինչը բնա­կան է այդքան տեւա­կան գրա­կան ավանդույթ ունե­ցող ցանկա­ցած լեզվի համար: Բայց մյուս կողմից բառե­րի բուն արմա­տա­յին տարբե­րակներն էլ պահպա­նում են դեռ իրենց կենսունա­կությունը: Օրի­նակ՝ նույն ազդե­ցություն բառի ազդ արմա­տը: Մենք դա այսօր օգտա­գործում ենք միայն շատ նեղ իմաստով՝ ազդ այսինչի մասին, այն էլ՝ միայն բարձր գրա­կան ոճում: Զարմա­նա­լի է, որ կարճ ազդը խոսակցա­կա­նում չենք էլ օգտա­գործում, բայց երկար ազդե­ցությունն օգտա­գործում ենք: Մինչդեռ նույն ազդը գրա­բարյան բառա­րաննե­րում ծածկում է ազդե­ցության իմաստնե­րի զգա­լի մասը՝ նշա­նա­կե­լով զգա­ցում, իմա­ցում, հայտնի դառնա­լը եւ այլն: Այսինքն՝ կարիք չկա այս եւ շատ այլ դեպքե­րում երկա­րացնել բառը հերթա­կան ‑ությունով: Բայց մեր այսօրվա միտումն այն է, որ նույնիսկ եղած պարզ բառե­րը ենթա­գի­տակցա­բար ուզում ենք երկա­րացնել: Օրի­նակ՝ մեր լեզվազգա­ցո­ղությանն այսօր դեմ է ասել եզր, մենք անպայման ուզում ենք երկա­րացնել եզրույթի: Նախ՝ որովհե­տեւ մեզ թվում է, թե շփոթ է առա­ջա­նում, երբ նույն բառը երկու իմաստ ունի, երկրորդ՝ որովհե­տեւ կարճությունը մեզ թվում է ցածր ոճի նշան: 

Իրա­կա­նում բառե­րի բազմի­մաստությունից խուսա­փե­լը ոչ միայն խիստ ոչ գործնա­կան, չափա­զանց շռայլ մոտե­ցում է, այլեւ լեզուն սպա­նող: Կենդա­նի բառը բազմի­մաստ է, ընդ որում՝ անընդհատ զարգացնում է իր իմաստնե­րը: Իսկ բառը՝ նեղացված մեկ իմաստի, կորցնում է կենսունա­կությունը, քարա­նում եւ շնչա­հեղձ լինում: Դա ազդում է նաեւ մտա­ծո­ղության վրա: Օրի­նակ՝ որքան ավե­լի հարուստ կարող էին լինել մեր քաղա­քա­կան քննարկումնե­րը, եթե իշխա­նություն բառի նախնա­կան բազմի­մաստությունը լիներ մեր մտքում, եթե իշխել ասե­լով՝ նկա­տի ունե­նա­յինք նաեւ հին իմաստնե­րը՝ համարձակվել, ազատ լինել, կարող լինել: Կամ եթե տեսություն՝ թեո­րիա ասե­լով՝ կենդա­նի պահեինք դրա բուն՝ տեսո­ղություն իմաստը, եւ վերա­ցա­կան թեո­րիա­յի փոխա­րեն տեսություն ասե­լով հասկա­նա­յինք իրա­կա­նության կենդա­նի տեսնե­լը: Այսպի­սի օրի­նակներ կարե­լի է հարյուրնե­րով բերել: 

Եվ ի դեպ, այս առումով կենդա­նության կետը հայե­րե­նում մնա­ցել է ավե­լի շատ խոսակցա­կան լեզուն եւ բարբառնե­րը, որոնք մեր իսկ աչքի առաջ նոր իմաստներ են ծնում: Օրի­նակ՝ ես չեմ հիշում, որ իմ մանկության շրջա­նում բոց բառը նշա­նա­կեր նաեւ՝ սուր կատակ, բայց այսօր այն դառնում է այդ բառի գրե­թե առա­ջին իմաստը: Եվ նման օրի­նակներ էլի շատ-շատ կարե­լի է բերել: Սրանք լեզվի կենսունա­կության օրի­նակներ են, բայց միայն կենցա­ղա­յին մակարդա­կում: 

Իհարկե, այսօր արդեն հնա­րա­վոր չէ հետ բերել գրա­բա­րը որպես գրա­կան լեզու: Բայց այսօրվա խնդի­րը պետք է լինի այն, որ մի կողմից՝ գրա­բա­րը, իսկ մյուս կողմից՝ բարբառներն ու խոսակցա­կան լեզուն պետք է դառնան կենսունա­կության օրի­նակ մեր գրա­կան լեզվի համար:

Սրա­նից ուղիղ 100 տարի առաջ՝ 1920‑ի հունի­սին, Նիկոլ Աղբալյա­նը Երեւա­նում մի դասա­խո­սություն է կարդում «Հայոց գրա­կա­նության ապա­գան» թեմա­յով: Գրա­կա­նությունն այստեղ լայն իմաստով էր վերցված՝ ոչ միայն գեղարվեստա­կան, այլեւ գրա­կա­նություն առհա­սա­րակ՝ գիտա­կան, տեխնի­կա­կան եւ այլն: Այս ելույթում Աղբալյանն անդրա­դառնում է նաեւ լեզվի խնդրին: 

Նա պնդում է, որ գրա­կան հայե­րեն չկա: Դա դեռ պետք է ստեղծվի: Դրա ձեւա­վորման ճանա­պարհին կարեւո­րա­գույն քայլե­րից է՝ պետության կողմից հովա­նա­վորված թարգմա­նա­կան ծրա­գի­րը: Կստեղծվեն գրա­կան ճյուղեր, որոնք հայե­րի մեջ չեն եղել՝ ռազմա­կան, իրա­վա­կան եւ այլն: Հրա­պա­րա­կա­խո­սությունը կփո­խի իր բնույթն անկախ պետության պայմաննե­րում: 

Սա Աղբալյա­նի ելույթի լեզվա­կան հատվա­ծի շատ կարճ ամփո­փումն է: Բայց դրա­նում կետեր կան, որոնք արդիա­կան են նաեւ այսօր: 

Նախ՝ պնդումը, որ գրա­կան հայե­րեն չկա, զարմա­նա­լի է հնչում՝ հաշվի առնե­լով, որ 1920 թվին արդեն մի քանի տասնամյակ էր, ինչ կար նոր գրա­կան հայե­րե­նով բավա­կա­նին հարուստ գրա­կա­նություն, եւ լեզու, որը շատ չէր տարբերվում մեր այսօրվա գործա­ծա­ծից: Բայց Աղբալյա­նի խոսքը պետք չէ բառա­ցի հասկա­նալ: Այն բառա­ցիից ավե­լի խորքա­յին ու կարեւոր իմաստ ունի: Գրա­կան հայե­րեն չկա՝ նշա­նա­կում է, որ լեզուն կարե­լի է համա­րել գոյություն ունե­ցող, միայն եթե կա շարունա­կա­կան շարժ, գործընթաց՝ լեզվի զարգացման, ստեղծա­գործության, քաղա­քա­կա­նության: Լեզուն ստա­տիկ չէ: Այն, ինչ կա, պետք է անընդհատ նորից ու նորից վերստեղծվի հենց լինե­լու համար: Այս իմաստով այսօր էլ կարող ենք կրկնել Աղբալյա­նի պնդումը՝ գրա­կան հայե­րեն չկա: Մենք պետք է շարունա­կա­բար ստեղծենք այն: 

Երկրորդ՝ Աղբալյա­նը դնում է լեզվի խնդի­րը որպես պետա­կան խնդիր: Նա ասում է, որ այժմ հայերն անկախ պետություն են, եւ դա նշա­նա­կում է նաեւ գրա­կան լեզվի զարգացման նոր փուլ: Ավե­լին՝ նա հենց պետության վրա է դնում լեզվի զարգացման խնդի­րը, այդ թվում՝ թարգմա­նա­կան մեծ ծրագրի, գրա­կա­նության զարգացման եւ այլն: 

Այս մոտե­ցումը մեր այսօրվա մտա­ծո­ղությա­նը օտար է թվում: Պետությունն ի՞նչ գործ ունի գրա­կա­նության եւ լեզվի զարգացման հետ: Բայց հենց այս՝ «ծույլ պետության» պատկե­րացման պատճա­ռով է, որ Հայաստա­նի նոր անկա­խա­ցումից 30 տարի անց մենք նույնիսկ չենք ձեւա­կերպել այն խնդիրնե­րը, որոնք Աղբալյա­նը ձեւա­կերպել է որպես պետա­կան քաղա­քա­կա­նության խնդիրներ Առա­ջին հանրա­պե­տության երե­րուն ու կիսա­վեր գոյության երկրորդ եւ վերջին տարում: Մենք այս նույնը եւ ավե­լի լայն պետք է ձեւա­կերպեինք մեր անկա­խության առա­ջին իսկ տարում: Բայց մենք նախ համա­րել ու համա­րում ենք, որ այն, ինչ ստա­ցել ենք Սովե­տա­կան Հայաստա­նից որպես ժառանգություն, բավա­րար է նաեւ գրա­կան լեզվի հարցում՝ որոշ շտկումնե­րով հանդերձ, եւ երկրորդ՝ հնաոճ լիբե­րա­լիզմի կարծրա­տի­պե­րը մեզ չեն թողնում մտա­ծել լեզվի եւ գրա­կա­նության մասին որպես պետա­կան խնդիրնե­րի: Մենք պահպա­նո­ղա­կան ենք, անստեղծա­գործ նաեւ այս հարցում: 

Ի դեպ, Աղբալյանն իր ելույթն ունե­նում էր ճիշտ այն նույն ժամա­նակ, երբ Հայաստա­նի կառա­վա­րությունը հաստա­տեց Երեւա­նի զարգացման Թամանյա­նի պլա­նը: Սա թամանյա­նա­կան Երեւա­նի առա­ջին ուրվա­գիծն էր, որը հետա­գա­յում իրացվեց մեծ վերա­պա­հումնե­րով արդեն Սովե­տա­կան Հայաստա­նում: Անշուշտ, եթե 1920-ին գերա­կա­յեր նույն մտա­ծո­ղությունը, ինչ մեր օրե­րին, ապա մայրա­քա­ղա­քի պլա­նա­վո­րումը նույնպես չէր համարվի պետության եւ քաղա­քա­կա­նության գործ, եւ մենք չէինք ունե­նա այն Երեւա­նը, որն այսօր ունենք: Դե գոնե՝ որն ունեինք մինչեւ այդ, որ առանց այդ էլ կիսատ-պռատ իրացվա­ծը մեր ձեռքով գրե­թե ավե­րե­ցինք ու դեռ կարծես շարունա­կում ենք: 

Այսօր՝ 100 տարի անց, ժամա­նակն է, որ մենք վերա­դիրքա­վորվենք եւ նորից ընկա­լենք մեծ հարցե­րը, այդ թվում՝ լեզվի ու գրա­կա­նության հարցը որպես պետա­կան եւ քաղա­քա­կան խնդիր: Դա չի նշա­նա­կում, ասենք, պետա­կան գրա­կա­նություն, այլսո­վե­տա­կան համա­կարգ: Ո´չ, խնդիրն ավե­լի նուրբ է՝ գիտակցել, որ ինքնուրույն ոչ մի լուրջ հարց այս աշխարհում չի լուծվում, եւ հայկա­կան պետությունն ու մանա­վանդ իր անկա­խությունը նոր կերտող պետությունը պարտա­վո­րություններ ունի նաեւ հոգեւոր ոլորտում: Հայե­րե­նի հարցը հատկա­պես ինքնիշխա­նության հարցե­րից է: Եվ Աղբալյա­նի կարճ ելույթը այսօր՝ 100 տարի անց, վերջա­պես պետք է դառնա այն ուղե­նի­շը, այն սեւա­գի­րը, որի հիմքով, պետք է նորո­վի դրվի հայոց լեզվի խնդիրն անկախ Հայաստա­նում: 

Հայե­րե­նի այլընտրանքա­յին պատմությունը ոչ թե անցյա­լում է, այլ ապա­գա­յում…

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը
Հոդվա­ծը ՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ