15.2 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Ղարա­բա­ղում հակա­դիր վիճակն էր: Այստեղ նախեւա­ռաջ չկար միասնա­կան կամք: Եթե Ղարա­բա­ղի հայության մեծա­մասնությունը՝ գյուղա­կան շրջաննե­րի բնա­կիչնե­րը, դեմ էին Ադրբե­ջա­նին միա­նա­լուն, ապա Ղարա­բա­ղի մայրա­քա­ղաք Շուշվա հայ մտա­վո­րա­կա­նությունը եւ կուսակցա­կան գործիչնե­րը նման վճռա­կա­նություն չունեին, եւ պատրաստ էին «փոխզի­ջումնե­րի»:

Հրանտ Տէր Աբրա­համյան

Ղարա­բաղյան պատե­րազմ առանց Ղարա­բա­ղի. Մաս I

Այլընտրանքա­յին պատմությունՀրանտ Տէր-Աբրա­հա­մեան

ՀԱՏՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Եթե ի սկզբա­նե Լեռնա­յին Ղարա­բա­ղը լիներ Սովե­տա­կան Հայաստա­նի մաս, ապա մեր օրե­րի Հայաստա­նի պատմությունը լրիվ այլ կերպ կընթա­նար: Չէր լինի Ղարա­բաղյան շարժումը, չէր լինի դրա ընդերքում եւ պայքա­րի տրա­մա­բա­նությունից բխած անկա­խության պահանջը, չէր լինի Հայոց համազգա­յին շարժումը եւ նրա ձեւա­վո­րած իշխա­նությունը, չէր լինի այդ շարժմամբ եւ հետա­գա պատե­րազմով ձեւա­վորված հայկա­կան քաղա­քա­կան ու ռազմա­կան վերնա­խա­վը: Հայաստա­նը կանկա­խա­նար, ինչպես եւ նախկին ԽՍՀՄ մյուս հանրա­պե­տություննե­րը ԽՍՀՄ փլուզման փաստով, բայց առանց ներքին ջանքով ձեւա­կերպված եւ ապրված պահանջի:2019-03-1912,293

1. ՆԵՐԱԾԱԿԱՆ: ԹԵՄԱՅԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Այն, որ Լեռնա­յին Ղարա­բաղն  ի սկզբա­նե կարող էր լինել Սովե­տա­կան Հայաստա­նի մաս, ամե­նեւին էլ անհնա­րին տարբե­րակ չէ: Այն պահից, երբ 1918‑ի վերջից օսմանյան զորքե­րը սկսե­ցին հեռա­նալ Այսրկովկա­սից, եւ մինչեւ Հայաստա­նի վերջնա­կան սովե­տա­կա­նա­ցումը 1921‑ի ամռա­նը (Զանգե­զուրում դիմադրության ճնշումից հետո), կարե­լի է գտնել մի քանի առանցքա­յին կետ, որոնցում ԼՂ հարցը կարող էր վճռվել հօգուտ հայե­րի: Մենք չենք խորա­նա այդ բազմա­թիվ տարբե­րակնե­րի մեջ, քանզի այն մեզ ստիպված կշե­ղեր դեպի մանրա­մասն եւ ծավա­լուն պատմա­կան վերլուծություն: Միայն առանց մանրակրկիտ հիմնա­վո­րումնե­րի նշենք, որ մեր կարծի­քով՝ Ղարա­բա­ղի եւ Հայաստա­նի վերա­միա­վորման լավա­գույն հնա­րա­վո­րությունն 1918–21 թթ. ընկած էր 1919‑ի առա­ջին կեսի սահմաննե­րում, իսկ առա­վել անհա­վա­նա­կա­նը՝ 1921-ին Ղարա­բա­ղը հայե­րին «տալն» էր սովե­տա­կան իշխա­նության կողմից: 

Այս հանգա­մանքը հատուկ ենք շեշտում, քանի որ վերջին տարի­նե­րին մի տեսա­կետ էին փորձում շրջա­նա­ռել, թե իբր նույն Զանգե­զուրի միա­ցումը Հայաստա­նին կապված է ոչ թե Զանգե­զուրի ժողովրդի եւ նրան տարբեր տարի­նե­րին առաջնորդած Անդրա­նի­կի, Նժդե­հի պայքա­րի հետ՝ ընդդեմ թուրքե­րի եւ ռուսնե­րի, այլ Սովե­տա­կան Հայաստա­նի առա­ջին ղեկա­վարնե­րից Մյասնիկյա­նի «դիվա­նա­գի­տա­կան» շնորհքն է, եւ դեռ ավե­լին. իբր, եթե չլի­ներ մինչեւ 1921‑ի հուլի­սը տեւած Զանգե­զուրի դիմադրությունը, շնորհիվ նույն «դիվա­նա­գի­տության»՝ գուցե Ղարա­բաղն էլ հաջողվեր Հայաստա­նին միացնել (իբր Փետրվարյան ապստամբությունն ու դրա շարունա­կություն՝ Լեռնա­հա­յաստա­նի դիմադրությունն էր մեղա­վոր Հայաստա­նի վատ ճակա­տագրում):

Այստեղ գլխի­վայր են շուռ տրվում ոչ միայն պարզա­պես կոնկրետ պատմա­կան շրջա­նի, այլեւ ընդհանրա­պես համա­մարդկա­յին պատմության ունի­վերսալ եւ հիմնա­րար օրենքնե­րը:

Մյասնիկյանն իհարկե մեղա­վոր չէ, որ իրեն՝ ընդհանրա­պես իր արժա­նիքներն ու թերություններն ունե­ցող գործչին փորձում են վերագրել այն, ինչ հաստա­տա­պես նրա շնորհքը չէր:

ՀԱՐՑԸ, ԱՆՇՈՒՇՏ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ՉԷ, ԱՅԼ ԱՅՆ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀՐԱՄՑՆԵԼ ՄԻ ՏԵՍԱԿԵՏ, ԹԵ ԻԲՐ ԱՌԱՆՑ ՊԱՅՔԱՐԻ, ԱՌԱՆՑ ԿՌՎԻ, ԱՌԱՆՑ «ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ՔԱՇԵԼՈՒ», ՄԻԱՅՆ «ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ», ՃԱՐՊԿՈՒԹՅԱՄԲ, ՃԿՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԵՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼ, ՎՃՌԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼ:

Իրա­կա­նում հենց Զանգե­զուրի օրի­նակն էլ լավա­գույնս հուշում է այն տարբե­րա­կը, որով Ղարա­բաղն էլ կարող էր մնալ Հայաստա­նի մաս: 1919‑ի սկզբին անգլիա­ցի­նե­րը, որոնք մուտք էին գործել Այսրկովկաս, թուրքե­րի հեռա­նա­լուց հետո պահանջ էին դրել, որ Ադրբե­ջա­նին միացվեն ե՛ւ Ղարա­բա­ղը, ե՛ւ Զանգե­զուրը, իսկ հայե­րին խոստա­նում էին փոխհա­տուցել Արեւմտյան Հայաստա­նով: Սակայն Զանգե­զուրում կար միասնա­կան կամք՝ անգլիա­ցի­նե­րի որոշմա­նը չենթարկվե­լու, ինչն էլ երկու տարվա պայքա­րից հետո ստի­պեց բոլո­րին՝ անգլիա­ցի­նե­րին, ապա ռուսնե­րին ու թուրքե­րին, ճանա­չել Զանգե­զուրը որպես Հայաստա­նի մաս: Մանրա­մասնե­րի մեջ կրկին չենք խորա­նում, բայց կարծում ենք, որ սա անհերքե­լի փաստ է:

Ղարա­բա­ղում հակա­դիր վիճակն էր: Այստեղ նախեւա­ռաջ չկար միասնա­կան կամք: Եթե Ղարա­բա­ղի հայության մեծա­մասնությունը՝ գյուղա­կան շրջաննե­րի բնա­կիչնե­րը, դեմ էին Ադրբե­ջա­նին միա­նա­լուն, ապա Ղարա­բա­ղի մայրա­քա­ղաք Շուշվա հայ մտա­վո­րա­կա­նությունը եւ կուսակցա­կան գործիչնե­րը նման վճռա­կա­նություն չունեին, եւ պատրաստ էին «փոխզի­ջումնե­րի»: Հայաստա­նի կառա­վա­րությունը նույնպես բավա­րար կամք չցուցա­բե­րեց՝ տարված լինե­լով, կարծես, ավե­լի շատ Արեւմտյան Հայաստա­նի վերա­միա­վորման հեռանկա­րով, քան Այսրկովկա­սի հայաբնակ տարածքնե­րի՝ Լեռնա­յին եւ Դաշտա­յին Ղարա­բա­ղի, Ջավախքի, Զանգե­զուրի, Նախի­ջեւա­նի հարցե­րում վճռա­կա­նություն ցուցա­բե­րե­լով: Բայց առաջնա­յի­նը հենց ներքին կամքն էր: Զանգե­զուրում կար նախ ներքին միասնա­կան կամք, եւ այդ կամքը 1919–21 թթ. օգնություն ստա­ցավ «դրսից»՝ Անդրա­նի­կից, նույն Հայաստա­նի կառա­վա­րությունից, Նժդե­հից, եւ կարո­ղա­ցավ պարտադրել իրեն օտարնե­րին՝ թուրքե­րին, անգլիա­ցի­նե­րին եւ ռուսնե­րին: Եթե Ղարա­բա­ղում էլ հենց նույն 1919-ին լիներ այդ միասնա­կան կամքը, ապա նրա ճակա­տա­գի­րը եթե ոչ երաշխա­վորված, ապա շատ մեծ հավա­նա­կա­նությամբ կլի­ներ նույնը, ինչ Զանգե­զուրի­նը:

Այնպես որ, մեր այլընտրանքա­յին պատմության հիմնա­վորման համար՝ որպես «իրա­կան պատմությունից» տարբե­րակման կետ, կարող ենք ընտրել 1919 թվա­կա­նի սկիզբը՝ պատկե­րացնե­լով, որ Ղարա­բաղն ունե­ցավ նույն ճակա­տա­գի­րը, ինչ Զանգե­զուրը, այսինքն‘ սկզբում փաստա­ցի եղավ, ապա ճանաչվեց որպես Հայաստա­նի մաս:

Տեսա­կա­նո­րեն կարող էինք ընտրել եւ այլ տարբե­րակներ, օրի­նակ՝ 1920-ին Ղարա­բա­ղում տեղի ունե­ցած ուշա­ցած ապստամբության հնա­րա­վոր հաջո­ղությունը: Բայց կարծես այդ ապստամբության անհա­ջո­ղության պատճառն էլ ուշա­ցած լինելն էր: 1920-ին արդեն ավե­լի բարդ էր իրա­կա­նացնել այն, ինչի հիմքն ավե­լի հեշտո­րեն պետք է դրվեր 1919-ին:

Պարզե­լով մեր տարբե­րակման գլխա­վոր կետը՝ այժմ անցնենք տասնամյակնե­րի վրա­յով եւ պատկե­րացնենք մեզ 1991 թվա­կա­նի մի Հայաստա­նում, որի մասն է ի սկզբա­նե Լեռնա­յին Ղարա­բա­ղը: Շարադրանքի պարզության համար պատկե­րացնենք, որ այն ունի մոտա­վո­րա­պես նույն սահմաննե­րը, ինչ ԼՂԻՄ‑ն Ադրբե­ջա­նի կազմում, գուցե մի փոքր փոփոխված, օրի­նակ‘ Լաչի­նով կամ այլ տեղով Հայաստա­նին միա­ցող:

2. ՏԱԳՆԱՊԱԼԻՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1990-ԻՑ

Անկա­խության վախը

1991‑ի աշունը Հայաստա­նում տագնա­պա­լի էր: Սովե­տա­կան Միությունը փլուզվում էր, սովե­տա­կան հանրա­պե­տություննե­րը մեկը մյուսի հետեւից անկա­խություն էին հռչա­կում: Նրանցից որոշնե­րում՝ Մերձբալթի­կա­յում, Վրաստա­նում, մինչ այդ ծավալվել էին հուժկու անկա­խա­կան, դեմոկրա­տա­կան, զանգվա­ծա­յին շարժումներ: Մյուսնե­րում, օրի­նակ՝ հարեւան Ադրբե­ջա­նում, թեեւ նման շարժում չկար, եւ արտա­քուստ ամեն բան հանգիստ էր, եւ հանրությունն էլ՝ հավա­տա­րիմ սովե­տա­կան կարգե­րին, սակայն չկար նաեւ վախ՝ կապված սովե­տա­կան պետության փլուզման հետ. կարծում էին, որ եղբայրա­կան Թուրքիան կլի­ներ նորանկախ Ադրբե­ջա­նի դաշնա­կիցն ու գործընկե­րը, իսկ Բաքվի նավթը կապա­հո­վեր տնտե­սա­կան ծաղկումը:


Այլ էր Հայաստա­նը: Պերեստրոյկա­յի ընթացքում նա մնաց ՍՍՀՄ առա­վել հանգիստ տարածքնե­րից մեկը: Անկա­խության մասին այստեղ ոչ միայն չէին մտա­ծում, այլեւ պարզա­պես վախե­նում էին: Արմա­տա­վորված էր այն պատկե­րա­ցումը, որ եթե Հայաստանն անկա­խա­նա, ինչպես ժողո­վուրդն էր ասում, Թուրքիան եւ Իրա­նը անմի­ջա­պես կհարձակվեն մեզ վրա: Իսկ եթե նույնիսկ այդ հեռանկա­րին բառա­ցի չէին էլ հավա­տում, միեւնույն է, անհանգիստ էին հատկա­պես Թուրքիա­յի հարցում, չէին պատկե­րացնում Հայաստա­նի անվտանգությունն առանց Ռուսաստա­նի, վախե­նում էին նաեւ իսլա­մա­կան Իրա­նից, որ միջին սովե­տա­հա­յաստանցու համար ոչ թե հարեւան երկիր էր, այլ մի անո­րոշ, կիսա­հե­քիա­թա­յին ուժ՝ մոտա­վո­րա­պես Շապուհի եւ Շահ Աբա­սի ժամա­նակնե­րից: Այնպես որ, անկա­խության հեռանկա­րը, որը 1991-ին անսպա­սե­լիո­րեն եւ անհասկա­նա­լիո­րեն ուրվագծվում էր, ոչ միայն ոգեւորման առիթ չէր, այլ պարզա­պես վախի եւ տագնա­պի առարկա:

Հանրա­յին ակտի­վությունն ու կուսակցա­կան ղեկա­վա­րությունը

Հանրա­յին ակտի­վությունը Հայաստա­նում պերեստրոյկա­յի շրջա­նում կենտրո­նա­ցած էր մի քանի հարցի շուրջ՝ բնա­պահպա­նություն, հայոց լեզու (ռուսա­կան կրթության գերա­կա­յության խնդի­րը), Ցեղասպա­նության ճանաչման խնդիր եւ այլն: Այս հարցե­րի շուրջ տեղի էին ունե­նում փոքրիկ միտինգներ, հավաքներ, քննարկումներ, հրա­պա­րա­կումներ, ձեւա­վորվում էին, այն ժամա­նակվա լեզվով ասած, ոչ ֆորմալ կազմա­կերպություններ: Դրանցից ոչ մեկը սակայն լայնա­ծա­վալ համազգա­յին շարժման առիթ չդարձավ եւ մնաց համե­մա­տա­բար սահմա­նա­փակ մտա­վո­րա­կա­նության մի մասի օրա­կարգ:

1 «Թուրքիան եւ Իրա­նը կհարձակվեն մեզ վրա» «տեսությունը» ոչ թե հորի­նում եմ, այլ բառա­ցի մեջբե­րում եմ 1985–86‑ի կողմե­րը լսածս խոսակցություննե­րից: Այն ժամա­նակ մոտ 10 տարե­կան էի, բայց հիշում եմ մեծե­րի խոսակցություններն այդ թեմա­յով: Այսօրվա տեսա­կե­տից առա­վել զավեշտա­լին, իհարկե, «Իրա­նը կհարձակվի» մասն է: Բայց այդպի­սին էր հայաստանցի­նե­րի քաղա­քա­կան գիտակցության միջին մակարդա­կը Ղարա­բաղյան շարժումից ընդա­մե­նը մի երկու-երեք տարի առաջ: Ընդ որում՝ այս խոսակցության մասնա­կիցնե­րը մարդիկ էին, որոնք սովե­տա­կան կարգե­րի երկրպա­գու չէին եւ ցավով էին հիշում անկախ Հայաստա­նի անկումը 1920-ին: Այս՝ ինձ վրա տպա­վո­րություն թողած խոսա­ցությունից եմ առա­ջին անգամ իմա­ցել Կարսի անկման պատմության եւ դրա­նում հայ բոլշեւիկնե­րի դավա­ճա­նա­կան դերի մասին՝ «հայ սպա­ներն ինքնասպան էին լինում», պատմում էր զրույցի մասնա­կիցնե­րից մեկը, ում պապը եղել էր Նժդե­հի զինվորնե­րից: 

Անկա­խության հարցը փորձում էին բարձրացնել ընդհա­տա­կից դուրս եկած Ազգա­յին միացյալ կուսակցության անդամնե­րը, սակայն նրանք ընդհա­նուր առմամբ մնում էին լուսանցքում, չնա­յած նրանց նկատմամբ հետաքրքրությունը որոշ չափով աճում էր, մանա­վանդ 1991‑ի ընթացքում, երբ ՍՍՀՄ փլուզումն ակնե­րեւ հեռանկար էր արդեն: Որոշ չափով շոշափվում էին Դաշտա­յին Ղարա­բա­ղում ապրող հայե­րի, նաեւ Հայաստա­նում ապրող ադրբե­ջանցի­նե­րի խնդիրնե­րը, բարձրա­ձայնվում էր ջավա­խա­հա­յության հարցը, բայց սրանց ներուժն էլ սահմա­նա­փակ էր:

Քանի որ որեւէ ընդդի­մա­դիր լուրջ շարժում 1986–91 թթ. Հայաստա­նում չծա­վալվեց, քաղա­քա­կան պայքա­րը սահմա­նա­փակվում էր իշխող Կոմկուսի ներքին ինտրիգնե­րով: Ընդհա­նուր առմամբ հանրա­պե­տության ղեկա­վա­րությունը, ի դեմս առա­ջին քարտուղար Կարեն Դեմիրճյա­նի, փորձում էր չափա­վոր համա­հունչ լինել հանրա­յին պահանջնե­րին, մանա­վանդ որ, դրանք վտանգա­վոր չէին ղեկա­վա­րության տեսա­կե­տից՝ իշխա­նության հավակնություն չունե­նա­լով: Այս իմաստով Հայաստա­նի ղեկա­վա­րությունը նույնիսկ համարվում էր առա­վել բաց եւ ազա­տա­միտ մյուս հանրա­պե­տություննե­րի համե­մատ: Այդուհանդերձ, բարձրա­ձայնված հանրա­յին խնդիրներն առանձնա­պես լուրջ լուծում չէին ստա­նում: Հատկա­պես ռուսա­կան դպրոցնե­րի գերա­կա­յության խնդիրն այդպես էլ չհա­ջողվեց լուծել, եւ Հայաստանն անկա­խա­նա­լուց էլ հետո մնաց ռուսա­կան կրթության երկիր:

Չնա­յած Դեմիրճյա­նի ղեկա­վա­րության դեմ փորձում էին գործել թե՛ ներսից, թե՛ դրսից՝ Մոսկվա­յից, բայց որեւէ ամուր հանրա­յին հենա­րան չունե­նա­լով, որեւէ լուրջ առիթ չգտնե­լով՝ նրան այդպես էլ չկա­րո­ղա­ցան զրկել իր պաշտո­նից: Մոսկվան չէր ուզում գնալ կտրուկ եւ բաց քայլե­րի, իսկ ներսի պալա­տա­կան ուժերն էլ թույլ էին: Դեմիրճյա­նը մնաց Հայաստա­նի ղեկա­վար անկա­խության շեմին եւ անկա­խությունը հռչա­կե­լուց հետո:

Պարտադրված անկա­խություն. տնտե­սա­կան անկում

Հայաստա­նի անկա­խությունը հռչակվեց բոլո­րից ուշ՝ 1991‑ի դեկտեմբե­րին, երբ արդեն Սովե­տա­կան Միություն պարզա­պես չկար:

Կարեն Դեմիրճյա­նը զգուշո­րեն առաջնորդում էր Հայաստա­նը նոր իրա­վի­ճա­կում: Ինչպես հետսո­վե­տա­կան ամբողջ տարածքում, Հայաստա­նում եւս հնա­րա­վոր չեղավ խուսա­փել դեինդուստրիա­լի­զա­ցիա­յից եւ տնտե­սա­կան անկումից: Սովե­տա­կան մեծ տնտե­սա­կան համա­կարգը, հատկա­պես ռազմարդյունա­բե­րա­կան համա­լի­րը սպա­սարկող գործա­րաննե­րի մեծ մասը կամ կանգնեց, կամ աշխա­տում էր թույլ չափով: Որոշ բաներ հաջողվեց պահպա­նել, բայց ընդհա­նուր առմամբ երկի­րը վերապրեց հասա­րա­կա­կան կառուցվա­ծի ու տնտե­սա­կան մոդե­լի արմա­տա­կան վերա­փո­խում: Արտադրող երկրից Հայաստանն աստի­ճա­նա­բար վերա­փոխվեց համաշխարհա­յին տրանզի­տը սպա­սարկող, մասամբ հումք արտա­հա­նող երկրի: Այս անցումը կախված չէր որեւէ մեկի կամքից, այլ թելադրված էր մեծ՝ համաշխարհա­յին ու տարա­ծաշրջա­նա­յին միջա­վայրի գործընթացնե­րով:

Բավա­կա­նին մեծ էր նաեւ արտա­գաղթի թիվը: Նոր տնտե­սա­կան համա­կարգն այլեւս ի զորու չէր փոքր Հայաստա­նում կենտրո­նա­ցած պահել 4 միլիոն բնակչություն: Արդեն Սովե­տա­կան Միության ուշ շրջա­նում սկսվել էին արտա­գաղթի դանդաղ գործընթացներ, որոնք զսպվում էին սովե­տա­կան փակ համա­կարգով: Նոր պայմաննե­րում, հնա­րա­վո­րություննե­րի բացվե­լուն պես արտա­գաղթի ալիքն ուժգնա­ցավ թե՛ դեպի Արեւմուտք, թե՛ դեպի Ռուսաստան: Տարի­նե­րի ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ լքեց Հայաստա­նը:

Թուրք-ադրբե­ջա­նա­կան Մեծ շուկան եւ Հայաստա­նը

Տնտե­սա­կան քաղա­քա­կա­նության առանցքում ընկած էին հարա­բե­րություննե­րը հարեւաննե­րի, հատկա­պես՝ Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԴԻՆԱՄԻԿ ՏԵՄՊԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՈՂՆ ԷՐ՝ ՇՆՈՐՀԻՎ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԻ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԷԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՅՍ ԳՈՐԾՈՆԻ ՇՈՒՐՋԸ: ՍՐԱՆՔ ԴԱՐՁԵԼ ԷԻՆ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ:

Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րը զգուշո­րեն, բայց հետեւո­ղա­կա­նո­րեն զարգա­նում էին: Հանրության մեջ զգա­լի տագնապ կար այս առթով: Բայց մյուս կողմից տնտե­սա­կան շահե­րի թելադրանքը ստի­պում էր կառա­վա­րությանն աստի­ճա­նա­բար ներգրավվել թուրքե­րի հետ հարա­բե­րություննե­րի մեջ: Թուրքա­կան էժան ապրանքը լցվում էր Հայաստան, որի հետ մրցակցությա­նը տեղա­կան արտադրությունը չէր դիմա­նում, իսկ այն պաշտպա­նե­լու որեւէ հնա­րա­վո­րություն կառա­վա­րությունը չուներ: Հայաստա­նը՝ Թուրքիան եւ Ադրբե­ջա­նը միա­վո­րող տարանցիկ կետ էր, որն ուզած-չուզած ինտեգրվում էր իրե­նից ավե­լի հզոր երկու տնտե­սություննե­րի մեջ: Նույնն էր մոտա­վո­րա­պես նաեւ Վրաստա­նի դրությունը: Ստեղծվում էր տարա­ծաշրջա­նա­յին Մեծ շուկա, որին մասնակցությունն այլընտրանք չուներ, եւ այդ շուկան էլ թելադրում էր քաղա­քա­կա­նություն: Այս սխե­մա­յի մեջ մտնում էր մասամբ նաեւ Իրա­նը, բայց նրա ներգրավվա­ծությունն ու ազդե­ցությունը համե­մա­տա­բար ավե­լի փոքր էին:

Լարման առա­ջին կետը. քաղա­քա­կա­նա­պես թույլ Հայաստա­նը եւ հարստա­ցող հայե­րը

Ադրբե­ջա­նի, մասամբ նաեւ Հայաստա­նի հայությունն ակտի­վո­րեն ներգրավվում էր նոր տնտե­սա­կան իրա­կա­նության մեջ: Այսրկովկա­սի տնտե­սա­կան ձգո­ղա­կան կենտրո­նը, ինտեգրա­ցիոն «մայրա­քա­ղա­քը» դառնում էր Բաքուն: Բաքվի եւ առհա­սա­րակ Ադրբե­ջա­նի հայությունը որո­շա­կի դեր է սկսում խաղալ Ադրբե­ջա­նի տնտե­սության մեջ, նախեւա­ռաջ, պարզ է, նավթարդյունա­բե­րությունում: Չնա­յած Ադրբե­ջա­նի հանրության այդ առի­թով չթաքցվող տագնապնե­րի, նաեւ ղեկա­վա­րության զսպված, բայց հետեւո­ղա­կան քաղա­քա­կա­նության՝ չեզո­քացնե­լու հայե­րի առաջխա­ղա­ցումը, հնա­րա­վոր չէր այդ գործընթացն ամբողջո­վին կասեցնել: Բաքվում հայտնվում է մի քանի հայ մեծա­հա­րուստ: Նաեւ հարստա­նում են հայ մասնա­գետնե­րը: Հայաստա­նի հատկա­պես հարա­վա­յին շրջաննե­րից՝ Զանգե­զուրից, Ղարա­բա­ղից, բնակչության բավա­կա­նին ակտիվ հոսք է գնում արագ զարգա­ցող Բաքու, որոնք տեղում աշխա­տանք են փնտրում որպես բանվորներ կամ փորձում փոքր բիզնեսներ հիմնե­լով հարստա­նալ: Հարստա­ցած հայե­րը ներդրումներ են անում տարա­ծաշրջա­նա­յին մակարդա­կում՝ բացի Հայաստա­նից նաեւ Վրաստա­նում: Ինչ-որ չափով, թեեւ ավե­լի զսպված, բայց կրկնվում է 20-րդ դարի սկզբի իրա­վի­ճա­կը, երբ հայե­րը հավակնում են դառնալ առա­ջա­տար տնտե­սա­կան գործոն Այսրկովկա­սում:

Այս իրա­վի­ճա­կի մեջ թաքնված էր աճող լարում ու հակա­սություն: Մի կողմից քաղա­քա­կա­նա­պես Հայաստանն առա­վել թույլ օղակ էր: Նա ռեսուրսա­յին տեսա­կե­տից ամե­նա­թույլն էր, չուներ բնա­կան պաշարներ, ելք դեպի ծով, տարածքով եւ բնակչությամբ զիջում էր մյուսնե­րին: Հոգե­բա­նո­րեն նույնպես հայե­րը, ի տարբե­րություն Ադրբե­ջա­նի թուրքե­րի, հասկա­նա­լի պատճառնե­րով ավե­լի ընկճված էին, քանի որ ազգա­յին գիտակցությունը պահպա­նում էր թուրքա­կան վտանգի մասին հիշո­ղությունը:

ՄԱՍԸ ԴԱՌՆԱԼՈՎ ՄԵԾ ՇՈՒԿԱՅԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԱՆՎԱՆԱՊԵՍ ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼՈՎ, ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԶՐԿՎՈՒՄ ԷՐ ԻՐ ՍՈՒԲՅԵԿՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԻՆՉՆ ԷԼ ՀԱՍԿԱՑՎՈՒՄ ԵՒ ԶԳԱՑՎՈՒՄ ԷՐ, ՉՆԱՅԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՉԷՐ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՒՄ: ԲԱՅՑ ԽՈՍՎՈՒՄ ԷՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՆԱԵՒ՝ ԿԵՆՑԱՂՈՒՄ:

Մյուս կողմից քաղա­քա­կա­նա­պես երկրորդա­կան այս ազգը տնտե­սա­կան դիրքեր էր գրա­վում, իր միջից մեծա­հա­րուստներ էր դուրս բերում եւ մասնա­գետներ, որոնք գործում էին բուն կենտրո­նում՝ Բաքվում, եւ այստե­ղից էլ հարստա­նա­լով՝ ազդե­ցություն տարածքում մյուս ուղղություննե­րով:

Լարման երկրորդ կետը. Հայաստա­նի աճող եւ հարստա­ցող թուրք բնակչությունը

Մյուս կողմից կար Հայաստա­նում ապրող թուրքե­րի գործո­նը: ՍՍՀՄ փլուզման պահին Հայաստա­նում կար մոտ 200.000 ադրբե­ջանցի թուրք, ինչը չէր կազմում բնակչության նույնիսկ 10 տոկո­սը: Նրանց բնա­կության կոմպակտ վայրե­րը զգա­լիո­րեն կրճատվել էին 20-րդ դարի ընթացքում: Նախկին մեծ արեա­նե­րի փոխա­րեն մնա­ցել էին փոքր կղզյակներ Մասի­սի, Ամա­սիա­յի, Վեդու, Եղեգնա­ձո­րի, Սիսիա­նի, Ղափա­նի, Վարդե­նի­սի եւ մի քանի այլ շրջաննե­րում: Մյուս կողմից, սակայն, Հայաստա­նի թուրքե­րը, լինե­լով գերա­զանցա­պես գյուղաբնակ, աչքի էին ընկնում բնա­կան աճի զգա­լիո­րեն բարձր ցուցա­նի­շով, որը գերա­զանցում էր թե՛ միջին հայկա­կա­նը, թե՛ նույնիսկ որոշ չափով միջին ադրբե­ջա­նա­կա­նը բուն Ադրբե­ջա­նում: 1990-ակա­նե­րին եւ հետա­գա­յում Հայաստա­նից արտա­գաղթի ալի­քը, որի արդյունքում մի քանի 100 հազար մարդ լքեց երկի­րը, գյուղաբնակ թուրքե­րին քիչ անդրա­դարձավ. նրանց մեծ մասը մնաց տեղում, եւ 2000‑ի սկզբին Հայաստա­նում թուրքե­րի թիվը հասավ 300.000‑ի՝ հետա­գա­յում ավե­լա­նա­լով եւ ձգտե­լով կես միլիո­նի: Հաշվի առնե­լով, որ հայե­րի թիվը Հայաստա­նում նույն ընթացքում՝ բնա­կան ավե­լի ցածր աճի եւ մյուս կողմից արտա­գաղթի համադրության արդյունքում չէր աճում, այլ մնում էր մոտա­վո­րա­պես նույնը եւ մի փոքր էլ ավե­լի ցածր մակարդա­կի՝ չանցնե­լով 3 միլիո­նի սահմա­նը, ստացվում էր, որ տոկո­սա­յին առումով Հայաստա­նի թուրքե­րի թիվն աճում էր՝ հատե­լով 10 տոկո­սի շեմը:

Ինքնին սա այնքան էլ մեծ թիվ չէր, սակայն, քանի որ տնտե­սա­պես եւ դրա հիմքով փաստա­ցի նաեւ քաղա­քա­կա­նա­պես Հայաստա­նը դարձել էր Թուրքիա-Ադրբե­ջան առանցքի շուրջը կայա­ցող Մեծ շուկա­յի մաս, թուրք բնակչության գործո­նը ստա­նում էր բացի քանա­կա­կա­նից, նաեւ հավելյալ արժեք:

Հասկա­նա­լի է, որ հարստա­ցող Ադրբե­ջա­նի, նաեւ զգա­լի չափով՝ Թուրքիա­յի քաղա­քա­կա­նության մասն էր ամեն կերպ ամրացնել իրենց ազգա­կիցնե­րի դիրքե­րը Հայաստա­նում, որի համար ծախսվում էին համա­պա­տասխան գումարներ: Տարի­նե­րի ընթացքում դանդաղ, բայց հետեւո­ղա­կա­նո­րեն թուրք գյուղե­րը Հայաստա­նի առա­վել աղքատ եւ հետամնաց գյուղե­րից վերածվում էին առա­վել հարուստ ու բարե­կե­ցիկ բնա­կա­վայրե­րի: Տարվում էր հատուկ քաղա­քա­կա­նություն թուրք գյուղա­ցուն իր հողին ամրացնե­լու, «հայրե­նի­քը» չլքե­լու ուղղությամբ: Հայկա­կան գյուղե­րը՝ զրկված նման լայնա­մասշտաբ աջակցությունից, քանի որ հայկա­կան պետությունն ի զորու չէր այս հարցում մրցել իրե­նից ավե­լի հարուստ Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի միացյալ ջանքե­րի հետ, աստի­ճա­նա­բար պարտվում էր այս ոչ պաշտո­նա­կան մրցա­վազքում: Եթե ավանդա­բար հայե­րը հպարտա­նում էին, որ հայ գյուղա­ցին ավե­լի հարուստ եւ բարե­կե­ցիկ է, քան իր թուրք հարեւա­նը, ապա այժմ պատկե­րը շրջվում էր:

Բնա­կան է, որ այս կետում էլ լարվա­ծություն էր կուտակվում: Չնա­յած դրան՝ Հայաստա­նը ստիպված էր աչք փակել, անտե­սել այս խնդի­րը՝ տնտե­սա­պես, փաստա­ցի եւ քաղա­քա­կա­նա­պես կախված լինե­լով թուրքա­կան մեծ դաշինքից եւ չունե­նա­լով բնա­կան դաշնա­կիցներ, որոնց աջակցությա­նը կարող էր հույս դնել:

Աճող տագնա­պը, գեղարվեստա­կան գրա­կա­նությունը, Դաշնակցությունը

Հայ հանրության աճող տագնապն ու դժգո­հությունն իրա­վի­ճա­կից, չունե­նա­լով լիարժեք քաղա­քա­կան խողո­վակ, դրսեւորվում էր ավե­լի շատ գեղարվեստա­կան գրա­կա­նության, որոշ չափով նաեւ մամուլի մեջ: Որքան էլ զարգա­նում էին տնտե­սա­կան կապե­րը երկու թուրք հարեւաննե­րի հետ, հայե­րի մեջ ոչ միայն չէր դադա­րում, այլեւ՝ ելնե­լով իրա­վի­ճա­կից՝ ավե­լա­նում էր անհանգստությունը: Հայկա­կան ազգա­յին գիտակցությունը, ե՛ւ ավանդույթի ուժով, ե՛ւ ներկա­յի փաստե­րից ելնե­լով, չէր կարո­ղա­նում մարսել նոր իրա­վի­ճա­կը, եւ փորձում էր իրեն հասու միջոցնե­րով ելքեր գտնել, որոնք, սակայն չէին երեւում: Բոլոր բանա­կան հաշվարկնե­րը դեմ էին իրա­վի­ճա­կից որեւէ ելք գտնե­լուն:

Քաղա­քա­կան ուժե­րից Դաշնակցությունը, որը վերա­դարձել էր Հայաստան, անկա­խա­ցումից հետո միայն որոշ չափով էր փորձում արտա­հայտել կուտակվող դժգո­հությունը, ինչին Հայաստա­նի ղեկա­վա­րությունը դեմ չէր: Սակայն այդ կեսպաշտո­նա­կան դժգո­հությունը պետք է տեղա­վորվեր որո­շա­կի սահմաննե­րի մեջ՝ չվնա­սե­լու համար պետա­կան քաղա­քա­կա­նությունը, մանա­վանդ որ, թուրք եղբայրներն աչա­լուրջ հետեւում էին զարգա­ցումնե­րին եւ պատրաստ էին պատասխան հակա­հարվածնե­րի:

Դաշնակցության վերա­դարձը Հայաստան սկզբում ընդունել էին հետաքրքրությամբ եւ որոշ ոգեւո­րությամբ: Սակայն առարկա­յո­րեն այդ ուժը չէր կարող արդա­րացնել այն սպա­սումնե­րը, որոնք կապվում էին իր հետ: Նախ՝ իրա­վի­ճակն այնպի­սին էր, որ ցանկա­ցած ուժի, որը չէր ուզում հայտնվել լուսանցքում, թելադրում էր չափա­վոր դիրքո­րո­շում հայ-թուրքա­կան եւ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի հարցում: Երկրորդ՝ դեռ 1960-ականնե­րից Դաշնակցության ղեկա­վա­րության նոր սերունդը, կապեր հաստա­տե­լով սովե­տա­կան գաղտնի գործա­կա­լություննե­րի հետ, այդ ժամա­նակվա­նից ի վեր արդեն նախկին ինքնուրույն ուժը չէր: Վերա­դառնա­լով Հայաստան՝ նրանք, ըստ էության, շարունա­կե­ցին այն համա­գործակցությունը նախկին կոմկուսի հետ, որը ձեւա­վորվել էր արդեն ՍՍՀՄ գոյության վերջին 20 տարում: Պարզա­պես այժմ գաղտնին, ոչ պաշտո­նա­կա­նը վերածվեց բացի եւ պաշտո­նա­կա­նի:

Դաշնակցությունն ամբողջո­վին չմիա­ձուլվեց իշխող ուժի՝ Ժողովրդա­կան կուսակցություն վերանվանված նախկին Կոմկուսի հետ, այլ միշտ էլ մնաց չափա­վոր ընդդի­մա­դիր դիրքե­րում: Սակայն դա ավե­լի շատ ոչ պաշտո­նա­կան համա­գործակցություն, քան լիարժեք ընդդի­մություն էր. Դաշնակցությունը պետք էր իշխա­նությա­նը, իսկ իշխա­նությունը՝ Դաշնակցությա­նը:

Ինքնին դատա­պարտե­լի չէր այս ընթացքը, այլ բխում էր, ինչպես ասա­ցինք, առարկա­յա­կան պայմաննե­րից. լուրջ հավակնություններ ունե­ցող եւ համե­մա­տա­բար լուրջ ռեսուրսնե­րի տեր քաղա­քա­կան ուժը չէր էլ կարող այլ դիրք գրա­վել: Ճիշտ է, դաշնակցա­կաննե­րի հեռա­հար նպա­տա­կը մնում էր սեփա­կան իշխա­նություն ձեւա­վո­րե­լը, բայց դա առայժմ թողնված էր ապա­գա­յին, քանի որ ներկա­յում այն հնա­րա­վոր չէր ո՛չ ներքին, ոչ էլ արտա­քին պատճառնե­րով: Հետեւա­բար Դաշնակցությա­նը մնում էր կամ հայտնվել լուսանցքում այդքան տարի երա­զած վերա­դարձից հետո, կամ էլ գտնել մի մոդուս վիվենդի Հայաստա­նի իշխող ուժի հետ: Քանի որ ձգտումը երկկողմա­նի էր, մոդուս վիվենդին կայա­ցավ: Դաշնակցությունը իշխող Ժողովրդա­կա­նից հետո երկրորդ ազդե­ցիկ ուժն էր: Մյուս քաղա­քա­կան ուժերն անհա­մե­մատ թույլ էին, այդ թվում՝ նախկին ԱՄԿ‑ի մի մասից ձեւա­վորված Հանրա­պե­տա­կա­նը եւ այլք:

Արտա­քին ազդակնե­րը

Արտա­քին ուժե­րից Ռուսաստա­նը, որը 90-ականնե­րի անկումից հետո՝ 2000-ականնե­րից, կայունա­նում է եւ սկսում մտա­ծել հետսո­վե­տա­կան տարածքում իր երբեմնի ազդե­ցության վերա­կանգման մասին, որոշ չափով փորձում է աջակցել Հայաստա­նում հակա­թուրքա­կան տրա­մադրություննե­րին: Սակայն ռուսնե­րի հնա­րա­վո­րություննե­րը մեծ չէին, քանի որ այսրկովկասյան տնտե­սա­կան ու քաղա­քա­կան ինտեգրա­ցիա­յի, փաստա­ցի միասնության դեմ նրանց լծակներն այնքան էլ շատ չէին: Ըստ էության՝ ռուսնե­րը, եթե դուրս չէին մնա­ցել տարա­ծաշրջա­նա­յին խաղից, ապա առաջնա­յին դիրքեր հաստատ չունեին:

Իր մտա­հո­գություններն ուներ նաեւ Իրա­նը, որի հնա­րա­վո­րություններն ավե­լի մեծ էին, բայց Իրանն էլ առժա­մա­նակ վարում էր զգուշա­վոր քաղա­քա­կա­նություն: Ինչ վերա­բե­րում է ԱՄՆ-ին, ապա ամե­րի­կա­ցի­նե­րի քաղա­քա­կա­նությունն էր այսրկովկասյան ինտեգրա­ցիա­յին աջակցե­լը եւ տարա­ծաշրջա­նում հենա­րան ստեղծե­լը ռուսա­կան հնա­րա­վոր վերա­դարձի, ինչպես նաեւ իրա­նա­կան ազդե­ցության տարածման դեմ: Եվրո­պա­ցի­նե­րը սեփա­կան քաղա­քա­կա­նություն չունեին եւ չէին էլ կարող ունե­նալ որպես աշխարհա­քա­ղա­քա­կան երբեմնի ազդե­ցությունից վաղուց զուրկ, փաստա­ցի համաշխարհա­յին գավառ, որի միակ փառքը մնա­ցել էր սեփա­կան իրա­վա­կարգով ու տնտե­սությամբ հպարտա­նա­լը, քաղա­քա­կան իրա­կան ուժը իրա­վա­կան ճոռո­մա­բա­նությամբ փոխա­րի­նե­լը:

Ընդհա­նուր առմամբ համաշխարհա­յին իրա­վի­ճա­կը մնում էր կայուն, մինչեւ 2010-ականնե­րի սկիզբը, եւ դա էր դարձել Հայաստա­նի անվտանգության գլխա­վոր երաշխի­քը: Համաշխարհա­յին իրա­վի­ճա­կի անկա­յունացման նշաննե­րը, որոնք երեւա­ցին 2010-ականնե­րի սկզբին, սկսե­ցին խարխլել այդ երաշխի­քը:

Հայաստա­նի ներսում կայունության երաշխի­քը ոչ այնքան պետա­կան ապա­րա­տը կամ կուսակցա­կան համա­կարգն էր, որքան Կարեն Դեմիրճյա­նի անձը, որը, չնա­յած ծերա­ցող տարի­քին, շարունա­կում էր ամուր պահել բոլոր կարեւոր լծակնե­րը: Նրա կառա­վարման ոճը, չնա­յած միանձնյա դիրքին, նուրբ էր, իսկ կառուցած համա­կարգը՝ բազմա­շերտ ու բավա­կա­նին ճկուն, սակայն անձնա­կենտրոն լինե­լով՝ բնա­կա­նա­բար ուներ լուրջ թերություններ, որոնցից մեկը ժառանգորդի հարցն էր:

(Շարունա­կե­լի)

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ