15.8 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Սակայն 1–3‑րդ դդ. հայոց թագա­վո­րի իշխա­նությունը թույլ է եղել ավե­լի քան երբեւէ դրա­նից առաջ ու հետո, քանի որ առա­ջին Արշա­կունի­նե­րը ոչ թե իշխում էին հայոց գահին ժառանգա­բար՝ հորից որդի, ոչ էլ նույնիսկ ամեն թագա­վոր պարտա­դիր ցմահ մնում էր հայոց գահին, այլ ամեն անգամ պարթեւ Արշա­կունի­նե­րից մեկը տիրում էր հայոց գահին՝ ըստ իրա­նա­կան արքունի­քի տվյալ պահի ներքին դասա­վո­րության:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Պապ թագա­վո­րի այլընտրանքա­յին պատմությունը

Մաս I. Պատմա­գի­տա­կան ներա­ծա­կան. 
Պապ թագա­վո­րի ժամա­նա­կը

Պապ թագա­վո­րի, ինչպես եւ ընդհանրա­պես վերջին Արշա­կունի թագա­վորնե­րի մասին մեզ տեղե­կություններ տվող հիմնա­կան աղբյուրնե­րը (Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն», մասամբ՝ Խորե­նա­ցու «Հայոց պատմություն») ծայրա­հեղ կողմնա­կալ եւ կուսակցա­կա­նացված են: Փավստո­սի «Պատմությունն» արտա­հայտում է Մամի­կոնյաննե­րի, ինչպես նաեւ Լուսա­վորչի տան «կուսակցա­կան» քարոզչա­կան տեսա­կետնե­րը եւ ծայրա­հեղ բացա­սա­կան է տրա­մադրված վերջին Արշա­կունի­նե­րի դեմ: 

Դա, ըստ էության, դասա­կան սեւ քարոզչության օրի­նակ է, որի նպա­տակն է հետին թվով հնա­րա­վո­րինս թաքցնել կամ էլ անուղղա­կիո­րեն արդա­րացնել Մամի­կոնյաննե­րի դավա­ճա­նա­կան դիրքը վերջին հայոց թագա­վորնե­րի դեմ: 

Չնա­յած Մամի­կոնյաննե­րի ստեղծած սեւ լեգենդի շրջա­նա­կում սեւացվել են Տրդատ Մեծին հաջորդած գրե­թե բոլոր հայ գահա­կալնե­րը, բայց սեւացման կիզա­կե­տում հենց Պապ թագա­վո­րի կերպարն է, որի նկատմամբ կիրառվել են առա­վել ծայրա­հեղ միջոցնե­րը՝ ընդհուպ մինչեւ սեռա­կան այլա­սերվա­ծության եւ կախարդության մեղադրանք: Վերջիններս տիպա­կան են բոլոր ժամա­նակնե­րի սեւ քարոզչության ծայրա­հեղ դրսեւո­րումնե­րի համար եւ կարող են համարձա­կո­րեն համարվել բացարձակ կեղծիք: 

Սեւ քարոզչության կիզա­կե­տում Պապի հայտնվե­լը բացատրվում է նրա­նով, որ հայոց արքան նենգա­բար սպանվել է բյուզանդա­ցի­նե­րի կողմից սարքված դավադրության արդյունքում, որին մասնակցել է նաեւ սպա­րա­պետ Մուշեղ Մամի­կոնյա­նը, ինչպես երեւում է հենց Փավստո­սի հետա­գա շարադրանքից Վարազդատ արքա­յի մասին պատմող հատվածնե­րում: Որպեսզի Պապի նենգ սպա­նության դեռ թարմ տպա­վո­րությունը գոնե որոշ չափով մեղմվի, երի­տա­սարդ թագա­վո­րին վերագրվում են աշխարհի բոլոր հնա­րա­վոր արատնե­րը, մեղքե­րը, ինչպես նաեւ անհե­թեթ քաղա­քա­կան քայլե­րը՝ որբա­նոցներ ու հիվանդա­նոցներ փակե­լը, բյուզանդա­ցի­նե­րից «հայկա­կան հողեր» հետ պահանջե­լը եւ այլն:

Այդպի­սով, Պապ թագա­վո­րի մասին բոլոր տեղե­կություննե­րին պետք է վերա­բերվել շատ զգուշությամբ եւ ուշա­դիր վերլուծությամբ առանձնացնել ստույգն անստույգից: Չնա­յած նրան, որ աղբյուրնե­րը շարադրված են սեւ լեգենդի ոճով, սակայն ճշմարտության կարեւոր մասը հնա­րա­վոր է վերհա­նել նաեւ դրանցից՝ համարժեք վերլուծության դեպքում:  

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 Պապ թագա­վորն ու վերջին հայ Արշա­կունի­նե­րը գործել են միջազգա­յին համա­կարգի արմա­տա­կան փոփո­խության մեծ անցումա­յին մի շրջա­նում (3–4 դդ.): Այդ ընթացքում հերթով քանդվում ու նորից հավաքվում էին հին աշխարհի բոլոր կարեւոր համա­կարգե­րը թե՛ ներպե­տա­կան, թե՛ արտա­քին հարա­բե­րություննե­րում: Արմա­տա­պես վերա­փոխվում էին կառա­վարման, տնտե­սա­կան, հգեւոր-կրո­նա­կան, մշա­կութա­յին, միջազգա­յին հարա­բե­րություննե­րի համա­կարգե­րը: Գրե­թե բոլոր ոլորտնե­րում փոփո­խություննե­րի հիմնա­կան միտումը հին համա­կարգե­րի քայքա­յումն էր, ապա նոր հիմքե­րով նոր կենտրո­նա­ցումը, ընդ որում՝ նոր կենտրո­նա­ցումն իր որա­կով ավե­լի կոշտ ձեւեր է ստա­նում, քան նախկի­նում եղածն ու արդեն քայքայվա­ծը: 

Այս՝ արմա­տա­կան փոփո­խության  շրջա­նին նախորդել է 2‑րդ դարի «Ոսկե դարը»՝ մի փուլ Արեւմտյան Եվրա­սիա­յի պատմության, երբ համե­մա­տա­բար ավե­լի մեղմ ու ազատ կառա­վա­րումը, միջազգա­յին մեծ առեւտրի եւ դրա­մա­յին շրջա­նա­ռությամբ պայմա­նա­վորված մեծ քաղաքնե­րի ու տնտե­սության վերելքը, համե­մա­տա­կան բարե­կե­ցությունը, գիտության, արվեստի եւ գրա­կա­նության ծաղկումը, համե­մա­տա­կան խաղա­ղությունը միջազգա­յին ասպա­րե­զում առիթ էր տվել ժամա­նա­կա­կիցնե­րին գիտակցել իրենց ապրած ժամա­նա­կը որպես Ոսկե դար եւ մարդկա­յին իղձե­րի իրացման ժամա­նակ:

Ոսկե դարի ճգնա­ժա­մը սկսվում է 2‑րդ դարի վերջից, խորա­նում ու գագաթնա­կե­տին հասնում 3‑ում եւ սկսում լուծումներ ստա­նալ 3‑ի վերջից: 

Տնտե­սությունը ճգնա­ժամ է ապրում եւ փոխում իր բնույթը դեպի ավե­լի բնատնտե­սա­կան՝ մի կողմից, եւ մասնա­վո­րից դեպի ավե­լի կենտրո­նա­ցած-պետա­կան՝ մյուս կողմից: Միջին եւ փոքր քաղաքնե­րի մեծ մասն անկում են ապրում, իսկ խոշորնե­րը մի կողմից ավե­լի խոշո­րա­նում են ի հաշիվ փոքրե­րի, բայց նաեւ կորցնում են ինքնա­վա­րությունը: 

Կառա­վարման համա­կարգը նույնպես խոշոր ճգնա­ժամ է ապրում Հռո­մեա­կան կայսրությունում եւ Իրա­նում՝ ընդհուպ մինչեւ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմներ ու տերություննե­րի բաժա­նում մի քանի մասի: Քաո­տիկ շրջա­նից հետո կառա­վարման համա­կարգը վերածնվում է ավե­լի կենտրո­նացված եւ կոշտ թե՛ Հռո­մում, թե՛ Իրա­նում (Իրա­նում հաստատվում է նոր թագա­վո­րա­կան հարստություն՝ Սասանյաննե­րը): 

Կրո­նա­կան համա­կարգը նույնպես արմա­տա­կան փոփո­խություններ է կրում, որի հիմնա­կան միտումն է ամբողջ պետություննե­րի համար մեկ միասնա­կան կրո­նա­կան ուսմունքի հաստա­տումը՝ ի հեճուկս նախորդ շրջա­նի բազմա­զա­նության: 

Հռո­մում՝ որպես այդպի­սի միասնա­կան կրոն, ընդունվում է քրիստո­նեությունը, ընդ որում՝ քրիստո­նեության մեջ էլ աստի­ճա­նա­բար վերացվում է ներքին բազմա­զա­նությունը եւ պետության միջամտությամբ ու պատվե­րով ձեւա­վորվում միակ ճշմա­րիտ եւ պարտա­դիր դավա­նանք (4‑րդ դար): 

Իրա­նում նույնպես կրո­նա­կան քաղա­քա­կա­նության փորձեր են դրվում: Նախ՝ փորձ է արվում քրիստո­նեությա­նը հակադրել իրա­նա­կան հիմքով համաշխարհա­յին նորաստեղծ կրո­նը՝ մանի­քեությունը, հետո այդ փորձից հրա­ժարվե­լուց հետո արտա­քուստ վերա­կանգնվում է ավանդա­կան զրա­դաշտա­կա­նությունը, սակայն իրա­կա­նում դա ենթարկվում է լուրջ փոփո­խություննե­րի՝ վերածվե­լով թե´ գաղա­փա­րա­պես, թե´ ծիսա­կա­նո­րեն, թե´ կազմա­կերպման առումով ավե­լի կենտրո­նա­ցած, կոշտ համա­կարգի: 

 Միջազգա­յին հարա­բե­րություննե­րը նույնպես փոխվում են դեպի ավե­լի կենտրո­նա­ցած եւ կոշտ համա­կարգի: «Ոսկե դարում» եւ նախորդիվ կայա­ցած միջազգա­յին համա­կարգը բաղկա­ցած էր միմյանց հավա­սա­րակշռող երկու գերտե­րությունից՝ Հռո­մից ու Իրա­նից, որոնց միջա­կայքում՝ սահմա­նա­յին գոտում, գոյա­տեւում էին այս կամ այն չափով անկախ եւ կիսանկախ միջին ու փոքր պետություններ: 

Այդ սահմա­նա­յին համա­կարգի առա­վել խոշոր պետությունն էլ Մեծ Հայքի թագա­վո­րությունն էր, որն այսօրվա եզրա­բա­նությամբ կարե­լի է կոչել միջին տերություն (ինչպի­սիք այսօրվա Թուրքիան են, Իրա­նը եւ այլն): 3‑րդ դարի ճգնա­ժա­մին հետեւած նոր կենտրո­նա­ցումը փոփո­խության է ենթարկում նաեւ այս համա­կարգը:

Մեկը մյուսի հետեւից կորցնում են իրենց անկախ կամ կիսանկախ կարգա­վի­ճա­կը սահմա­նա­յին փոքր եւ միջին պետություննե­րը՝ Ատրպա­տա­կա­նը, Ադիա­բե­նեն, Օսրո­յե­նեն եւ այլն:

Սահմա­նա­յին պետություննե­րից միայն Մեծ Հայքն ու նրա­նից հյուսիս ընկած փոքրիկ Վիրքն են առժա­մա­նակ պահպա­նում իրենց անկա­խությունը: 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՎԵՐՋԻՆ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

 Նոր միջազգա­յին իրա­վի­ճա­կում խնդիր է դառնում Մեծ Հայքի ինքնիշխա­նության պահպա­նումը՝ հակա­ռակ «սահմա­նա­յին գոտում» անկա­խություննե­րի վերացման միտման, նաեւ ներքին համա­կարգի վերա­կա­ռուցումը՝ համա­պա­տասխան նոր համաշխարհա­յին միտումնե­րի՝ դեպի կենտրո­նացման ավե­լա­ցում: 

Քանի որ Մեծ Հայքն առա­վել մեծն ու հզորն էր «սահմա­նա­յին գոտու» պետություննե­րից, նրա հնա­րա­վո­րություններն ավե­լի մեծ էին ներգծվե­լու նոր համա­կարգի մեջ: Եթե ընդհա­նուր առմամբ սահմա­նա­յին գոտու միա­վորնե­րի անկա­խությունը հիմնա­կա­նում վերացվեց 3‑րդ դարի ընթացքում, ապա Մեծ Հայքի թագա­վո­րությունը նոր պայմաննե­րում գոյա­տեւեց եւս մոտ մեկ-մեկուկես դար եւ նույնիսկ թագա­վո­րության անկումից հետո էլ չկորցրեց իր ներքին անկա­խությունն ու ինքնությունը: 

Նախորդ շրջա­նում՝ 1–2‑րդ դդ. Մեծ Հայքի անկա­խության հիմնա­կան երաշխի­քը արտա­քին միջա­վայրի հավա­սա­րակշռությունն էր: Հայքի թագա­վորներն ընտրվում էին իրա­նա­կան թագա­վո­րա­կան տնից եւ հաստատվում գահի վրա Հռո­մի կայսեր կողմից՝ համա­ձայն 66 թվի պայմա­նագրի: Չնա­յած ժամա­նակ առ ժամա­նակ այս պայմա­նագրի դրույթնե­րը խախտվում էին հռո­մա-պարթեւա­կան նոր պատե­րազմնե­րի ընթացքում, սակայն ի վերջո իրա­վի­ճա­կը միշտ վերա­դառնում էր սկզբնա­կե­տին: 

Հայոց թագա­վո­րի իշխա­նությունը երբեք չի ունե­ցել բացարձակ բնույթ, այլ միշտ սահմա­նա­փակված է եղել հայոց իշխաննե­րի ու ազատնե­րի ժողո­վով, որն ուներ թագա­վո­րի հետ համա­տեղ կարեւոր հարցե­րում որո­շումներ ընդունե­լու իրա­վունք եւ այլն: Հայքը միշտ իր էությամբ եղել է բազմիշխան երկիր, ուր թագա­վո­րը եղել է ոչ թե միակ իշխա­նությունը, այլ գերիշխո­ղը: 

Սակայն 1–3‑րդ դդ. հայոց թագա­վո­րի իշխա­նությունը թույլ է եղել ավե­լի քան երբեւէ դրա­նից առաջ ու հետո, քանի որ առա­ջին Արշա­կունի­նե­րը ոչ թե իշխում էին հայոց գահին ժառանգա­բար՝ հորից որդի, ոչ էլ նույնիսկ ամեն թագա­վոր պարտա­դիր ցմահ մնում էր հայոց գահին, այլ ամեն անգամ պարթեւ Արշա­կունի­նե­րից մեկը տիրում էր հայոց գահին՝ ըստ իրա­նա­կան արքունի­քի տվյալ պահի ներքին դասա­վո­րության: 

Միջազգա­յին իրա­վի­ճա­կի կտրուկ փոփո­խությամբ 3–4‑րդ դդ. փոխվում է նաեւ Հայքի ներքին իրա­վի­ճա­կը: Նախ՝ Իրա­նում Արշա­կունի­նե­րի գահընկե­ցությամբ հայոց Արշա­կունի­ներն «ազգայնացվում են»: Այժմ նրանք ժառանգում են գահը հորից որդի, արագ «հայա­նում» են եւ բնա­կա­նա­բար ավե­լի կապվում երկրին: Իրա­նը հարա­զատ, բարե­կամ երկրից վերածվում է բնա­կան թշնա­մու: Հայքի Արշա­կունի­նե­րը դառնում են Հռո­մի դաշնա­կից արդեն ոչ միայն ձեւա­կան, այլեւ հանուն ընդհա­նուր շահի: 

Ֆորմալ իմաստով հայոց Արշա­կունի­նե­րը մնում են իրա­նա­կան գահի հավակնորդներ ընդդեմ ուզուրպա­տոր Սասանյաննե­րի, իսկ այդ հռչա­կագրա­յին նպա­տա­կից դուրս նրանց կենսա­կան շահն այժմ դառնում է Հայքի ներսում թագա­վո­րա­կան իշխա­նության ամրապնդումը: Դա նաեւ համընկնում էր միջազգա­յին միտման հետ՝ դեպի ավե­լի կենտրո­նացված համա­կարգե­րի ստեղծում: 

Նոր իրա­վի­ճակն ամրապնդվում է Տրդատ Գ‑ի գահ բարձրա­նա­լով: Տրդա­տը գահ է բարձրա­նում որպես Հռո­մի դաշնա­կից: Նրա գահա­կա­լությունը ստիպված ճանա­չում է նաեւ Իրա­նը, որը մինչ այդ փորձում էր վերացնել Արշա­կունի­նե­րի գերիշխա­նությունը Հայքում եւ ժամա­նա­կա­վոր հաջո­ղել էր այդ նպա­տա­կում: 

Գահա­կա­լության սկզբին Տրդա­տը փորձում էր ամրապնդել ու թարմացնել հին հայկա­կան կրո­նա­կան համա­կարգը (հեթա­նո­սությունը), բայց հետա­գա­յում ընդունեց քրիստո­նեացման տարբե­րա­կը, որը Հռո­մի հետ դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի արտա­հայտություննե­րից մեկն էր:

ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ ՏՐԴԱՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՇԱԿ

 Տրդա­տի եւ իր հաջորդնե­րի առջեւ դրված էին հետեւյալ խնդիրնե­րը: Մի փոքր ավե­լի կայունա­ցած միջազգա­յին իրա­վի­ճա­կի պայմաննե­րում մնա­լով Հռո­մին դաշնա­կից՝ հնա­րա­վո­րինս ամրապնդել երկրի անկա­խությունը, որի համար ազգայնացնել եկե­ղե­ցին, ամրապնդել թագա­վո­րա­կան տան դիրքերն ու գերիշխա­նությունը, փորձել հավա­սա­րակշռել հարա­բե­րություններն Իրա­նի հետ: 

Եկե­ղե­ցա­կան քաղա­քա­կա­նության մեջ Արշա­կունի­նե­րը հենվում էին նախկին քրմա­կան տոհմե­րից սերող հոգեւո­րա­կաննե­րի վրա, որոնց մեջ առա­ջին տեղ էր գրա­վում Աղբիա­նոսյաննե­րի տունը: Այս տան ներկա­յա­ցուցիչնե­րը հաճախ են նստել կաթո­ղի­կո­սա­կան գահին, որի համար պայքա­րում մրցա­կից էին բյուզանդա­մետ Լուսա­վորչի տոհմին:

Այս շրջա­նում փորձ է արվում նաեւ ավե­լի ամուր գաղա­փա­րա­կան հիմքով կապել Արշա­կունի­նե­րի հարստությունը հայոց հողի հետ, ինչպես նաեւ ամրացնել համա­հայկա­կան ինքնությունը: Ձեւա­վորվում է հետա­գա դարե­րի աղբյուրնե­րից հայտնի այն ավանդույթը, համա­ձայն որի՝ Արշա­կունի­նե­րը հորից որդի ժառանգա­բար տիրում են հայկա­կան գահին դեռ մեր թվարկությունից առաջ սկսած ժամա­նա­կից: Արտա­շիսյաննե­րի հարստությունը, այդ թվում Արտա­շեսն ու Տիգրան Մեծը համարվում են այս ավանդույթով Արշա­կունի­ներ: Արշա­կունյաց տոհմն անվանվում է հայոց բնիկ տեր: 

Հավա­նա­բար նաեւ հայոց պատմություն կազմե­լու առա­ջին փորձերն են արվում: Ըստ մի վարկա­ծի՝ հնա­րա­վոր է, որ այդ փորձե­րից մեկը՝ ստեղծել համընդհա­նուր հայոց պատմություն, իրա­կա­նացվել է հենց Պապ թագա­վո­րի օրոք եւ նրա պատվե­րով: Ագա­թանգե­ղո­սի, Փավստոս Բուզանդի անուննե­րով մեզ հասած պատմություննե­րը  հնա­րա­վոր է Արշա­կունի­նե­րի շրջա­նում ստեղծած պատմություննե­րի խիստ կողմնա­կալ խմբագրություններ են, որոնք հիմնո­վին աղա­վա­ղել են այդ պատմություննե­րի նախնա­կան իմաստը՝ հօգուտ նոր քաղա­քա­կան պատվի­րա­տունե­րի՝ Մամի­կոնյաննե­րի եւ Լուսա­վորչի տան: 

Արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ Արշա­կունի­նե­րը, մնա­լով հռո­մեա­ցի­նե­րին դաշնա­կից, փորձում էին հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րել Իրա­նի հետ, ինչը նրանց որոշ չափով հաջողվում էր, սակայն հայցում էր հռո­մեա­ցի­նե­րի կասկածնե­րը: Բացի այդ, ունե­նա­լով դաշնակցա­յին պարտա­վո­րություններ, հայոց արքա­նե­րին չէր հաջողվում խուսա­փել հռո­մա-պարսկա­կան պատե­րազմնե­րի մեջ ներգրա­վումից, որոնք թեեւ ավե­լի հազվա­դեպ էին կրկնվում, քան նախորդ դարում, սակայն շարունա­կում էին Մեծ Հայքում իրա­վի­ճա­կի հիմնա­կան ապա­կա­յունացնող գործո­նը լինել: 

Որքան էլ զարմա­նա­լի է, բայց Հայոց թագա­վո­րության ինքնիշխա­նության գլխա­վոր մարտահրա­վե­րը տարբեր պատճառնե­րով գալիս էր ավե­լի շատ դաշնա­կից Հռո­մեա­կան կայսրությունից, քան պաշտո­նա­կան թշնա­մի Իրա­նից: 

Հռո­մեա­կան եւ հայկա­կան համա­կարգերն իրար հիմնո­վին հակա­դիր էին եւ անհա­մա­տե­ղե­լի. մեկը կենտրո­նա­ցած բյուրոկրա­տա­կան սիստեմ էր, իսկ մյուսը՝ հայկա­կա­նը, ի բնե բազմիշխան, ազնվա­պե­տա­կան: 

Հռո­մեա­կան աշխարհա­յացքի տեսա­կե­տից քրիստոնյա աշխարհում կարող էր լինել միայն մեկ լեգի­տիմ թագա­վոր ու թագա­վո­րություն, իսկ մնա­ցածներն «իշխա­նիկներ» էին, որոնք պետք է ենթարկվեին մեկ թագա­վո­րի: Պարսկա­կան համա­կարգն իր էությամբ ավե­լի մոտ էր հայկա­կա­նին, եւ հատկանշա­կան է, որ երբ Հայքը բաժանվեց երկուսի միջեւ, հռո­մեա­կան մասում արագ վերացվեց հայկա­կան ներքին կազմա­կերպվա­ծությունն ու անկա­խությունը, իսկ պարսկա­կա­նում գոյա­տեւեց եւ նույնիսկ ամրապնդվեց դարե­րի ընթացքում: 

Հռո­մեա­կան քաղա­քա­կա­նությունը Հայաստա­նի նկատմամբ եւ Հայաստա­նի ներսում իրացվում էր ոչ թե ուղիղ բախման կամ նվա­ճո­ղա­կան պատե­րազմնե­րի, այլ երկրի ներսում ազդե­ցության ցանցե­րի ստեղծման եւ դրանց միջո­ցով դավադրություննե­րի կազմա­կերպման միջո­ցով: Բազմիշխան երկրում, ինչպի­սին Հայքն էր, միշտ ուժեղ է եղել ներքին մրցակցությունը, բաժա­նումը տարբեր «կուսակցություննե­րի»: Այս բնիկ բաժանման մեջ ներթա­փանցե­լով՝ արտա­քին ուժե­րին հաջողվում էր ներսից չհայտա­րարված պատե­րազմ վարել հայոց թագա­վորնե­րի դեմ, որոնց դիրքը ստի­պում էր հավա­սա­րակշռություն փնտրել եւ ստեղծել մրցակցող խմբա­վո­րումնե­րի միջեւ: 

Հռո­մեա­կան քաղա­քա­կա­նության գործիքնե­րի էին աստի­ճա­նա­բար վերածվում Մամի­կոնյաննե­րի հզոր տոհմը, որը ժառանգա­բար վարում էր սպա­րա­պե­տության գործա­կա­լությունը, եւ Լուսա­վորչի տոհմը՝ եկե­ղե­ցու ներսում: 

Պետք է նկա­տել, որ Հայոց եկե­ղե­ցին միասնա­կան քաղա­քա­կա­նություն չի ունե­ցել, ներսից բաժանված է եղել տարբեր խմբե­րի՝ ըստ այս կամ այն իշխա­նա­կան տան ազդե­ցության: Եկե­ղե­ցու ներսում եղած քաղա­քա­կան խմբերն արտա­ցո­լում էին իշխա­նա­կան տնե­րի քաղա­քա­կան բաժա­նումը: 

Սահմաններն իշխա­նա­կան հոսանքնե­րի մեջ միշտ չէ, որ հստակ էին, հաճախ սահուն էին, իսկ որոշ դեպքե­րում արտա­քին տարբեր կողմնո­րո­շում ունե­ցողնե­րը կարող էին նույնիսկ միա­վորվել ընդդեմ կենտրո­նա­մետ հոսանքի, ինչպես եղավ 428 թ., երբ հայոց բոլոր իշխաննե­րը, փաստա­ցի դավադրության մեջ մտնե­լով Պարսից արքունի­քի հետ, գահընկեց արին վերջին Արշա­կունի Արտա­շես Գ‑ին, երբ կենտրո­նա­մետ դիրքն արդեն թուլա­ցած էր՝ վերա­նա­լու աստի­ճա­նի: 

Հակա­սություննե­րը հատա­պես սրվում են Պապի հոր՝ Արշակ թագա­վո­րի օրոք: Արշա­կը գահ է բարձրա­նում որպես հռո­մեա­ցի­նե­րի դաշնա­կից: Նա իր թագա­վո­րության սկզբում հաշտա­րար քաղա­քա­կա­նություն է վարում իշխա­նա­կան բոլոր հոսանքնե­րի հետ: Նրա հոր՝ Տիրա­նի օրոք արքունի­քից հեռացրած հռո­մեա­մետ խմբակցության պարագլուխնե­րը վերա­դառնում են իրենց պաշտոննե­րին: Մամի­կոնյաննե­րին վերա­դարձվում է սպա­րա­պե­տության իշխա­նությունը, իսկ Գրի­գո­րի տան ներկա­յա­ցուցիչ Ներսե­սը բազմում է եպիսկո­պո­սա­պե­տի գահին (Տիրա­նի թագա­վո­րության վերջին շրջա­նում հոգեւոր առաջնորդությունը տրված էր Աղբիա­նոսյաննե­րին): 

Սակայն իրա­վի­ճա­կը սրվում է որոշ ժամա­նակ անց: Այսպես՝ Բյուզանդիա­յից վերա­դարձած Արշա­կի եղբո­րորդի Գնե­լի գլխա­վո­րությամբ մեծ դավադրություն է կազմվում Արշա­կի դեմ: Փավստո­սի պատմության մեջ սա ներկա­յացված է որպես սիրա­յին հողի վրա ծագած բախում, սակայն նույն պատմության ուշա­դիր վերլուծությունը պետք է բացա­հայտի, որ եղա­ծը արտա­քին հետքով քաղա­քա­կան դավադրություն էր, որին մասնակցում էր նաեւ եպիսկո­պո­սա­պետ Ներսե­սը: Դավադրության ճնշումից հետո Ներսե­սը հեռացվում է արքունի­քից (ըստ Փավստո­սի՝ իբր հեռա­նում է ինքնա­կամ՝ հանդի­մա­նե­լով Արշա­կին Գնե­լի սպա­նության պատճա­ռով, ինչը թույլ մանկա­միտ փորձ է՝ թաքցնե­լու իրա­կա­նությունը. Ներսե­սը Գնե­լի կուսա­կիցն էր, եւ հեռացվում է արքունի­կից դավադրության բացա­հայտման պատճա­ռով): 

Արշա­կը փորձում է հարա­բե­րություններ հաստա­տել Պարսից արքա­յի հետ, սակայն ի վերջո նրան չի հաջողվում խուսա­փել հերթա­կան հռո­մա-պարսկա­կան պատե­րազմի մեջ ներքա­շումից, որի զոհն էլ դառնում է հայոց գահա­կա­լը: Ներքա­շե­լով հայե­րին պատե­րազմի մեջ՝ հռո­մեա­ցի­նե­րը կայսր Հուլիա­նո­սի մահվա­նից հետո հաշտություն են կնքում պարսիկնե­րի հետ, որով իրենց դաշնա­կից Արշա­կին լքում են եւ մենակ թողնում՝ վրե­ժի զգա­ցումով լցված պարսիկնե­րի դեմ:

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 Պապ թագա­վո­րի պատմությունն անա­սե­լիո­րեն աղա­վաղված է աղբյուրնե­րում: Նման կարգի աղա­վաղված պատմություննե­րը հնա­րա­վոր չէ վերա­կանգնել մանրա­մասնե­րով, բայց դրա փոխա­րեն բարդ չէ ընդհա­նուր գծե­րով ճշմարտության եւ կեղծի­քի տարանջա­տումն ու իսկության վերա­կանգնումը, քանի որ կուսակցա­կան պատվե­րով պատմության շարադրանքնե­րը միշտ էլ կիրա­ռում են մոտա­վո­րա­պես նույն հնարքնե­րը՝ քողարկե­լու իրա­կա­նությունը: Որպես կանոն՝ կեղծված շարադրանքներն ինքնա­մատնող են: Տվյալ դեպքում մեր հիմնա­կան աղբյուրը՝ Փավստո­սի «Պատմությունը», նաեւ բավա­կա­նա­չափ միա­միտ եւ պարզունակ կեղծող է, ինչն օգնում է բացա­հայտե­լու իսկությունը: 

Ինչ վերա­բե­րում է մյուս հիմնա­կան աղբյուր համարվող Խորե­նա­ցու «Պատմությա­նը», ապա դա պետք է անարժեք համա­րել այս դեպքում, քանի որ Խորե­նա­ցին ընդա­մե­նը խմբագրում է Փավստո­սին՝ փորձե­լով մի կողմից ռացիո­նա­լի­զացնել Փավստո­սի չափա­զանց վիպա­կան շարադրանքը, մյուս կողմից՝ հետապնդե­լով իր քաղա­քա­կան նպա­տա­կը՝ հնա­րա­վո­րինս վերացնել Մամի­կոնյաննե­րի հիշա­տա­կը հայոց պատմությունից, բարձրացնե­լու համար Բագրա­տունի­նե­րին: Խորե­նա­ցու հավելյալ տվյալնե­րը Պապի վերա­բերյալ բացարձակ մտա­ցա­ծին են, եւ դրանք պետք է պարզա­պես անտե­սել:

Պապը գահ է բարձրա­նում հռո­մեա­ցի­նե­րի օգնությամբ: Պապի գահ բարձրա­նա­լուց հետո հռո­մեա­կան մի զորա­մաս մնում է Հայքում՝ աննա­խա­դեպ երեւույթ, որը նախորդ պարսկա-հռո­մեա­կան պատե­րազմնե­րից հետո չէր եղել: Առի­թը Հայաստա­նի պաշտպա­նությունն էր պարսկա­կան հնա­րա­վոր նոր ոտնձգություննե­րից: Իրա­կան նպա­տակն էր Հայաստա­նի ներքին գործե­րին առա­վել մոտի­կից միջամտե­լը, Հայաստանն անմի­ջա­կան վերահսկո­ղության տակ դնե­լը, հավա­նա­բար հայոց ինքնիշխա­նության վերա­ցումը եւ երկրի կցումը կայսրությա­նը որպես վերջնանպա­տակ: Հավա­նա­բար բյուզանդա­ցիք որո­շել էին, որ ժամա­նակն է վերջնա­կա­նա­պես լուծել Մեծ Հայքի խնդի­րը հօգուտ իրենց: 

Պապի գահ բարձրա­նա­լու առա­ջին տարի­նե­րին արքունիք է վերա­դառնում Ներսե­սը: Սպա­րա­պետ Մուշեղ Մամի­կոնյա­նի հետ նրանք դառնում են Հայքում հռո­մեա­կան ազդե­ցության ցանցի հզոր կենտրո­նը: Միա­միտ խաբե­բա Փավստո­սը (կամ հավա­նա­բար իրա­կան Փավստո­սի խմբա­գի­րը) փորձում է այնպես ներկա­յացնել, թե Պապն ի սկզբա­նե ինչ որ անհիմն կասկածներ ուներ Մուշե­ղի նկատմամբ: Մեր պատմի­չը հյուսում է իրեն բնո­րոշ գեղե­ցիկ վիպա­կան պատմություններ, որոնցով, բացի այս ամե­նից, փորձում է խառնել իրա­կա­նությունն այնպես, թե իբր Պապը կասկա­ծում էր Մուշե­ղին պարսից արքա­յի հետ կապե­րի մեջ: Դրա­նով Փավստո­սը հավա­նա­բար ուզում է կորցնել հետքե­րը: 

Մուշե­ղի միջո­ցով իրացվե­լիք հիմնա­կան ծրա­գի­րը բացա­հայտվում է նույն պատմի­չի կողմից ավե­լի ուշ, երբ նա շարադրում է արդեն Պապի մահվա­նը հաջորդած դեպքե­րը: Մուշեղն առա­ջարկում էր ողջ երկրով մեկ՝ Հայքի բոլոր գավառնե­րում տեղադրել բյուզանդա­կան կայա­զորներ՝ իբր երկի­րը պարսիկնե­րից պաշտպա­նե­լու նպա­տա­կով: Սա երկի­րը բյուզանդա­ցի­նե­րին հանձնե­լու եւ օկուպա­ցիա­յի տակ դնե­լու, Հայքի ինքնիշխա­նությունը վերացնե­լու անսքող ծրա­գիր էր: Պարզ է, որ այս ծրագրի իրա­կան հեղի­նա­կը Մուշե­ղը չէր, այլ հենց Հռո­մեա­կան կայսրությունը, իսկ հայոց սպա­րա­պետն այստեղ խաղում էր հռո­մեա­կան բացա­հայտ գործա­կա­լի եւ թագա­վո­րության դավա­ճա­նի անպատվա­բեր դերը, որի համար էլ, ի դեպ, մահա­պատժի ենթարկվեց Վարազդատ թագա­վո­րի օրոք: 

Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ այս ծրա­գի­րը գոյա­ցել էր Վարազդա­տի թագա­վո­րությունից ավե­լի շուտ՝ հենց Պապի օրոք: Եվ հենց Պապի անհա­մա­ձայնությունը հանգեցրել էր հայոց թագա­վո­րի սպա­նությա­նը: 

Հավա­նա­բար հռո­մեա­ցի­նե­րի եւ նրանց ցանցի սկզբնա­կան հաշվարկն այն էր, որ երի­տա­սարդ Պապ թագա­վո­րը, որը գահ է բարձրա­ցել հռո­մեա­ցի­նե­րի օգնությամբ, ժառանգել է պատե­րազմից ավերված երկիր՝ ո՛չ հմտություն, ոչ էլ ցանկության դեպքում հնա­րա­վո­րություն կունե­նա դիմադրե­լու եւ ձախո­ղե­լու կայսրության ծրագրերն ու ապա­հո­վե­լու Մեծ Հայքի ինքնիշխա­նությունը, մանա­վանդ որ երկրի առա­վել հզոր դիրքեր զբա­ղեցնողնե­րից հոգեւոր պետն ու սպա­րա­պե­տը մասն էին կայսե­րա­կան դավադրության, իսկ երկրում տեղա­կայված էր հռո­մեա­կան զորա­խումբ: Բայց այդ հաշվարկը սխալ էր: 

Պապի դիմադրության քաղա­քա­կա­նության հիմնա­կան խնդիրներն էին՝ եկե­ղե­ցու միջո­ցով բյուզանդա­կան ազդե­ցության տարածման չեզո­քա­ցումը, հունա­կան զորքե­րը Հայաստա­նում տեղադրե­լու եւ հայոց զորքը հռո­մեա­կան փողով պահե­լու ծրագրե­րի մերժումը, հռո­մեա­կան զորա­կան ներկա­յության վերա­ցումը, պարսից արքունի­քի հետ լեզու գտնե­լը, հայոց ինքնության ամրապնդումը, հայկա­կան զինվո­րա­կան ուժի ամրապնդումը: Բոլոր ուղղություննե­րով նա էլ քայլեր է ձեռնարկում՝ հենվե­լով Մեծ Հայքի՝ դեռեւս բավա­կա­նին հզոր հնա­րա­վո­րություննե­րի եւ իրեն հավա­տա­րիմ տոհմե­րի վրա: 

Պապի եկե­ղե­ցա­կան քաղա­քա­կա­նության մասին տեղե­կություններն առա­վել աղա­վաղվածնե­րից են: Ստույգ պետք է համա­րել, որ Պապի օրոք վարվել է եկե­ղե­ցու ազգայնացման քաղա­քա­կա­նություն: Ներսե­սի մահից հետո կաթո­ղի­կո­սա­կան գահին նորից բարձրա­նում են Աղբիա­նոսյան տոհմի ներկա­յա­ցուցիչնե­րը: Վերացվում է Հայոց եկե­ղե­ցու կախվա­ծությունը Կեսա­րիա­յից, որով հետա­գա դարե­րի անկախ եկե­ղա­ցա­կան կառույցի հիմքն է դրվում: Ստույգ պետք է համա­րել նաեւ հօգուտ եկե­ղե­ցու գանձվող հարկե­րի կրճա­տումը, ինչպես նաեւ եկե­ղե­ցա­կան կալվածքնե­րի եւ դրանց վրա ու դրանց հաշվին ապրող եկե­ղե­ցա­կան սպա­սա­վորնո­րի մեծ մասի «պետա­կա­նա­ցումը»: 

Վերջին կետը չափա­զանց կարեւոր էր, քանի որ այն ժամա­նակվա Հայքում, որ գերա­զանցա­պես բնատնտե­սա­կան երկիր էր, հողը գլխա­վոր հարստությունն էր, եւ գլխա­վոր այն միջոցնե­րը, որով թագա­վորներն ու իշխաննե­րը կարող էին պահել իրենց զինվորնե­րին: Գրա­վե­լով եկե­ղե­ցա­կան կալվածքնե­րի ավելցուկը հարքունիս՝ Պապը ստեղծում էր իր համար հավելյալ զինվո­րա­կան ուժ այն մանր հողա­տե­րե­րից, որոնց հատկացված էին այդ հողե­րը, եւ որոնք եկե­ղե­ցա­կան ծառա­յությունից անցնում էին արքունա­կա­նի, այսինքն՝ զինվո­րա­կա­նի: Այս մանր ազնվա­կան-զինվո­րա­կան դասա­կարգը պետք է թագա­վո­րա­կան իշխա­նության նոր ու կարեւոր հենա­րա­նը դառնար, մանա­վանդ հայոց մեծ իշխաննե­րի մի մասի ու սպա­րա­պե­տի անհա­վա­տարմության պարա­գա­յում: Պապի այս քայլը կարեւոր էր ոչ միայն եկե­ղե­ցա­կան քաղա­քա­կա­նության շրջա­նա­կում: Հավելյալ զինվո­րագրմամբ Պապը փաստա­ցի պատասխա­նում էր հայոց զորքը հռո­մեա­ցի­նե­րի հաշվին պահե­լու, նաեւ հայկա­կան գավառնե­րում հռո­մեա­կան կայա­զորներ տեղադրե­լու Մուշե­ղի ու Կայսրության ծրագրին:

 Պապի եկե­ղե­ցա­կան քաղա­քա­կա­նության մասին մյուս տվյալնե­րը՝ աղքատնե­րի համար հաստա­տություննե­րի, հյուրա­նոցնե­րի, որբա­նոցնե­րի, վանքե­րի փակում եւ այլն, եթե ոչ լրիվ անստույգ են, ապա կրում են ակնհայտ չափա­զանցված հռե­տո­րա­բա­նա­կան բնույթ: Այդ չափա­զանցության խնդիրնե­րից է երկար-բարակ  հուզա­կան ավե­լորդա­բա­նություննե­րով քողարկել Պապի ռեֆորմնե­րի առա­վել կարեւոր մասը՝ հարկե­րի ու հողե­րի հետ կապված, որոնց մասին հիշա­տակվում է ավե­լի կարճ, քանի որ դրանք հայ ազնվա­կա­նության սրտին մոտ էին եւ չէին կարող լուրջ հակա­քա­րոզչության հիմք ծառա­յել: Դրա համար Փավստո­սի «Պատմությունը» շեշտը դնում է հուզա­կան եւ ամե­նայն հավա­նա­կա­նությամբ հորի­նո­վի հատվածնե­րի վրա՝ որբե­րի, աղքատնե­րի, ճամփորդնե­րի եւ միանձնուհի­նե­րի մասին: Խիստ կասկա­ծե­լի է, որ այն ժամա­նակվա Հայաստա­նում ոչ միայն լուրջ քանա­կի որբա­նոցներ, հիվանդա­նոցներ եւ նման այլ հաստա­տություններ լինեին, այլեւ ընդհանրա­պես դրանց կարի­քը զգա­լի լիներ գերա­զանցա­պես բնատնտե­սությամբ ապրող երկրում: 

Չի բացառվում, որ Պապի օրոք ստեղծվել կամ ավարտին են հասցվել համընդհա­նուր հայոց պատմություն ստեղծե­լու փորձե­րը, նաեւ Արշա­կունի­նե­րին հին ներկա­յություն վերագրե­լը Հայաստա­նում, նրանց բնի­կացնե­լը: Դրա մասին կարող են վկա­յել, օրի­նակ, Պապի երկու որդու անուննե­րը՝ Արշակ եւ Վաղարշակ, որոնք կրկնում են Հայաստա­նում Արշա­կունի­նե­րի լեգենդար հիմնա­դիրնե­րի անուննե­րը, ինչպես նաեւ այլ փաստեր, որոնք այստեղ շարադրե­լը երկար կլի­ներ: Չի բացառվում, որ Պապի օրոք են կազմվել նաեւ Ագա­թանգե­ղո­սի եւ Փավստո­սի անվամբ հայտնի հայոց պատմություննե­րը, որոնք հետա­գա­յում անշնորհք են խմբագրվել եւ աղա­վաղվել են Մամի­կոնյաննե­րի եւ Լուսա­վորչի տան պատվե­րով: 

Պապի դեմ հակա­քա­րոզչությունը սկսվել է հավա­նա­բար հենց նրա թագա­վո­րության օրոք: Տեսնե­լով, որ Պապը ոչ միայն չի պատրաստվում զիջել իր թագա­վո­րության ինքնիշխա­նությունը, այլեւ հաջո­ղությամբ պաշտպա­նում եւ ամրապնդում է այն, բյուզանդա­կան ցանցը հավա­նա­բար սկսում է տարա­ծել Պապին վարկա­բե­կող լուրեր: Փավստո­սի «Պատմության» մեջ ներկա­յացված Պապի մասին սեւ լեգենդը կառուցված է հին ժամա­նակնե­րի հակա­քա­րոզչության կանոննե­րով (օրի­նակ, Տակի­տո­սի եւ Սվե­տո­նիուսի պատումնե­րը առա­ջին հռո­մեա­կան կայսրե­րի մասին՝ գրված Անտո­նի­նոսնե­րի օրոք եւ պատվե­րով), ինչը հուշում է, որ դրա հիմնա­կան տարրե­րը կարող էին պատրաստված լինել բյուզանդա­կան հմուտ մասնա­գետնե­րի կողմից, որին հավելվել են ավե­լի միա­միտ հայ խմբագրի ինքնա­մատնող եւ վիպա­կան արդա­րա­ցումնե­րը: 

Պապին մեղադրում են Ներսե­սին թունա­վո­րե­լու, Մուշե­ղին անտե­ղի կասկա­ծե­լու եւ նման այլ մեղքե­րի մեջ: Այն, որ քարոզչության արմատնե­րը կարող են տանել դեպի բյուզանդա­կան արքունիք, վկա­յում են այնպի­սի մեղադրանքնե­րը, ինչպի­սիք են Հռո­մեա­կան կայսրության նկատմամբ Պապի՝ իբր ունե­ցած տարածքա­յին պահանջնե­րի մասին պատմությունը, նաեւ պարսից արքունի­քի հետ կապեր հաստա­տե­լը: Հողա­յին պահանջներ ներկա­յացնե­լու մասին պատմությունը բացարձակ անհե­թե­թություն է, բայց որպես մեղադրանք՝ կարող է հնչել միայն բյուզանդա­կան, այլ ոչ հայկա­կան ականջի համար: Ի հավե­լումն այս ամե­նի՝ հայոց թագա­վո­րին ներկա­յացվում են նաեւ նման դեպքե­րում ստանդարտ՝ սեռա­կան այլա­սերվա­ծության եւ մոգության կամ կախարդանքի, ինչպես նաեւ կռա­պաշտության մեղադրանքնե­րը: Դրանք ավե­լին չեն, քան սովո­րա­կան հռե­տո­րա­կան վարժանքներ՝ առանց նյութա­կան որեւէ հիմքի: 

Պապի դեմ հակա­քա­րոզչությունն ինքնանպա­տակ չէր, այլ նախա­պատրաստում էր հայոց թագա­վո­րի դեմ քստմնե­լի դավադրությունը: Պետք էր այդ հանցանքը նախա­պես հնա­րա­վո­րինս արդա­րացնել: 

Այն, որ բյուզանդա­ցի­նե­րը ստիպված եղան ի վերջո բացա­հայտ սպա­նել հայոց արքա­յին, ուղիղ վկա­յությունն է այն հանգա­մանքի, որ Պապը հաղթում էր իր պայքա­րում, եւ կայսե­րա­կան ծրագրե­րը Հայաստա­նի վերա­բերյալ ձախողման եզրին էին: Որպես կանոն՝ համաշխարհա­յին պատմության մեջ ցայսօր մեծ տերություննե­րի կողմից խիստ պատժի են արժա­նա­նում այն առաջնորդնե­րը, որոնք պայքա­րում են հանուն իրենց երկրնե­րի ինքնիշխա­նության չափի բարձրացման: Կախված այդ պայքա­րի սրությունից՝ կարող են կիրառվել տարբեր պատիժներ: Առա­վել դաժա­նը սպա­նությունն է, որը՝ որպես կանոն, ուղեկցվում է սպանվա­ծի անխնա սեւացմամբ, նրա անվան շուրջ սեւ լեգենդի հյուսմամբ եւ «սատա­նա­յա­կա­նացմամբ»: Դա դեպքե­րի մեծ մասում ցուցիչ է, որ տվյալ առաջնորդը պայքա­րել է իր երկրի անկա­խության համար: 

Հայոց թագա­վո­րին սպա­նե­լը ծայրա­հեղ քայլ էր, որին դիմե­ցին բյուզանդա­ցի­նե­րը Մուշեղ սպա­րա­պե­տի գործակցությամբ, քանի որ հայ-հռո­մեա­կան «չհայտա­րարված պատե­րազմում» հաջո­ղությունը Պապի կողմն էր. նա հաջո­ղությամբ ոչ միայն դիմա­կա­յում է Մեծ Հայքը Բյուզանդիա­յին կցե­լու ծրագրին, այլեւ կարո­ղա­նում է ամրապնդել երկրի ինքնիշխա­նությունը: Հայքի դեմ բաց պատե­րազմի պաշտո­նա­կան դաշնա­կից բյուզանդա­ցի­նե­րը չէին կարող գնալ: Նախ՝ ինքնին խնդիր էր դաշնակցի դեմ պատե­րազմե­լը, երկրորդ՝ հռո­մեա­կան այն ժամա­նակվա զինուժն այնքան էլ ուժեղ ու անհաղթ չէր, իսկ Հայքն էլ հեշտ նվաճվող երկիր չէր, վերջա­պես՝ անխուսա­փե­լի էր պարսից զինված միջամտությունը հայ-հռո­մեա­կան կոնֆլիկտին: Մնում էր միայն հայոց արքա­յին մեջտե­ղից վերացնե­լու քայլը: 

Այն, որ Պապի սպա­նության կազմա­կերպման մեջ անմի­ջա­կա­նո­րեն ներգրավված է եղել հայոց սպա­րա­պետ Մուշե­ղը, հաստատվում է այն հանգա­մանքով, որ Պապի հաջորդ՝ Վարազդատ թագա­վո­րի օրոք, Մուշե­ղը մահա­պատժի է ենթարկվում հենց այդ մեղադրանքով: Նման մեղադրանք չէր կարող առաջ քաշվել Մուշե­ղի պես ազդե­ցիկ ու հզոր իշխա­նի դեմ, եթե չլի­ներ բավա­րար վստա­հություն: 

Չնա­յած Պապի թագա­վո­րությունն ավարտվեց արքա­յի ողբերգա­կան մահվամբ, սակայն նրա ջանքե­րը զուր չանցան: 

Լիո­վին տապալվեց Մեծ Հայքը գրա­վե­լու բյուզանդա­կան ծրա­գի­րը: Ճիշտ է, Պապի մահից մի քանի տարի անց Մեծ Հայքը բաժանվում է Բյուզանդիա­յի եւ Իրա­նի միջ, իսկ հետա­գա­յում վերա­նում է Հայոց թագա­վո­րությունը, սակայն այդ բաժանմամբ Հայքի մեծ մասը հասնում է ոչ թե հռո­մեա­ցի­նե­րին, այլ պարսիկնե­րին: Այսինքն՝ բյուզանդա­ցիք ստիպված են լինում հրա­ժարվել ամբողջ Հայաստա­նը գրա­վե­լու մտքից եւ ընդունում են կոմպրո­մի­սա­յին տարբե­րակ: Այդ տարբե­րակն էլ կարող էր չիրա­գործվել, եթե Պապին կամ նրա հաջորդ Վարազդա­տին հաջողվեր ավե­լի տեւա­կան ու վճռա­կան դիմադրություն կազմա­կերպել: Սակայն Հայքի բաժա­նումն ավե­լի ընդունե­լի տարբե­րակ էր, քան ամբողջա­կան գրա­վումը բյուզանդա­ցի­նե­րի կողմից, քանի որ, ի տարբե­րություն հռո­մեա­կա­նի, իրա­նա­կան գերիշխա­նությունը չէր միջամտում իրեն ենթա­կա երկրնե­րի ներքին կարգի մեջ: Եթե Հայքի բյուզանդա­կան մասում բավա­կան արագ վերա­ցավ ոչ միայն թագա­վո­րությունը, այլեւ երկրի ներքին անկա­խությունը, ապա պարսից, հետա­գա­յում՝ արա­բա­կան տիրա­պե­տության տակ Հայաստա­նը պահպա­նեց իր ներքին անկա­խությունը, իր ներքին բոլոր համա­կարգե­րը՝ սեփա­կան զինված ուժեր, սեփա­կան պաշտո­նա­վա­րություն, ինքնուրույն եկե­ղե­ցի եւ այլն: Միայն այս ներքին անկա­խության հանգա­մանքի շնորհիվ հայոց ինքնությունը պահպանվեց եւ ամրապնդվեց հետա­գա դարե­րում: Այս արդյունքը Պապի դիմադրության անմի­ջա­կան հետեւանքնե­րից էր: 

Պապի քաղա­քա­կա­նության տրա­մա­բա­նությունը որոշ չափով իր շարունա­կությունն ունե­ցավ նրա հաջորդնե­րի օրոք: 

Հայոց եկե­ղե­ցու ինքնուրույնացման հիմքը դրվեց նրա օրոք, իսկ հետա­գա­յում դա ավե­լի ու ավե­լի ամրապնդվեց՝ ընդհուպ մինչեւ դավա­նա­բա­նա­կան վերջնա­կան բաժա­նում: Թե ինչ կլի­ներ, եթե Հայոց եկե­ղե­ցին չառանձնա­նար նույնիսկ այսօր, կարե­լի է պատկե­րացնել՝ ուսումնա­սի­րե­լով որոշ «պրա­վոսլավ» երկրնե­րի, օրի­նակ՝ Մոլդո­վա­յի կամ Ուկրաի­նա­յի հենց մեր օրե­րի փորձը: 

Պապի հաջորդնե­րից մեկի՝ Վռամշա­պուհի օրոք եւ նրա պատվե­րով ստեղծվեց հայկա­կան այբուբե­նը, որը նույնպես քրիստոնյա աշխարհում հայոց ինքնուրույնության հաստատման քաղա­քա­կա­նության տրա­մա­բա­նա­կան շղթա­նե­րից մեկն էր: 

Կարե­լի է ընդհանրա­պես ձեւա­կերպել, որ Պապի օրոք եւ Պապի ջանքե­րով հիմք դրվեց նոր՝ համաշխարհա­յին կրոննե­րի եւ համաշխարհա­յին ուսմունքնե­րի գերիշխա­նության աշխարհի պայմաննե­րում հայոց ինքնուրույնության պահպանման ու զարգացման հիմքը, ինչն անշուշտ արդիա­կան է ցայսօր: 

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ