28.3 C
Yerevan

Ինչո՞վ Ենք Զբաղված Մենք

Խաղա­ղա­պահնե­րի ներկա­յությունը Արցա­խում նշա­նա­կում է ռուսա­կան զորքը Արցա­խում, իսկ դա էլ նշա­նա­կում է, որ խաղաղպահ լինե­լուց առաջ նրանք ռուսա­կան դրո­շի համար կանգնած զինվորներ են և կանեն միայն այն, ինչը ձեռնտու է միայն ռուսնե­րին:

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

1inAM‑ը տեսա­կա­պով զրուցել է պատմա­բան, «Մարտա­կան եղբայրություն» միա­բա­նության անդամ Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել են այս օրե­րին Արցա­խի շուրջ տեղի ունե­ցող զարգա­ցումնե­րը: Հրանտ Տէր-Աբրա­համյանն անդրա­դարձավ այն բանին, որ տեղի ունե­ցո­ղի ֆոնին շատ լավ հասկա­նա­լի է թե ինչ է ուզում Ռուսաստա­նը, շատ լավ հասկա­նա­լի է, թե ինչ է ուզում Ադրբե­ջա­նը, միգուց ոչ ամբողջո­վին, բայց որոշ չափով նաև հասկա­նա­լի է, թե ինչ է ուզւոմ Թուրքիան, բայց բացարձա­կա­պես հասկա­նա­լի չէ, թե ինչ ենք ուզում մենք ու ինչով ենք զբաղված:

Պետք չէ ռուսնե­րին ինչ որ հակա­հայ ուժ համա­րել, ռուսնե­րը միայն անում են այն, ինչը նրանց շահե­րին է ձեռնտու և նրանց չի էլ հետաքրքրում, թե արդյո՞ք իրենց շահե­րը համընկնում են մեզ հետ: Խաղա­ղա­պահնե­րի ներկա­յությունը Արցա­խում նշա­նա­կում է ռուսա­կան զորքը Արցա­խում, իսկ դա էլ նշա­նա­կում է, որ խաղաղպահ լինե­լուց առաջ նրանք ռուսա­կան դրո­շի համար կանգնած զինվորներ են և կանեն միայն այն, ինչը ձեռնտու է միայն ռուսնե­րին: Զարմա­նա­լի է, որ այսքա­նի հետո էլ դեռ կան մարդիկ, ովքեր շրջա­նա­ռում են, որ «ռուսը չլի­նի, թուրքը մեզ կուտի» թեզը, որը լիո­վին սպա­ռել է իրեն: Եթե ցանկա­նում ենք ասել ռուս-թուրքա­կան տանդեմ, կարող ենք նաև այդպես ասել, բայց իրա­կա­նությունն այն է, որ ռուսնե­րը ոչ թե նպա­տակ ունեն օգնե­լու ադրբե­ջանցի­նե­րին կամ խանգա­րե­լու հայե­րին, այլ պաշտպա­նում են սեփա­կան շահե­րը և ցավա­լի է, որ այդ ամե­նը դեռևս չենք գիտակցում:

Պատմա­բա­նը նաև անդրա­դարձավ այն բանին, որ Բերձո­րի այլընտրանքա­յին ճանա­պարհը դեռևս կառուցված չէ, բայց Ադրբե­ջա­նը մեզ ստի­պում է հսկա որո­շում կայացնել միջանցքի մասին: Ակնա­ռու է նաև այն, որ եթե նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթի շրջա­նակնե­րում նախա­տեսված էր, որ ՀՀ զինվորնե­րը պետք է դուրս գան Արցա­խից, այսօր Ադրբե­ջանն անում է ամեն ինչ, որ այնտեղ ոչ թե ՀՀ գրանցում ունե­ցող զինվոր չմնա, այլ ընդհանրա­պես կազմա­քանդի հայկա­կան զորքը Արցա­խում, այսինքն այս պահին Արցա­խի Պաշտպա­նության Բանա­կը: Եվ հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րից շատե­րը չեն հասկա­նում, թե թուրքե­րը հենց այդ պահին կոնկրետ ինչու են հարձակվել, որն է այդ պահի նպա­տա­կը, որովհետև նրան նորմալ բացատրող չկա, որովհետև Հայաստա­նում հիմա ամեն ինչ սահմա­նա­փակվում է կուսակցա­կան կռվի մակարդա­կով: Նոյեմբե­րի 9‑ից հետո էլ հենց հաջորդ վայրկյա­նին հայ քաղա­քա­կան ուժե­րը ոչ թե սկսե­ցին մտա­ծել անվտանգության մասին, մտա­ծել պատե­րազմի, այլ իրենց ուշադրությունը կենտրո­նացրին ընդա­մե­նը միջկուսակցա­կան կռիվնե­րի շուրջ ու դրա­նով էլ զրկե­ցին հանրությա­նը որևէ ինքնա­կազմա­կերպա­կան հնա­րա­վո­րությունից:

Իսկ ի՞նչ կարող է անել անկազմա­կերպ հանրությունը: Գրե­թե ոչինչ: Եթե չենք հասկա­նում ու ըստ դրա չենք ինքնա­կազմա­կերպում, ապա կարե­լի է հազար տարի էլ նույն փորձանքից ամեն օր տառա­պել ու ոչինչ չհասկա­նալ:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հարց հնչեցրեց, որ երբ ասում ենք «մենք պետք է այսինչ բանն անենք», ապա ո՞ւմ նկա­տի ունենք: Ովքե՞ր են մտնում այդ մենքի մեջ, իսկ ովքեր՝ ոչ: Չէ որ այդ մենքը որևէ առանձին սուբյեկտ չէ: Իսկ ի՞նչ անի հասա­րակ քաղա­քա­ցին, որին հրում են միջկուսակցա­կան կռիվնե­րի մեջ, ոչինչ չեն բացատրում և նա հանկարծ լսում է, որ թուրքե­րը հարձակվել են: Երբ չկա որևէ ինքնա­կազմա­կերպում, ի՞նչ կարող է անել մեկ հոգին, որը նույնիսկ չի հասկա­նում, թե ինչ է կատարվում:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նաև նշեց, որ անկա­խության մասին Արսեն Թորոսյա­նի գրա­ռումը, որը զարմացնում է իր մակե­րե­սայնությամբ և պարզամտությամբ: Նման պատկե­րա­ցումնե­րով պարզա­պես անհնար է պետություն կառա­վա­րել: Այդ նաև ցույց է տալիս, որ մենք անկախ պետություն չենք կայացրել ու չենք հասկա­ցել, թե ինչ է պետությունը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ