24.5 C
Yerevan

Անբա­վա­րարվա­ծություն

Հայե­րի համար կայսե­րա­կան Ռուսաստա­նում սոցիա­լիստա­կան շարժմա­նը միա­նա­լը գեղե­ցիկ է և ազնիվ, բայց և միա­միտ մի շարժում էր, որի ընթացքում ֆեո­դալներն ու բուրժուա­նե­րը այդպես էլ սոցիա­լիստ չդարձան, ինչպես նաև թքած ունե­ցան ազգա­յին կոչվա­ծի վրա:

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նում առայժմ շարունակվում է ընդհա­նուր իներցիոն քաո­սը: Ինչ որ բան կատարվում է, բայց թե ինչ, որտեղ, երբ…լիովին հասկա­նա­լի չէ: Ու քանի որ ամեն ինչ տանում հասցնում է քաղա­քա­կա­նության, ես էլի ստիպված եմ շոշա­փել ամեն ինչի՝ քաղա­քա­կան կողմը: 

Հիմա, երբ ամեն ինչ այնքան աղա­վաղված է ու սահմաննե­րը կորցված, տեսա­կան մաքուր գիտությունն իր տեղը զիջել է փչա­ցած պրակտի­կա­յին, այլևս հնա­րա­վոր չի լինում որևէ քննարկում անել հասկա­նա­լու, որպես երև­ույթ մեկնա­բա­նե­լու, և ըստ տրա­մա­բա­նության՝ գործե­լու համար:

Ընդհանրա­պես քաղա­քակրթա­կան ընթացքը ցույց է տվել, որ նախ հումա­նի­տար-տեսա­կան ցանկություն-երա­զանք-նպա­տակն է ծնվում կարի­քից ու անհրա­ժեշտությունից, պակա­սից ու հետո այդ ամե­նը փորձ է արվում բերել իրա­կան դաշտ, այսինքն իրացնել: Հակա­ռա­կը չեն անում, անի­մաստ է: Օրի­նակ մարդը երա­զեց սավառնել և ի վերջո ստեղծեց ինքնա­թիռ: Երա­զանքը դարձավ պրակտիկ գործո­ղություն: Բայց օրի­նակ ոչ ոք երբևէ չի փորձում ինքնա­թի­ռը ցույց տալ և բացատրել, որ այդ ինքնա­թիռ է, որովհետև բոլորն էլ տեսնում են, հասկա­նում են, գիտեն: Ինքնա­թիռն այս դեպքում արդեն հաստատված փաստ է, աքսիո­մա, որն այլևս ապա­ցուցման կարիք չունի:

Իսկ ի՞նչ կապ ունի ինքնա­թի­ռը հայկա­կան քաղա­քա­կան դաշտի հետ: Կապն այն է, որ Հայաստա­նում հիմա մարդիկ փորձում են իրար բացատրել այն, ինչը կամ բոլո­րի աչքի առաջ դրված է, կամ էլ ընդհանրա­պես գոյություն չունի: Ու դրա­նից սկսվում է հերթա­կան մի կաթիլ մեղրը, որի փուլա­յին ավարտից հետո մենք նստում և մտա­ծում ենք, թե էլ ինչ թեմա­յով կարե­լի է իրար միս կրծել:

Հայկա­կան քաղա­քա­կան առօրյան, ինքն իրե­նով մի գնա­հա­տե­լի բան չէ, բայց արդեն իսկ հասցրել է այնքան առասպելներ ու հեքիաթներ հնա­րել, որ հաճախ այլևս հնա­րա­վոր չի լինում հասկա­նալ, թե որ հատվա­ծում է ստի ամե­նա­մեծ դոզան: Մենք կփորձենք ցորենն առանձնացնել մոլա­խո­տից, ինչքան էլ որ անպտուղ ու անի­մաստ է թվում այդ ամե­նը:

Ընդհանրա­պես հայկա­կան քաղա­քա­կա­նության ամե­նա­հայկա­կան մասն այն է, որ այն երբեք հայկա­կան ուղղվա­ծության չի եղել: Հայկա­կան քաղա­քա­կա­նությունը մեծ մասամբ օտար ուղղություններ պաշտպա­նելն է ու ներսում իրար ատե­լը, որին անվա­նում են քաղա­քա­կան պայքար: Իհարկե ողբերգություն է այս ամե­նը, բայց հարկա­վոր է հասկա­նալ, որ այն ինչ այսօր կա, մի օրում և նույնիսկ մեկ տասնամյա­կում չի ստեղծվել, այլ ունի իր երկա­րատև ու բարդ ձևա­վորման ընթացքը:

Առա­ջին փուլ՝ արձա­գանք:

Հայկա­կան քաղա­քա­կան դաշտը, որ կարե­լի է ասել փորձեց կայա­նալ 1880-ականնե­րի վերջից, ծնունդ տվեց երեք կուսակցության, որոնք միա­բե­րան որդեգրե­ցին ինտերնա­ցիո­նալ գաղա­փա­րա­խո­սությունը, սոցիա­լիստա­կան տնտեսվա­րությունը ու էլի բավա­կան ճոխ բառե­րով արտա­հայտվող իդեալներ, որոնք ավա­զի վրա ցանված սերմի էին նման, քանի որ պտուղ չտվին: Իսկ ինչո՞ւ: Դե որովհետև այն ինչի համը հայե­րը նոր էին տեսնում 1880-ականնե­րի վերջում, եվրո­պա­ցի­ներն արդեն հասցրել էին զզվել դրա­նից: Եվրո­պա­յում նույնիսկ դրա­նից 100 տարի առաջ արդեն իսկ հասցրել էին պատմության ամե­նա­մեծ, ամե­նահրա­շա­լի, ամե­նաարյունա­հեղ ու սարսա­փե­լի հեղա­փո­խություննե­րից մեկն անել, որն էլ ինքն իրե­նով դարձավ մեր ժամա­նա­կա­կից ժողովրդա­վա­րության, ազա­տության, հավա­սա­րության և օրենքի գերա­կա­յություն քարո­զող պետության մոդե­լի նախասկիզբը: 

Հայե­րի համար կայսե­րա­կան Ռուսաստա­նում սոցիա­լիստա­կան շարժմա­նը միա­նա­լը գեղե­ցիկ և ազնիվ, բայց և միա­միտ մի շարժում էր, որի ընթացքում ֆեո­դալներն ու բուրժուա­նե­րը այդպես էլ սոցիա­լիստ չդարձան, ինչպես նաև թքած ունե­ցան ազգա­յին կոչվա­ծի վրա: 

Այն ինչ կատարվում էր 1880-ականնե­րից մինչև 1920թ. ոչ թե գործընթաց էր, այլ արձա­գանք: Հայե­րը ուշա­ցումով և կիսատ պռատ արձա­գանքում էին համաշխարհա­յին իրո­ղություննե­րին:

Հետո եկավ ԽՍՀՄ ժամա­նա­կաշրջա­նը և հայկա­կան քաղա­քա­կա­նության հայաստանյան հատվա­ծը մտավ «կատա­րո­ղա­կան» դաշտ, երբ քաղա­քա­կա­նություն ըստ էության չկար՝ Մոսկվան հրա­մա­յում էր, Երև­ա­նը՝ կատա­րում: Իհարկե այդ ընթացքում չէին մոռա­նում երկա­րա­շունչ ժողովներն ու հսկա­յա­կան պլե­նումնե­րը, քննարկումնե­րը, որ ոչ ոքի հետաքրքիր չէին, քվեարկություննե­րը, որի արդյուքնե­րը նախա­պես որոշված էր և այլն, և այլն, և այլն: Այդ կրկե­սը, որի պաշտո­նա­կան անունը սոցիա­լիզմ էր, որի շարունա­կությունը կոմունիզմը պիտի լիներ, այլանդա­կեց ու այլա­սե­րեց քաղա­քա­կա­նություն կոչված մշա­կույթն ամբողջո­վին, վերջում էլ իր դատարկությունից ինքն էլ փլվեց ու հայե­րին կանգնեցրեց նոր սթրե­սի առաջ:

Սկսվեց մեր անկա­խության ժամա­նա­կաշրջա­նը և սկսվեց նաև երրորդ փուլը՝

Իմի­տա­ցիա կամ նմա­նա­կում:

Սկսվեց մի հերթա­կան ընթացք, որի ժամա­նակ հայ քաղա­քա­կան միտքը չէր արձա­գանքում և չէր կատա­րում (որովհետև մշա­կութա­յին տեր չկար, հակա­ռա­կը՝ անտե­րություն էր սկսվել) այլ իմի­տա­ցիա: Մենք սկսե­ցինք ինչ որ բան անել, հավա­տացնե­լով, որ իրոք ինչ որ բան ենք անում: Նման այն հեքիա­թին, որ երբ կալվա­ծա­տե­րը գնում է ծառա­յին հսկե­լու, որ վերջինս լավ աշխա­տի, դեռ հեռվից տեսնում է, որ ծառան քափ-քրտինք մտած հնձում է: Ուրա­խա­ցած մոտե­նում է և տեսնում, որ ծառան չի հնձում, այլ փայտի մի կտոր թափա­հա­րում է, թե իբր հնձում է: Ի պատասխան տիրոջ գոռգո­ռոցնե­րին, ծառան պատասխա­նում է. «Կարև­ո­րը հարև­աննե­րը կարծում են թե հնձում եմ»: 

Մենք այլևս չգի­տենք, թե ինչ անել: Մերը, եթե սրա­նից մի քանի տարի առաջ իմի­տա­ցիա էր ու մենք մեզ համո­զում էինք, որ ինչ որ բան ենք անում, հիմա չարա­ցած նստած գլորվում ենք ոչ մի տեղ: Մերը հիմա չորրորդ փուլն է՝ քաո­սը: Իսկ քաո­սը շարունակվում է այնքան, մինչև այդ պտույտի ընթացքում ծնվի որևէ կայծ, լինի մեծ բախումն ու ծնվի մի նոր աշխարհ: 

Մինչ այդ մենք շարունա­կե­լու ենք որպես հասա­րա­կություն ապրել 45 տարե­կան մարդու նման: Հայե­րի կարծի­քով այդ տարի­քում ճգնա­ժամ է առա­ջա­նում մարդու մոտ: Երե­խա­ներն արդեն մեծա­ցել են և իր օգնության կարի­քը գրե­թե չունեն, ծնողնե­րը դեռևս ողջ առողջ են, դեռ մի 15 տարի հանգիստ կապրեն, ֆուտբո­լը նույն վիճա­կում է, աշխա­տա­տե­ղում ամեն օր նույն բանն է, տնօ­րենն էլ մի կողմից է զզվեցնում, արժե հաջորդ ժողո­վին մի լավ փակել այդ ամբարտա­վան մեծա­մի­տի բերանը…ու մարդը չի հասկա­նում, թե իր հետ ինչ է կատարվում: Կարծես, թե ամեն ինչ լավ է, բայց մյուս կողմից էլ ինչ որ անո­րոշ անպետքության զգա­ցում կա:

Մեզ մոտ նույնպես: Մինչև 2020 թ. պատե­րազմը մեր իմի­տա­ցիան ավե­լի էր փչել ուռացրել մեր թթված ինքնագնա­հա­տա­կա­նը ու հանկարծ բո՛ւմ…պատերազմ: Արցա­խը ծվեն-ծվեն է եղած, հազա­րա­վոր զոհեր, վիրա­վորներ, գերի­ներ, անհետ կորածներ, «մեծ ախպեր ռուսը չպաշտպա­նեց», «Եվրո­պան չպաշտպա­նեց»: Իհարկե քաղտեխնո­լոգնե­րը հազար ու մի հիմնա­վոր ու անհիմն պատճառներ են ուզում բերել, որ այսպես և այնպես, բայց իրա­կա­նությունն այն է, որ մեզ ուղղա­կի շան նման ծեծե­ցին, որ թողե­ցին, որ գայլե­րը գզեն: Որովհետև մենք ոչ ոքի պետք չէինք: Ու այդ զգա­ցումն ավե­լի ծանր էր, քան կարե­լի է պատկե­րացնել:

Հենց հիմա էլ փողո­ցում ու ԱԺ-ում սիրտ խառնող մշա­կութա­յին անբա­վա­րարվա­ծություն է: Հասա­րակ մարդիկ էլ արդեն զզվել են մշտա­կան նևրո­զից: Դարձել ենք ծեր ու փնթփնթան, մենք մեզ և՛ անօգնա­կան ենք զգում, և՛ ավե­լորդ:

Արդյո՞ք այդպես է: Ինչ որ չափով իհարկե այո: Մենք չափից ավե­լի մեծ կարծիք ունեինք մեր մասին ու այդ միրա­ժը միանգա­մից ցնդեց: Հիմա էլ չենք կարո­ղա­նում հարմարվել իրա­կա­նությա­նը: 

Բայց մինչև ե՞րբ: Ու ելք կա՞: Ելք իհարկե կա: Այդ ելքը մենք ենք, միայն մենք: Միայն թե, նորից մենք դառնա­լու համար դեռ երկար չափով պիտի մեր վրա­յից քերենք օտար փոշին ու դադա­րեցնենք այս ողջ կրկե­սը: Քաղա­քա­կան գործիչնե­րը հեչ, «կմթնեն ու անց կկե­նան», բայց բոլոր այն մարդիկ, ովքեր հայրենքը սիրում են ուղղա­կի որովհետև այն իրենցն է, իրենք չունեն ոչ մեծ գումար, ոչ էլ շահեր, նրանք այսպես թե այնպես փրկե­լու են Հայաստա­նը, նույնիսկ առանց հասկա­նա­լու:

Քաո­սին միշտ հաջորդում է կարգ ու կանո­նը, նույնիսկ քաո­սը արդեն որո­շա­կիո­րեն սխե­մա­վորված է:

Մինչ այդ դեռևս շատ աղմուկ է հնչե­լու:

Առնչվող Հոդվածներ