3+3-ը չի աշխատում և ռուսները կարիք ունեն նման ռազմական էսկալացիաներով սրել վիճակը, ի հեճուկս եվրոպական ներկայության մեծացման տարածաշրջանում:
Հովսեփ Խուրշուդյան
FactorTV-ի հարցերին է պատասխանում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանն անդրադարձավ այն հարցին, թե օգոստոսի մեկիս սկսված ռազմական գործողություններն Արցախում ինչ նպատակ են հետապնդում:
Նա նշեց, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կապիտալիզացնել իր հաղթանակը, որն այդպես էլ տեղի չունեցավ, մասնավորապես արևմուտքի և Շառլ Միշելի միջամտության շնորհիվ և հիմա ամեն պահ հարմար է համարում և՛ նոր զիջումներ կորզելու և Բերձորի կառուցված այլընտրանքային ճանապարհի առումով, թեև Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ նախ ժամկետներ կան մինչև 2023թ. և բացի դրանից Ադրբեջանը չի կատարում իր կողմից վերցված պարտավորությունները:
Հովսեփ Խուրշուդյանը չի կարծում, թե լայնամասշտաբ պատերազմի հավանականություն կա, ավելի շատ այդ ամենը ռուս-թուրքական փոխահամաձայնեցված քայլեր են: Ռուսների վերաբերմունքն ու պահվածքը հենց այդ է ենթադրում, քանի որ նրանք, ինչպես միշտ, ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում: 3+3-ը չի աշխատում և ռուսները կարիք ունեն նման ռազմականէսկալացիաներով սրել վիճակը, ի հեճուկս եվրոպական ներկայության մեծացման տարածաշրջանում:
Հովսեփ Խուրշուդյանը հիշեցրեց նաև, որ անցյալ տարի սահմաններին տեղի ունեցածից հետո, երբ հայկական կողմը դիմեց ՀԱՊԿ-ին, այնտեղից պատասխան ստացվեց, թե այդ ամենն ընդամենը սահմանային միջադեպ է, ուստի իրենց կողմից ոչ մի ռազմական միջամտության անհրաժեշտություն չկա:
Օգնելու փոխարեն նրանք առաջարկում են միանալ մի ծրագրի, որի ընթացքում ինչ որ խորհրդային քարտեզների միջոցով կանցկանցվի դելիմիտացիա, իրենք առևտուր կանեն ադրբեջանցիների հետ, իսկ թե ինչ գնով մեզ կվաճառեն, դա արդեն համարում են, որ մեզ չի վերաբերվում:
Հովսեփ Խուրշուդյանը նաև խոսեց արևմտյան մոնիթորինգի անհրաժեշտության մասին: Մի երևույթի, որին Հայաստանը միացել էր դեռևս 2015թ. իսկ հետո մեծացրել նրանց ներկայությունը: Եթե միջազգային խաղաղպահների տեղակայումը բարդ գործընթաց է և հնարավոր չէր հատկապես պատերազմից անմիջապես հետո, ապա հիմա գոնե պետք է նորից ներգրավել արևմտյան մոնիթորինգ, որին դեմ են արտահայտվում առաջին հերթին ռուսները:
Ամբողջական տեսանյութը՝