24.9 C
Yerevan

Հայաստա­նում Չկա Այդ Կարև­որ Շղթան, Եվ Քաղա­քա­կա­նությունը Մնում Է Հնին Շղթայված

Այն, ինչը նեղ, ակա­դե­միա­կան, ինտե­լեկտուալ շրջա­նա­կի անե­լիք է, չի կարող լինել հանրության հետ քաղա­քա­կան հաղորդակցության ընթա­ցիկ առա­ջարկ և գաղա­փար:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքի հեռանկարնե­րի վերա­բերյալ խոսակցություննե­րում նոր ուժի, նոր բովանդա­կության մասին դատո­ղություննե­րը բազմա­թիվ են, գերակշռող, սակայն դրանցում ակնա­ռու է մի բաց՝ առարկա­յա­կա­նությունը: Առարկա­յա­կա­նություն այն իմաստով, որ նոր ուժն ինքնին դիտարկվում է հիմնա­կա­նում փաթե­թա­վորման մակարդա­կում, կամ այսպես ասած՝ իլյուստրա­ցիա­յի, իսկ ահա դրա ձևա­վորման մեթո­դա­բա­նության, գաղա­փա­րա­բա­նության վերա­բերյալ քննարկումնե­րը խիստ սակավ են: Մինչդեռ, նոր ուժի, նոր որա­կի և բովանդա­կության մասին խոսակցությունը հավա­սա­րա­զոր է սպե­կուլյա­տիվ կամ փուչիկ տնտե­սա­կան աճի, եթե չի կառուցվում նոր գաղա­փա­րա­բա­նա­կան հենքի վրա: Մարդկանց համար գրա­վիչ առա­ջարկ պետք է լինի, դառնա գաղա­փա­րը, հետո նոր միայն դա առաջ քաշողներն ու դրա իրա­գործման սխե­մա­ներ կամ մոդել, մեթո­դա­բա­նություն ներկա­յացնողնե­րը, առա­ջարկողնե­րը: Ընդ որում, երբ խոսվում է գաղա­փա­րի մասին, հաճախ դրա տակ դիտարկվում են վերամբարձ կատե­գո­րիա­ներ, ընդհուպ փիլի­սո­փա­յա­կան հայե­ցա­կարգե­րի մակարդա­կի: Դրանք անշուշտ խիստ կարև­որ են, սակայն այդ տեսա­գործնա­կան աշխա­տանքը գտնվում է որա­կա­կան, բովանդա­կա­յին, ինտե­լեկտուալ, իմա­ցա­բա­նա­կան մի հարթության վրա, որը անհնա­րին է հասու դարձնել հանրա­յին լայն շերտե­րի՝ մի շարք օբյեկտիվ պատճառնե­րով: Այստեղ դասա­կարգման կամ «էլի­տիզմի» հարց չէ, այլ պարզա­պես սթափ և պրագմա­տիկ սեգմենտա­վորման:

Այն, ինչը նեղ, ակա­դե­միա­կան, ինտե­լեկտուալ շրջա­նա­կի անե­լիք է, չի կարող լինել հանրության հետ քաղա­քա­կան հաղորդակցության ընթա­ցիկ առա­ջարկ և գաղա­փար: Այն կարող է իր խմո­րումնե­րով նպաստել ավե­լի ընթա­ցիկ քաղա­քա­կան գաղա­փարնե­րի խորքա­յին մշակմանն ու ձևա­վորմա­նը, բայց չի կարող ինքնին դառնալ այդպի­սին: Այլ կերպ ասած, գուցե փոքր ինչ պայմա­նա­կան իմաստով, սակայն հաջորդա­կան շղթա­յա­կա­նությունը թերևս հետևյալն է՝ ինտե­լեկտուալ, ակա­դե­միա­կան, իմա­ցա­բա­նա­կան, փիլի­սո­փա­յա­կան հանրույթը հաղորդակցվում է քաղա­քա­կան անմի­ջա­կան վերնա­խա­վե­րի հետ և նրանց տալիս քաղա­քա­կան պրո­դուկտի մշակման գաղա­փա­րա­բա­նա­կան հենքը: Քաղա­քա­կան վերնա­խա­վե­րը դրա վրա իրա­կա­նացնում են արդեն ընթա­ցիկ մշա­կումնե­րը և պատրաստում հանրա­յին սպառման քաղա­քա­կան առա­ջարկնե­րը, այդ թվում լուծե­լով դրանց համո­զիչ, առարկա­յա­կան ներա­ռա­կա­նության հարցը:

Հայաստա­նում չկա այդ շղթան, չկա ընդհանրա­պես որևէ շղթա, այդ իսկ պատճա­ռով խոսակցություննե­րը հիմնա­կա­նում կրում են սպե­կուլյա­տիվ բնույթ, անգամ ակա­մա՝ եթե նույնիսկ բանա­խոսնե­րը մտա­հոգ և շահագրգիռ են ամե­նայն անկեղծությամբ: Ի վերջո, հարցը լոկ այդ անկեղծությունը չէ, որովհետև այն ինքնին պրո­դուկտիվ չէ, եթե չի ուղեկցվում քաղա­քա­կան գաղա­փա­րի հունցման ու մշակման շատ թե քիչ օրի­նա­չափ շղթա­յա­կա­նությամբ: Չլուծվի այդ խնդի­րը, Հայաստա­նում գործնա­կան և լի իմաստով չի լուծվե­լու նաև նոր քաղա­քա­կան որա­կի և բովանդա­կության հարցը:

Լուսանկա­րը՝ panorama.am‑ի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ