15.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն


Ապրի­լի 7‑ին Կարսի շտա­բից հայտնում են, որ թուրքա­կան 36-րդ հետեւա­կա­յին ստո­րա­բա­ժա­նումը հարձակվել է գնդա­պետ Բեյ Մամի­կոնյա­նի դիրքե­րի վրա, որոնք տեղա­կայված էին Բերնա­յից արեւմուտք լեռնաշղթա­յում եւ գրա­վել երկու գնդա­ցիր։ Շնեուրին հանձնա­րարվում է հետ վերցնել դիրքերն ու գնդա­ցիրնե­րը։

1918թ. ապրի­լի 10-ին‘ Անդրկովկա­սի անկա­խությունը հռչա­կե­լուց հետո, կազմվում է նոր կառա­վա­րություն Չխենկե­լիի գլխա­վո­րությամբ։ Սեյմը հանձնա­րա­րել էր նրան անհա­պաղ վերսկսել բանակցություննե­րը թուրքե­րի հետ։

Ի տարբե­րություն թաթարնե­րի ու վրա­ցի­նե­րի՝ հայե­րը դեմ էին ցանկա­ցած գնով հաշտություն կնքե­լուն, քանի որ թուրքա­կան արշա­վանքն առա­ջին հերթին սպառնա­լիք էր հայե­րի համար։ Թեեւ Չխենկե­լիի կառա­վա­րությունը ստանձնել էր պարտա­վո­րություննե­րը ապրի­լի 13-ին, սակայն ապրի­լի 9‑ից արդեն նա իր ձեռքն էր վերցրել իշխա­նությունը եւ մի շարք կամա­յա­կան որո­շումներ ընդունել։

Մասնա­վո­րա­պես, ապրի­լի 10-ին նա հեռագրել էր թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տար Վեհի­բին՝ ասե­լով, թե Անդրկովկասն ընդունել է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմաննե­րը։ Ավե­լին՝ Չխենկե­լին Վեհի­բից ժամա­նակ էր խնդրում Կարսի բերդը դատարկե­լու համար։ Իսկ զինվո­րա­կան նախա­րա­րի պաշտո­նա­կա­տար Օդի­շե­լի­ձեն հեռագրել էր հայկա­կան եւ վրա­ցա­կան կորպուսնե­րի հրա­մա­նա­տարնե­րին՝ պահանջե­լով անհա­պաղ դադա­րեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը թուրքե­րի դեմ։

Սիմոն Վրացյանն իր հուշե­րում գրում է, որ Թիֆլի­սում բոլո­րո­վին անտեղյակ էին Չխենկե­լու գործո­ղություննե­րից։ «Այս բոլոր հրա­մաններն ու կարգադրություննե­րը կատարվե­ցին կովկասյան բանա­կի ընդհա­նուր հրա­մա­նա­տար Լեբե­դինսկիից անկախ, Սեյմից ու հրա­վիրված նոր նախա­րարնե­րից գաղտնի, միայն Չխենկե­լիի անձնա­կան պատասխա­նատվությամբ։ Ոչ ոք տեղե­կություն չուներ Չխենկե­լիի արած քայլե­րի մասին։ Եվ, ինչ որ պակաս տարօ­րի­նակ չէ, հեռագրա­կան սովո­րա­կան կապն էլ հայկա­կան կորպուսի եւ Հայոց Ազգա­յին խորհրդի միջեւ կտրված էր, եւ Թիֆլի­սում ոչ ոք չգի­տեր, թե ինչ է կատարվում հայկա­կան ռազմա­ճա­կա­տում» (Սիմոն Վրացյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան 1993թ.)։

Դաշնակցա­կաննե­րի հրա­ժա­րա­կանն ու վերա­դարձը

Ըստ Ալեքսանդր Խատիսյա­նի՝ վրա­ցի­նե­րը միա­կարծիք չէին պատե­րազմի հարցում. Ժորդա­նիան եւ Գեգեչկո­րին կողմ էին պատե­րազմը շարունա­կե­լուն, իսկ Չխենկե­լին եւ Ռամիշվի­լին հաշտության կողմնա­կից էին, եւ հաղթում են, քանի որ վրա­ցի­նե­րը հիմնա­կա­նում չէին ուզում կռվել։

Երբ ապրի­լի 12‑ի երե­կո­յան, նոր կառա­վա­րության առջեւ Չխենկե­լին «զեկուցում է» զինա­դա­դա­րի եւ թուրքե­րի հետ բանակցություննե­րը վերսկսե­լու համար ձեռնարկված գործո­ղություննե­րը, կառա­վա­րության անդամնե­րը նոր միայն հասկա­նում են, թե ինչ է տեղի ունե­ցել։ Որպես բողո­քի նշան՝ դաշնակցա­կան նախա­րարնե­րը հրա­ժա­րա­կան են ներկա­յացնում։

Կառա­վա­րության հայ անդամնե­րը վրա­ցի մենշեւիկնե­րին ներկա­յացնում են իրենց դժգո­հությունը, եւ վերջիններս ընդունում են, որ Չխենկե­լին չի կարող վարչա­պետ լինել։ Վրա­ցի­ներն առա­ջարկում են Անդրկովկա­սի Հանրա­պե­տության վարչա­պետ նշա­նա­կել Հովհաննես Քաջազնունուն, որը սակայն կտրա­կա­նա­պես մերժում է։

«Եթե մենք ընդունինք վրա­ցի­նե­րու առա­ջարկը, այդ պիտի նշա­նա­կե որ մենք մարտահրա­վեր կընենք մահմե­դա­կաննե­րուն եւ մենք պատե­րազմի գլուխ կանցնինք թուրքե­րու դեմ։ Մեր ներկա ուժե­րով մենք իրա­վունք չունինք այդպի­սի քայլ ընե­լու»,- պատճա­ռա­բա­նել էր Քաջազնունին։

Խատիսյա­նը գրում է, որ թեեւ լավ հասկա­նում էին, որ հասա­րա­կա­կան կարծի­քը դատա­պարտե­լու է իրենց Չխենկե­լիի կառա­վա­րության կազմում ընդգրկվե­լու համար, սակայն Անդրկովկա­սի ժողո­վուրդնե­րի համե­րաշխությունը «ամեն բանե վեր կդա­սեինք»։ Առաջնորդվե­լով այս սկզբունքով՝ դաշնակցա­կան նախա­րարնե­րը համա­ձայնում են վերա­դառնալ Անդրկովկա­սի կառա­վա­րություն՝ պայմա­նով, որ Չխենկե­լին այլեւս միանձնյա որո­շումներ չպետք է ընդուներ։

Սարի­ղա­մի­շի նահանջը

1918թ. մարտի վերջին հայկա­կան բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րը նահանջել էին Սարի­ղա­մի­շից։ Գենե­րալ Նազարբեկյանն իր հուշե­րում նշում է, որ Սարի­ղա­մի­շի ուղղությամբ հարձակվող թուրքա­կան ուժե­րը շատ քիչ էին, եւ նահանջը ոչ մի կերպ արդա­րացված չէր։ Ուշագրավ է նաեւ Հայկա­կան կորպուսի հրա­մա­նա­տա­րի այն դիտարկումը, թե դեռեւս մարտի կեսին ինքը ստա­ցել էր հեռա­գիր Օդի­շե­լի­ձեից, որով պետք է Կարսում թողներ ընդա­մե­նը երեք օրվա պարեն, իսկ մնա­ցածն անհա­պաղ ուղարկեր Թիֆլիս։

Մարտի 30-ին Նազարբեկյա­նը ստա­նում է նամակ Անդրկովկասյան կառա­վա­րության ֆինանսնե­րի նախա­րար Կարճիկյա­նից, որով նրան տեղե­կացնում էին, թե Տրա­պի­զո­նում Անդրկովկա­սի ներկա­յա­ցուցիչներն ընդունել են Բրեստ-Լիտովսկի հաշտությունը։ «Պարզ է, որ կառա­վա­րությունն ու Սեյմը ստիպված կլի­նեն վավե­րացնե­լու դաշնա­գի­րը, եթե մեր ճակա­տի կացության մեջ խոշոր փոփո­խության հույս ու վստա­հություն չներշնչի»,- գրում էր Կարճիկյա­նը: Նա խնդրում էր Նազարբեկյա­նին հնա­րա­վո­րության դեպքում, նույնիսկ ռիսկի դիմե­լով, գրո­հել եւ հետ վերցնել Սարի­ղա­մի­շը։ Սակայն, ըստ Նազարբեկյա­նի, դա հնա­րա­վոր չէր, քանի որ զորքի մարտա­կան ոգին ընկած էր։ Նազարբեկյա­նը նաեւ գրում է, որ եթե Ազգա­յին խորհրդի անդամնե­րը շփվեին զինվորնե­րի հետ, ապա տեղյակ կլի­նեին, որ այդ «տրա­մադրություննե­րով դժվար է որեւէ, նույնիսկ փոքր, նույնիսկ թեկուզ եւ մասնա­կի հաջո­ղության հույս ունե­նալ»։ Այդ պատճա­ռով նա իր հիմնա­կան ուշադրությունը բեւե­ռել էր Կարսին եւ փորձում էր առա­վե­լա­գույնս ապա­հո­վել բերդի պաշտպա­նությունը։

Դրությունը Կարսում

Ըստ Նազարբեկյա­նի՝ 1918թ. ապրի­լի 1‑ի հրա­մա­նի՝ Կարսում ստեղծված էր պաշտպա­նության հինգ ուղղություն, որոնք, ի թիվս եղած ուժե­րի, համալրված էին նաեւ Երեւա­նից շտապ տեղա­փոխված 2‑րդ հայկա­կան հեծյալ գնդով եւ երեք գումարտա­կով։ Բացի այդ, մեկ գնդի կազմով ուժե­ղացվել էր բերդի կայա­զո­րը։

«Իհարկե, եթե հակա­ռա­կորդը մեծ ուժեր կենտրո­նացներ, տեղա­շարժե­րի օգնությամբ կարող էր հեշտությամբ տիրել այդպի­սի փոքրա­թիվ կայա­զոր ունե­ցող բերդին։ Բայց եթե նկա­տի առնվի թուրքա­կան զորքե­րի փոքրա­թի­վությունը եւ մեր դաշտա­յին զորքե­րի ամբողջա­կան լինե­լը, այդ խնդի­րը նրանց համար այնքան էլ հեշտ չէր լինի»,- գրում է Նազարբեկյա­նը։

Կարսի պաշտպա­նության մասին ուշագրավ տեղե­կություններ է հաղորդում կապի­տան Ալեքսանդր Շնեուրը, որը 1918թ. մարտի 15-ից գործուղվել էր այնտեղ՝ հետա­խուզա­կան աշխա­տանքներ կատա­րե­լու.

«Այո, նշա­նա­կա­լից ամրություններ էին, քարե­րի մեջ փորված խրա­մատներ, որոնք միանգա­մայն անտե­սա­նե­լի էին թշնա­մուն, իսկ մյուս կողմից առջեւի տարա­ծությունը կտրված էր, որ դյուրացներ մոտե­ցումը թշնա­մու։ …Ամեն ինչ բերդի համար հիա­նա­լիո­րեն մտածված էր, ծածկված թշնա­մու աչքե­րից եւ պաշտպանված… Բայց պետք էր պաշտպա­նողնե­րի հսկա թիվ, ինչ որ՝ չկար։ Բերդի միայն հարա­վա­յին հատվա­ծը, որ 18 վերստ է արտա­քին ամրոցնե­րի գծի վրա, պետք ուներ 15 000 պաշտպա­նողնե­րի, մինչդեռ ունեինք միայն 6–7 հազար։ Թշնա­մին, իհարկե, թեւե­րը շրջանցե­լով, կանցներ բերդի հյուսի­սա­յին կողմից եւ կդի­մեր Ալեքսանդրա­պոլ։ Բերդն ուներ 800 թնդա­նոթ, մինչդեռ թնդա­նո­թա­ձիգներ համարյա չկա­յին։ Ես մեկնե­ցի Ալեքսանդրա­պոլ, բանա­կի սպա­յա­կույտը։ Ամեն ինչի մասին զեկուցե­ցի զորա­վար Նազարբեկյա­նին եւ ընդհա­նուր սպա­յա­կույտի դեր-զորա­վար Զինկեւի­չին, եւ նոր պաշտոն ստա­ցա՝ որպես երկրորդ գումարտա­կի սպա­յա­կույտի վարիչ» (Սարդա­րա­պա­տի հերո­սա­մարտը, գրեց Գլխա­վոր սպա­յա­կոյտի գնդա­պետ՝ Ալեքսանդր Կ. Շնէուր։ Մասնակցո­ղի յուշեր, Ֆրէզնօ, 1967թ.)։

Գերմա­նա­կան ազգա­նունով կապի­տա­նը

Կարսի մոտ Շնեուրի գումարտա­կը՝ թվով 250 մարդ, զբա­ղեցնում է Բերնա գյուղի հարավ-արեւմտյան պաշտպա­նա­կան գիծը՝ Կաղզվա­նի խճուղու վրա։ «Ընդա­մե­նը մոտ 250 մարդ, հոգնած, հյուծված, ջարդե­րից բարո­յալքված եւ դեպի ապա­գան՝ անհույս։ Մարդիկ միայն մի բան էին ցանկա­նում՝ որքան հնա­րա­վոր է շուտ տուն երթալ եւ ոչ մի դեպքում չկռվել։ Որոշ չափով մարտունակ էին ենթասպա Ամիրխանյա­նի երկու հեծյալ հարյուրյակնե­րը։ Նրանք տիպիկ հերոսներ էին, կոփված ջարդե­րի մեջ։ Պարտի­զաններ էին՝ հիա­նա­լի նշա­նա­ձիգներ եւ մենա­մարտիկներ, բայց կանո­նա­վոր զինվո­րա­կան գործո­ղություննե­րի համար պիտա­նի չէին»,- գրում է Շնեուրը։

Բերնա­յի դիրքե­րից առաջ անցնե­լով՝ Շնեուրի գումարտա­կի հետա­խույզնե­րը բախվում են թուրքա­կան առա­ջա­պահնե­րին, ջարդում նրանց եւ շարժվում առաջ։ Սակայն կիրճում հայտնվում են հակա­ռա­կորդի ուժգին կրա­կի տակ եւ, երկու վիրա­վոր տալով, դժվա­րությամբ նահանջում դեպի գյուղ։ Շուտով թուրքերն առա­ջա­նում են եւ գրա­վում Կաղզվա­նի կիրճը։ Շնեուրի կոչով բնակչությունից եւ Խնուսի գնդի մարտիկնե­րից համալրում է ստացվում, որոնց սկսում են տենդա­գին մարզել եւ վերա­կազմա­վո­րել։

Ապրի­լի 7‑ին Կարսի շտա­բից հայտնում են, որ թուրքա­կան 36-րդ հետեւա­կա­յին ստո­րա­բա­ժա­նումը հարձակվել է գնդա­պետ Բեյ Մամի­կոնյա­նի դիրքե­րի վրա, որոնք տեղա­կայված էին Բերնա­յից արեւմուտք լեռնաշղթա­յում եւ գրա­վել երկու գնդա­ցիր։ Շնեուրին հանձնա­րարվում է հետ վերցնել դիրքերն ու գնդա­ցիրնե­րը։

Դիրքը վերցնե­լուց հետո Շնեուրի ստո­րա­բա­ժա­նումը հայտնվում է հրե­տա­նա­յին կրա­կի տակ. հայկա­կան լեռնա­յին մարտկոցն էր, որը, նրանց թուրքե­րի տեղը դնե­լով, սխալմամբ հրե­տա­կո­ծում էր յուրա­յիննե­րին։ Բարե­բախտա­բար «մի 20 ռումբ արձա­կե­լուց» հետո հրե­տա­նա­վորնե­րը հասկա­նում են իրենց սխա­լը եւ դադա­րեցնում կրա­կը։ Այս դեպքե­րից հետո Շնեուրը հիվանդա­նում է մալա­րիա­յով եւ տեղա­փոխվում Ալեքսանդրա­պոլ, եւ հետա­գա­յում արդեն մասնակցում է Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտին։

Չխենկե­լիի հեռա­գի­րը եւ Կարսի հանձնումը

Ապրի­լի 6‑ից թուրքա­կան բանա­կը տարբեր ուղղություննե­րով գրո­հում է հարթա­վայրում դիրքա­վորված հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի վրա։ Ապրի­լի 10-ին Նազարբեկյա­նին կանչում են կապի հանգույց՝ ասե­լով, որ շտապ հաղորդագրություն է ստացվել Թիֆլի­սից՝ Օդի­շե­լի­ձեից.

«Առա­ջարկում եմ, համա­պա­տասխան Անդրկովկասյան կառա­վա­րության կողմից Թուրքիա­յի հետ կնքված զինա­դա­դա­րի, հանձնել Կարսի բերդը, ամբողջ ռազմա­ճա­կա­տում դադա­րեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը եւ բանագնաց ուղարկել Կարսի բերդի դատարկման ժամկետն ու պայմաննե­րը մշա­կե­լու համար։ Ձեր զորքե­րը պետք է հետ քաշվեն բերդի ամրոցնե­րից, իսկ թուրքա­կան զորքե­րը՝ կանգ առնեն երկու կիլո­մետրի վրա, չհա­սած բերդի ամրոցնե­րին։ Կարսի մարզի շրջա­նը մինչեւ Ալեքսանդրա­պոլ պետք է մաքրվի 3‑օրյա ժամկե­տում։

Անդրկովկասյան կառա­վա­րության նախա­գահ Ա. Չխենկե­լի 
ռազմա­կան նախա­րա­րի փոխա­րեն Օդի­շե­լի­ձե »։

Նազարբեկյա­նը փորձում է կապվել Թիֆլի­սի Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, սակայն չի կարո­ղա­նում։ Նա խորհրդակցում է զինվո­րա­կաննե­րի հետ, որոնք բոլորն էլ առա­ջարկում են ենթարկվել հրա­մա­նին։ Թուրքե­րի հետ բանակցում են գնդա­պետ Մորե­լը եւ Կարսի կայա­զո­րի պետ Դեեւը. ապրի­լի 11-ին Նազարբեկյա­նին հանձնա­րա­րում են ամբողջ զորքը տեղա­փո­խել Ալեքսանդրա­պոլ, որին հետեւում են շուրջ 20 000 բնա­կիչներ։ Ապրի­լի 12-ին՝ երե­կո­յան ժամը 9‑ին, Կարս է մտնում թուրքա­կան 11-րդ դիվի­զիա­յի առա­ջա­պահ մասը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ