15.8 C
Yerevan

Տոն, Թե Ոչ Աշխա­տանքա­յին Օր

Սահմա­նադրությունը դարձավ ինչ որ փափուկ ու լպրծուն բան, որը օրվա իշխա­նության համար վերածվեց սեփա­կան անճա­րության ու ապի­կա­րության թաքցման ու արդա­րա­ցումնե­րի: Սահմա­նադրությունը, որից պիտի ծնվեին մյուս բոլոր օրենքնե­րի սկզբունքնե­րը, դարձավ անգույն մի երև­ույթ, որին ծռմռե­ցին հանուն ինչ որ մեկի շահե­րի կամ հանուն ինչ որ խմբի սեփա­կան ցանկություննե­րի:

Մեր Ուղին

Ի՞նչ օր է այսօր: Երեքշաբթի: Ամա­ռա­յին տաք օր: Եվ որ ամե­նա­կարև­որն է, ոչ աշխա­տանքա­յին օր:

Ահա այսօրվա մասին ամե­նա­տա­րածված կարծիքներն ու գնա­հա­տա­կաննե­րը: Իհարկե ոչ միշտ է հուլի­սի 5‑ը երեքշաբթի, ամեն տարի կարող է ուրիշ օր լինել:

Այս բոլոր հրա­շա­լիքնե­րից բացի այսօր՝ հուլի­սի 5‑ը նաև Սահմա­նադրության օրն է:

Սահմա­նադրության: Պետության ողնա­շա­րի օրն է: Օրենքնե­րի օրենքի օրը: Սահմա­նադրության, այսինքն պետության սկզբունքի, էության, կողմնո­րոշման օրը: 

Բայց այս ամե­նը դեռևս շարունա­կում է խորթ մնալ մեր հասա­րա­կությա­նը: Խորթ իր իմաստա­յին և բնազդա­յին մակարդա­կով: Սահմա­նադրությունն այսօր Հայաստա­նում այն բարձրության և վեհության վրա չի գտնվում, որ պիտի լիներ: Սահմա­նադրությունը, կարե­լի է ասել, պետա­կան Աստվա­ծա­շունչն է, պետության ռեզյումեն:

Սահմանդրությունը, որ այսօր ավե­լի շատ իրե­նիցներկա­յացնում է մեռյալ տառա­կույտ, քան թե «մայր օրենք», այդպես էլ այս 30 տարի­նե­րի ընթացքում չամրապնդվեց, չհա­րա­զա­տա­ցավ, չընդունվեց այնպես, ինչպես պիտի լիներ: Ընդհա­կա­ռա­կը: Փոփոխվեց մի քանի անգամ, տաշվեց, հարմարեցվեց…Սահմանադրությունը դարձավ ինչ որ փափուկ ու լպրծուն բան, որը օրվա իշխա­նության համար վերածվեց սեփա­կան անճա­րության ու ապի­կա­րության թաքցման ու արդա­րա­ցումնե­րի: Սահմա­նադրությունը, որից պիտի ծնվեին մյուս բոլոր օրենքնե­րի սկզբունքնե­րը, դարձավ անգույն մի երև­ույթ, որին ծռմռե­ցին հանուն ինչ որ մեկի շահե­րի կամ հանուն ինչ որ խմբի սեփա­կան ցանկություննե­րի:

Երկրի մայր օրենքը դարձավ «որբի գլուխ, ով ուզեց խուզեց»: Եվ ամենև­ին էլ զարմա­նա­լի չէ, որ քաղա­քա­ցի­նե­րի գերակշիռ մասի համար Սահմա­նադրությունը հասա­րակ մի բառ է, անհասկա­նա­լի մի եզրույթ, անտե­սա­նե­լի, չշո­շափվող, անհամ, անհոտ մի բան: Ուրվա­կան: Լսում ես դրա մասին, բայց չկա:

Դեռևս 1762թ. մի խելա­ցի ֆրանսիա­ցի, ում անունն էր Ժան Ժան Ռուսո, գրեց մի աշխա­տանք, որ մինչև հիմա չի կորցրել իր նշա­նա­կությունը: Աշխա­տանքը, որ կոչվում էր «Հասա­րա­կա­կան Դաշինք», ինչ որ առումով սկսեց համարվել սահմա­նադրության նախա­տիպ: Թեև սոփեստնե­րը վիճում են, ասե­լով, որ այդ աշխա­տանքը ոչ թե սահմա­նադրության մասին է, այլ քաղա­քակրթության և դրա­նից բխող անհա­վա­սա­րության և մնաց այլնի, բայց Ռուսո­յի աշխա­տանքի հիմնա­րար արժեքնե­րից մեկն էլ այն էր, որ ներկա­յացնե­լով անհա­վա­սա­րությունն ու դրա քաղա­քակրթա­կան էությունը, նաև ներկա­յացնում էր հասա­րա­կության մեջ առկա խմբի, անհա­տի ու պետության մեջ անհրա­ժեշտ դաշինքի անհրա­ժեշտության մասին: 

Կարող ենք ասել, որ սահմա­նադրությունը հենց այն դաշինքն է հասա­րա­կության ու իշխա­նության, կառա­վա­րության միջև, որը կարգա­վո­րում է ներպե­տա­կան գործո­ղություննե­րը, իրո­ղություննե­րը, իրա­կա­նությունը:

Բայց մեզա­նում Սահմա­նադրությունը, ոչ թե այդ դաշինքի գիտակցումն է, այլ ԽՍՀՄ օրե­րին գնած դաշնա­մուր, այսինքն դեկո­րա­տիվ մի բան, որը կա գեղեցկության համար, համ էլ ամոթ է, որ միջազգա­յին հանրությունն ասի, որ մենք Սահմա­նադրություն չունենք: Ցավոք այդպես է:  Ինչքան էլ բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը գեղե­ցիկ, հարթ ու հղկված բառե­րով խոսեն և շնորհա­վո­րեն, միևնույն է, ոչ իրենք են հավա­տում, ոչ էլ մարդիկ են հասկա­նում:

Սահմա­նադրության օրը դեռևս շարունա­կում է մնալ ընդա­մե­նը ոչ աշխա­տանքա­յին օր: Մասնա­վոր ընկե­րություննե­րում աշխա­տողնե­րի մի մասի համար ընդհանրա­պես մեկ է, որովհետև իրենք այդ օրն էլ են աշխա­տում, իսկ մասնա­վո­րի մոտ աշխա­տող չգրանցված աշխա­տա­կիցնե­րը ոչ միայն աշխա­տում են, այլև ոչ մի պարգև­ավճար չեն ստա­նում:

Իսկ այդ մարդկանց շնորհա­վո­րել Սահմա­նադրության օրվա առթիվ, նշա­նա­կում է ավե­լի շատ ծաղրել հենց այդ նույն մարդկանց: Օրի­նակ ի՞նչ մտքով են այսօր շնորհա­վո­րել հասա­րա­կությա­նը ներկա և նախկին իշխա­նա­վորնե­րը: Ի՞նչ են հասկա­ցել հասա­րակ մարդիկ այդ ճռճռան բառե­րից:

Ի՞նչ է Սահմա­նադրությունը: Ինչպե՞ս ենք փորձել ընդունել Սահմա­նադրություն ասվա­ծը: Ինչքանո՞վ ենք արդա­րացրել Սահմա­նադրա­կան մեր սկզբունքներն ու համոզմունքնե­րը: Ինչ ենք հասկա­ցել ընդհանրա­պես:

Երևի ոչինչ էլ չեն հասկա­ցել: Եթե հասկա­ցած լինեինք, չորս հինգ անգամ չէինք ձևա­փո­խի այնպես ինչպես հարմար է այդ օրվա տերե­րին:

Այսօր տոն չէ:

Կուզեի շնորհա­վո­րել սահմա­նադրության տոնը, բայց առայժմ ՀՀ-֊ում Սահմա­նադրությունը հասա­րակ բնակչության համար անծա­նոթ ու խորթ մի բան է, իշխա­նության կողմից էլ արհա­մարված մի զսպա­շա­պիկ, որով իշխա­նությունը ընդդի­մության բերանն է փակում(խոսքը միայն այսօրվա մասին չէ, Սահմա­նադրության հերն անի­ծողնե­րը 90֊ականներից են սկսել):

Այսօր դեռևս տոն չէ:

Ապա­գա­յում գուցե և գա մի օր, երբ Սահմա­նադրություն ասվա­ծը մենք կընկա­լենք իր ողջ լրջությամբ ու կհասկա­նանք, որ Սահմա­նադրությունը դաշինք է պետության ու հասա­րա­կության մեջ, իսկ այսօր կնե­րեք, բայց չեմ կարող շնորհա­վո­րել մի բան, որը ոչ տեսնում եմ, ոչ զգում, մի բան, որ մեռյալ տառա­կույտ է այս պահին։ Սահմա­նադրության մասին մարդիկ գիտեն միայն մի բան, որ օրն աշխա­տանքա­յին չէ։

Մինչ այդ մենք կշա­րունա­կենք շնորհա­վո­րել միմյանց, արհեստա­կան խպի­տով կասնենք մայր օրենք…հետաքրքիր է, թե Սահմա­նադրա­կան հաջորդ փոփո­խություննե­րը երբ տեղի կունե­նան:

Ինչպե՞ս շնորհա­վո­րենք մի տոն, որը գոյություն չունի:

Ինչպե՞ս նշենք մի տոն, որը չենք հասկա­նում:

Կա՞ աշխարհում մի մարդ, ով աղթում է այն աստծուն, որին չի հավա­տում: Եթե այո, ապա մենք այսօր այդ մարդու նման Սահմա­նադրություն ենք շնորհա­վո­րում:

Մենք կարող ենք տասնյակ անգամներ փոխել, կտրե, կարել, կպցնել, բռնա­բա­րել Սահմա­նադրությունն ինչքան ուզենք: Դրա­նից Սահմա­նադրությունն ավե­լի լավը կամ վատը չի դառնում…պարզապես այլևս չի աշխա­տում: Այլևս ոչ ոք չի հավա­տում, չի վստա­հում: Սահմա­նադրության արհա­մարհե­լով սկսում ենք չվստա­հել օրենքին, օրի­նա­կա­նությա­նը, տեղ ենք տալիս հանցանքին, կեղծի­քին, ստին, որովհետև մեր վերա­բերմունքը Սահմա­նադրության հանդեպ հենց այդպի­սին է, որովհետև Սահմա­նադրությունը մտրակ է օրվա իշխա­նության ձեռքին և դեկո­րա­տիվ զարդա­րանք պետա­կան խորհրդա­նիշնե­րի դարա­կում:

Ցավոք պետա­կան այս տոնը, այս օրը, որ պիտի նշվեր գիտակցության և ընկալման սկզբունքով, տոն չէ:

Պարզա­պես հերթա­կան ոչ աշխա­տանքա­յին օր;

Առնչվող Հոդվածներ